Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/4-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.103
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 12404046


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

19 փետրվարիի 2004 թ.
ք. Երևան

N 1-05/4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 18-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն

առընթեր հարկային

պետական ծառայության պետ՝

Ֆ. Ցոլակյան

 

ՀԱմաձայնեցվաԾ Է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի հետ
N 200-Ն, 5 մարտի 2004 թ.

ՀԱվելՎԱԾ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
19 փետրվարի 2004 թ.
N 1-05/4-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում.

1. Հրահանգի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ) ըստ ավարտվածության բնութագրման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

2. Հրահանգի 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար՝ շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից դուրս գտնվող համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների (առանձնացված ըստ համայնքների) համար՝ շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություներին հաշվառող մարմին: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շինությունների համար 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը (ներառյալ) գույքահարկի հաշվարկները ներկայացվում են ինչպես շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

Օրինակ 15. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող թվով չորս շինություններ, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող թվով երկու շինություններ: 2004թ. առաջինից չորրորդ եռամսյակը (ներառյալ) Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների (առանձնացված ըստ համայնքների) գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի ինչպես շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին, այնպես էլ՝ շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն: 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած այդ շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինությունների գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին: Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող շինությունների գույքահարկի հաշվարկները, մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն, իսկ 2006 թվականի առաջին եռամսյակից սկսած՝ միայն Գյումրիի և Վանաձորի քաղաքապետարաններ:

բ) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից դուրս պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություներին հաշվառող մարմին:

Օրինակ 16. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական սահմաններում պետական գրանցում ստացած կազմակերպությունը հարկային մարմնի կողմից հաշվառված է ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչությունում և գործունեություն է իրականացնում Կոտայքի մարզի Բալահովտի և Կամարիսի համայնքներում: Կազմակերպության փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը (ներառյալ) պետք է ներկայացվի ինչպես Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, այնպես էլ Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն: 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, կազմակերպությունը փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը պետք է ներկայացնի միայն Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան:»:

3. Հրահանգի 17-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի վերջին պարբերություններում «հարկային մարմին են ներկայացնում» բառերը փոխարինել «գույքահարկ վճարողներին հաշվառող՝ սույն հրահանգի 12-րդ կետում նշված համապատասխան մարմին են ներկայացնում» բառերով:

4. Հրահանգի հավելված N 1-ում («Կազմակերպությունների հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկի հաշվարկ»)՝

ա) «Փաստաթղթի հերթական համարը» բաժնում և [5]-րդ տողի լրացման կարգում «հարկային» բառերը փոխարինել «հաշվառող» բառերով,

բ) [9]-րդ տողում «Շինությունների գտնվելու վայրը սպասարկող հարկային տեսչություն» բառերը փոխարինել «Շինությունների գտնվելու վայրի հաշվառող մարմին» բառերով,

գ) [9]-րդ տողի լրացման կարգը «սպասարկող հարկային տեսչության» բառերից հետո լրացնել «և (կամ) շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի» բառերով,

դ) վերջին պարբերությունում «հարկային տեսչություն» և «հարկային տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվառող մարմին» և «հաշվառող մարմնի» բառերով:

5. Հրահանգի հավելված N 2-ում («Կազմակերպությունների հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության գույքահարկի հաշվարկ»)՝

ա) «Փաստաթղթի հերթական համարը» բաժնում և [5]-րդ տողի լրացման կարգում «հարկային» բառերը փոխարինել «հաշվառող» բառերով,

բ) [8]-րդ բաժնում «Շինության գտնվելու վայրը սպասարկող հարկային տեսչություն» բառերը փոխարինել «Շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին» բառերով,

գ) [8]-րդ տողի լրացման կարգը «սպասարկող հարկային տեսչության» բառերից հետո լրացնել «և (կամ) շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի» բառերով,

դ) [18]-րդ բաժնի առաջին սյունակից հանել «(հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ)» բառերը,

ե) վերջին պարբերությունում «հարկային տեսչություն» և «հարկային տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվառող մարմին» և «հաշվառող մարմնի» բառերով:

6. Հրահանգի հավելված N 3-ում («Շինությունների գույքահարկի հաշվարկ»)՝

ա) [29]-րդ բաժնի առաջին սյունակից հանել «(հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ)» բառերը,

բ) վերջին պարբերությունում «հարկային տեսչություն» և «հարկային տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվառող մարմին» և «հաշվառող մարմնի» բառերով:

7. Հրահանգի հավելված N 4-ում («Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկ»)՝

ա) [24]-րդ բաժնի առաջին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Ընդհանուր սեփականություն հանդիսացող փոխադրամիջոցի տեսակը»,

բ) վերջին պարբերությունում «հարկային տեսչություն» և «հարկային տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվառող մարմին» և «հաշվառող մարմնի» բառերով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան