Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 342
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.11.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.11.08/16(38)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
15.09.1999
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15.09.1999 թ.

թիվ 342

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 30.09.98 Թ. թիվ 01/45 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 30.09.98 թ. թիվ 01/45 հրահանգի հավելվածով սահմանված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:

2. Վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալների ճշտության ստուգման և եզրակացության ներկայացման իրավասությունը վերապահել ՀՀ ֆինանսների նախարարության արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի վարչությանը:

3. Տեղեկանքների հաստատման իրավասությունը վերապահել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ` Պավել Սաֆարյանին:

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 30.09.98 Թ. թիվ 01/45 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 30.09.98թ. N 01/45 հրահանգի տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, և նրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Տեղեկանքի ձևաթղթերը ձեռք են բերվում ՀՀ ֆինանսների նախարարությունից` փոխհատուցմամբ, որը սահմանվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` կատարված փաստացի ծախսերի չափով: Այն լրացվում է ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից և ներկայացվում հաստատման ՀՀ ֆինանսների նախարարություն: Վերջինս 10 աշխատանքային օրվա ընթացքում այն հաստատում է և վերադարձնում ԾԻԳ-երին:

 

1. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1.1. Տեղեկանքի հաստատման նպատակով ԾԻԳ-ը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) հայտ, որում նշվում է, թե ապրանքները կամ ծառայությունները ծրագրի որ բաղադրիչի շրջանակներում և ինչ գումարով են ձեռք բերվում, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, էջերի թիվը,

բ) միջազգային կամ տեղական մրցույթի (մրցութային եղանակով գնումների) հանձնաժողովի որոշումը` հաստատված ծրագրի կառավարման խորհրդի կողմից.

գ) ծրագրի իրականացման գրասենյակի և մրցույթի (մրցութային եղանակով գնումների) հաղթողի միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագրի պատճենը.

դ) սոցիալական ապահովության պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաստիքացուցակ և աշխատավարձի վճարման ամփոփագիր.

ե) մատակարարի կողմից ԾԻԳ-ին ներկայացված վճարման փաստաթղթերը.

զ) ապրանքների ներմուծման դեպքում նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաշիվ-ապրանքագիր.

է) տեղեկանքի 4 օրինակ. առաջին օրինակը թողնվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, երկրորդ օրինակը տրվում է ծրագիր իրականացնող գրասենյակին ի պահ, երրորդ օրինակը տրվում է ԾԻԳ-ին` գործարքի մյուս կողմին տրամադրելու և չորրորդ օրինակը` պետական կառավարման մարմիններ ըստ պահանջի ներկայացնելու համար:

1.2. Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանմանը:

 

2. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳ

 

2.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում փաստաթղթերը ենթարկվում են ուսումնասիրության` հայտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Դրական եզրակացության դեպքում տեղեկանքը սույն կարգի դրույթներին համապատասխան հաստատվում է և տրամադրվում ԾԻԳ-ին: Հակառակ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժում է հայտը` հիմնավորելով մերժման պատճառները:

2.2. Տեղեկանքը հաստատելու վերաբերյալ հայտը մերժվում է մասնավորապես այն դեպքում, եթե`

ա) չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.

բ) փաստաթղթերը սահմանված կարգով ձևակերպված չեն.

գ) փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ եղած և/կամ ներկայացված մնացած տեղեկություններին.

դ) տեղեկանքում նշված ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը վարկային համաձայնագրով և ծրագրի ֆինանսա-տեխնիկական հիմնավորումով նախատեսված չէ:

2.3. Տեղեկանքի օրինակները հաստատվում են ՀՀ ֆինանսների նախարարության կնիքով և լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:

 

3. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

3.1. Տեղեկանքների ձևաթղթերը պատրաստվում են տպարանում կենտրոնացված կարգով ՀՀ ֆինանսների նախարարության պատվերով: 3.2. Տեղեկանքները տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 25 տեղեկանք 4 օրինակից: Բոլոր 4 օրինակները համարվում են իսկական, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով և տառային սերիաներով:

3.3. ԾԻԳ-երի ապահովումը տեղեկանքներով իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից` ինքնարժեքի չափով փոխհատուցմամբ:

3.4. Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար լրացվում է հաշվետվա-պահանջագրային տեղեկագրի հայտ (Ձև 1, հավելված 1): Այն կնքվում է և ստորագրվում ԾԻԳ-ի տնօրենի կողմից: Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար հայտերը կազմվում են 2 օրինակից, որից մեկը մնում է գործերում, իսկ մյուսը ուղարկվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:

3.5. Տեղեկանքի ձևաթղթերը հաշվառվում են ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից (Ձև 2, հավելված 2):

3.6. Փչացած ձևաթղթերը վերացվում են տարեկան մեկ անգամ ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կազմած արձանագրության համաձայն:

3.7. Ձևաթղթերի կորստի դեպքում ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է կորած ձևաթղթերի քանակը (սերիաները և համարները): Եթե չօգտագործված ձևաթղթերի և այդ ձևաթղթերի առկա մնացորդների միջև ստուգման արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվում, ապա այդ ստուգումը արձանագրությամբ ձևակերպելու անհրաժեշտություն չի առաջանում, միայն գրանցում է արվում անցկացված ստուգման վերաբերյալ:

3.8. Տեղեկանքի ձևաթղթերի հաշվառման մատյանները պետք է լինեն համարակալված, ժապավենված և ստորագրված ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության պետի կողմից և կնքված լինեն ՀՀ ֆինանսների նախարարության կնիքով:

3.9. ԾԻԳ-երը կատարում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված տեղեկանքների հաշվառում:

3.10. ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան վարչության կողմից վարվում են հաշվառման մատյաններ: Վարչությունը պատասխանատու է հաշվառման ճշտության և փաստաթղթերի պահպանման համար:

3.11. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված տեղեկանքը ստանալուց հետո ԾԻԳ-ը պարտավոր է վճարման փաստաթղթերի պաճենները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանում:

 

Հավելված 1

 

Ձև 1

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ա - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ր Ա Յ Ի Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

 

հարկային եվ մաքսային արտոնությունների տրամադրման համար տեղեկանքի ձեվաթղթերի համար

 

Մնացորդը նախորդ
եռամսյակի սկզբում

Ծախսը նախորդ
եռամսյակում

Մնացորդը առ
« » ____ 1999թ

Պահանջվում է
եռամսյակի համար

1

2

3

4

 

--- գրք.

 

--- գրք.

 

--- գրք.

 

--- գրք.

 

ԸՆԴԱՄԵՆԸ

__________________

գրքույկ

տառային արտահայտությամբ

 

___ ___________ 1999թ.

 

 

Հայտ ներկայացնող կազմակերպություն __________________

 

Տնօրեն (ստորագրություն)
Ֆինանսական ղեկավար (ստորագրություն)

 

Կնիքի տեղը

   

 

Հավելված 2

 

Ձև 2

ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Ամսա-
թիվը

Ինչ փաստա-
թղթով և ում
կողմից են
ստացվել
ձևաթղթերը
(բեռնագրի
համարը,
կորուստի
արձա-
նագրության
ամսաթիվը)

Ինչ փաստա-
թղթով և ում
են ուղարկվել
ձևաթղթերը
(բեռնագրի
համարը,
կորուստի
արձանա-
գրության
ամսաթիվը)

Ստացվել
է (հատ)

Տրվել է
(հատ)

Վերադարձվել է (հատ)

Չօգտա-
գործված
ձևա-
թղթերի
մնացորդ

Սերի-
աներ
և համար-
ներ
(որ
համարից
որը)

Ձևաթղթերը
ստացող
անձի
ստորա-
գրությունը
(տալիս և
վերա-
դարձնելիս)

Չօգտա-
գործված

Փչացած

Կորած

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանոթություն. 1. Յուրաքանչյուր ԾԻԳ-ի համար հատկացվում է առանձին էջ կամ էջեր:

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
02 նոյեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ
 11899159