Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.05.02/11(188)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.04.2005
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

11 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

 N 364-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀՐԱԶԴԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-ԻՆ 22.03.00Թ. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0032 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ՀՐԱԶԴԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-ի կողմից 28.03.2005թ.-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրությունը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և հիմք ընդունելով «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման» հանձնաժողովի 07.04.2005թ. կայացած նիստի արձանագրությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Ուժը կորցրած ճանաչել «ՀՐԱԶԴԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-ին 22.03.2000թ.-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0032 լիցենզիան:

Նախարար  Վ. Խաչատրյան