Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.02.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.56
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 12404002

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

8 հունվարի 2004 թ.
ք. Երևան
N 1-05/1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998թ. հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում (Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001թ. փետրվարի 28-ի N 02/216 հրամանի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

Հրամանի առաջին մասի 8-րդ կետով հաստատված հայտարարության ձևը շարադրել սույն հրամանի հավելված 1-ի տեսքով:


ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային
պետական ծառայության պետ`
Ֆ. Ցոլակյան


Հավելված 1

 

________________ տարածքային հարկային

տեսչության պետ ____________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Վճարողի լրիվ անվանումը __________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

             

 

 

3. Վճարողի գտնվելու վայրը ___________________________________

4. Գործունեության իրականացման վայրը ___________________________

5. Բենզինի և/կամ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետում տեղակայված

բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը __________

                                                                                                                           (թվով և տառերով)

 

6. Բենզինի և/կամ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը ______________

 

Վճարողի
(պաշտոնատար անձի)
ստորագրությունը

գրանցված է _______ տհտ կողմից

թիվ ___ ___ ________200 թ.


 Կ. Տ.

   Կ. Տ.

____ _____________ 200 թ.