ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
9 հունվարի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2000 թ. |
N 116-042 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԵՎ «ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000 թ. N 401 որոշման 1-ին կետով և երկաթուղային տրանսպորտի համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոնները և էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի գծով հրահանգը:
2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Է. Մադաթյան
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կանոնները ընդունվել են ՀՀ վարչապետի 1998 թ. նոյեմբերի 9-ի թիվ 625 որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտի նախարարության Հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրության» 5-րդ կետի պահանջներին համապատասխան:
Կանոնները սահմանում են էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման ժամանակ աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովելուն ներկայացվող հիմնական պահանջները: Էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի սպասարկման բոլոր աշխատանքները երկաթուղում պետք է իրականացվեն սույն կանոնների պարտադիր կատարմամբ:
1.2. Երկաթուղային տրանսպորտի աշխատողների հրահանգավորումը, ուսուցումը և գիտելիքների ստուգումը իրականացվում է համաձայն գործող հրահանգների:
1.3. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի վրա աշխատանքի նշանակվող աշխատողները թույլատրվում են աշխատանքի միայն սահմանված կարգով հրահանգավորումից, ուսուցումից և աշխատանքի պաշտպանության վերաբերյալ նրանց գիտելիքների ստուգումից հետո:
Էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի շահագործման հետ կապված աշխատողներին պետք է շնորհվի անվտանգության տեխնիկայի որակավորման խումբ` համաձայն հավելված 1-ի:
1.4. Լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների պարբերական հրահանգավորումը, ուսուցումը աշխատանքի պաշտպանության գծով գիտելիքների ստուգումը անց է կացվում Հայկական երկաթուղու դեպարտամենտի սահմանված ժամկետներում:
1.5. Ընկերությունների գործադիր տնօրենը, տեղակալները, գլխավոր ինժեները մասնաճյուղերի պետերը պարտավոր են ապահովել`
1.5.1. Բրիգադների և ուղեկցորդների աշխատանքի անվտանգությունն ապահովող տեխնիկական պահանջներին համապատասխան լոկոմոտիվների, լոկոմոտիվային տնտեսության տեղակայանքների և շինությունների պահպանումը.
1.5.2. Լոկոմոտիվների արդիականացումը, լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շահագործման ժամանակ աշխատանքի անվտանգությունը բարձրացնող նոր տեխնիկայի և անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցների ներդնումը.
1.5.3. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շահագործման հետ կապված լոկոմոտիվային բրիգադների, ուղեկցորդների և ինժեներա-տեխնիկական աշխատողների աշխատանքի պաշտպանության ուսուցման կազմակերպումը.
1.5.4. Դեպոների աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության գծով նորմաների, կանոնների և հրահանգների բոլոր պահանջների պահպանման վերահսկողությունը:
1.5.5. Սահմանված նորմաներին համապատասխան արտահագուստի և անհատական պաշտպանիչ այլ միջոցների հատկացումը, հատուկ հագուստի ժամանակին լվանալը, մաքրումը և նորոգումը.
1.5.6. Նախատեսվող պարտավորությունների կատարումը.
1.5.7. Արտադրությունում դժբախտ դեպքերի ծառայողական քննությունը և հաշվառումը:
1.6. Շահագործման հարցերով գործադիր տնօրենի, մասնաճյուղերի պետերի տեղակալները, հերթապահները, մեքենավար հրահանգիչները, ծառայությունների աշխատակիցները պարտավոր են.
1.6.1. Ապահովել սույն կանոնների և համապատասխան հրահանգների կատարումը, պատասխան տալ իր տեղամասում անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի վիճակի համար.
1.6.2. Ենթակա աշխատողների հետ պարբերաբար անցկացնել անվտանգության տեխնիկայի հրահանգավորում, միջոցներ ձեռք առնել աշխատանքի անվտանգ կատարման համար, հետևել գործող կանոնների և հրահանգների կատարմանը.
1.6.3. Լոկոմոտիվային և մոտորովագոնային շարժակազմի վրա սիստեմատիկաբար ստուգել գործիքների, պաշտպանիչ միջոցների, սարքերի, հակահրդեհային և ազդանշանային սարքերի վիճակը և հետևել դրանցից անսարքները ժամանակին փոխելուն.
1.6.4. Լոկոմոտիվային բրիգադներին և ենթակա աշխատողներին չթույլատրել աշխատանքի առանց նախատեսված արտահագուստի և պաշտպանիչ միջոցների:
1.7. Աշխատանքի անվտանգ մեթոդների ուսուցումը պետք է կատարվի երկաթուղային տրանսպորտի աշխատողների հրահանգավորման, ուսուցման և աշխատանքի պաշտպանության գիտելիքների ստուգման կարգի մասին ցուցումներին համապատասխան:
Մեքենավար-հրահանգիչները, անվտանգության տեխնիկայի ինժեներները պարտավոր են մեքենավարների, մեքենավարների օգնականների, մոտորովագոնային շարժակազմի ուղեկցորդների հետ ուղղակի աշխատավայրում անցկացնել հրահանգավորում անվտանգության տեխնիկայի հարցերով:
Առաջին օգնություն ցույց տալու մեթոդների ուսուցումը անց է կացվում բժշկական կետերում, բժշկական անձնակազմի կողմից:
1.8. Լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների հետ աշխատանքի պաշտպանության հարցերի պարապմունքները պետք է անց կացվեն աշխատանքի պաշտպանության կամ տեխնիկական կաբինետներում:
Հերթապահների սենյակներում և լոկոմոտիվային բրիգադների աշխատանքի ներկայանալու այլ վայրերում պետք է փակցվեն անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի, առաջին բժշկական օգնություն ցույց տալու կանոնները արտացոլող պլակատներ, ֆոտոցուցադրումներ, նախազգուշացնող գրառումներ:
1.9. Որպես մեքենավար, մեքենավարի օգնական կամ ուղեկցորդ ինքնուրույն աշխատելուց առաջ, ստաժավորման տևողությունը (փոխարինողի կարգավիճակով) չպետք է պակաս լինի երեք ուղևորությունից կամ երեք տեղաշարժային հերթափոխից:
1.10. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շահագործման հետ կապված աշխատողների աշխատանքի պաշտպանության գիտելիքների պարբերաբար ստուգումը պետք է կատարվի երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնների քննությունների հետ միաժամանակ, սահմանված ժամկետներում:
1.11. Սույն Կանոնների կատարման պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների վրա:
2. ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1. Ձեռք բերվող և շահագործվող լոկոմոտիվները, մոտորովագոնային շարժակազմը և էլեկտրագնացքները պետք է համապատասխանեն գործող մայրուղային և տեղաշարժային էլեկտրաքարշերի և ջերմաքարշերի նախագծման և կառուցման համար անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի գծով տիպային պահանջներին:
2.2. Վերը նշված պահանջներին չհամապատասխանող շահագործվող լոկոմոտիվները և մոտորովագոնային շարժակազմը համաձայն սահմանված կարգի պետք է արդիականացվեն:
2.3. Տեղաշարժային աշխատանքների ընթացքում մայրուղային երկբաժանմունքային ջերմաքարշի յուրաքանչյուր բաժանմունքը առանձին շահագործելիս այն պետք է երկու կողմից սարքավորվի լուսարձակներով:
2.4. Սպասարկող անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով յուրաքանչյուր էլեկտրաքարշ, ջերմաքարշ, էլեկտրագնացք, դիզել-գնացք, պետք է ունենա սարքին պաշտպանիչ շրջափակիչ, արգելակող սարքավորումներ և այլ միջոցներ:
2.5. «Ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ» ՊՃՍ-12.4.026 պահանջների համաձայն լոկոմոտիվների և մոտորովագոնների վրա պետք է նշագծվեն հետևյալ նախազգուշացնող նշաններն ու գրառումները.
2.5.1. Բարձրավոլտ խուցերի դռներին և հանովի վահանակներին, էլեկտրասարքավորումների արկղներին, օժանդակ մեքենաների բարձրավոլտ խցերից դուրս տեղավորված կոլեկտորային դիտանցքների մոտ, չափիչ սարքերի վահանակների հետին պատերին և այլն «Բարձրացած հոսանքընդունիչի դեպքում չբացել».
2.5.2. Էլեկտրաքարշերի և էլեկտրագնացքների ծալովի աստիճանների և նրանց տանիքի ելքի անցքերի մոտ` «Բարձրացած հոսանքընդունիչի դեպքում տանիք չբարձրանալ».
2.5.3. Բարձր լարման սարքերի պատյանների վրա, որոնք մեկուսացված են էլեկտրագնացքի թափքից` «Մահացու է».
2.5.4. Դիզելային լոկոմոտիվների և դիզել-գնացքների տանիք տանող ծալովի աստիճանների և դիտանցքների վրա, ինչպես նաև թափքի կողային պատերին էլեկտրովտանգի սլաքի հետ նկարված «Զգուշացիր հպալարից».
2.5.5. Դիզելային լոկոմոտիվների, վառելիքի բաքերի վրա «Լոկոմոտիվի մաքրումը դիզելային վառելիքով արգելվում է»:
2.6. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի էլեկտրական սարքավորումների պատյանները և օժանդակ մեքենաների իրանները, որոնց հետ հնարավոր է սպասարկող անձնակազմի հպվելը, պետք է հուսալիորեն հողանցված լինեն: Էլեկտրագնացքներում վառարանների վրա պետք է տեղակայված լինեն պաշտպանական վահաններ կամ պաշտպանիչ պատյաններ:
2.7. Պաշտպանական ուղեկապման սիստեմների սարքինությունը, հողանցումների և նախազգուշական մակագրությունների վիճակը պետք է ստուգել լոկոմոտիվի կամ մոտորովագոնային գնացքի յուրաքանչյուր պլանային նորոգման ժամանակ:
2.8. Պաշտպանիչ շրջափակիչների սարքինությունը, հողանցումների և նախազգուշական գրառումների վիճակը պետք է ստուգվի լոկոմոտիվի, մոտորովագոնային շարժակազմի յուրաքանչյուր պլանային նորոգման ժամանակ:
2.9. Յուրաքանչյուր լոկոմոտիվում, էլեկտրագնացքում և դիզել-գնացքում պետք է լինեն հետևյալ պաշտպանիչ միջոցները.
- երկու զույգ մեկուսիչ ձեռնոց.
- ոչ պակաս երկու հատ 0,5 x 6,5 մ չափի մեկուսիչ գորգեր.
- էլեկտրական բաժանիչների մեխանիկական հաղորդակներ չունեցող էլեկտրաքարշերում, մեկից ոչ պակաս մեկուսիչ ձող.
- երեք զույգ աղմկամեկուսիչ ականջակալներ (ջերմաքարշերի համար):
Բացի այդ, լոկոմոտիվների, էլեկտրագնացքների և դիզել-գնացքի վրա պետք է լինի հակահրդեհային սարքավորումների և ազդանշանային պիտույքների հավաքածու, երկաթուղային տրանսպորտի, շենքերի, կառուցվածքների, շինությունների և շարժակազմի հակահրդեհային սարքավորումներով, գույքով և գործիքներով ապահովման նորմաներին համապատասխան:
2.10. Պաշտպանիչ միջոցներն անհրաժեշտ է պարբերաբար փորձարկել համաձայն սահմանված կարգի (հավելված Հ-1): Պաշտպանիչ միջոցների փորձարկումը սահմանված ժամկետներից շուտ, թույլատրելի է լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի հերթական նորոգումների ժամանակ:
Դեպոյում պետք է սահմանված լինի պաշտպանական միջոցների պահպանման հաշվառման և տրամադրման, ինչպես նաև դրանց փորձարկման կարգ:
3. ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3.1. Լոկոմոտիվային բրիգադների կազմն ու նրանց կողմից լոկոմոտիվների ու մոտորովագոնային շարժակազմի սպասարկման կարգը սահմանվում է գործադիր տնօրենի կողմից, կախված լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի տիպից (տեսակից), ինչպես նաև տեղական պայմաններից:
3.2. Գնացքային էլեկտրաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի սպասարկումը մեկ մեքենավարի կողմից բացառության կարգով կարող է կատարվել գործադիր տնօրենի ցուցումով, համաձայնեցնելով աշխատանքի պաշտպանության բաժնի ներկայացուցչի հետ: Ընդ որում, լոկոմոտիվները և մոտորովագոնային գնացքները պետք է ունենան ավտոմատ կանգառման սարք մեքենավարի կողմից գնացքը վարելու ընդունակությունը հանկարծակի կորցնելու դեպքի համար:
3.3. Լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի հանդերձավորման բոլոր աշխատանքները պետք է կազմակերպվեն երկաթուղու լոկոմոտիվային դեպոների և վառելիքի պահեստների հանդերձավորման սարքերի համար մշակված անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոններին համապատասխան:
4. ՍԱՆԻՏԱՐԱ-ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Լոկոմոտիվային բրիգադները պետք է ապահովված լինեն դեպոյին կից կենցաղային շինություններով, կահավորանքով` երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների օժանդակ շենքերի և շինությունների նախագծման վերաբերյալ ցուցումներին համապատասխան:
4.2. Այն վայրերում, ուր աշխատանքից առաջ սովորաբար հավաքվում են լոկոմոտիվային բրիգադները, ինչպես նաև հանգստի տեղերում պետք է տեղադրվեն ծորակ ցայտաղբյուրներ կամ տակառիկներ հերմետիկ փակվող կափարիչներով: Նրանցում ջերմաստիճանը պետք է լինի 8-200 C: Տակառիկը ամեն օր պետք է մաքրել և լվանալ տաք ջրով:
4.3. Լոկոմոտիվային բրիգադները պետք է ապահովված լինեն արտահագուստով, ինչպես նաև սահմանված նորմաներին համապատասխան համազգեստային հագուստով:
4.4. Լոկոմոտիվի վրա պետք է լինի դեղարկղ անհրաժեշտ դեղամիջոցներով և առաջին օգնություն ցույց տալու մասին ցուցումներով:
4.5. Սանիտարական հանգույցով կահավորված լոկոմոտիվների վրա պետք է ապահովվի մաքրություն և ջրով տակառիկի ժամանակին լցնումը:
4.6. Էլեկտրաքարշի, ջերմաքարշի, էլեկտրագնացքի և դիզել-գնացքի մեքենավարի խուցի կողային պատուհանները և մուտքի դռները պետք է լինեն սարքին վիճակում, կիպ փակվեն և լավ մեկուսացում ունենան սառը օդը, աղմուկը, գազերի (ջերմաքարշերի համար) ներթափանցելը կանխարգելելու համար:
4.7. Բազկաթոռների, նստատեղերի բարձիկները և կողային լուսամուտների արմունկակալները, ապակի մաքրիչները, մեքենավարի խուցը պետք է լինեն սարքին վիճակում:
4.8. Ջերմա-օդափոխիչ սարքի օդի բարելավման տեղակայանքը և սննդամթերքի պահպանման սառնարանը պետք է պահվեն սարքին վիճակում:
Ջերմա-օդափոխիչ սարքերով կահավորված ջերմաքարշերի վրա ամառային շրջանում պետք է ապահովվի դրսի օդի մատուցումը մեքենավարի խուցին օդաջեռուցիչի անջատված տաքացուցիչի դեպքում:
4.9. Լոկոմոտիվի վրա տեղադրված ջրի մետաղե տակառիկները, որոնք կահավորված են ճակատային պատուհանների շիթային լվացման հարմարանքով, սիստեմատիկաբար լվացվում են:
Հավելված 1 |
Ց Ա Ն Կ
ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՆՇՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԷԼԵԿՏՐԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳՄԱՆ
Մասնագիտությունների (պաշտոնների) անվանումը |
որակավորման |
Լոկոմոտիվային դեպոների պետեր և նրանց տեղակալներ, գլխավոր ինժեներներ, լոկոմոտիվային դեպոյի հերթապահներ և նրանց օգնականներ, ինժեներա-տեխնիկական աշխատողներ, որոնք պատասխանատու են կազմակերպության էլեկտրատնտեսության համար, ամբողջությամբ վերցրած, Մոտորովագոնային շարժակազմի էլեկտրասարքավորման և էլեկտրաապարատուրայի փորձարկման գծով էլեկտրաքարշերի ընդունողներ, վարպետներ, ինժեներ և փականագործ-էլեկտրիկներ, ինժեներ-տեխնոլոգներ, ավագ վարպետներ, էլեկտրաքարշերի և էլեկտրագնացքների տեխնիկական և պրոֆիլակտիկ զննումների պարբերաբար և բարձրացնովի նորոգումների վարպետներ, լաբորատորիաների (փորձարարական կայաններում փորձարկումների գծով) վարպետներ, էլեկտրաքարշերի և էլեկտրագնացքների մեքենավարներ և նրանց օգնականներ լոկոմոտիվային բրիգադների մեքենավար-հրահանգիչներ |
V V |
Ջերմաքարշերի և դիզել-գնացքների ընդունողներ, աշխատանքի պաշտպանության գծով ինժեներներ, գլխավոր մեխանիկներ, ջերմաքարշի և դիզել-գնացքի տեխնիկական և պրոֆիլակտիկ զննման, պարբերաբար և բարձրացման աշխատանքի ավագ վարպետներ և վարպետներ, ռեոստատային փորձարկումների վարպետներ, ջերմաքարշերի և դիզել-գնացքների մեքենավարներ և նրանց օգնականներ, տեխնիկական զննման կետերի պրոֆիլակտիկ զննմամբ զբաղված համալիր և մասնագիտացված բրիգադների, էլեկտրաքարշերի և մոտորովագոնային շարժակազմի պարբերական և բարձրացնովի նորոգման փականագործների բրիգադիրներ, ինչպես նաև դեպոյի նախապատրաստող բաժանմունքի բրիգադներ | IV |
էլեկտրասարքավորումների նորոգման գծով էլեկտրամոնտյորներ | I-IV |
կառախմբի կազման (հանդերձավորման) և գոլ լվացման տեղամասերի վարիչներ, ռեոստատային փորձարկումների բանվորներ, ակումուլյատոր նորոգող բանվորներ, էլեկտրաքարշերի, ջերմաքարշերի, էլեկտրա և դիզել-գնացքների էլեկտրասարքավորումների և դեպոյի էլեկտրասարքավորումների գծով փականագործ էլեկտրիկներ | III |
դեֆեկտոսկոպավարներ, շոգեքարշի մեքենավարներ և նրանց օգնականներ, չմասնագիտացված (օժանդակ) արտադրամասերի բրիգադիրներ, էլեկտրա և ավտոսայլակների վարորդներ, կռունկների մեքենավարներ (կռունկավարներ) ե.գ. շարժական կռունկների մեքենավարներ և նրանց օգնականներ, լոկոմոտիվների, նավթամղիչների, պոմպային, լվացման, կոմպրեսորային և ավազամատուցման տեղակայանքների լվացման կայանքների մեքենավարներ, էլեկտրաեռակցողներ, ինստիտուտների և տեխնիկումների, տեխնիկական ուսումնարանների պրակտիկանտներ | II |
Շոգեքարշերի (գնացքային) հնոցապաններ, մոտորովագոնային շարժակազմի ուղեկցորդներ, հանդերձավորողներ, դեպոյի շոգեքարշերի հնոցապաններ, ներկարարներ, շարժակազմի լվացող-հավաքողներ, էլեկտրագործիքներով աշխատող բանվորներ | I |
Հավելված 2 |
ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Շահագործման մեջ գտնվող և պահեստային պաշտպանիչ միջոցները պետք է պահպանվեն և տեղափոխվեն այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրանց սարքինությունը և օգտագործման համար պիտանիությունը առանց նախնական վերականգնիչ նորոգման, ուստի պաշտպանիչ միջոցները պետք է պատշպանված լինեն խոնավությունից, կեղտոտվելուց և մեխանիկական վնասվածքներից:
2. Պաշտպանիչ բոլոր միջոցները շահագործման ընդունելու ժամանակ պետք է փորձարկվեն, անկախ գործարանային փորձարկումից, ինչպես նաև պարբերաբար ենթարկվեն ստուգիչ զննման այն ժամկետներում և նորմաներով, որը ցույց է տրվում աղյուսակում.
Պաշտպանական |
Էլեկտրա-տեղա- |
Էլեկտրական փորձարկումներ շահագործման մեջ |
Ժամկետները | |||
փորձարկման |
Տևողությունը, |
Պատրաստվածքով |
Պարբերաբար |
Պարբերաբար | ||
Մեկուսիչ ձողեր (բացի չափիչներից) |
110-ից ցածր | եռակի գծային լարում, բայց ոչ պակաս 40 |
5 | - | 2 տարում մեկ անգամ |
տարեկան մեկ անգամ |
Մեկուսացնող կոթերով գործիք |
մինչև 1 | 2 | 1 | - | տարեկան 1 անգամ |
օգտագործումից առաջ |
Դիէլեկտրիկ ռետինե գործիքներ |
մինչև 1 | 6 | 1 | 6 | նույնը | |
1-ից բարձր |
6 |
1 |
6 |
|
| |
Ռետինե դիէլեկտրիկ գորգեր |
մինչև 1 | 3.5 | Ձգումը 2-3 սմ/վրկ արագու- թյամբ գլանաձև էլեկտրոդ- ների միջև |
3.0 | 2 տարում 1 անգամ |
տարում 1 անգամ |
նույնը |
1-ից բարձր |
15.0 |
նույնը |
15.0 |
նույնը |
նույնը |
3. Պաշտպանիչ միջոցների արտահերթ փորձարկումները պետք է կատարվեն անսարքության նշանների առկայության դեպքում, նրանց շահագործելուց հետո կամ ինչ-որ մասերի փոփոխության ժամանակ:
4. Փորձարկման արդյունքները գրառվում են մատյանում, որը վարվում է այդ փորձարկումներն անցկացնող լաբորատորիայում: Մատյանի ձևը չի կանոնակարգվում:
5. Փորձարկում անցած պաշտպանիչ միջոցներին, բացի մեկուսացնող կողերով գործիքներից, պետք է դրվի դրոշմ, որը ունի հետևյալ ձևը`
N ________ |
Պիտանի է մինչև ________ - ԿՎ, մինչև _________ 199 թ. |
(լաբորատորիայի անվանումը) |
Դրոշմը պետք է լավ երևա: Այն պետք է փորագրված լինի, քսված ամուր չլվացվող ներկով կամ սոսնձված:
6. Բոլոր փորձարկումները, որպես կանոն պետք է կատարվեն 50 հերց հաճախականության փոփոխական հոսանքով 15-200C ջերմության պայմաններում:
Ռետինե պաշտպանիչ միջոցների փորձարկումները կարելի է կատարել հաստատուն հոսանքով:
Փորձարկման լարումը պետք է բարձրացվի աստիճանաբար, մինչև լրիվ արժեքը այն արագությամբ, որը թույլ է տալիս հսկելու սարքերի ցուցմունքները: Սկզբնական արժեքը չպետք է բարձր լինի փորձարկման լարման 50%-ից: Լրիվ փորձարկման լարումը պետք է պահել ոչ երկար, քան ցույց է տրված առանձին պաշտպանիչ միջոցներին ներկայացվող պահանջների մեջ: Ժամանակը հաշվվում է լրիվ փորձարկման լարում տալու պահից: Հաստատուն հոսանքի լարումով փորձարկման դեպքում փորձարկման լարման արժեքը (չափը) պետք է հավասար լինի փորձարկման լարման 2,5-ապատիկին:
7. Հակագազերը 3 ամիսը մեկ անգամ պետք է ենթարկվեն զննման, որի ժամանակ հավաստվում են արտաքին վնասվածքների բացակայությունը, փականների սարքինությունը և այլն: Բացի այդ, հակագազերը պետք է ենթարկվեն պարբերական փորձարկման և վերալիցքավորման, այն ժամկետներում և եղանակներով, որը սահմանված է հատուկ հրահանգներով` կախված կիրառվող ֆիլտրերի բնույթից:
Յուրաքանչյուր փորձարկման համար կազմվում է արձանագրություն, իսկ իր հակագազի վրա դրվում է դրոշմ «փորձարկված է», նշելով փորձարկման ժամկետը: Զննումների արդյունքները գրանցվում են հաշվառման և պաշտպանի միջոցների պահպանման մատյանում:
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԾՈՎ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը պարունակում է լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի սպասարկման ժամանակ լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների կողմից աշխատանքների անվտանգ կատարման գծով պահանջներ:
Լոկոմոտիվային բրիգադները և ուղեկցորդները պետք է պահպանեն հրահանգներում շարադրված բոլոր պահանջները: Դեպոյի ղեկավարությունը պարտավոր է անվտանգ պայմաններ ստեղծել լոկոմոտիվային բրիգադների և ուղեկցորդների համար, ապահովելով նրանց կողմից անվտանգության տեխնիկայի պահանջների կատարման վերահսկողությունը:
1.2. Լոկոմոտիվային բրիգադը և էլեկտրագնացքների ու դիզել-գնացքների ուղեկցորդները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է ուշադիր լինեն և չտարվեն կողմնակի գործերով:
1.3. Դեպոյի քարշային տարածքում, արտադրամասերում և բաժանմունքներում անհրաժեշտ է կատարել անվտանգության տեխնիկայի հետևյալ պահանջները`
1.3.1. Ուշադիր լինել շարժվող տրանսպորտի մեքենավարների և վարորդների, կռունկների կռունկավարների կողմից տրվող ազդանշանների հանդեպ և կատարել դրանք.
1.3.2. Չկանգնել բարձրացված բեռի տակ.
1.3.3. Դիտման խրավանդներն անցնել միայն սահմանված տեղերում.
1.3.4. Առանց բաժանմունքի կամ արտադրամասի ղեկավարի թույլատրության չանցնել պարսպի մյուս կողմը.
1.3.5. Չդիպչել էլեկտրալարերին և սեղմակներին (կլեմաներին), ընդհանուր լուսավորության պիտույքակազմին (արմատուրային) և չբացել էլեկտրապահարանների և էլեկտրասարքավորումների դռները:
1.4. Շրջապատում գտնվողների համար վտանգ ծագելու դեպքում այն նկատողը անհապաղ պետք է միջոցառումներ ձեռնարկի դժբախտ դեպքը կանխելու համար, այնուհետև այդ մասին նախազգուշացնի արհեստանոցի, արտադրամասի ղեկավարին:
1.5. Ուղիներում գտնվելու դեպքում լոկոմոտիվային բրիգադները և ուղեկցորդները պետք է կատարեն հետևյալ պահանջները.
1.5.1. Ուղիների երկարությամբ անցնելու անհրաժեշտության դեպքում հարկավոր է կայարանամիջում գնալ միայն ուղիների եզրով, իսկ կայարանում` ճամփեզրով կամ միջուղու մեջտեղով հատուկ սահմանված երթուղով: Միաժամանակ պետք է հետևել շարժվող գնացքներին, տեղաշարժող շարժակազմերին և լոկոմոտիվներին, ինչպես նաև ուշադրություն դարձնել, թե չկան արդյոք առարկաներ, որոնք դուրս են ցցված շարժակազմի եզրաչափքերից: Ուղիների ներսում և փայտակոճերի ծայրերով քայլելն արգելվում է.
1.5.2. Ուղիներին մոտենալիս անհրաժեշտ է նայել և համոզվել, որ այն ճանապարհով, որով պետք է կտրել-անցնել, շարժակազմ չի մոտենում:
Ուղիները անհրաժեշտ է անցնել սահմանված տեղերում (հետիոտնի կամրջակներ, տախտակամածներ և այլն), ուղիղ անկյան տակ: Ընդ որում, չի կարելի կանգնել ռելսի վրա, սրածայրի և փեղկավոր ռելսերի արանքում: Սլաքային փոխադրումների շրջանում պետք է անցնել ուղիների վրայով, 20 մ նախքան սահմանային սյունին հասնելը:
1.5.3. Կանգնած շարժակազմով զբաղված ճանապարհի անցման դեպքում պետք է օգտվել վագոնների արգելակային հարթակներից կամ շրջանցել շարժակազմը: Վագոնների կամ ավտոկցորդների տակով անցնելն արգելվում է:
1.5.4. Նախքան միջուղում վագոնի արգելակային հարթակից իջնելը պետք է համոզվել ոտնակի և բազրիքի սարքինության մեջ, ինչպես նաև հարևան ուղիների վրա շարժվող լոկոմոտիվների և վագոնների բացակայության մեջ:
Արգելակային հարթակից իջնելու ժամանակ պետք է բռնել բռնատեղից և տեղավորվել դեմքով դեպի վագոնը:
1.5.5. Ուղիներին կանգնած վագոնների խմբի կամ լոկոմոտիվների շրջանցման ժամանակ պետք է ուղին անցնել կանգնած շարժակազմից ոչ պակաս 5 մ հեռավորության վրա և անցնել իրարից անջատված վագոնների արանքով, որոնց հեռավորությունը միմյանցից առնվազն 10 մ է: Ընդ որում անհրաժեշտ է համոզվել, որ հարևան ուղով գնացք, տեղաշարժային շարժակազմ, միայնակ լոկոմոտիվ կամ անջատված վագոն չի շարժվում:
1.6. Արգելվում է հպվել հպացանցի հենասյուներին: Կտրված հպալար հայտնաբերելու դեպքում պետք է միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ դրան 10 մ-ից ավելի չմոտենան և պատահարի մասին հաղորդել էներգոդիսպետչերին:
Գետնին ընկած կտրված հպալարին 10 մ-ից մոտ գտնվող անձինք, որպեսզի պակասեցնեն էլեկտրական հոսանքի ազդեցության վտանգը պետք է վտանգավոր գոտուց դուրս գան փոքր (0,1 մ-ից ոչ ավելի) քայլերով, քայլային լարման տակ չընկնելու համար:
1.7. Մեքենավարի օգնականների և ուղեկցորդների կողմից անվտանգության տեխնիկայի պահանջների կատարման համար հսկողությունը և պատասխանատվությունը աշխատանքի ժամանակ դրվում է մեքենավարի վրա:
1.8. Մեքենավարի օգնականը կարող է մեքենավարի խցից, լոկոմոտիվից, էլեկտրագնացքից և դիզել-գնացքից բացակայել միայն մեքենավարի թույլտվությամբ:
2. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
2.1. Լոկոմոտիվային բրիգադների անդամները և ուղեկցորդները պարտավոր են գիտենել, թե որտեղ են անցնում մալուխները, լոկոմոտիվային ու մոտորովագոնային շարժակազմում, որ էլեկտրական մեքենաները, սարքավորումները և ապարատներն են գտնվում լարման տակ:
2.2. Արգելվում է հպվել լարման տակ գտնվող մեկուսացված և բաց էլեկտրալարերին, էլեկտրական մեքենաների մասերին և ապարատներին:
2.3. Լոկոմոտիվային բրիգադները պետք է սարքին վիճակում պահեն պաշտպանական մեկուսացումները, հողանցումները, պաշտպանող պատյանները և այլ պաշտպանական միջոցները, ինչպես նաև հրդեհային և ազդանշանային պիտույքները (տես հավելված):
2.4. Լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է վերացնել պաշտպանիչ և կանխարգելիչ հարմարանքներում նկատված բոլոր անսարքությունները, որոնք վտանգ են ներկայացնում սպասարկող անձնակազմի և ուղևորների համար: Եթե լոկոմոտիվային բրիգադը չի կարող վերացնել բացահայտված թերությունները և դրանք անվտանգությանը ուղղակիորեն չեն սպառնում, մեքենավարը պարտավոր է համապատասխան գրառում կատարել լոկոմոտիվների տեխնիկական վիճակի մատյանում և առաջին իսկ հնարավորության դեպքում պահանջել վերացնելու դրանք:
2.5. Ցանկացած մեկուսացնող կամ շրջափակող սարքի անջատումը կամ հանելը, որն ապահովում է սպասարկող անձնակազմի կամ ուղևորների անվտանգությունը, արգելվում է:
2.6. Առանց զննման դրոշմի պաշտպանիչ միջոցների օգտագործումը արգելվում է:
2.7. Մեկուսացնող պաշտպանիչ միջոցներ, հակահրդեհային սարքավորումները, ազդանշանային պիտույքները և գործիքները լոկոմոտիվային բրիգադը պետք է օգտագործի դրանց նշանակությանը համապատասխան և պահպանի հատուկ այդ նպատակի համար առանձնացված տեղերում:
Գործիքները, մաքրող նյութերը և այլ կողմնակի առարկաները լոկոմոտիվի բարձրավոլտ խցում, էլեկտրաապարատուրայի և ակումուլյատորային մարտկոցի տեղադրման տեղերում արգելվում է:
3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԵՐԻ, ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
3.1. Ընդունումից և հանձնումից առաջ մեքենավարը պետք է համոզվի, որ լոկոմոտիվը, էլեկտրագնացքը և դիզել-գնացքը արգելակված են ձեռքի արգելակներով կամ անիվների տակ դրված են կալուններ և էլեկտրագնացքի կամ դիզել-գնացքի ինքնակամ տեղից շարժվելը բացառվում է:
3.2. Ընդունման և հանձնման ժամանակ լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է բաց պահպանման դեպքում համոզվել պաշտպանիչ միջոցների առկայության և վիճակի մեջ, ստուգել նրանց զննման ժամկետները (ըստ պիտակների) և աշխատանքի ժամանակ պատասխանատվություն կրել դրանց պահպանման համար:
3.3. Սարքերի անսարքության վերացումից և միացումներում, ապարատներում և պահեստարան ճնշման տակ գտնվող օդի բաց թողումից առաց լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է նախապես անջատել դրանք և բաց թողնել սեղմված օդը: Արգելվում է բացել և փակել արգելակները` մուրճով կամ այլ առարկաներով հարվածելով:
3.4. Ակումուլյատորային մարտկոցների միջէլեմենտային միացումները անհրաժեշտ է ամրացնել մեկուսացված բռնակ ունեցող գլխանիստավոր բանալիով: Ակումուլյատորային մարտկոցի զննման և նորոգման ժամանակ պետք է օգտագործել պաշտպանիչ իրանով շարժական լամպեր: Օգտվել բաց կրակից (ջահ. մոմ), լուցկի վառելը և ծխելը արգելվում է:
3.5. Արգելվում է բաց կրակով ջերմաքարշերի և դիզել-գնացքների դիզելային բաժանմունքը մտնելը և այնտեղ ծխելը:
3.6. Արգելակները փորձելուց հետո մեքենավարը պետք է այդ մասին զգուշացնի օգնականին, համոզվի լոկոմոտիվի տակ մարդկանց բացակայության մասին, ինչպես նաև ստուգի, չեն կատարվում արդյոք ավտոարգելակների և լծակային փոխանցման, զննման կամ նորոգման որևէ աշխատանքներ և ստուգի արգելակային սարքերի միացումը:
4. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԶՆՆՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՐՈՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
4.1. Նախքան տեղից շարժվելը մեքենավարը նախապես պետք է համոզվի, որ իր բրիգադի բոլոր անդամները տեղում են, իսկ այն անձինք, որոնք գտնվում են լոկոմոտիվի մոտ կամ նրա ճանապարհին, դուրս են եկել գծերից և հեռացել լոկոմոտիվից և շարժակազմից առնվազն մեկ մետր:
Մեքենավարը և նրա օգնականը պետք է հայտարարեն այն մասին, որ ճանապարհն ազատ է, որից հետո ազդանշան տան և լոկոմոտիվը դնեն շարժման մեջ:
Դեպո մտնելուց և դուրս գալուց առաջ մեքենավարը պետք է համոզվի նրանում, որ դեպոյի դարպասները լրիվ բաց են և ամրացված:
4.2. Լոկոմոտիվի և մոտորովագոնային գնացքի դեպո մտնելու և դուրս գալու ժամանակ արգելվում է գտնվել ոտնակների վրա, աստիճաններին, տանիքի վրա:
4.3. Լոկոմոտիվի կամ էլեկտրագնացքի ակոսի վրա դեպո կամ պտույտի կետ մտնելը և դուրս գալը պետք է կատարվի միայն դեպոյի (պտույտի կետի) հերթապահի կամ նրա օգնականի ազդանշանով:
4.4. Ընթացքի ժամանակ, լոկոմոտիվի մեքենավարի աշխատանքային խուցը (որտեղից կատարվում է ղեկավարումը), դռները, իսկ դիզել-գնացքում աշխատանքային փակ հարթակի դռները պետք է ծածկած լինեն, բայց ոչ փակված:
Մեքենավարի ոչ աշխատանքային խցի, մոտորային և կցորդային վագոնների ծառայական խցերի դռները պետք է փակ լինեն:
Այդ խցեր մտնելը թույլատրվում է միայն գործող լոկոմոտիվային բրիգադին կամ դեպոյի վերադաս կազմակերպության գրավոր թույլտվությունն ունեցող անձանց այն մեքենավարին ներկայացնելու դեպքում:
Լոկոմոտիվի միջանցքները և մեքենավարի խուցերը, իսկ էլեկտրագնացքում և դիզել-գնացքում նաև աշխատանքային խցի հարթակները, անցումներն ու վագոններից ելքերը պետք է ազատ լինեն:
4.5. Մոտենալով ուղիների վրա աշխատողին կամ ուղիներով գնացող մարդկանց, ուղիների կոր հատվածներին, կամրջակներին և թունելներին, դրեզիններին և վագոններին, լոկոմոտիվային բրիգադը պետք է առանձնապես աչալուրջ լինի և ազդարարող ազդանշաններ տա այնքան ժամանակ, քանի դեռ ուղին ազատված չէ և մարդիկ չեն հեռացել ուղիներից: Եթե ուղին, որով շարժվում է գնացքը, չի ազատվում, ապա մեքենավարը պետք է միջոցներ ձեռնարկի կանգնեցնելու գնացքը: Ոչ ճիշտ ուղիով ընթանալիս, ինչպես նաև անբարենպաստ պայմաններում (մառախուղ, փոթորիկ և այլն), որոնք իջեցնում են տեսանելիությունը, անհրաժեշտ է տալ ազդարարող ազդանշաններ ոչ պակաս, քան յուրաքանչյուր կմ-ում երկու անգամ, հատկապես այնպիսի տեղերին մոտենալիս, որոնց վրա տեղադրված են նախազգուշացումներ, ճանապարհի ծուռ հատվածներին, փոս ընկած տեղերին, կամուրջներին, թունելներին և դրանցից դուրս գալիս:
4.6. Շարժման ընթացքում արգելվում է.
4.6.1. Խուցի պատուհաններից դուրս կախվել ապակու սահմաններից այն կողմ:
4.6.2. Դուրս կախվել խուցի դռներից, բացառությամբ մոտորովագոնային շարժակազմը կայարանից կամ հարթակից շարժվելիս:
4.6.3. Կանգնել կամ նստել լոկոմոտիվի ոտնակներին և ուրիշ արտաքին մասերի վրա:
4.6.4. Զննել և յուղել լոկոմոտիվների և մոտորովագոնային շարժակազմի շարժվող մասերը, ուղղել որևէ վնասվածք կամ կատարել մաքրում:
4.7. Գնացքը հարկադրված կանգնեցնելու դեպքում (եթե չի պահանջվում արտակարգ կանգառ) մեքենավարը հնարավորության սահմաններում պետք է կանգնեցնի գծի ավելի բարենպաստ պրոֆիլ ունեցող տեղամասում, որտեղ ավելի հարմար է զննել լոկոմոտիվը կամ շարժակազմը:
4.8. Մեքենավարը, նրա օգնականը կամ ուղեկցողը պետք է իջնեն լոկոմոտիվից, էլեկտրագնացքից և դիզել-գնացքից միայն գնացքի լրիվ կանգնելուց հետո, երկու ձեռքով բռնելով բռնակից (բազրիքից) և գտնվելով դեմքով դեպի լոկոմոտիվը (էլեկտրագնացքը, դիզել-գնացքը), նախապես ուշադիր զննելով կանգառման տեղը: Գիշերային ժամին ցանկալի է լուսավորել այն տեղը, որտեղ պետք է իջնել և համոզվել դուրս գալու անվտանգության մեջ:
Արգելվում է լոկոմոտիվից իջնել անցնող գնացքի կողմից:
4.9. Լոկոմոտիվային բրիգադը պետք է լոկոմոտիվի մեխանիկական մասի զննմանը կամ նորոգմանը ձեռնամուխ լինի միայն լոկոմոտիվը կանգնելուց որոշ ժամանակ անց, հաշվի առնելով վագոնների ընթացքի հնարավոր իներցիան:
Վերելքի կամ վայրէջքի դեպքում գնացքի կանգառի ժամանակ լոկոմոտիվային բրիգադը պետք է միջոցառումներ ձեռնարկի գնացքի արգելակման և կանգնեցնելու համար և միայն դրանից հետո ձեռնարկի զննումը կամ նորոգումը:
4.10. Լոկոմոտիվի և մոտորովագոնային շարժակազմի զննման և նորոգման համար գիշերը պետք է օգտվել շարժական էլեկտրալամպից կամ ակումուլյատորային լամպերից, որոնք ապահովում են աշխատանքի լավ լուսավորություն:
Ջահերից, մոմերից կամ կերոսինային լամպերի լուսավորումից օգտվելն արգելվում է:
4.11. Շարժվող գնացքի հետ հանդիպման ժամանակ մեքենավարի օգնականը պետք է ետ քաշվի (գնա) մեքենավարի աշխատատեղի մոտ, բացառությամբ ձախակողմյան շարժմամբ տեղամասերի:
4.12. Կայարանում հանդիպակաց գնացքներին միաժամանակ ընդունելիս գիշերը երկու մեքենավարներն էլ պետք է միացնեն լուսարձակները «աղոտ լույսով» և հանդիպակաց գնացքի գլխամասի անցնելուց հետո միայն միացնեն «պայծառ լույսը»:
Ավտոմատ ազդանշանման տեղամասում շարժվող գնացքը, հանդիպակաց գնացքի լուսարձակով «կուրանալու» դեպքում, սահմանված կարգով միջանցիկ լուսաֆորն անցնելուց հետո արգելող ազդանշանով պետք է կանգնեցվի:
Կայարաններում գնացքների խաչման դեպքում կանգնած գնացքի լոկոմոտիվային բրիգադը, պետք է միացնի լուսարձակը, իսկ գնացող գնացքի լուսարձակը թողնի «պայծառ լույս» միացված վիճակում: Կայարանի աշխատողների վրա շարժվող գնացքի լուսարձակի կուրացնող ներգործությունից խուսափելու համար մեքենավարը պարտավոր է առաջին մուտքի սլաքն անցնելուց հետո լուսարձակը փոխարկել «աղոտ լույսից» և վերջին ելքային սլաքից հետո միացնել «պայծառ լույսը»:
4.13. Գնացքը թունելին մոտենալիս ջերմաքարշի կամ դիզել-գնացքի լոկոմոտիվային բրիգադը պետք է փակի բոլոր դռներն ու պատուհանները, միացնի ճակատային լուսարձակը, թափարգելիչ լապտերները, դիզել-գնացքի վագոնների էլեկտրալուսավորությունը, ինչպես նաև ուղևորատար վագոններում, եթե դրանք լուսավորվում են լոկոմոտիվից:
4.14. Թունելին անմիջապես մոտենալիս և նրանով շարժվելիս մեքենավարը պետք է ձեռնարկի բոլոր միջոցառումները կանխարգելելու գնացքի տեղապտույտը ու կանգնելը թունելում:
4.15. Թունելում գնացքի հարկադրաբար կանգնելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ պարզել կանգնելու պատճառները և հետագա ճանապարհը շարունակելու հնարավորությունները: Լոկոմոտիվային բրիգադը պետք է ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները` գնացքը թունելից ամենաարագ ձևով դուրս բերելու համար, հատկապես ջերմաքարշով մարդատար գնացքը կամ դիզել-գնացքը:
Թունելը գազով լցված լինելու դեպքում լոկոմոտիվային բրիգադը պետք է հակագազեր հագնի:
Եթե գնացքը թունելից հանելու համար օժանդակ լոկոմոտիվ է պահանջվում, ապա ջերմաքարշի կամ դիզել-գնացքի մեքենավարը պետք է հանգցնի դիզելը:
5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԱՇԱՐԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ
5.1. Լոկոմոտիվային բրիգադը տեղաշարժային աշխատանքի ժամանակ պարտավոր է`
5.1.1. Ճշգրիտ և ժամանակին կատարել տեղաշարժային աշխատանքի վերաբերյալ հանձնարարությունը:
5.1.2. Ուշադիր հետևել տրվող ազդանշաններին և կարգադրություններին, որոնք հաղորդվում են ռադիոյով և ազդարարող պարկային կապով, ճիշտ և ժամանակին կատարել դրանք:
5.1.3. Ուշադիր հետևել ուղիների վրա գտնվող մարդկանց, սլաքների դիրքին և շարժակազմի դասավորությանը:
5.1.4. Ապահովել տեղաշարժային անվտանգությունը:
Տեղաշարժ կատարող մեքենավարին արգելվում է լոկոմոտիվը շարժման մեջ դնել առանց իմանալու կատարելիք աշխատանքը և առանց ստանալու տեղաշարժերի ղեկավարի ցուցումը: Տրվող ազդանշանները մեքենավարը պարտավոր է կրկնել լոկոմոտիվների սուլոցով:
Եթե մեքենավարը վստահ չէ ազդանշանի ընկալման ճշտության մեջ, նա պետք է կանգ առնի և պարզի իրադրությունը:
5.2. Մարդկանցով զբաղեցված վագոնների տեղաշարժերը պետք է կատարվեն մեծ զգուշությամբ, առանց ցնցումների և կտրուկ կանգառների:
5.3. Լոկոմոտիվների կամ վագոնների կցորդումը և ապակցորդումը լոկոմոտիվների կամ մոտորովագոնային շարժակազմի վագոնների կցորդումը կամ անջատումը, միջլոկոմոտիվային, միջսեկցիային և միջվագոնային միացումների կառավարման և ջեռուցման շղթաների միացումը և անջատումը, ինչպես նաև օդային թևքերի միացումը և բաժանումը և ավտոկցորդի փականքի աշխատանքի ստուգումը կարելի է իրականացնել միայն մեքենավարի թույլտվությամբ, կանգնած և արգելակված շարժակազմի դեպքում:
Աշխատանքն ավարտելու մասին անհրաժեշտ է տեղյակ պահել մեքենավարին:
Կառավարման և ջեռուցման միջլոկոմոտիվային, միջսեկցիային և միջվագոնային շղթաների միացումները, ինչպես նաև էլեկտրագնացքների օդային ուղիների թևքերը միացնել և անջատել թույլատրվում է միայն իջեցրած հոսանքաընդունիչների դեպքում:
Օդային մայրուղիների թևքերի անջատումից առաջ ծայրային ծորակները պետք է նախապես փակվեն:
5.4. Մոտորովագոնային շարժակազմը և լոկոմոտիվներն ու սեկցիաները, որոնց կցորդման համար մոտենում է ուրիշ լոկոմոտիվ կամ սեկցիա, պետք է արգելակվեն կամ ամրացվեն արգելակային կալուններով:
5.5. Տեղաշարժերի ժամանակ, գլխամասային խցիկից կառավարման անհնարինության դեպքում, կախված հանգամանքներից, կառավարումը թույլատրվում է էլեկտրագնացքի կամ դիզել-գնացքի ընթացքի ուղղությամբ երկրորդ կամ երրորդ խցից: Այդ դեպքում գնացքի կամ դիզել-գնացքի ուղղության գլխամասային վագոնի փակ հարթակում ազդանշաններ տալու համար պետք է գտնվի մի ուրիշ աշխատող, որն անհրաժեշտության դեպքում կարող է գործողության մեջ դնել արգելակները, որոնք պետք է միացված լինեն:
6. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԱԿԱԶՄՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
6.1. Լոկոմոտիվային բրիգադը աշխատանքի ժամանակ պետք է ունենա միայն մեկ ռևերսային դարձափոխովի բռնակ և բանալիների մեկ հավաքածու, որոնք պետք է պատկանեն տվյալ լոկոմոտիվին կամ էլեկտրագնացքին: Բանալու վրա պետք է դրոշմված լինի այն էլեկտրաքարշի կամ էլեկտրագնացքի համարը, որին պատկանում է բանալին: Էլեկտրագնացքի զուգահեռ աշխատողի վահանակները պետք է ապաշրջափակված լինեն:
Արգելվում է կիրառել մեքենավարի հսկիչ կառավարման սարքի գործիքակազմի մեջ չմտնող դարձափոփոխային բռնակներ, կոճակային անջատիչների բանալիները, ինչպես նաև օգտվել դրանց փոխարինող հարմարանքներով:
6.2. Բարձրացված և լարման տակ գտնվող հոսանքընդունիչի դեպքում լոկոմոտիվային բրիգադին թույլատրվում է լարման կարգավորիչը և հետադարձ հոսանքի ռելեն կարգավորել, եթե դրանք դուրս են բերված բարձրավոլտ խցից, բացել պատյանը և կարգավորել ճնշման կարգավորիչը:
Մեքենավարի խցում մաքրել ապակիները դրսից և ներսից, ստուգել արգելակային գլանների մխոցակոթերի ելքերը:
Հոսանքազրկված շղթաների դեպքում, ինչպես նաև մոտորովագոնային շարժակազմի վագոնների ներսում փոխել այրված լամպերը էլեկտրաքարշում և էլեկտրագնացքներում, հոսանքազրկված շղթաների դեպքում փոխել ցածրավոլտ ապահովիչները: Քսայուղը լցնել էլեկտրաքարշի առանցքատուփերի մեջ: Մնացած բոլոր աշխատանքների կատարումը բարձրացված հոսանքընդունիչի պայմաններում արգելվում է:
6.3. Քարշային էլեկտրաշարժիչների, օժանդակ մեքենաների, դեպոյի պտույտի կետերի և հպակային ցանց ունեցող ուղիներում էլեկտրաշարժակազմի սարքավորումների զննման և նորոգման համար մեքենավարը նախապես պետք է կատարի հետևյալը
Էլեկտրաքարշերում`
6.3.1. Անջատել օժանդակ մեքենաներն ու ապարատուրան, ինչպես նաև հոսանքընդունիչները, զննելով և գործնականում համոզվելով հոսանքընդունիչների իջեցված լինելու մեջ, անկախ նրանից, որ վոլտմետրի սլաքները լարման առկայություն ցույց չեն տալիս:
6.3.2. Հանել դարձափոխային բռնակը, ապա սահմանափակել օժանդակ մեքենաների և հոսանքընդունիչների կոճակային անջատիչները: Կոճակային անջատիչների բանալիները և ռևերսային բռնակը զննման կամ նորոգման ժամանակ փոխանցել աշխատանքը կատարողին:
6.3.3. Ձեռքի արգելակով արգելակել էլեկտրաքարշը:
6.3.4. Փակել անջատող ծորակները, որոնք տանում են դեպի ընդունիչները, իսկ BЛ 22 M □ BЛ 19 էլեկտրաքարշերում սահմանափակող ծորակը փոխադրել այն դիրքով, որը հոսանքընդունիչների գլխավոր ուղին միացնում է մթնոլորտին:
6.3.5. Ֆազամասնատիչի և օժանդակ մեքենաների լրիվ կանգառից հետո մտնել բարձրավոլտ խուցը, դուռը բաց թողնելով զննման և նորոգման ողջ ժամանակաընթացքում, համոզվել նրանում, որ հողանցող սեղմակաշրջիչը կամ հողանցման անջատիչը գտնվում են միացված վիճակում: Անջատել գլխավոր անջատիչի և օժանդակ շղթաների անջատիչների դանակները BЛ 22 M □ BЛ 19 էլեկտրագնացքներում:
6.3.6. Էլեկտրագնացքներում ցած իջեցնել բոլոր հոսանքընդունիչները և նայելով համոզվել դրանց իջած լինելու մեջ:
6.3.7. «Ավտոմատ» դիրքից «Ձեռքի» դիրքը (օժանդակ կոմպրեսոր) փոխադրել այն բաժանմունք մոտորովագոնի հոսանքընդունիչի օդային ծորակները, որը ենթակա է զննման կամ նորոգման: Եթե վագոնների միջև կան տանիքային բարձրավոլտ կապեր, բոլոր մոտորային վագոնների հոսանքընդունիչների օդային ծորակները «Ավտոմատ», դիրքից փոխադրել «Ձեռքի» (օժանդակ կոմպրեսոր) դիրքը:
6.3.8. Մեքենավարի բոլոր խցերի և պահարանների դռները պետք է փակ լինեն, իսկ դրանց բանալիները և դարձափոխային բռնակը պետք է գտնվեն մեքենավարի կամ աշխատանքների ղեկավարների մոտ:
7.4. Էլեկտրաշարժակազմի վրա տանիքային սարքավորման զննումն ու նորոգումը պետք է կատարվի հպացանցից լարման հանումով:
7.5. Արգելվում է լոկոմոտիվների կամ էլեկտրագնացքների վագոնների տանիքներին բարձրանալ և որևէ աշխատանք կատարել հպակային ցանցի տակ, որը լարման տակ է գտնվում: Եթե անհրաժեշտ է տանիք բարձրանալ, լոկոմոտիվային բրիգադը պետք է պահանջի հպացանցից հանել լարումը և այն հողանցել:
7.6. Էլեկտրագնացքի վրա տանիքային սարքավորման վնասվածքի և դրա պատճառով նրա հետագա ընթացքի անհնարինության դեպքում, վնասված սեկցիան պետք է անջատվի հոսանքընդունիչների իջեցման միջոցով: Այդ սեկցիայի մոտորային վագոնի հոսանքընդունիչի օդային ծորակները պետք է փոխադրվեն «Ձեռքի» դիրքը (օժանդակ կոմպրեսոր): Եթե վագոնների միջև կան տանիքային բարձրավոլտ միացումներ, վնասված սեկցիայում պետք է անջատել նաև միացումները, նախապես սահմանված կարգով ձևակերպելով հպացանցից լարումը հանելը և հողանցումը:
7.7. Հպակային ցանցի լարման հանումը և նրա հողանցումը կատարում է հպակային ցանցի տեղամասի համապատասխան աշխատակիցը, էներգոդիսպետչերի հրամանով:
7.8. Հպակային ցանցի աշխատողներին թույլատրվում է հոսանքընդունիչը զննել հպակային ցանցի լարումը հանված լինելու դեպքում մեքենավարին համապատասխան վկայական ներկայացնելուց հետո:
7.9. Եթե չաշխատող էլեկտրաքարշը կամ էլեկտրասեկցիան տեղաշարժվում է ուրիշ էլեկտրական առումով նրա հետ կապ չունեցող լոկոմոտիվի միջոցով, ապա չաշխատող շարժակազմի վրա պետք է`
- ցած թողնվեն հոսանքընդունիչները և մեքենավարի հսկիչի բռնակը գտնվի զրոյական դիրքում.
- օժանդակ մեքենաների և հոսանքընդունիչների կոճակային անջատիչի կոճակները անջատված լինեն և բանալին հանված կոճակային անջատիչից: Կոճակային անջատիչի բանալին և ռևերսային բռնակը պետք է լինեն էլեկտրաքարշը վարող մեքենավարի մոտ.
- էլեկտրաքարշի և էլեկտրասեկցիաների վրա կառավարման անջատիչները անջատված լինեն, իսկ էլեկտրասեկցիաներում, բացի դրանից անջատված լինի կառավարման շղթաների անջատիչը.
- անջատված լինեն գլխավոր կամ տանիքային անջատիչը, օժանդակ շղթաների անջատիչը և քարշային էլեկտրաշարժիչների անջատիչները.
- մարդիկ հեռացած լինեն տանիքից և բարձրավոլտ խցերից: Դադարեցված լինեն էլեկտրաշարժակազմի նորոգման բոլոր աշխատանքները:
7.10. Էլեկտրաքարշերի վրա, որոնք կահավորված են վագոնների էլեկտրական ջեռուցման սարքերով, պետք է լրացուցիչ պահպանվեն հետևյալ անվտանգության միջոցառումները`
- վագոնատակի էլեկտրական ապարատուրայով միջվագոնային խրոցային միացումների և արկղերի բանալին լոկոմոտիվի հետ գլխամասային վագոնի ջեռուցման համակարգի միացումից հետո, մինչև շղթայի անջատման պահը պետք է գտնվի լոկոմոտիվի մեքենավարի մոտ.
- վագոնի էլեկտրական ջեռուցումը անջատելուց կամ միացնելուց, գնացքի վագոնների ընթացքային մասի զննումից, լոկոմոտիվի հետ ջեռուցման սիստեմի անջատումից կամ միացումից առաջ էլեկտրաքարշի մեքենավարը պարտավոր է անջատել էլեկտրական ապարատուրան, վագոնների ջեռուցման շղթան, իջեցնել հոսանքընդունիչները և դրանից հետո խրոցային միջվագոնային միացումների և վագոնատակի էլեկտրական ապարատուրայի արկղերի բանալին փոխանցել գնացքի մեխանիկ-բրիգադիրին.
- լոկոմոտիվի գլխամասային վագոնի ջեռուցման սիստեմի միացումների անջատումը պետք է կատարվի վագոնային դեպոյի կամ տեխնիկական զննման կետի աշխատողների կողմից գնացքի մեխանիկ-բրիգադիրի հետ համատեղ, լոկոմոտիվի մեքենավարի ներկայությամբ: Ջեռուցման սիստեմի միացումից հետո մեխանիկ-բրիգադիրը պարտավոր է բանալին հանձնել լոկոմոտիվի մեքենավարին.
- գնացքի ջեռուցման միացված սիստեմի դեպքում լոկոմոտիվի մեքենավարին արգելվում է միացնել շարժակազմի ջեռուցումը և բանալու բացակայության դեպքում գնացքը դնել շարժման մեջ.
- ընթացքի ժամանակ գնացքի խզման դեպքում լոկոմոտիվի մեքենավարը պետք է անհապաղ անջատի վագոնատակի էլեկտրամայրուղու լարումը.
- գնացքի ջեռուցման սիստեմի պաշտպանության սարքերն աշխատելու դեպքում մեքենավարին արգելվում է լոկոմոտիվի վրա կատարել ջեռուցման համակարգի կրկնակի միացում, առանց գնացքի մեխանիկ-բրիգադիրի միջոցով պարզելու և վերացնելու անջատման պատճառները:
7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԻ ԵՎ ԴԻԶԵԼ-ԳՆԱՑՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
8.1. Դիզելը գործարկելուց առաջ լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է զննել դիզելի և օժանդակ սարքավորումների հանգույցների վիճակը, հավաքել գործիքներն ու հարմարանքները, նախազգուշական ազդանշան տալ:
8.2. Արգելվում է երկրաբաժանմունքային ջերմաքարշերի վրա կատարել դիզելի գործարկում երկու բաժանմունքների պուլտերի վրա «Վառելիքի պոմպ» կոճակների միաժամանակ միացված վիճակում:
8.3. Արգելվում է աշխատող ուժային կայանքում կատարել որևէ մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանք լոկոմոտիվի պտտվող մասերի մոտ:
8.4. Ջերմաքարշի դեպո մտնելը և հանելը պետք է կատարել չաշխատող դիզելի դեպքում, այդ նպատակով կիրառելով հատուկ սարքեր (քարշային էլեկտրաշարժիչների սնում հոսանքի կողմնակի աղբյուրից):
8.5. Դիզելի, էլեկտրասարքավորման օժանդակ հանգույցների զննումից առաջ անհրաժեշտ է հոսանքազրկել բոլոր էլեկտրական շղթաները, հանել ակումուլյատորային մարտկոցի ապահովիչը:
8.6. Յուղման համակարգում յուղի մատուցման կարգավորման աշխատանքները կատարել միայն կանգնեցված դիզելի դեպքում:
8.7. Ջերմաքարշին և դիզելային գնացքին սպասարկող բրիգադները պարտավոր են իմանալ, թե որ մեքենաները, սարքերն ու ապարատներն են նորմալ վիճակում գտնվում լարման տակ:
8.8. Արգելվում է բացել և ուղղել լարման տակ գտնվող սարքերն ու ապարատները, բացառությամբ ապահովիչների փոխելը: Դիզելային գնացքներում, որոնց շղթաներում չկան անջատող կոճակներ, ապահովիչները շղթայից հանելու համար անհրաժեշտ է օգտվել միայն գոյություն ունեցող հատուկ բռնակներով:
Ծանոթություն-Լուսավորության շղթայի ապահովիչները պետք է փոխել միայն հոսանքազրկված շղթայի դեպքում:
9. Արգելվում է ջերմաքարշի և դիզել-գնացքի վրա բարձրանալ, դրանց էլեկտրիֆիկացված տեղամասերում գտնվելիս, երբ հպալարը լարման տակ է:
9.1. Եթե ջերմաքարշի կամ դիզելային գնացքի սեկցիաներից մեկի դիզելը չի աշխատում և այն ընթանում է մյուս սեկցիայով, որը մշտապես միացված է նրա հետ, չաշխատող սեկցիայի վրա պետք է իրագործել հետևյալ անվտանգության միջոցառումները`
- հսկիչ կառավարման սարքի գլխավոր և դարձափոխային բռնակները պետք է լինեն զրոյական դիրքում, կառավարման վահանակի կոճակները, բացառությամբ լուսավորության, անջատված.
- քարշային էլեկտրաշարժիչների անջատիչները պետք է գտնվեն անջատված վիճակում:
9.2. Շփակային կցորդիչի հետ աշխատանք կատարելիս կցորդիչի շարժակների օդատար խողովակը անհրաժեշտ է փակել: Սառնարանի սեկցիայի արտաքին զննման ժամանակ փեղկավոր վարագույրի շարժակները պետք է ստուգել սողնակով:
9.3. Արգելվում է միացած օդափոխիչի դեպքում բացել սառնարանի հորանի մուտքային դիտանցքները:
9.4. Դիտանցքի կափարիչի հանումով քարշային էլեկտրաշարժիչները զննել միայն կանգնեցված դիզելի և ջերմաքարշի ժամանակ:
Դիզելների վառելիքային պոմպերի հատվածքներում կուտակված հեղուկը պետք է հեռացնել հատուկ ներարկիչներով (շպրիցով):
9.5. Վառելիք լցավորելուց հետո բաքերի խցանները պետք է պինդ փակել:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|