Գլխավոր տեղեկություն
Համար
N 327
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.11.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.11.02/18(81) Հոդ.153
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2001

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

13 սեպտեմբերի 2001 թ.
ք. Երևան
N 327

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 14.03.2001 Թ. N 84 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 3-րդ կետը, նպատակ ունենալով վերահսկել գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքը.

 

Հրամայում եմ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 14.03.2001 թ. N 84 հրամանի 1-ին կետը լրացնել նոր զ) ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.

«զ) գրավատների կողմից գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքի մասին հաշվետվության լիազոր մարմին ներկայացման կարգը (կցվում է):

Նախարար` Վ. Խաչատրյան


Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
13.09.2001 թ. N 327 հրամանով


Կ Ա Ր Գ

ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) լիազոր մարմին ներկայացվում է կից գրությամբ (այսուհետ` գրություն):

2. Հաշվետվությունը լրացվում է ձև «N 2-1ԳԳ» համաձայն (կցվում է):

3. Հերթական ամսական հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

4. Հաշվետվությունը համարվում է լիազոր մարմին ներկայացված` սույն կարգի 1-ին կետում նշված գրավոր փաստաթուղթը առձեռն հանձնելիս` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման (ընդհանուր բաժնի) կողմից մուտքագրման օրվանից, իսկ նշված փաստաթուղթը լիազոր մարմին փոստով ուղարկելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:


Ձև N 2-1 ԳԳ


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
13.09.2001 թ. N 327 հրամանով


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն (ամսական)

Գրավի առարկաների եվ ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքի մասին ___թ. ___ ամսվա համար


_______________________________________________________
(Գրավատան լրիվ ֆիրմային անվանումը)


հաշվետու
ամսվա
հերթական
օրը

Գրավի առարկաների և ի
պահ ընդունած
գույքի օրական
մնացորդային
արժեքը
հազ. դրամ

Ապահովագրական
գումարի չափը
հազ. դրամ
Գրավ և ի պահ
ընդունած գույքի
ապահովագրական
գումարը գերազանցող
արժեքի չափը
հազ. դրամ
1.      
2.      
3.      
4.      
5.      
6.      
7.      
8.      
9.      
10.      
11.      
12.      
13.      
14.      
15.      
16.      
17.      
18.      
19.      
20.      
21.      
22.      
23.      
24.      
25.      
26.      
27.      
28.      
29.      
30.      
31.      

Կատարող

______________
(ազգանուն, անուն)

Գրավատան ղեկավար

______________
(ազգանուն, անուն)

Հեռախոս

______________
 

Գլխավոր հաշվապահ

______________
(ազգանուն, անուն)


 

Հանձնման ամսաթիվը _______________ 2001 թ.