Գլխավոր տեղեկություն
Համար
N 147
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2002

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

12 մարտի 2002 թվականի

N 147

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ INTRANET-Ի ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկում թղթատարության կրճատման նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀ կենտրոնական բանկում IntraNet-ի էլեկտրոնային փոստի միջոցով ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման» կարգը (կցվում է):

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ԿԱՐԳ

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ INTRANET-Ի ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

 1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկում Intranet-ի էլեկտրոնային փոստի (Lotus Domino) միջոցով ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման ընթացակարգը:

1.2. Սույն կարգը վերաբերում է բոլոր այն փաստաթղթերին, որոնք պատրաստված են ՀՀ կենտրոնական բանկի որևէ ստորաբաժանման կողմից և ուղղված են այլ ստորաբաժանմանը/ստորաբաժանումներին ի գիտություն կամ առաջարկություններ, դիտողություններ, կարծիք ստանալու ակնկալիքով, այդ թվում.

- միջգրասենյակային հուշագրեր և դրանց կցված նյութեր,

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի, վարչության, տարբեր տեսակի հանձնաժողովների նիստերի արձանագրություններ,

- դրամավարկային քաղաքականության ծրագրեր,

- տարբեր տեսակի փաստաթղթերի նախագծային տարբերակներ,

- այլ նյութեր:

Սույն կարգը չի վերաբերում ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի անդամներին ուղղված զեկուցագրերին և ստորագրմանը/հաստատմանը ներկայացվող փաստաթղթերին (այդ թվում, պայմանագրեր, համաձայնագրեր, ընդունման-հանձնման ակտեր), ՀՀ կենտրոնական բանկից դուրս ուղղվող և դրսից ստացվող նամակներին, տարբեր տեսակի ֆինանսական փաստաթղթերին (այդ թվում, տեղեկանքներ, հաշվետվություններ, վճարման ենթակա փաստաթղթեր), գաղտնիք պարունակող փաստաթղթերին, որոնց շրջանառությունը կատարվում է թղթային եղանակով:

1.3. Սույն կարգի իմաստով`

Փաստաթուղթ` ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից պատրաստված, այլ ստորաբաժանումներին ուղղված էլեկտրոնային փաստաթուղթ (ֆայլ).

Համակարգ` Lotus Domino ծրագրային փաթեթ:

Էլեկտրոնային փոստ` Lotus Domino ծրագրային փաթեթի էլեկտրոնային փոստ.

Ձեռնարկ` Lotus Domino ծրագրային փաթեթի էլեկտրոնային փոստից օգտվելու ձեռնարկ.

ՈՒղարկող` Էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթուղթը առաքող ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանում.

Ստացող` Էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթուղթ ստացող ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանում:

 

2. Փաստաթղթերի ուղարկումը և ստացումը

 

2.1. Փաստաթուղթը պատրաստած ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանումը այլ ստորաբաժանմանը/ստորաբաժանումներին Էլեկտրոնային փոստի միջոցով այն ուղարկելու համար պետք է ուղղորդվի Էլեկտրոնային փոստի օգտագործողի ձեռնարկով:

2.2. ՀՀ կենտրոնական բանկի մեկ ստորաբաժանումից մյուսին/մյուսներին էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթուղթ ուղարկելիս, ուղարկողը որպես ստացող/ստացողներ պարտադիր պետք է նշի հասցեատեր հանդիսացող ստորաբաժանման/ստորաբաժանումների ղեկավարի/ղեկավարների էլեկտրոնային փոստի արկղի հասցեն/հասցեները:

2.3. Էլեկտրոնային եղանակով ստացված բոլոր փաստաթղթերից համապատասխան փաստաթղթի փնտրման գործընթացի հեշտացման նպատակով, ուղարկողը փաստաթուղթը ուղարկելիս պարտադիր պետք է լրացնի էլեկտրոնային նամակի «Առարկա» (Subject) դաշտը:

2.4. Եթե ուղարկողը ակնկալում է ստացողից/ստացողներից ստանալ կարծիք, առաջարկություններ կամ դիտողություններ իր կողմից պատրաստված որևէ նյութի վերաբերյալ, ապա նա Էլեկտրոնային փոստի միջոցով ստացողին է ուղարկում նաև տվյալ նյութը` էլեկտրոնային եղանակով կցելով այն միջգրասենյակային հուշագրին:

2.5. Ստացողը ստացված նյութի վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ ունենալու դեպքում` դրանք նյութը ուղարկողին է ներկայացնում Էլեկտրոնային փոստի միջոցով: Առաջարկությունները և դիտողությունները կարող են նշվել կամ միջգրասենյակային հուշագրում, կամ նյութի մեջ ուղղումներ կատարելով` օգտագործելով Microsoft Word-ի Track Changes հնարավորությունը:

2.6. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի, վարչության, տարբեր տեսակի հանձնաժողովների նիստերի արձանագրությունների նախնական տարբերակների համաձայնեցման գործընթացը իրականացվում է Արձանագրային բաժնի կողմից սույն կարգի 2.2. և 2.3. կետերին համապատասխան:

2.7. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի, վարչության, տարբեր տեսակի հանձնաժողովների նիստերի արձանագրությունների հաստատումից հետո Արձանագրային բաժինը դրանց էլեկտրոնային տարբերակները ստորաբաժանումներին է առաքում Էլեկտրոնային փոստի միջոցով:

2.8. Փաստաթղթերի առաքումից հետո ուղարկողը առաքման փաստը հաստատող անդորրագիր է ստանում համակարգից: ՈՒղարկողը, ուղղորդվելով Էլեկտրոնային փոստի օգտագործողի ձեռնարկով, կարող է` օգտագործելով համակարգի հնարավորությունները հաստատում ստանալ նաև ստացողի կողմից փաստաթղթի ընթերցման վերաբերյալ:

2.9. Փաստաթղթի առաքման ամսաթիվ և ժամ են համարվում ստացողի էլեկտրոնային արկղում տվյալ փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը և ժամը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան