Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.06.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.06.16/16(134) Հոդ.258
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

9 հունիսի 2003 թ.
ք. Երևան

N 03/16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):

ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետ`
Ե. Զախարյան

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
09.06.2003 թ.
թիվ 03/16-Ն հրամանով
Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի հետ
___ _______ 2003 թ.
Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահի հետ
___ _______ 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`

ա) հրահանգի 6.1 կետից հետո լրացնել նոր 6.2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`

«6.2. Հուշագրի շրջանակներում «Մշակույթ» ծրագրի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 4-ում նշված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:»,

բ) հրահանգով հաստատված Հավելված 3-ի վերջում ավելացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ.

2710 00 Մազութ 5000 տոննա
2713 20 000 Ճանապարհային բիտում 25000 տոննա

 

գ) հրահանգը լրացնել նոր «հավելված 4-ով» (կցվում է):

 

Հավելված 4
«Հայաստանի Հանրապետության
կառավարության և Լինսի հիմնադրամի
միջև կնքված փոխըմբռնման
հուշագրով նախատեսված
հարկային, մաքսային և պարտադիր
վճարների գծով արտոնությունների
կիրառման» հրահանգի


Ապրանքատեսակի
ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի
Ապրանքատեսակի անվանումը
5515 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելից
7020 Ապակե արտադրանք
8403 Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման համար
8415 Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային
օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը
փոխելու համար, ներառյալ` օդաորակիչներ, որոնցում
խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել
8418 Սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և
սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ
այլ տեսակի ջերմային պոմպեր

8518

Խոսափողեր և նրանց տակդիրներ

8519

Էլեկտրանվագարկչային սարքավորումներ

8520

Մագնիտոֆոններ և այլ ձայնագրող սարքավորումներ

8530

Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն
ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում,
ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում,
կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում
կամ օդանավակայաններում երթևեկության կառավարման համար

8531

Էլեկտրասարքավորումներ` ձայնա- կամ տեսաազդանշանային

8535

Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական
շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին
միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում 1000 Վ
ավելի լարման համար
8544 Հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ և այլ մեկուսացված
էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ
առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական, կազմված
անհատական պատյաններով թելքերից` անկախ հավաքված են
թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացվող հարմարանքների հետ
9405 Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ ոչ
թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան