Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.04.2003-25.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.15/9(127) Հոդ.175
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.03.2003
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 ապրիլի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11603105

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2003 թ.
ք. Երևան

  N 61-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՌԱՆԻՇ (8-xxx) ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի

 

Հաստատել`

Քառանիշ (8-xxx) համարներով հեռախոսագծերի տրամադրման ծառայությունների սակագները, համաձայն հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի

և կապի նախարար

Ա. Մանուկյան

 

Համաձայնեցված է՝
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
24 մարտի 2003 թ. թիվ 262-Ա հրամանով

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարի
18 մարտի 2003 թ. թիվ 61-Ն հրամանի

 

ՔԱՌԱՆԻՇ (8-xxx) ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ

 

հհ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ սակագինը առանց ԱԱՀ (ԱՄՆ դոլար) ԱԱՀ (ԱՄՆ դոլար) սակագինը ԱԱՀ-ով (ԱՄՆ դոլար)
1 Միանվագ ծառայություններ
1.1 Տեղադրման միանվագ վարձ 280 56 336
1.2 Հանված քառանիշ հեռախոսահամարի վերականգնման վարձ 50 10 60
1.3 Հեռախոսագծի վերատեղադրում այլ շենք (միևնույն ԱՀԿ-ի սպասարկման տարածքում, հեռախոսահամարի պահպանմամբ) 100 20 120
1.4 Հեռախոսագծի վերատեղադրում (այլ ԱՀԿ-ի սպասարկման տարածքում, հեռախոսահամարի պահպանմամբ) 140 28 168
1.5 Քառանիշ հեռախոսահամարի համարափոխություն բաժանորդի նախաձեռնությամբ 50 10 60
2 Ամսական ծառայություններ
2.1 Քառանիշ հեռախոսագծի ամսական վարձ 14 2.8 16.8

 

1. Քառանիշ համարներով հեռախոսագծերը տրամադրվում են միայն գործարար և կառավարական բաժանորդներին միայն մուտքային զանգերի հնարավորությամբ

2. Վճարումները կատարվում են ազգային դրամով՝ հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը