Գլխավոր տեղեկություն
Համար
N 1030
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.01.1998-11.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.12.31/6
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ընդունման ամսաթիվ
17.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2016

310.1030.17.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17 նոյեմբերի 1997 թ.

 N 1030

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ) ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 228 ա որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման ու վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը, համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

17 նոյեմբերի 1997 Թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀՐԱՄԱՆ թիվ 1030
17 նոյեմբերի 1997 Թ.

   

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ) ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27 հունիսի 1997 թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 228 ա որոշման 6-րդ կետը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել որոշմամբ հաստատված համապատասխան կարգի որոշ դրույթներ, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

 

1. ԿԱՊՎԱԾ ԱՌևՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԵՏ

 

Առևտրի կազմակերպման վայրի ընդհանուր (հատկացված) մակերեսը (տարածքը) (այսուհետև` նաև տարածք) քառակուսի մետրերով արտահայտված այն մակերեսն է, որն ըստ էության որոշակիորեն առանձնացված (հատկացված) է և (կամ) փաստորեն օգտագործվում է առևտրի կազմակերպում իրականացնելու համար և ներառում է անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի կազմակերպմանն օժանդակող շինությունների, սարքավորումների զբաղեցրած մակերեսները, մասնավորապես անցուղիների, պահեստների, աստիճանների, աստիճանահարթակների, սառնարանների, պահարանների, հիգիենայի սենյակների, հանդերձարանների, սան հանգույցների և այլն: Կախված առևտրի կազմակերպման վայրի տեղաբաշխումից, եթե օժանդակող շինությունների, սարքավորումների զբաղեցրած մակերեսներն օգտագործվում են ոչ միայն առևտրի կազմակերպման վայրի, այլ նաև այլ գործունեության համար, ապա վերջիններիս մակերեսները ներառվելու են առևտրի կազմակերպման վայրի ընդհանուր հատկացված մակերեսում օգտագործման համամասնական չափով:

Կրպակաշարը և համանման այլ վայրը դիտարկվում է որպես առևտրի կազմակերպման վայր, եթե առևտրի կազմակերպման նպատակով է իրականացվել այդ տարածքի տրամադրումը (հատկացումը) կազմակերպչին (մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմնի կողմից): Այլ դեպքում առևտրի կազմակերպման վայր դիտարկելու համար անհրաժեշտ է կողմնորոշվել` ելնելով աշխատանքների իրականացման մասշտաբներից, պարբերականությունից, կազմակերպչի կողմից այլ անձանց համար առևտրի կազմակերպման գործառույթներ ըստ էության իրականացնելուց և տարածքը որոշակիորեն առանձնացված լինելու հանգամանքից:

Առևտրի կազմակերպման վայրի հողի (գույքի) օգտագործման ձևը` մասնավորապես, ՀՀ կառավարության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձակալություն, սեփական հողատարածքի, գույքի օգտագործում և այլն, հաստատագրված վճարումների առումով որևէ նշանակություն չունի:

Այն դեպքում, երբ առևտրի կազմակերպման վայրերում առևտուրն իրականացվում է նաև ավտոմեքենաների միջոցով (վրայից), ապա այդ ավտոմեքենաների զբաղեցրած մակերեսները (տարածքները) ևս ներառվում են առևտրի կազմակերպման վայրի մակերեսի (տարածքի) մեջ:

Մեծածավալ ապրանքների առևտրի մասնագիտացված վայրերում (ավտոմեքենաների շուկա, ավտոպահեստամասերի մասնագիտացված շուկա), որտեղ ըստ կազմակերպման ձևի տարածքի զգալի մասը տրամադրվում է ավտոճանապարհներին, և որոնք (այդ ավտոճանապարհները) հիմնականում չեն օգտագործվում գնորդների սպասարկման նպատակով, այդ ավտոճանապարհների հիմնական մակերեսները (որոնք չեն օգտագործվում ապրանքների ցուցադրման համար) չեն ներառվում ընդհանուր հատկացված մակերեսի մեջ:

 

ՕՐԻՆԱԿ 1. (բոլոր օրինակները և նրանցում նշված անվանումները պայմանական են)

 

Աբովյանում «Արմինե» ՍՊԸ-ն այլ կազմակերպությունից վարձակալած տարածքում կազմակերպում է տոնավաճառ: Տոնավաճառը հատում է ավտոճանապարհ (փաստորեն առևտուր է իրականացվում ավտոճանապարհի երկու կողմերում): Կազմակերպչի կողմից առևտուր իրականացնողներին տրամադրված տեղերը (տարածքները) մեկը մյուսից բաժանված են անցուղիներով: Տոնավաճառի տարածքում կա նաև սանհանգույց և որպես պահեստ ծառայող երկաթյա պահարաններ: «Արմինե» ՍՊԸ-ն, իր հաստատագրված վճարման համար, առևտրի կազմակերպման վայրի տարածքը որպես ելակետային տվյալ հաշվարկելիս, հաշվի է առնում նաև բոլոր անցուղիները (այդ թվում նաև սեղանների միջև ընկած տարածությունների), սանհանգույցի, երկաթյա պահարանների զբաղեցրած մակերեսները: Ավտոճանապարհի տարածքի այն մասը, որտեղ առևտուր չի իրականացվում, չի ներառվում ելակետային տվյալներում:

Առևտրի կազմակերպման վայրի տարածքը, որպես այդպիսին որոշակիորեն առանձնացված չլինելու, ինչպես նաև տարածքի սահմանները կազմակերպչի կողմից չպահպանելու (գերազանցելու) դեպքում, որպես առևտրի կազմակերպման վայրի տարածք դիտարկվում է այն տարածքը, որտեղ փաստորեն կազմակերպչի կողմից իրականացվում է առևտրի կազմակերպումը:

Առևտրի կազմակերպումը շաբաթվա տարբեր օրերին առևտրի կազմակերպման վայրի տարբեր տարածքներում (մասերում) ծավալելու դեպքում կազմակերպչի կողմից յուրաքանչյուր տարածքի համար վարվում է առանձին հաշվառում:

 

ՕՐԻՆԱԿ 2.

 

Երևանի տարածքում «Արմեն» ՍՊԸ-ն, իրավասու մարմնի կողմից իրեն տրամադրված հողատարածքում կազմակերպում է տոնավաճառ: Տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը 8000 քառ. մետր է, որից, ՍՊԸ-ի կողմից փաստորեն 1200 քառ. մետրն է առայժմ առանձնացվել (հատկացվել) առևտրի կազմակերպման համար (ներառյալ օժանդակող շինություններն և այլն): Կազմակերպիչն առևտուր է կազմակերպում տարբեր աշխատանքային ռեժիմներով` տոնավաճառը որոշակիորեն բաժանելով երկու տարբեր տարածքների: Առաջին տարածքում` (800 քառ. մետր) առևտուր է կազմակերպվում միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ երկրորդ տարածքում` (400 քառ. մետր) շաբաթվա բոլոր օրերին (այդ թվում` նաև շաբաթ և կիրակի): Յուրաքանչյուր տարածքում առևտրի կազմակերպումը դիտարկվում է առանձին-առանձին, որպես տարբեր տարածքներում առևտրի կազմակերպման գործունեություն: Տվյալ դեպքում ՍՊԸ-ն հարկային տեսչությանը ելակետային տվյալներ է ներկայացնում և հաստատագրված վճարումների հաշվարկներ է կատարում յուրաքանչյուր տարածքի համար առանձին-առանձին:

Այն դեպքում, երբ կազմակերպիչը հանդիսանում է նաև առևտուր իրականացնող (իր հատկացված) տարածքներում (տեղերում) ինքը ևս իրականացնում է առևտուր), ապա առևտրի կազմակերպման վայրի այդ տարածքի մասով կազմակերպչի համար սահմանված հաստատագրված վճարումներ չեն գործում: Կազմակերպչի կողմից այդ տարածքում առևտուր իրականացնելու համար հարկերը հաշվարկվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Գործունեության մի քանի տեսակ իրականացնելու դեպքում իրականացվում է եկամուտների և ծախսերի առանձնացված հաշվառում:

 

2. ԿԱՊՎԱԾ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ 80 ՏՈԿՈՍՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ

 

Այն դեպքում, երբ վարձակալական վճարների գումարներն առևտրի կազմակերպման վայրի 1 քառ. մետրի հաշվով ամսվա համար գերազանցում են հաստատագրված վճարումների գումարների հնգապատիկը, հաստատագրված վճարումների գումարներն ավելացվում են 80 տոկոսով:

 

ՕՐԻՆԱԿ 3.

 

Օրինակ 2-ում նշված տնտեսավարող սուբյեկտը օգոստոս ամսվա ընթացքում առաջին տարածքում (800 քառ.մետր) առևտուր է կազմակերպել 10 օր, իսկ երկրորդ տարածքում` (400 քառ. մետր) 31 օր: Կազմակերպչի կողմից առևտուր իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս վերջիններից գանձած վարձակալական վճարների գումարներն առաջին տարածքի համար կազմել են 4520 հազ. դրամ (1 քառ. մետրի հաշվով ամսական 5650 դրամ` 4520 հազ. դրամ: 800 քառ. մետր), իսկ երկրորդ տարածքի համար` 4800 հազ. դրամ (1 քառ. մետրի հաշվով ամսական 12000 դրամ` 4800 հազ. դրամ : 400 քառ. մետր): Կազմակերպիչն իր առաջին տարածքի համար հաստատագրված վճարում պետք է կատարի 800 հազ. դրամ (80 դրամx10 օրx800 քառ. մետր x 1,25 = 800 հազ. դրամ): Մեկ քառ. մետրի հաշվով այն կազմում է ամսական 1000 դրամ, իսկ երկրորդ տարածքի համար` 1240 հազ. դրամ` (80 դրամx31 օրx400 քառ. մետրx1,25 = 1240 հազ. դրամ): Մեկ քառ. մետրի հաշվով այն կազմում է ամսական 3100 դրամ: Առաջին տարածքի համար վարձակալական վճարների գումարների և հաստատագրված վճարումների գումարների հարաբերությունը 5,65 է` (5650 դրամ : 1000 դրամ) հետևաբար կազմակերպչի կողմից հաստատագրված վճարումների գումարներն առաջին տարածքի համար կավելացվեն 80 տոկոսով և կկազմեն 1440 հազ. դրամ (800 հազ. դրամ x 1,8): Երկրորդ տարածքի համար վարձակալական վճարների գումարները հաստատագրված վճարումների գումարների հնգապատիկը չեն գերազանցում` (1200 դրամ:3100 դրամ = 3,9) հետևաբար հաստատագրված վճարումների գումարները երկրորդ տարածքի համար չեն ավելացվում 80 տոկոսով (մնում են անփոփոխ): Այսպիսով «Արմեն» ՍՊԸ-ի տվյալ ամսվա համար հաստատագրված վճարումների գումարների չափը կկազմի 2680 հազ. դրամ (1440 հազ. դրամ + 1240 հազ. դրամ):

 

3. ԿԱՊՎԱԾ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԵՏ

 

Կազմակերպչի կողմից առևտուր իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս հաշվառման սահմանված կարգին համապատասխան սկզբնական հաշվարկային փաստաթղթեր (տես ՀՀ կառավարության 27 հունիսի 1997 թվականի N 228 ա որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը) կազմելու ժամանակ նրանցում պարտադիր նշվում է նաև առևտուր իրականացնողին տրամադրած մակերեսը, դրա դիմաց վարձակալական վճարի չափը և առևտուր իրականացնելու օրերի թիվը:

Առևտուր իրականացնողներին տեղեր տրամադրելիս կազմակերպիչները սահմանված կարգով վարում են սպասարկման աշխատանքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի մատյաններ, որտեղ սահմանված կարգով նշում են իրենց կողմից առևտուր իրականացնողներին մատուցած ծառայություններին (վարձակալությանը) վերաբերող անհրաժեշտ տվյալները (մասնավորապես տրամադրված տարածքների (տեղերի) մակերեսը, առևտուր իրականացնողի անվանումը (ազգանուն, անուն, հայրանունը, անձնագրային տվյալները), իրավաբանական հասցեն (հասցեն), վարձակալական վճարի չափը, առևտուր իրականացնելու օրերի թիվը և ամսաթվերը):

 

4. ԿԱՊՎԱԾ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ

 

Հայաստանի Հանրապետությունում ՍՆԱ-ի փոփոխման դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձը, որպես ելակետային տվյալ, փոփոխվում է ՍՆԱ-ի փոփոխման փաստացի օրվանից:

Յուրաքանչյուր ամսվա համար կազմակերպիչը առևտրի կազմակերպման վայրի տարածքի և աշխատանքային օրերի վերաբերյալ ելակետային տվյալները նախօրոք (մինչև ամսվա սկիզբը) գրավոր ներկայացնում է հարկային տեսչության մարմիններին, ինչը և հիմք է հանդիսանում հաստատագրված վճարումների հաշվարկման համար (ելակետային տվյալների հայտարարության ձևը կցվում է): Սահմանված կարգով հարկային տեսչության մարմիններին ներկայացված գրավոր տեղեկությունների մեջ հայտարարված ելակետային տվյալների (այդ թվում աշխատանքային օրերի) վերաբերյալ սխալ հայտնաբերելու դեպքում հաստատագրված վճարների գումարները վերահաշվարկվում են և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության ձևերը` տույժերը և տուգանքները կիրառվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից վերջին գրավոր տեղեկության ներկայացման օրվանից սկսած մինչև հայտնաբերման օրը ներառյալ: Այդ դեպքում հարկվող օբյեկտը (հաստատագրված վճարումը) թաքցնելու համար նախատեսված տուգանքը հաշվարկվում է ըստ հաստատագրված վճարի բաղկացուցիչ գումարների` առանձին-առանձին:

 

5. ԿԱՊՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԵՏ

 

Գյուղատնտեսական արտադրանքի շուկա հանդիսացող (եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված) առևտրի կազմակերպման վայրի համար հաստատագրված վճարման չափը հաշվարկելիս, որպես ելակետային տվյալ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 4 տոկոսի չափը: Եթե առևտրի կազմակերպման վայրում (ոչ գյուղատնտեսական արտադրանքի շուկա), այլ ապրանքների վաճառքից բացի առկա է նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառք, ապա ՍՆԱ-ի 4 տոկոսը հիմք է ընդունվում միայն գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար առանձնացված (փաստացի օգտագործվող) տարածքի համար:

 

ՕՐԻՆԱԿ 4.

 

Երևանում գտնվող գյուղատնտեսական արտադրանքի երկհարկանի շուկայում, որի տարածքը կազմում է 600 քառ. մետր (առաջին հարկում` 400 քառ. մետր և երկրորդ հարկում` 200 քառ. մետր), առևտուր իրականացնողների մի մասը, շուկայի մի հատվածում` 150 քառ. մետր մակերեսի վրա, առևտուր են իրականացնում ոչ գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող (մասնավորապես տնտեսական բնույթի) ապրանքների գծով: Օգոստոս ամսվա համար, կազմակերպչի կողմից հաստատագրված վճարումները հաշվարկելիս, առևտրի կազմակերպման վայրի մի մասի համար որպես ելակետային տվյալներ են հանդիսանալու 450 քառ. մետրը, ՍՆԱ-ի 4 տոկոսի չափը և գործունեության իրականացման օրերը (օրերի թիվը), իսկ մյուս մասի համար` 150 քառ. մետրը, ՍՆԱ-ի 8 տոկոսի չափը և գործունեության իրականացման օրերը (օրերի թիվը):

 

6. ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՏ

 

Հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հաշվետվությունները, հաշվեկշիռները ներկայացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

______________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ

 

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` __________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը ________________________

2. Հարկ վճարողի հաշվառման համարը ____________________________

3. Գտնվելու վայրը ________________________________________

4. Առևտրի կազմակերպման վայրի հասցեն _________________________

5. Առևտրի կազմակերպման վայրի ընդհանուր մակերեսը, ________________
                                                                                            տառերով

____________________________________________________

6. Առևտրի կազմակերպման վայրի փաստացի օգտագործվող մակերեսը
  
____________________________________________________
                                                        տառերով

7. Հանգստյան (չաշխատելու) օրերը ______________________________

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ
(ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ)
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կ.Տ.

______ __________ 199 Թ.

                                    ԳՐԱՆՑՎԱԾ Է __________________ ՏՀՏ ԿՈՂՄԻՑ

                                    ԹԻՎ ____ ____________ 199 Թ.

                                                                          

                                                                    Կ. Տ.

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
05.12.1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 43970064

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.05.2016, N 44-Ն 11.06.2016, N 1030
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան