Գլխավոր տեղեկություն
Համար
N 235
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.12.2000-12.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.27/17(59)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.1999
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.02.2004

120.0235.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29.11.1999 թ.

N 235


ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» ձև թիվ 1-արտ (տարեկան) և «Արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» ձև թիվ 1-արտ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվությունները և դրանց լրացման մեթոդական ցուցումները:

 

Նախարար`

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
ռեգիստրի և վերլուծության նախարարի
29.11.1999 թ. թիվ 235 հրամանով

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սույն մեթոդական ցուցումները մշակվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» կետի և պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի (ՀՀ կառավարության 2000 թ. մարտի 31-ի թիվ 135 որոշման հավելված 1-ի 121001-121018 տողերի) համաձայն:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Մեթոդական ցուցումները սահմանում են կազմակերպությունների արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների վերաբերյալ Ձև թիվ 1-արտ. (շտապ ամսական) և Ձև թիվ 1-արտ. (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների լրացման կարգը:

 Կազմակերպությունները կազմում են ամսական և տարեկան հաշվետվություններ արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների վերաբերյալ: Հաշվետու տարվա ընթացքում ամսական հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով:

2. Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետ կազմակերպություններ), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

  Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
 Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
 Հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
 Ձևի դիմային էջի վերջին ձախ անկյունում նշված ծածկագրերի կազմակերպությունը չի լրացնում:

3. Արդյունաբերական արտադրանքի գծով տվյալները պետական վիճակագրական դիտարկման ձևերում բերվում են խստիվ հաստատված օրացուցային ժամանակահատվածի համար: Օրինակ, հաշվետու ամսվա տվյալները ձևավորվում են հաշվետու ամսվա 1-ից մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ` տվյալ ամսվա համար, տարեկանը` հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

4. Հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ նախորդ տարվա վերաբերյալ տվյալները (գործող գներով) պետք է համընկնեն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հաշվետվության տվյալներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ տարվա տվյալները ճշգրտվել են, ընթացիկ տարում տեղի է ունեցել կազմակերպության վերակազմավորում կամ փոփոխվել է ցուցանիշի ձևավորման մեթոդաբանությունը: Միևնույն ժամանակաշրջանի համար տարբեր հաշվետվություններում բերված տվյալների անհամապատասխանության բոլոր դեպքերի վերաբերյալ հաշվետվությանը կից պետք է տրվեն պարզաբանումներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1999 թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշումը):

 

II. Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը

 

6. Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ հաշվարկվում է արտադրողի բացթողման գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի).

ա) այն ժամանակաշրջանների փաստացի գործող գներով, որոնց համար բերվում են տվյալները.

բ) հաստատագրված (համադրելի) գներով, երբ համեմատվող ժամանակաշրջանների արտադրանքի ծավալները (հաշվետու ամիսը և նախորդ տարվա նույն ամիսը) գնահատվում են հաշվետու ամսվա միջին գներով:

7. Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալի մեջ ներառվում են.

ա) այն պատրաստի իրերի (արտադրանքի) արժեքը, որ թողարկվել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության բոլոր ստորաբաժանումների (ներառյալ ՀՀ տարածքից դուրս գտնվողների) կողմից (ինչպես սեփական, այնպես էլ պատվիրատուի հումքից ու նյութերից) և նախատեսված են իրացվելու այլ կազմակերպությունների, սեփական կապիտալ շինարարության ու իր ոչ արդյունաբերական ստորաբաժանումների համար, սեփական հիմնական միջոցների կազմում հաշվեգրվելու, ինչպես նաև աշխատանքի վարձատրության դիմաց իր աշխատողներին վճարելու համար.

բ) արդյունաբերական բնույթի աշխատանքների (ծառայությունների) արժեքը, որ կատարվել են նաև կազմակերպությունների պատվերներով, իր կապիտալ շինարարության և ոչ արդյունաբերական ստորաբաժանումների, ինչպես նաև սեփական սարքավորումների նորացման ու վերակառուցման համար.

գ) երկարատև արտադրական ցիկլով արտադրանքի (իրերի) պատրաստման աշխատանքների արժեքը, որոնց արտադրությունը հաշվետու ժամանակաշրջանում չի ավարտվել.

դ) սեփական արտադրության կիսաֆաբրիկատների արժեքը, որոնք հաշվետու ժամանակաշրջանում բաց են թողնվել այլ կազմակերպությունների, սեփական կապիտալ շինարարությանը և ոչ արդյունաբերական ստորաբաժանումներին, անկախ այն բանից, թե դրանք արտադրվել են հաշվետու ժամանակաշրջանում, թե նախկինում:

8. Կազմակերպության կողմից արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշվում է առանց ներքին շրջանառության արժեքի:

Կազմակերպության ներքին շրջանառություն է համարվում արտադրված պատրաստի իրերի և կիսաֆաբրիկատների այն մասի արժեքը, որը օգտագործվում է տվյալ կազմակերպության կողմից սեփական արդյունաբերաարտադրական կարիքների համար (առանց այն արտադրանքի, որը ներառված է տվյալ կազմակերպության հիմնական միջոցների կազմում):

9. Թողարկված արտադրանքի ծավալը պատրաստի իրերի մասով որոշելիս հարկավոր է ղեկավարվել հետևյալ սկզբունքով:

Իրերը (արտադրանքը) համարվում են պատրաստի այն դեպքում, եթե համաձայն սահմանված տեխնոլոգիայի, դրանց արտադրությունը տվյալ կազմակերպությունում ամբողջությամբ ավարտված է, դրանք ամբողջությամբ լրակաշմված են, համապատասխանում են ստանդարտների պահանջներին և տեխնիկական պայմաններին, ընդունվել են արտադրողի տեխնիկական վերահսկողության ծառայության կողմից և հանձնվել պատրաստի արտադրանքի պահեստ:

Եթե առաքման պայմաններով նախատեսված է արտադրանքի ընդունումը տեղում պատվիրատուի ներկայացուցիչների կողմից, արտադրանքը պատրաստի է համարվում այն բանից հետո, երբ այն ընդունվել է պատվիրատուի ներկայացուցիչների կողմից և ձևակերպվել ընդունման ակտով:

Թողարկված արտադրանքը հաշվառվում է հաշվետու ժամանակաշրջանի պատրաստի արտադրանքի կազմում, եթե այն ձևակերպված է ընդունման ակտերով և հանձնված է պատրաստի արտադրանքի պահեստ, պատվիրատուին կամ էլ բեռնառաքվել է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ժամը 24.00-ին:

Պատվիրատուի հումքից և նյութերից (որոնց համար արտադրող կազմակերպությունը չի վճարում) թողարկված արտադրանքը, փաստացի բացթողման գներով, արդյունաբերական արտադրանքի ծավալ ներառվում է առանց այդ հումքի և նյութերի արժեքի, իսկ հաստատագրված (համադրելի) գներով` ներառյալ դրանց արժեքը:

Բացի այդ, պետական վիճակագրական դիտարկման ձևերում առանձին ցույց է տրվում պատրաստի արտադրանք թողարկողի կողմից պատվիրատուին չվճարված` վերամշակված հումքի և նյութերի արժեքը (ըստ գնահատականի, գործող շուկայական գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

10. Թողարկվող արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշելիս տարայի արժեքը հաշվի է առնվում հետևյալ կերպ.

- եթե տարայի արժեքը, որը օգտագործված է սեփական արտադրանքի փաթեթավորման (տարայավորման) համար, վճարվում է գնորդի կողմից պատրաստի արտադրանքի բացթողման գնից ավել, այդ տարայի արժեքը բացթողման գնից ավել վճարված գումարի չափով, ներառվում է արդյունաբերական արտադրանքի ծավալի մեջ այն դեպքում, եթե տարան սեփական արտադրության է և չվերադարձվող, և չի ներառվում, եթե այն գնովի է կամ վերադարձվող.

- եթե տարայի արժեքը, որ օգտագործված է սեփական արտադրանքի փաթեթավորման (տարայավորման) համար, գնորդի կողմից պատրաստի արտադրանքի բացթողման գնից ավել չի վճարվում, ապա արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշելիս, այդ տարայի արժեքը հանման ենթակա չէ:

11. Արտադրանքի ծավալ ներառվող` այլ կազմակերպությունների կամ իր ոչ արդյունաբերական ստորաբաժանումների պատվերով կատարված արդյունաբերական բնույթի աշխատանքներին (ծառայություններին) են վերաբերում սեփական ուժերով կատարված հետևյալ աշխատանքները.

- սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, սարքերի և այլ արտադրանքի նորոգումը, արդիականացումը և տեխնիկական սպասարկումը,

- նյութերի, դետալների և հանգույցների մասնակի մշակման, այլ կազմակերպությունների կողմից թողարկված իրերի լրիվ պատրաստականության հասցնելու հետ կապված առանձին գործողություններ (օրինակ` տախտակների, ապակու, թղթի, լարերի և այլ իրերի ստանդարտ չափերով կտրում, տախտակների հղկում և հարթում, ջերմամշակում, կտորների ձևում, կետագծում, դրոշմում, գործվածքի, այդ թվում կահույքի պաստառի, տրիկոտաժե կտավի, կաշվի ձևում, գործվածքի թակալում և ասեղնագործում, արտադրանքի շշալցում ու կշռաբաշխում և այլն).

- պատվիրատուի մոտ ինչպես իր արտադրության, այնպես էլ պատվիրատուի սարքավորումների կարգաբերումը և գործարկումը:

Արդյունաբերական արտադրանքի մեջ մտցվող արդյունաբերական բնույթի աշխատանքներին (ծառայություններին) են դասվում նաև սեփական սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, սարքերի նորացման կամ վերակառուցման աշխատանքները, եթե արդյունքում բարելավվում են դրանց տեխնիկական բնութագրերը կամ զգալիորեն երկարացվում ծառայության սպասվելիք ժամկետը:

Արդյունաբերական գործունեություն չեն համարվում և շինարարական ծառայություններին են վերաբերում սարքավորումների տեղակայման աշխատանքները: Արդյունաբերական բնույթի աշխատանքները (ծառայությունները) ընդգրկվում են թողարկվող արտադրանքի ծավալ միայն դրանք ամբողջությամբ ավարտելուց հետո, երբ ընդունումը ձևակերպված է սահմանված փաստաթղթերով, իրենց արժեքով, ներառյալ օգտագործված սեփական նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի արժեքը: Պատվիրատուի իրերի, նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի արժեքը, որ ստացվել է մշակման, վերանորոգման կամ լրիվ պատրաստվածության հասցնելու համար, արդյունաբերական բնույթի աշխատանքների (ծառայությունների) ծավալ չի ընդգրկվում:

12. Երկարատև արտադրական ցիկլով արտադրանք ասելով, որ նշված 7գ կետում, հասկացվում է այն արտադրանքը, որի համար հաշվարկները պատվիրատուի հետ տարվում են առանձին վճարման փուլերով (տեխնոլոգիական պլանահաշվային միավորներով):

Երկարատև արտադրական ցիկլ ունեցող մեքենաների և սարքավորումների գծով արդյունաբերական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալ հարկավոր է ներառել,

- պատվիրատուի կողմից առաքված և վճարված սարքավորումների լրակազմ (կոմպլեկտավորված) տեղակայման հանգույցների արժեքը, որոնք սահմանված կարգով ընդունվել են ամբողջությամբ մինչև սարքավորումների պատրաստման և բեռնառաքման ավարտը, եթե համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պայմանների և դրան կից դասակարգման (սպեցիֆիկացիայի) (նշելով տեղակայման հանգույցների արժեքը), ինչպես նաև սահմանված ստանդարտներով, տեխնիկական փաստաթղթերով նախատեսված է այդ սարքավորումների պատրաստումը, առաքումը և վճարումը տեղակայման առանձին հանգույցներով:

13. Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալից այն դեպքերում, եթե դա նախատեսված է պետական վիճակագրական դիտարկման ձևով, առանձնացվում է հավաստագրված (սերտիֆիկացված) արտադրանքի ծավալը:

Հավաստագրված արտադրանքը արդյունաբերական այն արտադրանքն է, որի համար, սահմանված կարգով, հավաստագրման իրավասու մարմինների կողմից տրված է հավաստագիր, որը հաստատում է տվյալ արտադրանքի համապատասխանությունը նորմատիվ պահանջներին:

14. Թողարկված արտադրանքի ծավալ չեն ներառվում.

14.1. Իրերի (արտադրանքի), կիսաֆաբրիկատների, արդյունաբերական բնույթի աշխատանքների արժեքը, որ չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, տեխնիկական փաստաթղթերին:

14.2. Գնովի նյութերի, կիսաֆաբրիկատների և իրերի վերավաճառքի արժեքը, որոնք տվյալ կազմակերպության կողմից բաց են թողնվել այլ կազմակերպությունների առանց մշակման և վերամշակման (նույնիսկ, եթե նախքան իրացումը ստուգվում է իրերի որակը, կատարվում է դրանց տեսակավորում, փաթեթավորում և այլ գործողություններ):

14.3. Արտադրության թափոնի արժեքը, որ հանդիսանում է ելքային հումքի մնացորդ (տաշեղներ, եզրահատանք և այլն), ինչպես նաև քաշային կտորտանքը, եզրաշերտերը և այլն: Եթե թափոնը իրացվում է, ընդ որում ենթարկվում նախնական լվացման, տեսակավորման, փաթեթավորման և իրացման համար նման այլ նախապատրաստման, ապա թողարկված արտադրանքի ծավալ մտցվում է միայն սեփական ուժերով թափոնի իրացման համար կատարված նախապատրաստական աշխատանքների արժեքը:

Թափոն չի համարվում և արդյունաբերական արտադրանքի կազմի մեջ հաշվառվում է հարակից արտադրանքը, որ ստացվել է հիմնական արտադրանքի արտադրության գործընթացում, որն իրացվում է այլ կազմակերպությունների առանց տվյալ կազմակերպության կողմից հետագա մշակման (ցինկի ծծմբային օքսիդ, բուտիլային սպիրտի, նատրիումի սուլֆատ, բամբակի սերմեր, քուսպ, թեփ, երեսը քաշած կաթ, թան, շիճուկ, գարեջրի կոտորիկ և հարակից արտադրանքի այլ տեսակներ):

14.4. Սեփական արդյունաբերաարտադրական սարքավորումների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքների արժեքը, որոնց արդյունքում չեն փոփոխվում դրանց սկզբնական տեխնիկական բնութագրերը:

14.5. Այն արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքը, որ չեն վերաբերում արդյունաբերական գործունեությանը և արտացոլվում են տնտեսության այլ ճյուղերի գծով պետական վիճակագրական դիտարկման ձևերում, այդ թվում`

- կապիտալ շինարարության, շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների հիմնական և ընթացիկ նորոգման գծով աշխատանքների, շինվերանորոգման ծառայությունների արժեքը.

- տրանսպորտի բոլոր տեսակների ծառայությունների արժեքը.

- գյուղատնտեսական և ոչ արդյունաբերական բնույթի այլ արտադրությունների ոչ արդյունաբերական արտադրանքի արժեքը, խանութների, ակումբների, հանգստյան տների հասույթը, բնակելի շենքերի և տարբեր կոմունալ ու կենցաղային օբյեկտների (բաղնիքների, վարսավիրանոցների, վարձույթի կետերի և այլն) շահագործումից ստացված եկամուտները: Սակայն, եթե ոչ արդյունաբերական ստորաբաժանումը արտադրում է արդյունաբերական արտադրանքը (օրինակ, օժանդակ տնտեսության կողմից արտադրված բուսական յուղ), ապա այն մտցվում է թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալ:

14.6. Սեփական արտադրության իրերի երաշխիքային նորոգման և երաշխիքային սպասարկման արժեքը, ինչպես նաև այդ նպատակով թողարկված սեփական արտադրության պատրաստի իրերի և պահեստամասերի արժեքը:

14.7. Ստեղծագործական բնույթի աշխատանքների (նկարիչների ստեղծած նկարների, քանդակների, գրաֆիկական թերթերի և համանման այլնի բնօրինակների), ինչպես նաև բոլոր տեսակի գեղարվեստական ձևավորման աշխատանքների (թանգարանների, ցուցափեղկերի, ստենդների, գովազդների ձևավորման նախագծեր ու ձևավորում) արժեքը:

14.8. Սեփական թողարկման արտադրանքի արժեքը, որ ենթարկվել է լաբորատոր քննության կամ ընտրանքային փորձարկումների, եթե դրա արդյունքում արտադրանքը դարձել է սպառման համար ոչ պիտանի:

15. Էլեկտրակայանների արտադրանքի ծավալում հաստատագրված (համադրելի) և փաստացի գործող գներով չի ներառվում կայանի սեփական արտադրական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի արժեքը:

Թողարկված արտադրանքի ծավալում չեն ներառվում նաև ցանցերում էլեկտրոէներգայի և ջերմաէներգիայի կորուստները:

Էներգամիավորումների մեջ մտնող կազմակերպությունների արտադրանքի ծավալում չի ներառվում այլ երկրների հարակից էներգահամակարգերից և բլոկկայաններից ստացված էլեկտրաէներգիայի արժեքը:

Էլեկտրական էներգիայի արտադրությունը, տեղափոխումը և բաշխումը` ընդհուպ մինչև սպառող, կազմում է միասնական տեխնոլոգիական շղթա: Ըստ որում տեղափոխող և բաշխող կազմակերպությունները կատարում են նաև արդյունաբերական բնույթի աշխատանքներ (ծառայություններ), որ պետք է արտահայտվեն արտադրանքի ծավալում: Տեղափոխող և բաշխող կազմակերպությունների համար արտադրանքը որոշվում է որպես էլեկտրաէներգիայի (ջերմաէներգիայի) տեղափոխման և բաշխման հետ կապված աշխատանքների (ծառայությունների) ծավալ:

 

III. Ավելացված արժեք

 

16. Ավելացված արժեքը իրենից ներկայացնում է արտադրության գործընթացում նոր ստեղծված (հավելյալ) արժեքը:

Ավելացված արժեքը հաշվարկվում է որպես թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և միջանկյալ սպառման տարբերություն:

16.1. Թողարկված արտադրանքի արժեքը իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրական գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արժեքը:

16.2. Միջանկյալ սպառման արժեքը արտացոլում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության գործընթացում սպառված ապրանքների և ծառայությունների արժեքը:

Միջանկյալ սպառման կազմում ներառվում են սպառված հումքի և նյութերի արժեքը (ձև 1-ԱԳ, տող 090), գնովի կիսապատրաստուկների, համալրող կոնստրուկցիաների և դետալների արժեքը (տող 100), վառելիքի և էներգիայի արժեքը (տողեր 110 և 120), կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքը (տող 130), այլ ծառայությունների ծախսերը (տող 140), վարձակալական վճարը (տող 150), ներկայացուցչական ծախսերը (տող 160), ինչպես նաև այլ ծախսերի (տող 300) 50 %-ը:

Այլ ծախսերի կազմում արտացոլվում են բոլոր այն ծախսերը, որոնք մտնում են «ընթացիկ ծախսերի» մեջ, սակայն իրենց բնույթով չեն կարող ուղղակի վերագրվել 1-ԱԳ ձևի 2-րդ բաժնում «ընթացիկ ծախսեր» թվարկված որևէ հոդվածին (ծախսի):

 

IV. Իրացված արտադրանքի ծավալը

 

17. Իրացված արտադրանքի ծավալը` հաշվետու ժամանակաշրջանում իրացված սեփական արտադրանքի, ինչպես նաև պատվիրատուի կողմից ընդունված, կատարված աշխատանքների և ծառայությունների արժեքն է` անկախ այն բանից, թե դրանց վճարները կազմակերպության հաշվարկային հաշվին մուտքագրվել են, թե ոչ:

Արտադրանքի իրացման պահ է համարվում արտադրողից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահը: Սովորաբար դա համընկնում է արտադրանքը գնորդին կամ նրա ներկայացուցչին, կամ տրանսպորտային կազմակերպությանը (եթե պայմանագրով նախատեսված է, որ սեփականության իրավունքը անցնում է այդ պահին) հանձնելու պահի հետ: Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը.

ա) արտադրանքի վաճառքը կոմիսիայի, հանձնարարության (կոնսիգնացիոն) կամ գործակալության պայմանագրով, այս դեպքում իրացման պահ է համարվում արտադրանքը երրորդ կողմին հանձնելու պահը.

բ) արտադրանքի վաճառքը, երբ արտադրողը պարտավորվում է տեղակայել այդ արտադրանքը, այս դեպքում իրացման պահ է համարվում տեղակայման աշխատանքների ավարտման պահը.

գ) արտադրանքի վաճառքը, երբ գնորդն ընդունել է այն տեխնիկական փորձաքննություն իրականացնելուց հետո, այս դեպքում իրացման պահ է համարվում փորձաքննության ավարտման պահը.

դ) արտադրանքի վաճառքը` հետաձգված տեղափոխումով (գնորդի խնդրանքով առաքումը հետաձգվում է` դրանք ի պահ թողնելով արտադրողի մոտ), այս դեպքում իրացման պահ է համարվում գնորդի կողմից ըստ հաշիվների պարտավորության ընդունման պահը:

Կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների իրացման պահ է համարվում դրանց (կամ առանձին փուլերի) ավարտման և պատվիրատուի կողմից ընդունման պահը:

18. Եթե կազմակերպությունը թողարկում է կիսաֆաբրիկատներ, պատրաստուկներ, հանգույցներ, որ փոխանցում է այլ կազմակերպության (վճարովի կամ առանց վճարի) դրանք մասնակի մշակելու կամ լրիվ պատրաստվածության հասցնելու համար, իսկ այնուհետև դրանք ետ է ստանում և օգտագործում պատրաստի իրերի արտադրության համար, ապա իրացված արտադրանքի ծավալ մտցվում է միայն պատրաստի իրերի արժեքը, երբ դրանց արտադրությունն ամբողջովին ավարտվել է և փաստորեն հանձնվել սպառողին:

19. Պատվիրատուի` արտադրող կազմակերպության կողմից չվճարված հումքից և նյութերից թողարկված արտադրանքը իրացված արտադրանքի ծավալ ներառվում է մշակման արժեքի չափով, այսինքն` առանց պատվիրատուի հումքի և նյութերի արժեքի:

20. 1-արտ. (շտապ ամսական) և 1-արտ. (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման ձևերում արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալը ցույց է տրվում արտադրողի փաստացի բացթողման գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

 

V. Արդյունաբերական արտադրանքի ծավալի որոշման ժամանակ կիրառվող գների մասին

 

21. Արտադրողի փաստացի բացթողման և հաստատագրված գներով թողարկված և իրացված արդյունաբերական արտադրանքի ծավալի գնահատումը կատարվում է առաքման կայարանի ֆրանկո-վագոն գներով:

Եթե արտադրանքի համար կիրառվում է միայն նշանակման կայարանի ֆրանկո-վագոն գինը, ապա արտադրանքի փոխադրման արժեքը առաքման կայարանից մինչև նշանակման կայարան` չի ներառվում արտադրանքի ծավալում:

Եթե արտադրանքի համար կիրառվում է միայն արտադրողի ֆրանկո-պահեստ գինը, ապա արտադրանքի ծավալի գնահատումը կատարվում է այդ գնով:

22. Հաստատագրված գներով արտադրված արտադրանքի ծավալը որոշելիս որպես հաստատագրված գին ընդունվում է հաշվետու ամսում արտադրանքի տվյալ տեսակի արտադրողի բացթողման միջին գինը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

Օրինակ` եթե հաշվետու ամսում տվյալ տեսակի արտադրանքի 20 միավոր բաց է թողնվել մեկ միավորի համար 25,0 հազ. դրամով, 10 միավոր` 25,5 հազ. դրամով, 2 միավոր` 26 հազ. դրամով, ապա հաշվետու ամսում ընդունվող միջին հաստատագրված գինը հավասար է`

Pմիջ

20 x 25,0 + 10 x 25,5 + 2 x 26,0

 = 25,2հազ. դրամ

20 + 10 + 2

Եթե հաշվետու ամսում տվյալ տեսակի արտադրանքի վաճառք չի եղել, չնայած եղել է արտադրություն (օրինակ` արտադրանքն առաքվել է ապրանքափոխանակման (բարտերի) կարգով, ապա որպես հաստատագրված գին օգտագործվում է նման կամ նմանատիպ արտադրանքի վերջին իրացման գինը, բայց փաստացի ինքնարժեքից ոչ ցածր:

Եթե հաշվետու ամսում չի թողարկվել տվյալ տեսակի արտադրանք, ինչպիսին թողարկվել է նախորդ տարվա համապատասխան ամսում, ապա նախորդ տարվա համապատասխան ամսում թողարկված այդ արտադրանքը հաստատագրված գներով արտադրված արտադրանքի ծավալ ներառելու համար այն պետք է գնահատել այդ արտադրանքին համասեռ արտադրանքի միջին գներով կամ հաշվետու տարվա համապատասխան ամսում այլ արտադրողների մոտ նման կամ նմանատիպ արտադրանքի ձևավորված գնով կամ վերահաշվարկվում է հաշվետու ամսվա գնով:

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 qնախ. տ. հաստ. = q նախ. գործ. x i, որտեղ
 qնախ. տ. հաստ. նախորդ տարվա համապատասխան ամսում տվյալ տեսակի արտադրանքի թողարկումը հաշվետու ժամանակաշրջանի գներով.
 qնախ. գործ` նախորդ տարվա համապատասխան ամսում տվյալ տեսակի արտադրանքի թողարկումը այդ ամսում գործող փաստացի գներով.

i` գների ինդեքսն է, որ հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

i = 

Qհաշ. գործ

 :  Qհաշ. հաստ.   , որտեղ

 Qնախ. գործ

Qնախ. հաստ. 

Qհաշ. գործ

 և Qնախ. գործ` հաշվետու ամսում և նախորդ տարվա համապատասխան ամսում կազմակերպության թողարկած, փաստացի բացթողման գներով, արտադրանքի ծավալի այն մասն է, որի թողարկման և գների վերաբերյալ երկու համեմատվող ամիսներում կան տվյալներ

 Qհաշ. հաստ.

 և Qնախ. հաստ.` հաշվետու ամսում և նախորդ տարվա համապատասխան ամսում արտադրանքի տվյալ մասի ծավալն է` հաստատագրված գներով:

Օրինակ` դիցուք կազմակերպությունը թողարկել է հաշվետու ամսում երեք տեսակի արտադրանք, իսկ նախորդ տարվա համապատասխան ամսում` 4

 

  2000 թ. 1999 թ. 1999 թ. 
գործող գներով գործող գներով հաստատագրված, համադրելի գներով
արտադ.
(միավոր)
գին.
(դրամ)
արտ-քի
ծավալը
(դրամ)
արտադ.
(միավոր)
գին.
(դրամ)
արտ-քի
ծավալը
(դրամ)
արտադ.
(միավոր)
գին.
(դրամ)
արտ-քի
ծավալը
(դրամ)
 I 70 30  2100  100  25  2500  100  30 3000
 II  160  65  10400  200  40  8000  200  65  13000
 III  120  80  9600  150  70  10500  150  80  12000
 IV -  -  -  250  60  15000  250  ?(79,98)  ?(19995)

 

Qհաշ. գործ = 2100 + 10400 + 9600 = 22100

Qհաշ. հաստ. = 22100

Qնախ. գործ = 2500 + 8000 + 10500 = 21000

Qնախ. հաստ. = 3000 + 13000 + 12000 = 28000

 

 
 = 

22100

 :  22100  =105,2 : 78,9 = 1,333

 21000

28000

 

qնախ. հաստ. = qնախ. գործ x i

19995դր. = 15000դր. x 1,333 կամ 19995 = 60 x 1,333 = 79,98 x 250

Qնախ. հաստ. = 3000 + 13000 + 12000 + 19995 = 47995

Արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը հավասար է`

 

 
I = 

Qհաշ. հաստ.

 =  22100  =  46,0%

Qնախ. հաստ.

47995

 

23. Հաշվետու ժամանակաշրջանում արտադրված և այլ կազմակերպությունների առաքելու համար նախատեսված, սակայն դեռևս չառաքված և չվճարված պատրաստի իրերը թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալ ընդգրկվում են դրանց թողարկման ամսում գործող բացթողման միջին գներով:

24. Այն արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները), որ հատկացվում է ապրանքափոխանակման կարգով (բարտեր), անհատույց փոխանցվում սպառողներին, ուղղվում է արտադրողի կողմից սեփական ոչ արդյունաբերական կարիքների համար, վարձատրման դիմաց տրամադրվում իր աշխատողներին, ինչպես նաև նախատեսված է սեփական հիմնական ֆոնդերի (միջոցների) կազմում հաշվեգրվելու համար, թողարկված (իրացված) արդյունաբերական արտադրանքի ծավալ ընդգրկելիս գնահատվում է նման կամ նմանատիպ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացման միջին գներով, որ հաշվարկվում է այն ամսվա համար, երբ արտադրվել (իրացվել) է գնահատվող արտադրանքը: Իսկ եթե բացակայում է նման կամ նմանատիպ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումը, ապա ամսվա համար գնահատումը կատարվում է, ելնելով դրա վերջին իրացման գնից, սակայն փաստացի ինքնարժեքից ոչ ցածր:

25. Արտահանվող իրերը (արտադրանքը) թողարկված և իրացված արտադրանքի ծավալ ներառվում են պայմանագրային գներով` վերահաշվարկված արտադրանքի իրացման պահին` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային կուրսով, որից հանվում են տրանսպորտային ծախսերը` առաքման կայարանից մինչև արտահանման կետը:

 

VI. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի եվ սպառողական ապրանքների արտադրության արտացոլման կարգը հաշվետվություններում

 

26. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալները հաշվետվություններում ցույց են տրվում անկախ նրանից, թե կազմակերպության որ արտադրամասերում կամ արտադրություններում է թողարկվել արտադրանքը` հիմնական թե օժանդակ, արտադրվել է լիարժեք հումքից, թե թափոններից, սեփական, թե պատվիրատուի հումքից ու նյութերից: Հաշվետվություններում արտադրամասերը (իրերը) պետք է ցույց տրվեն պարտադիր ըստ սահմանված անվանացանկի համապատասխան խմբերի ու ենթախմբերի և արտացոլվեն համապատասխան ընդհանուր, խմբային և ենթախմբային հանրագումարներում:

27. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալները պետք է պարտադիր կազմվեն չափի այն միավորներով, որոնք հաղորդվել են վիճակագրական մարմինների կողմից: Երբ նախատեսված է չափի երկու միավոր (բնաիրային և դրամական արտահայտությամբ), տվյալները պետք է պարտադիր բերվեն չափի երկու միավորով:

Չի թույլատրվում վիճակագրական մարմինների կողմից հաղորդած չափի միավորներում փոփոխություններ կատարել, ինչպես նաև խոշորացնել կամ մանրացնել չափի միավորները:

Որպես կանոն, տվյալները բերվում են ամբողջ թվերով, առանց տասնորդական նիշերի: Միանիշ և երկնիշ թվերը բերվում են մեկ տասնորդական նիշով:

28. Բնեղեն արտահայտությամբ այն արտադրատեսակների թողարկումը, որոնց արտադրության վերաբերյալ տվյալների ներկայացումը նախատեսված է դրամական արտահայտությամբ, օրինակ (կարի արտադրանքը), ցույց է տրվում համադրելի բացթողման գներով, ներառյալ պատվիրատուի հումքի և հյութերի արժեքը:

29. Եթե կազմակերպությունում տվյալ արտադրատեսակից նախորդ տարում արտադրվել է, բայց հաշվետու տարում դրա արտադրությունը դադարեցվել է, ապա տվյալ արտադրատեսակի գծով տվյալները հաշվետվության մեջ բերվում են միայն «նախորդ տարվա սկզբից համապատասխան ժամանակաշրջանի համար» սյունակում (մյուս սյունակներում գծեր են դրվում):

30. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի թողարկման տվյալներում ներառվում է նաև այն արտադրանքը, որ նախատեսված է այլ կազմակերպությունների համար, իր կապիտալ շինարարությանը և ոչ արդյունաբերական տնտեսություններին, իր աշխատողներին աշխատավարձի դիմաց, ինչպես նաև օգտագործվել է արտադրողի կողմից արդյունաբերաարտադրական կարիքների համար:

31. Թողարկված արտադրանքի ծավալների մեջ չեն ներառվում այն արտադրատեսակները (իրերը), որոնք պատրաստված են ստանդարտների (տեխնիկական պայմանների) շեղումներով:

Արգելվում է բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալների մեջ մտցնել այն արտադրատեսակները (իրերը), որոնք ստացվել են այլ կազմակերպություններից և իրացվել են առանց տվյալ կազմակերպությունում վերամշակման, նույնիսկ եթե իրացումից առաջ ստուգվում է իրերի որակը, կատարվում է դրանց ընտրություն, տեսակավորում, փաթեթավորում և նմանատիպ այլ գործողություններ:

32. Սպառողական ապրանքների արտադրության վերաբերյալ տվյալները լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով. համաձայն միջազգային մեթոդաբանության, սպառողական ապրանքներին են դասվում արտադրանքի այն տեսակները, որոնց մեծ մասը օգտագործվում է բնակչության կողմից վերջնական սպառման համար: Եթե ապրանքը (արտադրանքը) հիմնականում նախատեսված է բնակչության կողմից վերջնական սպառման, սակայն դրա մի մասը օգտագործվում է հետագա արդյունաբերական վերամշակման համար, ապա նշված արտադրանքը սպառողական ապրանքներին է դասվում իր ամբողջ թողարկված ծավալով, ներառյալ այն քանակը, որը ուղղվել է արտադրական կարիքների համար: Օրինակ, կենդանական յուղը իր ամբողջ ծավալով սպառողական ապրանքներին է դասվում, որովհետև այն հիմնականում օգտագործվում է բնակչության անմիջական սպառման համար, չնայած դրա մի մասը ենթարկվում է հետագա արդյունաբերական վերամշակման:

Արտադրանքի այն տեսակները, որոնք կարող են օգտագործվել ինչպես արտադրական, այնպես էլ ոչ արտադրական սպառման համար, սպառողական ապրանքներին են դասվում այն մասով, որը օգտագործվում է ոչ արտադրական սպառման համար: Սպառողական ապրանքները հաշվարկվում են համադրելի բացթողման գներով, առանց առավելագույն արժեքի և ակցիզային հարկերի:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 ՁԿԴ-ի
(Ձեռնարկությունների կոդերի
դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի
(Պետական
կառավարման
մարմինների նշանակման
 համակարգիչ)

 ՏԳԸԴ-ի 
(Տնտեսական
գործունեության ընդհանուր
 դասակարգիչ)

                                     
 
Ում է ներկայացվում (անվանումը) ________________

               

 

Ով է ներկայացնում (անվանումը) __________________

                                  
Հիմնադիրները (մասնակիցները) **                   1£ 2£ 3£ 4£
1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում £
Կազմակերպաիրավական ձևը_________ծածկագիրը`*                             /_/_/
Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________
______________________            ծածկագիրը *                      /_/_/_/_/_/
Ձեռնարկությունների պետռեգիստրում 
գրանցման համարը * /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                          /_/_/_/_/_/_/_/_/
Մարզը _________________________________                             /_/_/
 
Հասցեն______________________________________

*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում £
նշուները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:

 Ձև թիվ 1-արտ (շտապ ամսական)
Փոստային-ամսական


Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999 թ. նոյեմբերի 29-ի թիվ 235 հրամանով

 

Ներկայացվում է`

1. ՀՀ վիճնախարարություն

2. Վիճակագրության տեղական բաժանմունք

 

Ներկայացնում են`

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`


ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը:

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՇՏԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

200 ___ Թ. ՀՈՒՆՎԱՐ ____________________

 

I. Տնտեսական ցուցանիշներ

(հաշվետվությունը կազմվում է ամբողջական թվերով)

Ցուցանիշների անվանումը Տողի համարը Փաստացի
հաշվետու տարվա սկզբից նախորդ տարվա սկզբից համապատասխան ժամանակաշրջանում
Ա Բ 1 2

Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ

համապատասխան տարվա գործող գներով

821    
այդ թվում` հաշվետու ամսում 801    

համադրելի գներով

810    
այդ թվում` հաշվետու ամսում 802    
Պատրաստի արտադրանքի իրացումը համապատասխան տարվա գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ 805    

որից`

ԱՊՀ երկրներում

803    

այլ երկրներում

804    
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը (միջին աշխատավարձի և այլ միջին մեծությունների հաշվարկման համար), մարդ1) 829    
Ավելացված արժեքը, հաշվարկված համապատասխան տարվա գործող գներով, հազ. դրամ2) 850    


II. Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տեսակների

 

Արտադրանքի հիմնական տեսակները Տողի համարը Չափի միավոր Փաստացի արտադրվել է
հաշվետու ամսում հաշվետու տարվա նախորդ տարվա սկզբից համապատասխան ժամանակաշրջանում
Ա Բ Գ 1 2 3
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
          .
           
           
           
           

 

III. Սպառողական ապրանքների արտադրությունը

 

  Տողի համարը Չափի միավորը Փաստացի արտադրվել է
հաշվետու ամսում հաշվետու տարվա սկզբից նախորդ տարվա սկզբից համապաասխան ժամանակաշրջանում
Ա Բ Գ 1 2 3
Սպառողական ապրանքներ բացթողման գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)3) 851 հազ. դրամ    

այդ թվում`

պարենային ապրանքներ

852 - » -      
գինու-օղու արտադրանք և գարեջուր 853 - » -      
ոչ պարենային ապրանքներ (առանց թեթև արդյունաբերության ապրանքների) 854 - » -      
թեթև արդյունաբերության ապրանքներ 855 - » -      

 

1) Լրացվում է միայն եռամսյակի վերջին ամսին:

2) Ավելացված արժեքը հաշվարկվում է` ապրանքային արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալից գործող գներով հանած միջանկյալ սպառումը: Լրացվում է եռամսյակին հաջորդող ամսվա հաշվետվությունում:

3) Սպառողական ապրանքների արտադրության մասին փաստացի տվյալները նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար բերվում են ըստ հաշվետու տարվա մեթոդաբանության և գների:

 

___ ________________ 200 թ.

Ղեկավար`

________________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 ՁԿԴ-ի
(Ձեռնարկությունների կոդերի
դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի
(Պետական
կառավարման
մարմինների նշանակման
 համակարգիչ)

 ՏԳԸԴ-ի 
(Տնտեսական
գործունեության ընդհանուր
 դասակարգիչ)

                                     
 
Ում է ներկայացվում (անվանումը) ________________

               

 

Ով է ներկայացնում (անվանումը) __________________

                                  
Հիմնադիրները (մասնակիցները) **                   1£ 2£ 3£ 4£
1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում £
Կազմակերպաիրավական ձևը_________ծածկագիրը`*                             /_/_/
Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________
____________________________ծածկագիրը *                      /_/_/_/_/_/
Ձեռնարկությունների պետռեգիստրում 
գրանցման համարը * /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                          /_/_/_/_/_/_/_/_/
Մարզը _________________________________                             /_/_/
 
Հասցեն______________________________________

*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում £
նշուները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

Ձև թիվ 1-արտ (շտապ ամսական)
Փոստային-տարեկան


Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999 թ. նոյեմբերի 29-ի թիվ 235 հրամանով

 

Ներկայացվում է`

1. ՀՀ վիճնախարարություն

2. Վիճակագրության տեղական բաժանմունք

 

Ներկայացնում են`

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ 200 ___ Թ.


I. Տնտեսական ցուցանիշներ

 

(հաշվետվությունը կազմվում է ամբողջական թվերով)

Ցուցանիշների անվանումը Տողի համարը Փաստացի
հաշվետու տարում նախորդ տարում
Ա Բ 1 2

Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ

համապատասխան տարվա գործող գներով

821    

համադրելի գներով

810    
Գործող գներով արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ընդհանուր ծավալից` գիտա-տեխնիկական արտադրանքը, հազ. դրամ 822   x
Գործող գներով արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ընդհանուր ծավալից` սերտիֆիկացված արտադրանքը, հազ. դրամ 823   x
Պատրաստի արտադրանքի իրացումը համապատասխան տարվա գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ 805    

որից`

ԱՊՀ երկրներում

803    

այլ երկրներում

804    
Պատվիրատուին չվճարված` վերամշակված հումքի և նյութերի արժեքը (գնահատված շուկայական գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ 808    
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը (միջին աշխատավարձի և այլ միջին մեծությունների հաշվարկման համար), մարդ 829    
Ավելացված արժեքը, հաշվարկված համապատասխան տարվա գործող գներով, հազ. դրամ 850    

 

II. Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տեսակների

 

Արտադրանքի տեսակները

Տողի
համարը

Չափի
միավորը

Փաստացի արտադրվել է

Փաստացի թողարկված արտադրանքի արժեքը հաշվետու տարվա գործող գներով, հազ. դրամ

հաշվետու տարում

նախորդ 
տարում

Ա

Բ

Գ

1

2

3

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

III. Սպառողական ապրանքների արտադրությունը

 

Ցուցանիշների անվանումը   Տողի համարը Չափի միավորը Փաստացի արտադրվել է
հաշվետու տարում նախորդ տարում
Ա Բ Գ 1 2
Սպառողական ապրանքներ բացթողման գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)1) 851 հազ. դրամ  

այդ թվում`

պարենային ապրանքներ

852 - » -    
գինու-օղու արտադրանք և գարեջուր 853 - » -    
ոչ պարենային ապրանքներ (առանց թեթև արդյունաբերության ապրանքների) 854 - » -    
թեթև արդյունաբերության ապրանքներ 855 - » -    

 

1) Սպառողական ապրանքների արտադրության մասին փաստացի տվյալները նախորդ տարվա համար բերվում են ըստ հաշվետու տարվա մեթոդաբանության և գների:

 

Տեղեկանք 1

Սպառողական ապրանքների արտադրությունը   Տողի համարը Փաստացի
հաշվետու տարում նախորդ տարում
Ա Բ 1 2
Անավարտ արտադրության, սեփական արտադրության կիսաֆաբրիկատների և գործիքների մնացորդների փոփոխությունը գործող գներով 2), հազ. դրամ    

հավելված (+)

883    

նվազում (-)

844    

2) Լրացնում են այն կազմակերպությունները, որոնք արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալի մեջ չեն մտցնում անավարտ արտադրության, սեփական արտադրության կիսաֆաբրիկատների և գործիքների մնացորդների փոփոխությունը:

___ ________________ 200 թ.

Ղեկավար`

________________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12000124