310.0705.11.08.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 5, 6 ԵՎ 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին մասի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Հաստատված է |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է ՀՀ ստանդարտացման, չափագիտության ու սերտիֆիկացման վարչության հետ 06.08.97 թ. |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 5, 6 ԵՎ 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի դրույթները:
ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը հայտնում են.
Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի ավելացված արժեքի հարկից ազատվում են.
1. Մանկական սննդի իրացումը.
Մանկական սնունդ է համարվում այն մթերքը, որի արտադրության նորմատիվ փաստաթղթերում (ստանդարտ տեխնիկական պայմաններ) նշված է, որ այդ մթերքը նախատեսվում է որպես մանկական սնունդ օգտագործելու համար: Չափածրարված մանկական սննդի պիտակի կամ փաթեթվածքի վրա պարտադիր պետք է նշված լինի, որ այն նախատեսված է մանուկների օգտագործման համար: Մանկական սնունդը կարող է լինել պտղահատապտղային, բանջարամրգային, բանջարամսային, բանջարեղենային, կաթնային, կաթնաալրային, սպիտակուցաձավարային պահածոների, խտածոների և չոր խառնուրդների, խույսերի տեսքով: Մասնավորապես, մանկական սնունդ արտադրվում է ԳՈՍՏ 15849-89, ԳՈՍՏ 21831-76 միջպետական ստանդարտներով:
2. Անասնաբուժական դեղամիջոցների իրացումը.
Անասնաբուժական դեղամիջոցներ են համարվում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման իմունակենսաբանական, բուսական, քիմիադեղագործական և այլ նյութերը, պատրաստուկները և լրացակերերը, որոնք խմբավորված են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» «2308», «2938», «2941», «3002», «3004» ծածկագրերում` բացի մարդկանց համար նախատեսված դեղամիջոցներից:
Անասնաբուժական նպատակով օգտագործվող առանձին դեղամիջոցների տուփերի, սրվակների վրա կամ կից հրահանգում նշվում է` «Միայն անասնաբուժական նպատակների համար» հիշեցումը:
3. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատների իրացումը:
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատներ համարվում են միջատասպան (ինսեկտցիդ), տզասպան (ակարիցիդ), սնկասպան (ֆանիգիցիդ), նեմատոդասպա, մկնասպան (ռոդենտիցիդ) պատրաստուկները, բիոպրեպարատները, հերբիցիդները և աճը կարգավորողները, որոնք խմբավորված են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» «3808» կոդի տակ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների որոշ խմբերի (պեստիցիդներ) ցուցակը բերված է ԳՈՍՏ 19856-86 միջպետական ստանդարտում:
Մասնավորապես, ավելացված արժեքի հարկից ներկայումս ազատվում են ստորև բերված ցանկում նշված թունաքիմիկատները.
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ
1. Ակտելիկ | 28. Տալստար | 55. Պոլիկարբացին | 82. Գրանստար |
2. Ամբուշ | 29. Տիոդան | 56. Ռիդոմիլ | 83. Դուել |
3. Անտիո | 30. Ֆաստակ | 57. Սաբրոլ | 84. Զենկոր |
4. Ապոլլո | 31. Ծծմբի թրջվող փոշի | 58. Սկոր | 85. Իլլոքսան |
5. Ապլաուդ | 32. Ծծումբ աղացած | 59. Սումիլեքս | 86. Պրոմետրին |
6. Արրիվո | 33. Ֆոզալոն | 60. Տիազոն | 87. Ռաունդապ |
7. Բազուդին | 34. Ֆյուրի | 61. Տիլտ | 88. Ստոմպ |
8. Բենզոֆոսֆատ | 35. Ֆուրադան | 62. Տոլոնիտ | 89. Տարգա |
9. ԲԻ-58 | 36. Խոստակվիկ | 63. Տուբարիտ | 90. Տետրալ |
10. Վոլատոն | 37. Ցիմբուշ | 64. Ֆունդազոլ | 91. Տոտրիլ |
11. Վոֆատոքս | 38. Շերպա | 65. Ագրոցիդ | 92. Տրեֆլան |
12. Դեցիս | 39. Տոցպազ | 66. Ագրոմետրին | 93. Ֆենագոն |
13. Դնոկ | 40. Մարշալ | 67. Բերետ | 94. Ուտալ |
14. Դուրսբան | 41. Ավիկսիլ | 68. ՏՄՏԴ | 95. Տրոֆի |
15. Զոլոն | 42. Ակրոբատ | 69. Վիտավաքս | 96. Ֆենազոն |
16. Կառատե | 43. Ալտո | 70. Վիտատիուրամ | 97. Ֆուրորե |
17. Կարբոֆոս | 44. Արցերիդ | 71. Սումի-8 | 98. Ֆյուզիլադ |
18. Մավրիկ | 45. Արչեր | 72. Տիգամ | 99. Խոմեցին |
19. Մետաֆոս | 46. Վայլետոն | 73. Սումիլեաքս | 100. Գլիֆտոր |
20. Նեորոն | 47. Բենլաթ | 74. Տեկտո | 101. Ցինկի ֆոսֆատ |
21. Նիսսորան | 48. Բերստան | 75. Ֆենորամ | 102. Գետերոֆոս |
22. Նուրել | 49. Բրոմմեթիլ | 76. Ավադեքս | 103. Գետերոաուքսին |
23. Օմայթ | 50. Դազոմետ | 77. Բանվել | 104. Կիր |
24. Սանմայթ | 51. Կարբատիոն | 78. Բազագրան | 105. Տուր |
25. Սումի-ալֆա | 52. Պղնձարջասպ | 79. Բաստան | 106. Լանիրատ |
26. Սումիտիոն | 53. Օքսիխոմ | 80. Գեզագարդ | 107. Կլերատ |
27. Սումիցիդին | 54. Պլանտֆաքս | 81. 2,4դ-ամին. աղ | 108. Շտորմ |
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատների իրացման ժամանակ հաշիվ-ֆակտուրա կամ այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում դրանցում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը:
4. Արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:
«Գյուղատնտեսական արտադրանք» հասկացության մեջ ընդգրկվում են նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977 թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի «Բուսաբուծության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության արտադրանք» և «Կենդանաբուծության արտադրանք» խմբավորումների մեջ մտնող հետևյալ ծածկագրերով ապրանքախմբերը.
97 1000 - հացահատիկային և հացահատիկաոլոռային կուլտուրաներ
97 2000 - տեխնիկական կուլտուրաներ
97 3000 - պալարապտղային, բանջարային, բոստանային կուլտուրաներ և փակ գրունտի արտադրանք
97 4000 - դաշտային մշակման կերային կուլտուրաներ
97 5000 - կերարտադրության այլ արտադրանք
97 6000 - պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանք
97 7000 - ծառերի և թփերի սերմեր, սերմեր պտուղներում
97 8000 - ծառերի և թփերի սածիլներ
97 9000 - ծառերի և թփերի տնկիներ
98 1000 - անասնաբուծության արտադրանք
98 2000 - խոզաբուծական արտադրանք
98 3000 - ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանք
98 4000 - թռչնաբուծության արտադրանք
98 5000 - ձիաբուծության, էշերի և ջորիների արտադրանք
98 6000 - եղջերվաբուծության ու ուղտաբուծության արտադրանք
98 7000 - ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանք
98 8000 - ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանք
Նշված ապրանքախմբերի մեջ մտնող ապրանքատեսակների մանրամասն ցանկը տրված է վերը նշված դասակարգիչներում:
Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքը դրա անմիջական արտադրողին պատկանելու փաստի հիմնավորման համար հիմք են ընդունվում.
ա) գյուղացիական տնտեսությունների, ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռներեցների, այգեգործական ընկերությունների անդամների), կազմակերպչա-իրավական տարբեր տիպի ձեռնարկությունների համար`
1. Հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը, (կամ ժամանակավոր վկայականը) կամ հողի վարձակալության վերաբերյալ պայմանագրերի կամ այգեգործական հողատարածքի տրամադրման վերաբերյալ այն հատկացնող ձեռնարկության կողմից տրված փաստաթղթի պատճենը: Կենդանաբուծության դեպքում` արտադրական տարածքի առկայությունը հաստատող փաստաթուղթ:
2. Տեղեկանք գյուղատնտեսական արտադրանքի արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ` տրված ըստ գործունեության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (գյուղապետ, թաղապետ) կամ այգեգործական ընկերության նախագահի կողմից: Տեղեկանքի ձևը բերվում է սույն հրահանգի հավելվածում:
Արտադրանք իրացնողի մոտ, իրացման պահին, պետք է առկա լինեն նշված երկու փաստաթղթերը.
բ) գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և ձեռնարկությունների գյուղատնտեսական արտադրանք արտադրող ու ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտ չհամարվող օժանդակ տնտեսությունների համար`
համապատասխան հիմնավորող սկզբնական հաշվապահական փաստաթուղթը (հաշիվ-ֆակտուրա, բեռնառաքման ապրանքագիր և այլն):
Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 199- ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Տրվում է _______________________________________________ զբաղվում է կենդանաբուծությամբ և ունի ____________________________ Կ.Տ. (ստորագրություն) |