Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.01.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.05/1(149) Հոդ.4
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 12403382

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

4 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 03/26-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 02/1945 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N02/1945 հրամանում կատարվող փոփոխությունները:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ

Ֆ. Ցոլակյան

 

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարի հետ
_____ 200  թ.

Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն
առընթեր մաքսային
պետական կոմիտեի
հետ
_____ 200  թ.

Համաձայնեցված է
ՀՀ սոցիալական
ապահովագրության 
պետական
հիմնադրամի հետ
9.10.2003 թ.
Հաստատված է
ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային
 պետական
ծառայության պետի
04.11.2003 թ.
թիվ 03/26-Ն
հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/1945 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 02/1945 հրամանով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգի՝

1. 1.5-րդ կետում «ծրագիր իրականացնող գրասենյակի» բառերը փոխարինել «համաձայնագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը կոորդինացնող գրասենյակի կամ ծրագիր իրականացնողների (ենթաբաղադրիչների)» բառերով:

2. 2.2.1-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Անմիջականորեն համաձայնագրի բաղադրիչ հանդիսացող՝ ծրագիրը կոորդինացնող գրասենյակի կողմից ծրագրի իրականացման նպատակով ապրանքների ներմուծումն ու հատկացումը.

բ) համաձայնագրի բաղադրիչ հանդիսացող՝ ծրագիրը կոորդինացնող գրասենյակի կողմից ապրանքների մատակարարումը ու ծառայությունների մատուցումը.

գ) համաձայնագրի բաղադրիչ հանդիսացող՝ ծրագիրը կոորդինացնող գրասենյակի հետ համաձայնագրեր կնքած՝ ծրագիր իրականացնողների (ենթաբաղադրիչների) կողմից ապրանքների մատակարարումը ու ծառայությունների մատուցումը.

դ) համաձայնագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը կոորդինացնող գրասենյակին, ինչպես նաև ծրագիր իրականացնողներին (ենթաբաղադրիչներին)՝ նրանց հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը:»:

3. Հրահանգի 2.5-րդ կետում «ծրագիր իրականացնող գրասենյակի» բառերը փոխարինել «համաձայնագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը կոորդինացնող գրասենյակի» բառերով:

4. Հրահանգի 3.2-րդ կետի վերջին նախադասությունում «ծրագիր իրականացնող» բառերը փոխարինել «ծրագրի կոորդինացման» բառերով:

5. Հրահանգի 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.3. ԳԶՄՀ պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ ԳԶՄՀ կողմից տրամադրվող միջոցների հաշվին, ծրագրեր կոորդինացնող գրասենյակն, ինչպես նաև ծրագիր իրականացնողները իրենց համար, սահմանված կարգով, նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռք բերման կամ ծառայությունների ստացման կամ(և) ապրանքների ներմուծման դեպքերում սույն հրահանգի հավելված 2-ում բերված տեղեկանքը հաստատում է ծրագրեր կոորդինացնող գրասենյակը, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը), իսկ ներմուծված ապրանքների դեպքում՝ մաքսային արժեքը, յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազար դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման ժամանակ հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնաառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերի չներկայացման դեպքում հիմք են ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:»: