Գլխավոր տեղեկություն
Համար
N 73
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.03.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.03.15/3(25)
Ընդունող մարմին
Արտոնագրային վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.12.1998
Ստորագրող մարմին
Արտոնագրային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

N 73
23 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 Թ. ՄԱՅԻՍԻ 11-Ի N 24 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ արտոնագրային վարչության պետի 1998 թ. մայիսի 11-ի N 24 հրամանով հաստատված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից 1998 թ. մայիսի 15-ին N 369800127 պետ. գրանցումն ստացած «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված պետական տուրքերի հաշվառման և գանձման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Հրահանգի 11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

11. Եթե ավել վճարված տուրքի գումարը սույն հրահանգի 10-րդ կետի համաձայն օգտագործվում է արդյունաբերական սեփականության մեկ այլ օբյեկտի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար, ապա այս դեպքում Հայարտոնագրի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը անդորրագրի վրա գրառում է կատարում 1-ին օբյեկտի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար օգտագործված գումարի և մնացորդի մասին, ստորագրում և նշում է թվականը, այնուհետև պատրաստում է այդ գրառմամբ անդորրագրի պատճենը: Գրառված անդորրագիրը կցվում է օբյեկտի հայտի գործին, իսկ պատճենը, որի վրա դրվում է բաժնի դրոշմակնիքը, վերադարձվում է հայտատուին` հետագայում համապատասխան հայտին կամ դիմումին կից որպես բնագիր անդորրագիր ներկայացնելու համար:

2. 16 կետում բերված օրինակում «չի գերազանցում 25-ից» արտահայտությունը փոխարինել «25-ից 100 է» արտահայտությամբ:

 

Վարչության պետ

Ս. Ղանթարջյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
22 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 36990017