«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10103355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
13 նոյեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՄԵՆԱՄՅԱ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ), ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ` ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
ա) «Ազգային անվտանգության մարմիններում հերթական (ամենամյա), ուսումնական, լրացուցիչ (կարճաժամկետ), հիվանդության պատճառով, կին ծառայողներին՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդների տրամադրման» կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) ՀՀ ԱԱԾ ծառայողներին տրվող արձակուրդային վկայականի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի «Կազմակերպչական հարցերի մասին» N 01 հրամանը:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմին:
Գեներալ-լեյտենանտ |
Կ. Պետրոսյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՄԵՆԱՄՅԱ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ), ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը սահմանում է ՀՀ ԱԱԾ համակարգի ծառայողներին տրվող հերթական (ամենամյա), ուսումնական, լրացուցիչ (կարճաժամկետ), հիվանդության պատճառով, կին ծառայողներին՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդների տրամադրման պայմանները:
1.2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին տրվում է նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ: Նշված արձակուրդները տրամադրվում են սույն կարգի 2.6. կետով սահմանված կարգով և ծառայողի ցանկությամբ կարող են միացվել հերթական արձակուրդին:
2. ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՄԵՆԱՄՅԱ) ԱՐՁԱԿՈՒՐԴ
2.1. Հերթական (ամենամյա) արձակուրդը ՀՀ ԱԱԾ ծառայողներին տրվում է օրացուցային տարվա ընթացքում, համաձայն ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետի կողմից հաստատված գրաֆիկի: Օրացուցային տարվա արձակուրդների գրաֆիկը կազմվում է մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը, որի մեկ օրինակն ուղարկվում է ՀՀ ԱԱԾ կադրերի վարչություն՝ ի գիտություն:
Արձակուրդների գրաֆիկում փոփոխություններ կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ գրաֆիկը հաստատած պաշտոնատար անձի թույլտվությամբ:
2.2. Հերթական (ամենամյա) արձակուրդի տրամադրման համար զեկուցագիրը ծառայողը արձակուրդ մեկնելուց 15 օր առաջ սահմանված կարգով ներկայացնում է իրեն արձակուրդ տրամադրելու իրավունքով օժտված ղեկավարին:
2.3. Հերթական (ամենամյա) արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրաման չի արձակվում, այլ ծառայողին տրվում է արձակուրդային վկայական, որը ստորագրում է տվյալ ծառայողին արձակուրդ տրամադրելու իրավունք ունեցող ղեկավարը:
2.4. ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությունը ծառայողի արձակուրդային վկայականը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ծառայողին հատկացնել արձակուրդի հետ կապված դրամական բավարարումը:
2.5. Ազգային անվտանգության մարմիններից արձակվող և օրացուցային տարվա հերթական (ամենամյա) արձակուրդը չօգտագործած ծառայողների հերթական (ամենամյա) արձակուրդը թույլատրվում է փոխարինել դրամական փոխհատուցմամբ:
2.6. Հերթական (ամենամյա) արձակուրդները տրամադրում են՝
ա) ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերին և նրանց տեղակալներին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը,
բ) ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների կազմում գտնվող ստորաբաժանումների (վարչություն, բաժին, բաժանմունք) պետերին և նրանց տեղակալներին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տվյալ մարմնի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը,
գ) ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների մնացած անձնակազմին՝ տվյալ մարմնի պետը,
դ) ՀՀ ԱԱԾ ամբողջ անձնակազմին հեռավոր արտասահմանյան պետություններ մեկնելիս՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, իսկ ԱՊՀ պետություններ մեկնելիս՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը՝ բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված պաշտոնատար անձանց:
3. ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
3.1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով, ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ սովորող ծառայողներին (այդ թվում՝ ասպիրանտներին, դոկտորանտներին) տրվում է ուսումնական արձակուրդ ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:
3.2. ՈՒսումնական արձակուրդ տրամադրելու համար զեկուցագիրը, համապատասխան ԲՈՒՀ-ի կողմից տրված տեղեկանքի հետ միասին, ծառայողը ներակայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալի անունով:
ՈՒսումնական արձակուրդ տրամադրելու վերաբերյալ արձակվում է հրաման:
4. ԼՐԱՑՈՒՑԻՉ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ) ԱՐՁԱԿՈՒՐԴ
4.1. Ընտանեկան պայմաններից ելնելով և հարգելի այլ պատճառներով ծառայողներին կարող է տրվել լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ:
4.2. Լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերին տրամադրում է ՀՀ ԱԱԾ տնօրենը, մյուս ծառայողներին՝ մինչև երեք օր տևողությամբ՝ ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետը, իսկ երեք օրից ավելի տևողությամբ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը:
4.3. Լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է ծառայողի զեկուցագրի վրա համապատասխան նշում կատարելով:
4.4. Հեռավոր արտասահմանյան և ԱՊՀ պետություններ մեկնելու նպատակով լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է սույն կարգի 2.6. կետով սահմանված կարգով:
5. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԿՈՒՐԴ
5.1. Ծառայողին ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրամադրվում է հիվանդության պատճառով արձակուրդ:
5.2. Հիվանդության պատճառով արձակուրդը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերին տրամադրում է ՀՀ ԱԱԾ տնօրենը, իսկ մնացած անձնակազմին՝ համապատասխան մարմնի պետը:
6. ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ, ՀԵՏԾՆՆԴՅԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴ
6.1. Կին ծառայողներին նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2. Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը տրամադրվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալի հրամանով:
Կտրոն թիվ ________
_________________________ (կոչումը, Ա Հ Ա) _________________________
_________________________
տրվել է 200_ թ. հերթական արձակուրդը
200_ թ.__________ ____-ից
մինչև __________ ____-ը
Արձակուրդը անց է կացնելու _________________________ (ՀՀ բնակավայրը) _________________________
ՀՀ ԱԱԾ____________________ (պաշտոնը, կոչումը, ստորագրությունը) _________________________ (անվանատառերը և ազգանունը)
Կ.տ. ___ __________ 200__թ. |
Կտրոն թիվ ________
_________________________ (կոչումը, Ա Հ Ա) _________________________
_________________________
տրվել է 200_ թ. հերթական արձակուրդը
200_ թ.__________ ____-ից
մինչև __________ ____-ը
Արձակուրդը անց է կացնելու _________________________ (ՀՀ բնակավայրը) _________________________
ՀՀ ԱԱԾ____________________ (պաշտոնը, կոչումը, ստորագրությունը) _________________________ (անվանատառերը և ազգանունը)
Կ.տ. ___ __________ 200__թ. |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
Վկայական թիվ ______
_________________________ (կոչումը, Ա Հ Ա) _________________________
_________________________ տրվել է 200_ թ. հերթական արձակուրդը
200_ թ.__________ ____-ից
Արձակուրդը անց է կացնելու _________________________ (ՀՀ բնակավայրը) _________________________
ՀՀ ԱԱԾ____________________ (պաշտոնը, _________________________ (անվանատառերը և ազգանունը)
Կ.տ. ___ __________ 200__թ. |
Ժամանել է ___ ________ 200_ թ.
_______________________
Կ.տ. Ստորագրություն ________
մեկնել է ___ ________ 200_ թ.
_______________________
Կ.տ. Ստորագրություն ________