«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 12404291
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
25 հոկտեմբերի 2004 թ. |
N 1-05/16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 03/21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 18-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական քարտերի համակարգի ներդրումն ապահովելու նպատակով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի օգոստոսի 15-ի «Ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի ձևերը հաստատելու մասին» N 03/21-Ն հրամանով հաստատված գույքահարկի վճարման ծանուցագրի ձևում (N 1 հավելված), հողի հարկի վճարման ծանուցագրի ձևում (N 2 հավելված), ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի վճարումների ընդունման անդորրագրի ձևում (N 3 հավելված) «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը փոխարինել «հարկ վճարողի հաշվառման (սոցիալական ապահովության քարտի) համարը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կառավարությանն առընթեր |
Ֆ. Ցոլակյան |