Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.54
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
19.01.2005
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11805079


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

19 հունվարի 2005 թ.  
ք. Երևան

N 37-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 279-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 21-ի «Բյուջետային ծախսերի հաշվարկման համար նորմեր և նորմատիվներ սահմանող լիազորված պետական կառավարման մարմնի մասին» N 352 որոշումը և ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 12-րդ կետի ա/ ենթակետը


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «Գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 279-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

-5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «Պետական պահպանության ապահովում» ստորաբաժանման աշխատողների գործուղման ծախսերը՝ ՀՀ Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:»:

- Հրամանը լրացնել նոր 51  կետով հետևյալ բովանդակությամբ. «6. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, գործուղումը նախապես համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:»:

Նախարար  

Վ. Խաչատրյան