Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/20
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.05.1998-11.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
25.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25 մարտի 1998 թ.

N 01/20

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների 1998 թվականի գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից 1998 թվականի գույքահարկի հաշվարկման և վճարման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
_______________ Ա. Դ
ԱՐԲԻՆՅԱՆ
___ ____________ 1998 Թ
.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
____________ Ա. Թ
ՈՒՄԱՆՅԱՆ
ՀՐԱՄԱՆ թիվ 01/20
25 ՄԱՐՏԻ 1998 Թ.
        

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից 1998 թ-ի հունվար ամսվա համար գույքահարկի և 1998 թ-ի փետրվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար շինությունների գծով գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված մի քանի հարցեր:

 

1. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների կողմից 1998 թ. հունվար ամսվա համար գույքահարկի հաշվարկման ԵՎ բյուջե վճարման կարգի վերաբերյալ

 

Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների 1998 թվականի հունվար ամսվա գույքահարկը հաշվարկվում է «Ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 04.04.96 թ. թիվ 43960013) հրահանգով 1-ին եռամսյակի համար սահմանված կարգով, սակայն 1998 թվականի հունվար ամսվա համար ենթակա է վճարման բյուջե հաշվարկված հարկի գումարի 1/3 մասը:

 

Օրինակ 1.

 

Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությանը պատկանում է առ 01.01.1998 թ. հիմնական միջոց (ակտիվ), որի մնացորդային արժեքը 10000 հազ. դրամ է, առ 01.02.98 թ. 9900 հազ. դրամ, 01.03.98 թ. 9900 հազ. դրամ, առ 01.04.98 թ. 9800 հազ. դրամ:

Գույքի միջին մնացորդային արժեքի հաշվարկը

(10000/2 + 9900 + 9900 + 9800/2)/3 = (5000 + 19800 + 4900)/3 = 9900 հազ. դրամ

(հարկի գումար) Հգ = 9900 x 0.2% x 0.25 = 4.95 հազ. դրամ, սակայն տվյալ ամսվա համար ենթակա է վճարման 1.65 հազ. դրամ (4.95:3):

1998 թ. հունվար ամսվա համար իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար գույքահարկը հաշվարկվում է «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 04.04.96 թ. թիվ 43960013) հրահանգի համաձայն:

 

II. Օրենքի 3 հոդվածի 1-ին կետի վերաբերյալ

 

1998թ.-ի փետրվարի 1-ից սույն հրահանգով սահմանված կարգով գույքահարկ վճարողներ են հանդիսանում.

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր կազմակերպական իրավական տեսակների իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (բացի գյուղացիական տնտեսություններից), «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր կազմակերպական իրավական տեսակների բանկերը, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), (այսուհետ` ձեռնարկություն) որոնց ՀՀ տարածքում սեփականության կամ լրիվ (մասնակի) տնտեսավարման իրավունքով (այսուհետ` սեփականության իրավունք) պատկանում է գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույք:

 

III. Օրենքի 3 հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ

 

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (բացի գյուղացիական տնտեսությունների) համար հարկվող օբյեկտ է հանդիսանում հիմնադրին (հիմնադիրներին) պատկանող և ձեռնարկությունների հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված գույքը

 

Օրինակ 2.

 

«Ադամանդ» անհատական ձեռնարկության հիմնադրին (սեփականատիրոջը) սեփականության իրավունքով պատկանում է արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ, այգետնակ, բնակելի տուն: Ձեռնարկության հաշվեկշռում արտացոլված է արտադրական շինությունը և ավտոտնակը, ուստի ձեռնարկությունների համար սահմանված կարգով հարկը պետք է հաշվարկվի ավտոտնակի և արտադրական շինության համար, իսկ բնակելի տան և այգետնակի համար հարկը հաշվարկվում է ֆիզիկական անձանց համար սահմանված կարգով:

 

IV. Օրենքի 7 հոդվածի վերաբերյալ

 

Ձեռնարկությունների հաշվեկշիռներում արտացոլված այգետնակի գույքահարկի հաշվարկման ժամանակ կիրառվում է օրենքի 7 հոդվածի գ) ենթակետով, իսկ առանձին կանգնած ավտոտնակի համար` օրենքի 7 հոդվածի ա) ենթակետով սահմանված դրույքաչափերը:

 

V. Օրենքի 15 հոդվածի ա) ԵՎ բ) կետերի վերաբերյալ

 

1. Հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար գույքահարկի հաշվարկները ներկայացվում են շինության գտնվելու վայրի հարկային մարմիններ.

2. Եթե հարկվող օբյեկտ համարվող շինությունը չի գտնվում որևէ համայնքի տարածքում, ապա հաշվարկները ներկայացվում են հարկատուի գրանցման վայրի հարկային տեսչություն.

3. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները եռամսյակային (տարեկան) հաշվարկների հետ մեկտեղ ներկայացնում են տեղեկանք իրենց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված (առանձնացված) հասարակական, արտադրական և բնակելի շինությունների վերաբերյալ` նշելով շինության հասցեն:

 

VI. Օրենքի 17 հոդվածի վերաբերյալ

 

Ընդհանուր բաժնային, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ներկայացվող գույքահարկի եռամսյակային (տարեկան) հաշվարկներում նշվում է համասեփականատերերի թիվը, անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) կամ հիմնական բնակության վայրը, իսկ բաժնային սեփականության դեպքում նաև բաժնեմասերի չափը:

 

VII. Օրենքի 26 հոդվածի վերաբերյալ

 

1. Ձեռնարկությունների համար 1998 թ-ի փետրվարի 1-ից հարկման բազա (շինությունների մասով) համարվում է հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքը: Ընդ որում, եթե արժեքը կազմում է տվյալ շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ից պակաս, ապա հարկման բազա է համարվում շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:

 

Օրինակ 3.

 

Ձեռնարկությանը սեփականության իրավունքով պատկանում է շինություն, որի սկզբնական արժեքը կազմում է 15000 հազ. դրամ, իսկ մնացորդային արժեքը 2500 հազ. դրամ: Այդ դեպքում ձեռնարկությունը որպես հարկման բազա պետք է ընդունի 3000 հազ. դրամը (15000 հազ. դրամ x 20%):

2. Վճարողները 1998 թ-ի փետրվարի 1-ից շինությունների համար գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար, աճողական կարգով` հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները:

3. Արտադրական և հասարակական նշանակության շինությունների գույքահարկի հաշվարկ (հավելված-1):

Ձեռնարկությանը պատկանող նույն համայնքի տարածքում գտնվող արտադրական և հասարակական նշանակության շինությունների համար գույքահարկը 1998 թ-ի փետրվարի 1-ից հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Հգ = (Գմ x Դ x Մ)-(Գմ x Դ/12)

որտեղ`

Հգ - հաշվետու ժամանակաշրջանում նույն համայնքի տարածքում գտնվող արտադրական և հասարակական նշանակության շինությունների գույքահարկի գումարն է:

Գմ - հաշվետու ժամանակաշրջանում նույն համայնքի տարածքում գտնվող արտադրական և հասարակական նշանակության շինությունների մնացորդային արժեքն է:

Դ - արտադրական և հասարակական նշանակության շինությունների համար սահմանված հարկի տարեկան դրույքաչափն է:

Մ - այն մեծությունն է, որը եռամսյակի համար հաշվարկելիս հավասար է 0.25, կիսամյակի համար` 0.5, ինը ամսվա համար` 0,75, տարեկանի համար` 1:

Գմ - որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա և այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ նույն համայնքում գտնվող արտադրական և հասարակական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների մեծությունների կեսի և այդ ժամանակաշրջանի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ նույն համայնքի տարածքում գտնվող արտադրական և հասարակական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով այդ հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

 

Օրինակ 4.

 

Ձեռնարկությանը Կենտրոն համայնքի տարածքում, սեփականության իրավունքով պատկանում է 2 արտադրական շինություն, որոնց մնացորդային արժեքների հանրագումարը առ 01.01.98 թ. կազմում է 21000 հազ. դրամ (16500 հազ. դրամ + 4500 հազ. դրամ), համապատասխանաբար շինությունների սկզբնական արժեքը կազմում է 59000 հազ. դրամ (16500 հազ. դրամ + 42500 հազ. դրամ):

Ձեռնարկությունը երկրորդ շինության համար շինությունների մնացորդային արժեքների հանրագումարում պետք է արտացոլի ոչ թե 4500 հազ. դրամ, այլ 8500 հազ. դրամ (42500 հազ. դրամ x 20%):

Գույքահարկի հաշվարկման նպատակով առ 01.01.98 թ. տվյալ շինությունների մնացորդային արժեքների հանրագումարը կազմում է` 25000 հազ. դրամ, առ 01.02.98 թ. 25000 հազ. դրամ, առ 01.03.98 թ. 25600 հազ. դրամ, առ 01.04.98 թ. 26400 հազ. դրամ (շինությունների արժեքների տատանումները կապված է տվյալ ժամանակաշրջանում ձեռնարկության կողմից ամորտիզացիոն հատկացումների, կապիտալ ներդրումների և այլնի հետ):

Ձեռնարկությունը Գմ հաշվարկում է (25000 հազ. դրամ/2 + 25000 հազ. դրամ + 25600 հազ. դրամ + 26400 հազ. դրամ/2)/3 = 25400 հազ. դրամ, իսկ հարկի գումարը Հգ = (25400 հազ. դրամ x 0.6% x 0.25) - (25400 հազ. դրամ x 0.6%/12) = 2,54 հազ. դրամ:

4. Բնակելի շինությունների գույքահարկի հաշվարկ (հավելված-2)

Բնակելի շինությունների համար ձեռնարկությունը գույքահարկը պետք է հաշվարկի օրենքի հոդված 4 երկրորդ կետի զ-է ենթակետերում թվարկված յուրաքանչյուր բնակելի շինության համար առանձին:

Բնակելի շինության համար հարկը հաշվարկվում է տվյալ բնակելի շինության հաշվետու ժամանակաշրջանի մնացորդային արժեքի և սահմանված տարեկան դրույքաչափերի հիման վրա հաշվարկած գումարը բաժանելով 12-ի, բազմապատկելով 1998 թ.-ի փետրվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ընկած ամիսների թվի վրա:

Բնակելի շինության միջին մնացորդային արժեքը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա և այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքի կեսի և այդ ժամանակաշրջանի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով այդ ժամանակաշրջանի ամիսների քանակի վրա:

 

Օրինակ 5.

 

«Ադամանդ» անհատական ձեռնարկությանը սեփականության իրավունքով պատկանում է բնակելի շինություն, որի սկզբնական արժեքը կազմում է 50000 հազ. դրամ, բնակելի շինության մնացորդային արժեքը կազմում է առ 01.01.98 թ-ը 11000 հազ. դրամ, առ 01.02.98 թ-ը 10900 հազ. դրամ, առ 01.03.98 թ-ը 10200 հազ. դրամ, առ 01.04.98 թ-ը 10100 հազ. դրամ, առ 01.05.98 թ-ը 9900 հազ. դրամ, առ 01.06.98 թ-ը 9800 հազ. դրամ, առ 01.07.98 թ-ը 9700 հազ. դրամ:

Ձեռնարկության 6 ամսվա գույքահարկը հաշվարկելու ժամանակ հաշվարկներում սկսված 01.05.98 թ-ի հաշվեկշռային մնացորդային արժեքների փոխարեն պետք է ընդունի սկզբնական արժեքի 20%-ը` այսինքն 10000 հազ. դրամ (50000 հազ. դրամ x 20%), ուստի բնակելի շինության մնացորդային արժեքը 6 ամսվա համար կկազմի`

Գմ = (11000/2 + 10900 + 10200 + 10100 + 10000 + 10000 + 10000/2) : 6 = 10283 հազ. դրամ

հարկի հաշվարկը

Հգ = [7,1 + [(10283 - 10000) x 0,2%]/12 x 5 = 3,19 հազ. դրամ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից 1998 թ.-ի գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի

 

_______________________ Հարկային տեսչություն
_____________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը)
_____________________________________
(ձեռնարկության հասցեն, հեռ. հ.)
Պատասխանատու անձի ______________________

(կատարողի)

(ազգանուն)

 

199  թ. _________________________________

 

Ձեռնարկություններին սեփականության իրավունքով պատկանող արտադրական եվ հասարակական նշանակության շինությունների գույքահարկի հաշվարկը

 

(հազար դրամ)

_________________________________________________________
_________________________________________________________

1

2

_________________________________________________________

1. Հաշվետու տվյալները առ 01.01.

01.02.

01.03.

01.04.

01.05.

01.06.

01.07.

01.08.

01.09.

01.10.

01.11.

01.12.

01.01.

_________________________________________________________

2. Հաշվետու ժամանակաշրջանում արտադրական,

հասարակական նշանակության շինությունների

մնացորդային արժեքը.

_________________________________________________________

3. Գույքահարկի դրույքաչափը %.

_________________________________________________________

4. Մ*

_________________________________________________________

5. Հաշվետու ժամանակաշրջանում բյուջե վճարման ենթակա

գույքահարկի գումարը (տող 2xտող 3xտող 4)-(տող 2x

տող 3/12).

_________________________________________________________

6. Նախորդ ժամանակաշրջանում վճարված գույքահարկի

գումարը.

_________________________________________________________

7. Ենթակա է`

ա) լրացուցիչ վճարման բյուջե

տող 5-տող 6.

բ) հաշվանցման առաջիկա վճարումների հաշվին

(վերադարձման բյուջեից)

տող 6-տող 5.

_________________________________________________________

համասեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ

____ ________________ 199 թ.

 

հաշվարկի ուղարկման ամսաթիվը

 

Ղեկավար (ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ

(ստորագրություն)

 

_________________________________________________________

Մ-այն մեծությունն է, որը եռամսյակի համար հաշվարկելիս հավասար է 0.25, կիսամյակի համար` 0.5, ինը ամսվա համար` 0,75, տարեկանի համար` 1:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

«Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից 1998 թ.-ի գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի

 

 

_______________________ Հարկային տեսչություն
_____________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը)
_____________________________________
(ձեռնարկության հասցեն, հեռ. հ.)
Պատասխանատու անձի ______________________

(կատարողի)

(ազգանուն)

 

199 թ. _________________________________

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

(հազար դրամ)

_________________________________________________________
_________________________________________________________

1

2

_________________________________________________________

1. Հաշվետու տվյալները առ 01.01.

01.02.

01.03.

01.04.

01.05.

01.06.

01.07.

01.08.

01.09.

01.10.

01.11.

01.12.

01.01.

_________________________________________________________

2. Հաշվետու ժամանակաշրջանում բնակելի շինության

մնացորդային արժեքը.

_________________________________________________________

3. Գույքահարկի դրույքաչափը %.

_________________________________________________________

4. 1998 թ. փետրվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակաշրջանի

վերջը ընկած սեփականության ամիսների թիվը.

_________________________________________________________

5. Հաշվետու ժամանակաշրջանում բյուջե վճարման ենթակա

գույքահարկի գումարը.

(տող 2xտող 3xտող 4/12)

_________________________________________________________

6. Նախորդ ժամանակաշրջանում վճարված գույքահարկի

գումարը.

_________________________________________________________

7. Ենթակա է`

ա) լրացուցիչ վճարման

տող 5-տող 6.

բ) հաշվանցման առաջիկա վճարումների հաշվին

(վերադարձման բյուջեից)

տող 6-տող 5.

_________________________________________________________

համասեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ

____ ________________ 199  թ.

 

հաշվարկի ուղարկման ամսաթիվը

 

Ղեկավար (ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ

(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2003, N 03/17-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան