ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
17 հոկտեմբերի 1997 թ. թիվ 914
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 21 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին մասի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.97 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 21 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ելնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.97 թ. օրենքի 46 հոդվածի պահանջներից և նպատակ ունենալով հստակեցնել օրենքի 15 հոդվածի 21 կետի դրույթները ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում են.
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21 կետի` ավելացված արժեքի հարկից ազատվում են հաշմանդամների, կամ արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող այլ ԱԱՀ վճարողների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը: Այսինքն` ավելացված արժեքի հարկից ազատվում է ԱԱՀ վճարող համարվող հաշմանդամների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը և արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ԱԱՀ վճարողների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը:
1. Ավելացված արժեքի հարկից ազատման սույն արտոնությունը տարածվում է միայն վերը նշված ԱԱՀ վճարողների կողմից պատրաստված, այսինքն` որպես սեփական արտադրության արտադրանք կամ ծառայություն ճանաչված ապրանքների և կատարված ծառայությունների վրա:
Արտադրանքը կամ ծառայությունը համարվում է սեփական արտադրության, եթե այն ամբողջությամբ արտադրվել (մատուցվել) է տվյալ անձի կողմից կամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն կարգով սահմանված չափանիշների:
1.1. Ամբողջությամբ սեփական արտադրության են համարվում հետևյալ ապրանքները`
ա) տվյալ անձի կողմից արդյունահանված օգտակար հանածոները.
բ) տվյալ անձի կողմից աճեցված կամ հավաքված բուսական արտադրանքը.
գ) տվյալ անձի կողմից ծնեցրած և աճեցրած կենդանիները, նրա կողմից պահվող կենդանիների արտադրանքը.
դ) տվյալ անձի կողմից իրականացված որսորդական, ձկնորսական գործունեության արտադրանքը.
ե) ծովային գործունեության արտադրանքը, որը արդյունահանվել է և (կամ) արտադրվել է համաշխարհային օվկիանոսում տվյալ անձին պատկանող կամ նրա կողմից վարձակալված նավերով,
զ) տվյալ անձի կողմից իրականացված արտադրական և այլ գործողությունների արդյունք հանդիսացող երկրորդական հումքը և թափոնները,
1.2. Ապրանքը համարվում է տվյալ անձի կողմից բավարար վերամշակման ենթարկված, եթե միաժամանակ տեղի ունեն հետևյալ երկու պայմանները.
ա) ապրանքի վերամշակման արդյունքում «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգչի (նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից հաստատված (Մոսկվա, 1977 թ.) ապրանքի նկարագրման ծածկագրի ցանկացած նիշի փոփոխությունը,
բ) ապրանքի արժեքի փոփոխությունը, երբ ապրանքի վերամշակման ժամանակ օգտագործված նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում կամ գերազանցում է թողարկված արտադրանքի գնի (առանց անուղղակի հարկերի) 50 տոկոսը: Ապրանքի արժեքի փոփոխությամբ դրա վերամշակման բավարարության որոշման կարգը անվանվում է ադվալորային կանոն:
1.3. Բավարար վերամշակման չափանիշին վերաբերող պահանջներին չհամապատասխանող են համարվում`
- ապրանքների պահեստավորման կամ տեղափոխման ժամանակ դրանց պահպանումն ապահովելու գործառնությունները,
- ապրանքի վաճառքի և տեղափոխման նախապատրաստման գործողությունները (ապրանքների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը),
- պարզ հավաքման գործողությունները` դետալների, հանգույցների մեխանիկական ամրակցումը,
- ապրանքների բաղադրամասերի (կոմպոնենտների) խառնումը, ձուլումը` առանց ստացված արդյունքին այնպիսի բնութագիր տալու, որը տարբերվում է ելակետային բաղադրիչներից,
- ապրանքների պիտակավորումը կամ ապրանքի անվանափոխումը` առանց լրացուցիչ և բավարար մշակման:
1.4. Ծառայությունը համարվում է տվյալ անձի (ձեռնարկության) կողմից կատարված (մատուցված), եթե այն ըստ ադվալորային կանոնի ճանաչվում է սեփական արտադրության (սեփական ուժերով կատարված կամ մատուցված): Ծառայությունների վերաբերյալ ադվալորային կանոնը ենթադրում է, որ ծառայության ընդհանուր արժեքում անմիջականորեն ծառայության մատուցման համար գանձվող գումարը` առանց ծառայության շրջանակներում մատակարարվող ապրանքանյութական արժեքների գումարի կազմում կամ գերազանցում է 50 տոկոսը:
2. Իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների առումով պատրաստված արտադրանքը և կատարված ծառայությունը սեփական արտադրությանը պատկանելու պայմաններում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21 կետով սահմանված արտոնությունը կիրառվում է միայն արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ԱԱՀ վճարողների նկատմամբ:
Հաշմանդամների թվաքանակի մեջ հաշվառվում են հաշմանդամության կարգ ունեցողները` անկախ հաշմանդամության կարգից (կարգի թվից):
Արդյունաբերաարտադրական անձնակազմի (հիմնական գործունեության անձնակազմի) միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են ղեկավարները, մասնագետները, ծառայողները, բանվորները: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակի մեջ չի մտցվում ձեռնարկության հաշվեկշռում հաշվառվող` իրավաբանական անձ չհանդիսացող` ոչ արտադրական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների թվաքանակը (ոչ հիմնական գործունեության անձնակազմը): Ոչ արտադրական (ոչ հիմնական գործունեության) են դիտվում ձեռնարկության այն կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք ձեռնարկության աշխատողների կուլտուր-կենցաղային պայմանների բավարարման համար մատակարարում են ապրանքներ կամ ծառայություններ են մատուցում:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15.11.1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970058
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.02.1998, N 01/13 | 30.03.1998, N 914 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|