«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
9 նոյեմբերի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11504302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 նոյեմբերի 2004 թ. |
N 130-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշմամբ հաստատված «Մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն հետևյալ չափորոշիչների» նկատմամբ.
1) չափորոշիչ I,
2) չափորոշիչ II 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերի,
3) չափորոշիչ III,
4) չափորոշիչ IV,
5) չափորոշիչ V 12-րդ կետի,
6) չափորոշիչ VI,
7) չափորոշիչ VII,
8) չափորոշիչ VIII,
9) չափորոշիչ IX 17-րդ կետի,
10) չափորոշիչ XI 26-րդ, 27-րդ կետերի,
11) չափորոշիչ XII,
12) չափորոշիչ XIII,
13) չափորոշիչ XIV 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 41-րդ կետերի,
14) չափորոշիչ XV,
15) չափորոշիչ XVI,
16) չափորոշիչ XVII,
17) չափորոշիչ XVIII,
18) չափորոշիչ XIX,
19) չափորոշիչ XX,
20) չափորոշիչ XXI:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Վարդանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|