Գլխավոր տեղեկություն
Համար
N 663
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

6 նոյեմբերի 2001 թվականի

N 663

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18 և 43 հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 17.07.2000թ. թիվ 186 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների և հուշամեդալների թողարկման մասին» կարգը և 21.03.2001թ. թիվ 76 որոշմամբ հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կողմից հուշադրամների թողարկման 2001թ. ծրագիրը»

 

 Հրամայում եմ`

 

 1. «Գարեգին Նժդեհ» արծաթե և արծաթ-ոսկեջուր հուշադրամների վաճառքն իրականացնել սույն թվականի նոյեմբերի 6-ից:

 2. «Գարեգին Նժդեհ» մեկ արծաթե հուշադրամի գինը սահմանել 11.000 (տասնմեկ հազար) դրամ:

 3. «Գարեգին Նժդեհ» մեկ արծաթ-ոսկեջուր հուշադրամի գինը սահմանել 15.500 (տասնհինգ հազար հինգ հարյուր) դրամ:

 4. ՀՀ կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` համապատասխան լրատվությամբ հանդես գալ զանգվածային լրատվամիջոցներով:

 5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: