Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/120
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.04.2001-18.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.04.02/8(71) Հոդ.40
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2001
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

124.02/120.30.01.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

30 հունվարի 2001 թ.
ք. Երևան

N 02/120

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ա. Մանուկյան

 

ՀԱմաձայնեցվաԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
_________Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
30.01.2001 Թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
_________Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
30.01.2001 Թ.

  

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման եվ վճարման կարգի վերաբերյալ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մի քանի հարցեր:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1) 2000 թվականի համար իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները իրենց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված շինությունների համար գույքահարկը հաշվարկվում և վճարում են իրավաբանական անձանց համար սահմանված կարգով բացառությամբ գյուղացիական տնտեսությունների):

2) Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող շինությունների համար գույքահարկը հաշվարկում և վճարում են սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:

3) Գույքահարկի հաշվարկման նպատակով շինությունների մնացորդային արժեքը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ որոշվում է որպես սկզբնական (ձեռքբերման) արժեքի և հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան հաշվարկած մաշվածքի տարբերություն: Ընդ որում, եթե մնացորդային արժեքը փոքր է սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ից, ապա գույքահարկի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:

 

II. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված հասարակական և արտադրական նշանակության և շինությունների գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ա» կետով սահմանված դրույքաչափը (06%):

2) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված բնակելի շինության գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «գ» կետով սահմանված դրույքաչափերը:

 

III. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1) Իրավաբանական անձանց պատկանող շինությունների համար գույքահարկի հաշվարկները ներկայացվում են շինությունների գտնվելու վայրի տարածքային հարկային մարմիններ: Նույն հարկային մարմնի սպասարկման տարածքի տարբեր համայնքներում գտնվող շինությունների համար ներկայացնում են առանձին հաշվարկներ:

2) Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար հաշվարկները ներկայացվում են իրավաբանական անձի գրանցման վայրի հարկային մարմնին:

3) Մինչև հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումը, իրավաբանական անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի հաշվարկներում սխալները ինքնուրույն հայտնաբերելու դեպքում ներկայացվում է այդ ժամանակաշրջանի համար ճշտված հաշվարկ, կատարելով նշում «Ճշտված հաշվարկ»:

Հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված գույքահարկի գումարները չեն արտացոլվում ներկայացվելիք գույքահարկի հաշվարկներում:

4) Իրավաբանական անձինք 2000 թվականի շինությունների գույքահարկի համար ներկայացնում են միայն տարեկան հաշվարկ` մինչև 2001 թվականի փետրվարի 25-ը ներառյալ:

 

IV. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Իրավաբանական անձինք շինությունների 2001 թվականի գույքահարկը հաշվարկում են և վճարում են «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.04.99 թ. պետական գրանցման թիվ 43990052) հրահանգչական նամակով սահմանված կարգով և ժամկետներում:

 

V. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) Հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը

Իրավաբանական անձանց նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

 

Հգ=Գմx0,6/100-Ա որտեղ`

Հգ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի գումարն է,

Գմ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,

Ա-հասարակական և արտադրական նշանակության համապատասխան շինությունների գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:

Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 1-ում:

2) Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը

 

Բնակելի շինությունների համար իրավաբանական անձինք գույքահարկը հաշվարկում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «գ»-«է» ենթակետերում թվարկված յուրաքանչյուր բնակելի շինության համար առանձին:

Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հգ=ԳմXԴ-Ա որտեղ`

Հգ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. գույքահարկի գումարն է.

Գմ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,

Դ - համապատասխան բնակելի շինության համար սահմանված հարկի տարեկան դրույքաչափն է.

Ա - համապատասխան բնակելի շինության գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:

Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 2-ում:

 

VI. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Իրավաբանական անձինք 2000 թ. շինությունների գույքահարկը պետք է վճարեն գույքահարկի հաշվարկի ներկայացման համար սույն հրահանգչական նամակի III բաժնի 4-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող 5 օրյա ժամկետում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ

 

Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թ. գույքահարկի տարեկան հաշվարկ  

 

  Փաստաթղթի հերթական համարը N__
(լրացվում է հարկային մարմինների կողմից)
Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)
[1]                
Իրավաբանական անձի անվանումը [2]
Իրավաբանական անձի գտնվելու
վայրը, հեռախոսը
[3]
Շինության (շինությունների) գտնվելու վայրի համայնքը [4]
Շինության (շինությունների) գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը  [5]
ա)
  բ)
  գ)
Շինության (շինությունների) գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն [6]

(հազ. դրամ)

 

Հարկվող

Չհարկվող

Շինության (շինությունների)
մնացորդային արժեքներն
առ 01.01.00 թ.
[7] [20]

01.02.00 թ.

[8] [21]

01.03.00 թ.

[9] [22]

01.04.00 թ.

[10] [23]
01.05.00 թ. [11] [24]
01.06.00 թ. [12] [25]
01.07.00 թ. [13] [26]
01.08.00 թ. [14] [27]
01.09.00 թ. [15] [28]
01.10.00 թ. [16] [29]
01.11.00 թ. [17] [30]
01.12.00 թ. [18] [31]
01.01.01 թ. [19] [32]

Շինության (շինությունների) 2000 թ. միջին մնացորդային արժեքը

[33] [34]

Գույքահարկի դրույքաչափը

[35]       0.6

X

Հաշվարկած գույքահարկի գումարը

[36]

X

Գույքահարկի գծով արտոնությունները

[37]

X

2000 թ. համար բյուջե վճարման ենթակա
հարկի գումարը

[38]

X


տնօրեն ____________

հաշվապահ __________ 20____թ. ____
                       Կ.Տ.

ՀԱՎԵԼՎԱԾ 2
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ

 

 

Իրավաբանական անձանց բնակելի
շինության 2000 թ. գույքահարկի
տարեկան հաշվարկ
 

 

  Փաստաթղթի հերթական համարը N__
(լրացվում է հարկային մարմինների կողմից)
Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)
[1]                
Իրավաբանական անձի անվանումը [2]
Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը [3]
Շինության գտնվելու վայրի համայնքը [4]
Շինության գտնվելու վայրի
հասցեն, հեռախոսը 
[5]
Շինության գտնվելու վայրը
սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն
[6]

(հազ. դրամ)

Բնակելի շինության մնացորդային արժեքն
առ 01.01.00 թ.

[7]

01.02.00 թ.

[8]

01.03.00 թ.

[9]

01.04.00 թ.

[10]
01.05.00 թ. [11]
01.06.00 թ. [12]
01.07.00 թ. [13]
01.08.00 թ. [14]
01.09.00 թ. [15]
01.10.00 թ. [16]
01.11.00 թ. [17]
01.12.00 թ. [18]
01.01.01 թ. [19]

Շինության 2000 թ. միջին մնացորդային արժեքը

[20]

Գույքահարկի դրույքաչափը

[21]

Հաշվարկած գույքահարկի գումարը

[22]

Գույքահարկի գծով արտոնությունները

[23]

2000 թ. համար բյուջե վճարման ենթակա հարկի գումարը

[24]

 

տնօրեն ____________

հաշվապահ __________ 20____թ. ____

                                          Կ.Տ.

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«Իրավաբանական անձանց հասարակական եվ արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 1) լրացման կարգի մասին

 

Հաշվարկի ձևը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական շինությունների համար առանձին:

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմինների կողմից:

[1]-Նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:

[2]-Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[3]-Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), հեռախոսը:

[4]-Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների գտնվելու համայնքը: Այն դեպքում երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:

[5]-«ա», «բ» և «գ» ենթակետերում լրացվում են նույն համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հասցեները, հեռախոսները:

[6]-Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինությունների գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:

[7]-[19] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:

[20]-[32] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով սահմանված չհարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:

[33]-Հաշվարկվում է հարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15]+[16]+[17] +[18]+[19]/2/12):

[34]-Հաշվարկվում է չհարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([20]/2+[21]+[22]+[23]+[24]+[25]+[26]+[27]+[28]+[29] +[30]+[31]+[32]/2)/12):

[36]-Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկած գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների ([33] X [35]:100):

[37]-Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ., 01.01.2002 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:

[38]-Լրացվում է [36] և [37] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում` վճարման սահմանային ժամկետը ([36]=[38]):

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 2) լրացման կարգի մասին

 

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

Յուրաքանչյուր շինության համար լրացվում է առանձին հաշվարկ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:

[1]-Նշվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:

[2]-Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[3]-Նշվում է բնակելի շինության գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), հեռախոսը:

[4]-Նշվում է բնակելի շինության գտնվելու համայնքը: Այն դեպքում երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինության համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:

[5]-Լրացվում է բնակելի շինության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսը:

[6]-Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինության գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:

[7]-[19] վանդակներում արտացոլվում է բնակելի շինության մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:

[20] -Հաշվարկվում է բնակելի շինության 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15] +[16]+[17]+[18]+[19]/2)12):

[21]-Նշվում է գույքահարկի տարեկան դրույքաչափը:

[22]-Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկված գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների:

[23]-Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ., 01.01.2002 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:

[24]-Լրացվում է [22] և [23] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում վճարման սահմանային ժամկետը ([22]=[24]):

 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

12 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 12401039