Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/5-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2004-25.07.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.104
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 12404053


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

5 մարտի 2004 թ.
ք. Երևան

N 1-05/5-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն

առընթեր հարկային

պետական ծառայության պետ՝

Ֆ. Ցոլակյան

 

ՀամաձայնեցվԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ
_________2004 թ.

ՀԱվելՎԱԾ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
5 մարտի 2004 թ.
N 1-05/5-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը կարգավորում է 2003 թվականի դեկտեմբերի 25-ի «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներին վերաբերող հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:

 

1. Օրենքի 2-րդ հոդվածի վերաբերյալ.

 

1.1 «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարողներ են համարվում.

ա) Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և անհատ ձեռնարկատերերը՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ներմուծման մասով.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձինք՝ իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծած բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով համարվում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճար վճարողներ:

1.2 Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ՝ սույն հրահանգի 1.1 կետում նշված անձանց) Հայաստանի Հանրապետություն ներմուծած բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով (բացառությամբ՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության) համարվում են շահութահարկ (եկամտահարկ) վճարողներ՝ այդ հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3 Սույն հրահանգի 1.1 և 1.2 կետերում նշված անձինք բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն իրականացնելու դեպքում վճարում են նաև հաստատագրված վճար՝ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

2. Օրենքի 3-րդ հոդվածի վերաբերյալ.

 

2.1 Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք ներմուծող անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելքի ներմուծման ու իրացման մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի (այսուհետ` նաև ԱԱՀ) և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:

2.2 Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք ներմուծող չհանդիսացող անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով (բացառությամբ՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության) ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

3. Օրենքի 4-րդ հոդվածի վերաբերյալ.

 

3.1 Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձանց համար՝

ա) տնտեսական գործունեության արդյունքներից և ներմուծվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մաքսային արժեքներից անկախ, հաստատագրված վճարի չափը ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է՝

 

- բենզինի համար՝

224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,

- դիզելային վառելիքի համար՝

65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

բ) տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, ներմուծվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է՝

- բենզինի համար՝ տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

- դիզելային վառելիքի համար՝ տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Սույն կետում նշված անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթը ներառում է նաև բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության մասով ստացվող հասույթը: Սույն հրահանգի կիրառման իմաստով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն է համարվում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառվող հասկացությունը:

Նշված անձանց համար՝ բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումը բենզինի կամ դիզելային վառելիքի բացթողման կտրոններով (չեկերով) իրականացնելու դեպքում` իրացումից հասույթի ճանաչման պահ է համարվում կտրոնների (չեկերի) իրացման (հանձնման) օրը, իսկ դրանց մասով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում` այդ փաստաթուղթը դուրս գրելու օրը:

 

Օրինակ 1.

 

ա) Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում իրացրել է 15 տոննա բենզին` 1 տոննան 480 ԱՄՆ դոլարին (այսուհետ, սույն հրահանգի բոլոր օրինակներում 1 ԱՄՆ դոլարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվետու ամսվա համար սահմանված` ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքին) համարժեք դրամով: Այս դեպքում տվյալ կազմակերպության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (5 ԱՄՆ դոլար x 15 տոննա = 75 ԱՄՆ դոլար), քանի որ 1 տոննայի հաշվով իրացված բենզինի արժեքի 1 տոկոսը (4,8 ԱՄՆ դոլար) փոքր է 5 ԱՄՆ դոլարից:

բ) Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող ընկերությունն իրացրել է 20 տոննա բենզին` 1 տոննան 510 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այս դեպքում ընկերության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 102 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ [(510 ԱՄՆ դոլար x 20 տոննա) x 1%]:

 

Օրինակ 2.

 

ա) Հայաստանի Հանրապետություն դիզելային վառելիք ներմուծող կազմակերպությունն իրացրել է 5 տոննա դիզելային վառելիք` 1 տոննան 290 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այս դեպքում կազմակերպության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (3 ԱՄՆ դոլար x 5 տոննա = 15 ԱՄՆ դոլար), քանի որ 1 տոննայի հաշվով իրացված դիզելային վառելիքի արժեքի 1 տոկոսը (2.9 ԱՄՆ դոլար) փոքր է 3 ԱՄՆ դոլարից:

բ) Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող ընկերությունն իրացրել է 30 տոննա դիզելային վառելիք` 1 տոննան 330 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այս դեպքում ընկերության կողմից վճարման ենթակա` շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի չափը կկազմի 99 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ [(330 ԱՄՆ դոլար x 30 տոննա) x 1%]:

 

4. Օրենքի 5-րդ հոդվածի վերաբերյալ.

 

Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձինք՝

ա) Հայաստանի Հանրապետություն բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ներմուծման համար հաստատագրված վճարը վճարում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ հայկական դրամով և (կամ) արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած արժութային փոխարժեքից:

բ) Հայաստանի Հանրապետություն իրենց կողմից ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման համար՝ շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը վճարում են յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը հաշվարկվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից:

 

5. Օրենքի 6-րդ հոդվածի վերաբերյալ.

 

5.1 Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձինք՝

ա) բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ներմուծման և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցումը, հաշվառումը, ինչպես նաև այլ հաշվառումները (գրանցումները) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կատարվում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով.

գ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման մասով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկ, համաձայն սույն հրահանգի ձև 1-ի:

5.2 Սույն հրահանգի 1.1 և 1.2 կետերում նշված անձանց կողմից`

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացումը ազատվում է ավելացված արժեքի հարկից: Այդ անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման գործարքների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում (առանձին տողով ԱԱՀ-ի գումար չեն նշում), այլ լրացնում են հաշվարկային փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման գործարքների մասով հարկ վճարողների կողմից հարկային հաշիվ դուրս գրելու (առանձին տողով ԱԱՀ-ի գումար նշելու) դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վճարման բյուջե.

բ) օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ՀՀ ներմուծված և չիրացված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մնացորդների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցած ԱԱՀ-ի գումարները վերաձևակերպվում և միացվում են այդ ապրանքների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին:

5.3 Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին և (կամ) դիզելային վառելիք ձեռք բերելու (բացառությամբ՝ իրացման համար) դեպքում՝

ա) ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից օրենքով սահմանված կարգով կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:

 

Օրինակ 3.

 

Սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունն արտադրական և այլ առևտրային նպատակներով (ոչ իրացման համար) ձեռք է բերել 1.200 լիտր բենզին, որի համար մատակարարի կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ` 300.000 դրամ ընդհանուր գումարով: Այս դեպքում կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից կարող է հաշվանցել (պակասեցնել) 50.010 դրամ (300.000 դրամ x 16.67% = 50.010 դրամ):

Սույն ենթակետում նշված՝ մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսի չափով գումարի հաշվանցումը իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքը և դրա նկատմամբ 16.67 տոկոսի չափով հաշվարկված գումարն արտացոլվում են ԱԱՀ վճարողների կողմից հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացվող «ԱԱՀ-ի հաշվարկ»-ի համապատասխանաբար «16.ա» և «16.բ» սյունակներում:

բ) Սույն կետում նշված անձանց կողմից՝ արտադրական և այլ առևտրային նպատակներով (բացառությամբ՝ իրացման համար) ձեռք բերված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման դեպքում, դրանց ձեռք բերման հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսի չափով նախկինում հաշվանցված գումարը ենթակա է վերահաշվարկման և միացման բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքին այն հաշվետու ժամանակաշրջանում, որում իրացվել են այդ ապրանքատեսակները:

 

Օրինակ 4.

 

ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունն արտադրական նպատակներով օգտագործելու համար հունվար ամսին ձեռք է բերել 4.000 լիտր բենզին` 1 լիտրը 250 դրամով, որի համար մատակարարի կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ` 1.000.000 դրամ ընդհանուր գումարով: Կազմակերպությունը բենզինի ձեռքբերման դիմաց վճարված գումարներից հունվար ամսվա արդյունքներով սահմանված կարգով հաշվանցել է 166.700 դրամ գումար (1.000.000 դրամ x 16.67% = 166.700 դրամ): Նույն տարվա մարտ ամսին արտադրական նպատակներով ձեռք բերված 4.000 լիտր բենզինի 1.000 լիտրն իրացվել է մեկ այլ կազմակերպության: Այս դեպքում կազմակերպության կողմից նախկինում հաշվանցված գումարից 41.675.0 դրամը ([1.000 լիտր x 250 դրամ] x 16.67 %) մարտ ամսվա արդյունքներով ենթակա է վերահաշվարկման և միացման բենզինի ձեռքբերման արժեքին:

 

5.4 Իրացման (վերավաճառքի) համար բենզին և (կամ) դիզելային վառելիք ձեռք բերելու դեպքում՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի և (կամ) դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսի չափով հաշվանցում չեն կատարում:

5.5 Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին և (կամ) դիզելային վառելիք ձեռքբերողների պահանջով սույն հրահանգի 1.1 և 1.2 կետերում նշված անձինք դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Առանց բենզին կամ դիզելային վառելիք մատակարարելու հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքերում՝ հաշվարկային փաստաթղթերը հավասարեցվում են հարկային հաշիվներին, և դրանք դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար կիրառվում են առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

6. Օրենքի 9-րդ հոդվածի վերաբերյալ.

 

6.1 Սույն հրահանգի 1.1 կետում նշված անձանց կողմից բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 100 տոկոսի չափով։

6.2 Սույն հրահանգի կիրառման իմաստով՝ թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումար է համարվում հարկային տեսչություն ներկայացված՝ սույն հրահանգի Ձև 1-ի հաշվարկի 13.«5», 13.«6», 13.«8», 16.«5», 16.«7», «16.«8» վանդակներում և 17 տողում (կամ` դրանցից որևէ մեկում) հաստատագրված վճարի գումարի ցույց չտալը կամ սահմանված չափից պակաս ցույց տալը:

6.3 Թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանքը ենթակա է վճարման բյուջե՝ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո 10-օրյա ժամկետում:

 

Ձև 1

 

Հ Ա Ս Տ Ա Տ Ա Գ Ր Վ Ա Ծ  Վ Ճ Ա Ր Ի  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

Բենզին ԵՎ դիզելային վառելիք ներմուծող անձանց կողմից իրացված բենզինի ԵՎ դիզելային վառելիքի համար շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարների

 

1. Հաշվետու ժամանակաշրջան

Տարի

       
Ամիս
   
2. Հարկ վճարողի լրիվ անվանումը ---------------------------
3. Հարկ վճարողի հաշվառման համարը
               
4. Հարկ վճարողի գտնվելու վայրը -------------------------
5. Հարկ վճարողի հեռախոսահամար (հեռախոսահամարներ) --------------------------- 

 

6. Եթե հաշվետու ամսում ոչ մի գործարք չի իրականացվել վանդակում նշել ..X.. և ներկայացնել հաշվարկը  

 

7. Հաշվետու ամսվա համար ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեք  

 

(հազար դրամ)

 

Քանակ (տ)

Ներմուծման դիմաց վճարված հաստատագրված վճարներ

Արժեք

Հաստատագրված վճար

1% դրույքաչափի կիրառմամբ
(«4» / 100)

1 տոննայի համար 5 ԱՄՆ դոլարի կիրառմամբ
(«2» x 5 x Փ)

1 տոննայի համար 3 ԱՄՆ դոլարի կիրառմամբ
(«2» x 3 x Փ)

Ընդամենը

«1»

«2»

«3»

«4»

«5»

«6»

«7»

«8»

8. ՀՀ տարածք ներմուծված բենզին

 

 

X

X

X

X

X

9. ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիք

 

 

X

X

X

X

X

10. Ընդամենը

X

 

X

X

X

X

X

11. բենզինի իրացման շրջանառության նկատմամբ 1% դրույքաչափի կիրառմամբ

 

X

 

X

X

X

X

12. իրացված բենզինի 1 տ համար 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ

 

X

 

X

X

X

X

13. Ընդամենը

 

X

X

 

 

X

14. դիզելային վառելիքի իրացման շրջանառության նկատմամբ 1% դրույքաչափի կիրառմամբ

 

X

 

X

X

X

X

15. իրացված դիզելային վառելիքի 1 տոննայի համար 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ

 

X

 

X

X

X

X

16. Ընդամենը

 

X

X

 

X

 

 

 

17. Հաշվետու ամսվա համար հաշվարկված հաստատագրված վճարի գումար  

 

Վճարողի

գրանցված է ------------------- ՀՏ կողմից

(պաշտոնատար անձի)
ստորագրությունը

թիվ ------ ---- -------------- 200  թ.


Կ. Տ.


Կ. Տ.

    

Բենզին ԵՎ դիզելային վառելիք ներմուծող անձանց կողմից իրացված բենզինի ԵՎ դիզելային վառելիքի համար շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարների հաշվարկի լրացման կարգը

 

- լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,

- քանակական ցուցանիշները լրացվում են տոննաներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ‚

- հաշվարկի «X» նշումով վանդակները չեն լրացվում,

- Փ- հաշվետու ամսվա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեք

[1.]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը (տարին և ամիսը), որի համար ներկայացվում է հաշվարկը:

[2.]. Լրացվում է վճարող իրավաբանական անձի լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

[3.]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:

[4.]. Նշվում է վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:

[5.]. Նշվում է վճարողի հեռախոսահամարը (հեռախոսահամարները):

[6.]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարողի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի իրականացվել` լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [5]-րդ տողերը` [6]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:

 

[7.]. Լրացվում է հաշվետու ամսվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը:

 

[8.«2».]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բենզինի` քանակը` արտահայտված տոննաներով.

[8.«3».]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծման բենզինի դիմաց վճարված հաստատագրված վճարի գումարը` ՀՀ դրամով (հազար դրամներով):

 

[9.«2».]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիքի` քանակը` արտահայտված տոննաներով.

[9.«3».]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծված դիզելային վառելիքի դիմաց վճարված հաստատագրված վճարի գումարը` ՀՀ դրամով (հազար դրամներով):

 

[10.«3»]. Լրացվում է [8.«3»] և [9.«3»] վանդակների հանրագումարը:

 

[11.«2»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում բենզինի իրացման շրջանառության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափի կիրառմամբ իրացված բենզինի քանակը (տոննաներով).

[11.«4»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում բենզինի իրացման շրջանառության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափի կիրառմամբ իրացված բենզինի ընդհանուր արժեքը` ՀՀ դրամով (հազար դրամներով).

 

[12.«2»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում իրացված` բենզինի յուրաքանչյուր մեկ տոննայի համար հինգ ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ իրացված բենզինի քանակը (տոննաներով).

[12.«4»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում իրացված` բենզինի յուրաքանչյուր մեկ տոննայի համար հինգ ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ իրացված բենզինի ընդհանուր արժեքը (իրացման շրջանառությունը)` ՀՀ դրամով (հազար դրամներով).

 

[13.«2»]. Լրացվում է [11.«2»] և [12.«2»] վանդակների հանրագումարը.

[13.«5»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում բենզինի իրացման շրջանառության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափի կիրառմամբ իրացված բենզինի համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարը (վանդակ [11. «4»]/100)` ՀՀ դրամով (հազար դրամներով):

[13.«6»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում իրացված` բենզինի յուրաքանչյուր մեկ տոննայի համար 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ իրացված բենզինի համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարը ([12. «2»]x5xՓ)` ՀՀ դրամով (հազար դրամներով):  

[13.«8»]. Ընդամենը` բենզինի իրացման մասով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարը (վանդակ [13. «5»] +վանդակ [13. «6»]):

[14.«2»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում դիզելային վառելիքի իրացման շրջանառության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափի կիրառմամբ իրացված դիզելային վառելիքի քանակը (տոննաներով).

[14.«4»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում դիզելային վառելիքի իրացման շրջանառության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափի կիրառմամբ իրացված դիզելային վառելիքի ընդհանուր արժեքը (իրացման շրջանառությունը) ՀՀ դրամով (հազար դրամներով).

 

[15.«2»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում իրացված` դիզելային վառելիքի յուրաքանչյուր մեկ տոննայի համար երեք ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ իրացված դիզելային վառելիքի քանակը (տոննաներով).

[15.«4»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում իրացված` դիզելային վառելիքի յուրաքանչյուր մեկ տոննայի համար երեք ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ իրացված դիզելային վառելիքի ընդհանուր արժեքը (իրացման շրջանառությունը)` ՀՀ դրամով (հազար դրամներով).

 

[16.«2»]. Լրացվում է [14.«2»] և [15.«2»] վանդակների հանրագումարը.

[16.«5»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում դիզելային վառելիքի իրացման շրջանառության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափի կիրառմամբ իրացված դիզելային վառելիքի համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարը (վանդակ [14. «4»]/100)` ՀՀ դրամով (հազար դրամներով):

[16.«7»]. Լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում իրացված` դիզելային վառելիքի  յուրաքանչյուր մեկ տոննայի համար երեք  ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կիրառմամբ իրացված դիզելային վարելիքի համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարը ([15. «2»]x3xՓ)` ՀՀ դրամով (հազար դրամներով):

[16.«8»]. Ընդամենը` դիզելային վառելիքի իրացման մասով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարը (վանդակ [16.«5»+վանդակ 16.«7»]):

 

[17]. Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով` բենզինի և (կամ) դիզելային վառելիքի իրացման դիմաց հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի ընդհանուր գումարը [13.«8»+16.«8»]: