Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/15
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.05.1998-09.03.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
03.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2009

310.0001.03.03.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

3 մարտի 1998 թ.

N 01/15

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 5, 6 ԵՎ 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՕ-118 օրենքի 46 հոդվածի առաջին մասի և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-152 օրենքի, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177 օրենքի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ Հ
ԱՐԿԱՅԻՆ
Տ
ԵՍՉՈՒԹՅԱՆ
թիվ 01/15 հրամանով
3.03.1997 թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ Ֆ
ԻՆԱՆՍՆԵՐԻ
և Է
ԿՈՆՈՄԻԿԱՅԻ
Ն
ԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
24.03.1998 թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ Գ
ՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
Ն
ԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
13.05.1997 թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ,
Չ
ԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ
և Ս
ԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ
Վ
ԱՐՉՈՒԹՅԱՆ
5.03.1997 թ.

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 եվ 7 կետերի դրույթների վերաբերյալ

 

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի դրույթները:

ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը հայտնում են.

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի ավելացված արժեքի հարկից ազատվում են.

 

1. ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԻՐԱՑՈՒՄԸ.

 

Մանկական սնունդ է համարվում այն մթերքը, որի արտադրության նորմատիվ փաստաթղթերում (ստանդարտ տեխնիկական պայմաններ) նշված է, որ այդ մթերքը նախատեսվում է որպես մանկական սնունդ օգտագործելու համար: Չափածրարված մանկական սննդի պիտակի կամ փաթեթվածքի վրա պարտադիր պետք է նշված լինի, որ այն նախատեսված է մանուկների օգտագործման համար: Մանկական սնունդը կարող է լինել պտղահատապտղային, բանջարամրգային, բանջարամսային, բանջարեղենային, կաթնային, կաթնաալրային, սպիտակուցաձավարային պահածոների, խտածոների և չոր խառնուրդների, խյուսերի տեսքով: Մասնավորապես, մանկական սնունդ արտադրվում է ԳՈՍՏ 15849-89, ԳՈՍՏ 21831-76 միջպետական ստանդարտներով:

 

2. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

 

2.1. Անասնաբուժական դեղամիջոցներ են համարվում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման իմունակենսաբանական, բուսական, քիմիադեղագործական և այլ նյութերը, պատրաստուկները և լրացակերերը, որոնք խմբավորված են`

ա) ՀՀ տարածք ներմուծվող ապրանքատեսակների համար` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի «2308 00 000»1, «2938 00 000», «2941 00 000», «3002 00 000», «3004 00 000» ապրանքախմբերում (ծածկագրերում)` բացի մարդկանց համար նախատեսված դեղամիջոցներից:

բ) նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 933700-9337301, 934700-934730, 935021, 938200-938260, 938400-938480, 938540, 938660, 938750, 938850-938870 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակները:

Անասնաբուժական նպատակով օգտագործվող առանձին դեղամիջոցների տուփերի, սրվակների վրա կամ կից հրահանգում նշվում է` «Միայն անասնաբուժական նպատակների համար» հիշեցումը:

 

3. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ:

 

3.1. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատներ համարվում են միջատասպան (ինսեկտցիդ), տզասպան (ակարիցիդ), սնկասպան (ֆանիգիցիդ), նեմատոդասպան, մկնասպան (ռոդենտիցիդ) պատրաստուկները, բիոպրեպարատները, հերբիցիդները և աճը կարգավորողները:

 

ՀՀ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող, ավելացված արժեքից ազատվող թունաքիմիկատներին դասվում են.

ա) ՀՀ տարածք ներմուծվող ապրանքատեսակների համար` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» դասակարգչի 3808 00 000 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակները,

բ) նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թվ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 244000 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակները` բացառությամբ` 244110 ապրանքախմբի:

Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների որոշ խմբի (պեստիցիդներ) ցուցակը բերված է ԳՈՍՏ 19856-86 միջպետական ստանդարտում:

3.2. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատները առանց ավելացված արժեքի հարկի իրացվում են սույն հրահանգի հավելված 1-ում բերված` գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում, իսկ իրացման ժամանակ հաշիվ-ֆակտուրա կամ այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում` դրանցում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը: Իրացնողի մոտ որպես հիմք պահվում է գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի պատճենը:

 

4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ:

 

4.1. ՀՀ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող ավելացված արժեքից ազատվող պարարտանյութեր համարվում են.

ա) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 3101 00 000, 3102 00 000, 3103 00 000, 3104 00 000 և 3105 00 000 ապրանքախմբերում (ծածկագրերում) ընդգրկված ապրանքատեսակները.

բ) նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1997 թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 218000 և 219000 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակները:

4.2 Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող պարարտանյութերը առանց ավելացված արժեքի հարկի իրացվում են սույն հրահանգի հավելված 1-ում բերված` գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում, իսկ իրացման ժամանակ հաշիվ-ֆակտուրա կամ այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում` դրանցում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը: Իրացնողի մոտ որպես հիմք պահվում է գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի պատճենը:

 

5. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄԸ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ:

 

5.1. ՀՀ տարածքում որպես գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների ավելացված արժեքից ազատվող սերմացու և տնկանյութ համարվում են`

5.1.1 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի (այսուհետև` ԱՏԳ) հետևյալ ապրանքախմբերում (ծածկագրերում) նշված ապրանքատեսակները.

ա) ծառերի և այլ մշակաբույսերի տնկիները, տնկանյութ հանդիսացող սոխուկները, արմատները և համանման այլ մասերը.

0601 00 000, 0602 00 000, ինչպես նաև ծառերի և այլ մշակաբույսերի սննդի ու արդյունաբերության մեջ օգտագործման համար ոչ պիտանի սերմերը, սոխուկները, արմատները և համանման այլ մասերը,

բ) բանջարեղենի, արմատապտուղների և պալարապտուղների սերմերը.

0703 00 000, 0704 00 000, 0705 00 000, 0706 00 000, 0707 00 000, 0708 00 000, 0709 00 000 և 0701 10 000 ծածկագրով արտահայտված կարտոֆիլի սերմանյութը, 0713 10 000, 0713 20 100, 0713 31 100, 0713 32 100, 0713 33 100, 0713 39 100, 0713 40 100, 0713 50 100, 0713 90 100,

ինչպես նաև սննդի ու արդյունաբերության մեջ օգտագործման համար ոչ պիտանի բանջարեղենի սերմերը

գ) հացահատիկային մշակաբուսերը.

1001 10 100, 1001 90 100, 1001 90 910, 1002 00 000, 1003 00 100, 1004 00 100, 1005 10 000, 1006 10 100, 1007 00 100, 1008 00 000,

դ) յուղատու սերմերը և պտուղները, այլ սերմերը, պտուղները և հատիկավորները.

1201 00 100, 1202 10 100, 1203 00 000, 1204 00 100, 1205 00 100, 1206 00 100, 1206 00 100, 1207 10 100, 1207 10 100, 1207 20 100, 1207 30 100, 1207 40 100, 1207 50 100, 1207 60 100, 1207 91 100, 1207 92 100, 1207 99 100, 1209 00 000:

5.1.2 Նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի. 972221, 972231, 972241, 972251, 972291, 972331, 972413, 972424, 972432, 972930, 972942, 972944, 972971, 973300, 973420, 973522, 973532, 973542, 973552, 973562, 973953, 973956, 973959, 973960, 974200, 974330, 974420, 974520, 974914, 974951, 974990, 975114, 975124, 975214, 975224, 975912, 976232, 976242, 976252, 976312, 976313, 976323, 976330, 976410, 976420, 976430, 976440, 976450, 976460, 976470, 976940 ապրանքախմբերում և ծածկագրերում ընդգրկված գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերը ու սերմանյութը, 977000, 978000 և 979000 ապրանքախմբերում ընդգրկված սերմեր, սերմանյութը և տնկանյութը:

5.2 Գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուները և տնկանյութը առանց ավելացված արժեքի հարկի իրացվում են սույն հրահանգի հավելված 1-ում բերված` գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում, իսկ իրացման ժամանակ հաշիվ-ֆակտուրա կամ այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում` դրանցում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը: Իրացնողի մոտ որպես հիմք պահվում է գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի պատճենը:

 

6. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ:

 

6.1. «Գյուղատնտեսական արտադրանք» հասկացության մեջ ընդգրկվում են նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի «Բուսաբուծության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության արտադրանք» և «Կենդանաբուծության արտադրանք» խմբավորումների մեջ մտնող հետևյալ ծածկագրերով ապրանքախմբերը.

97 1000 - հացահատիկային և հացահատիկաոլոռային կուլտուրաներ

97 2000 - տեխնիկական կուլտուրաներ

97 3000 - պալարապտղային, բանջարային, բոստանային կուլտուրաներ և փակ գրունտի արտադրանք

97 4000 - դաշտային մշակման կերային կուլտուրաներ

97 5000 - կերարտադրության այլ արտադրանք

97 6000 - պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանք

97 7000 - ծառերի և թփերի և թփերի սերմեր, սերմեր պտուղներում

97 8000 - ծառերի և թփերի սածիլներ

97 9000 - ծառերի և թփերի տնկիներ

98 1000 - անասնաբուծության արտադրանք

98 2000 - խոզաբուծական արտադրանք

98 3000 - ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանք

98 4000 - թռչնաբուծության արտադրանք

98 5000 - ձիաբուծության, էշերի և ջորիների արտադրանք

98 6000 - եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանք

98 7000 - ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանք

98 8000 - ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանք:

Նշված ապրանքախմբերի մեջ մտնող ապրանքատեսակների մանրամասն ցանկը տրված է վերը նշված դասկարգչում:

6.2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքը դրա անմիջական արտադրողին պատկանելու փաստի հիմնավորման համար հիմք են ընդունվում.

ա) գյուղացիական տնտեսությունների, ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռներեցների, այգեգործական ընկերությունների անդամների), կազմակերպչա-իրավական տարբեր տիպի ձեռնարկությունների համար`

1. Հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ ժամանակավոր վկայականը) կամ հողի վարձակալության վերաբերյալ պայմանագրի կամ այգեգործական հողատարածքի տրամադրման վերաբերյալ այն հատկացնող ձեռնարկության կողմից տրված փաստաթղթի պատճենը: Կենդանաբուծության դեպքում` արտադրական տարածքի առկայությունը հաստատող փաստաթուղթ:

2. Տեղեկանք գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ` տրված ըստ գործունեության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (գյուղապետ, թաղապետ) կամ այգեգործական ընկերության նախագահի կողմից: Տեղեկանքի ձևը բերվում է սույն հրահանգի հավելվածում:

Արտադրանք իրացնողի մոտ, իրացման պահին, պետք է առկա լինեն նշված երկու փաստաթղթերը:

բ) գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և ձեռնարկությունների գյուղատնտեսական արտադրանք արտադրող ու ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտ չհամարվող օժանդակ տնտեսությունների համար`

համապատասխան հիմնավորող սկզբնական հաշվապահական փաստաթուղթը (հաշիվ-ֆակտուրա, բեռնառաքման ապրանքագիր և այլն):

7. Սույն հրահանգը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5. 6 և 7 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը` հաստատված ՀՀ Հարկային տեսչության 11.08.97 թ. թիվ 705 հրամանով (պետական գրանցման թիվ 43970048 04.09.97 թ.):

 

________

1 Սույն հրահանգում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի ծածկագրերը նշվում են որպես ապրանքախումբ, եթե ծածկագիրը ավարտվում է երկու և ավելի զրոներով: Ձախից` աջ չորրորդ նիշից սկսած` 0-ից տարբեր ցանկացած նիշից հետո 0-ների առկայության դեպքում, այդ նիշից աջ նշված բոլոր հնարավոր նիշերով ծածկագրերը ընդգրկվում են տվյալ ապրանքախմբի մեջ: Օրինակ 0601 11 000 ապրանքախմբում ընդգրկված են համարվում 0601 11 100-ից մինչև 0601 11 990 ծածկագրերը, 0713 33 100 ապրանքախմբում ընդգրկված են համարվում 0713 33 110-ից մինչև 071333 190: Նախավերջին նիշը «0»-ից տարբեր նիշով վերջացող ծածկագիր նշելու դեպքում ընդունվում է միայն այդ ծածկագրի տակ նշված արտադրատեսակը (ապրանքատեսակը):

 

________

1 Սույն հրահանգում «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգչի ծածկագրերը նշված են որպես ապրանքախումբ և 0-ից տարբեր ցանկացած նիշից հետո (աջ) 0-ների առկայությունը նշանակում է, որ այդ նիշից աջ նշված բոլոր հնարավոր նիշերով ծածկագրերը ընդգրկվում են տվյալ ապրանքախմբի մեջ: Օրինակ` 933730 ապրանքախումբը ընդգրկված է համարվում այդ ապրանքախմբին դասվող 933731, 933732, 933733, ..., 933739 ծածկագրերով հանդերձ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

15 ՀՈԴՎԱԾԻ 5, 6 և 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԻ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

199  ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Տրվում է _____________________________________________________

ձեռնարկության անվանումը, ֆիզիկական անձի անուն, ազգանունը

առ այն, որ նա _____________________________________________________

բնակավայրի, այգեգործական ընկերության անվանումը

սեփականության իրավունքով, վարձակալական հիմունքներով, մշտական

______________________________________________________________

անհրաժեշտն ընդգծել

օգտագործման իրավունքով _____________________________________________

մշակում է _______________ հեկտար հողատարածք հետևյալ հողատեսքերով`

այդ թվում`

1. վարելահող ________ հեկտար _____________________________________

  նշել կուլտուրաների խումբը և մշակվող

______________________________________________________________

տարածքը

2. այգի ______ հեկտար____________________________________________

նշել կուլտուրայի անվանումը և մշակվող տարածքը

______________________________________________________________

3. խոտհարք _______________________________________________

զբաղվում է կենդանաբուծությամբ և ունի ___________________________________

______________________________________________________________

նշել կենդանու տեսակը և գլխաքանակները (մեղվաբուծության դեպքում` փեթակների թիվը,

_____________________________________________________________ 

ձկնաբուծության, շերամապահության դեպքում` չի լրացվում)` տեղեկանք տալու օրվա դրությամբ

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Ընտանիքի կազմը ________________________________________________

ձեռնարկության համար լրացվում է իրացումը (վաճառքը) իրականացնելու համար
լիազորված անձանց անուն, ազգանունը և անձնագրային տվյալները

____________________________

____________________________

____________________________

Տեղական ինքնակառավարման

մարմնի ղեկավար (գյուղապետ, թաղապետ)

կամ այգեգործական ընկերության նախագահ

 

 

(ստորագրություն)

 

Կ. Տ.

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2009, N 498-Ն 29.06.2009, N 01/15
10.05.2006, N 1-05/08-Ն 27.07.2006, N 01/15
12.01.2001, N 02/47 09.03.2001, N 01/15
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան