Գլխավոր տեղեկություն
Համար
N 91
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.05.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.04.23/9(72) Հոդ.50
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

20 մարտի 2001 թ.
ք. Երևան

 

N 91

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման կարգ»-ի 3-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել՝ Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգը: (կցվում է)

 

Նախարար

Վ. Խաչատրյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 20.03.2001 թ. N 91 հրամանով

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2001 թ. ___ ___ գրանցման թիվ

 

Կ Ա Ր Գ

 

Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման

 

1. Կիրառման ոլորտը

 

Սույնով սահմանվում է արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգը:

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման համար անհրաժեշտ բոլոր փաստացի կատարված աշխատանքները վճարվում են հայտատուների կողմից, որոնք հայտով դիմել են սերտիֆիկացման մարմին՝ համապատասխանության հավաստման աշխատանքներ կատարելու համար՝ անկախ դրանց արդյունքներով ընդունված որոշումից:

2.2 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25%, իսկ վերադիր ծախսերը՝ 75%:

2.3 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման համար սերտիֆիկացման մարմնի մասնագետի միջին օրական դրույքաչափը ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 1,5 հաշվարկային նվազագույն աշխատավարձը (1500 դրամ):

2.4 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ, այդ թվում նաև համապատասխանության հսկողություն կատարող սերտիֆիկացման մարմինների մասնագետի (փորձագետի) մեկ մարդ/օրվա կատարած աշխատանքի գնահաշվարկը հաստատում է Հայպետստանդարտը և դրա արժեքը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

2.5 Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների արժեքը չի ներառում իր մեջ գործուղման (տրանսպորտային) ծախսերը և Ա.Ա.Հ.: Դրանց վճարումը կատարվում է հայտատուի կողմից՝ համաձայն գործող օրենսդրության:

2.6 Համապատասխանության կամավոր հավաստման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:

 

3. Արտադրանքի ԵՎ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկումը

 

3.1 Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ վճարման ենթակա են ծառայությունները, որոնք կատարվում են՝

- սերտիֆիկացման մարմնի (ՍՄ) կողմից

- փորձարկման լաբորատորիայի (ՓԼ) կողմից:

3.2 Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար հայտատուի ընդհանուր ծախսերը որոշվում են հետևյալ բանաձևով՝

Ա = ԱՍՄ + ԱՓԼ

որտեղ`

ԱՍՄ-ն արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մարմնի կողմից կատարվող աշխատանքների արժեքն է, դրամ

ԱՓԼ-ն հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի փորձարկման արժեքն է՝ ըստ փորձարկման լաբորատորիաների հաստատած սակագների, դրամ:

Ելնելով կոնկրետ իրադրությունից` բանաձևում ընդգրկում են այն տարրերը, որոնք համապատասխանում են փաստացի կատարվող աշխատանքներին:

3.3 Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմնի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների արժեքը արտադրանքի և ծառայությունների համար, որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

ԱՍՄ= ti .Դօր . (1 +

Գավ + Գվծ

) . (1+

__Շ_

)

 100

100

 

որտեղ`

ti -ն ըստ i-րդ սխեմայի տվյալ արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատատարությունն է` մարդ/օր

Դօր -ն մասնագետի միջին օրական դրույքաչափն է, դրամ

Գավ -ն գործող օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի վրաեկ ծախսերն են, %

Գվծ -ն վերադիր ծախսերի գործակիցն է, %

Շ -ն շահութաբերության մակարդակն է, %:

3.4 Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների տրված են հավելված 1-ում:

3.5 Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների տրված են հավելված 2-ում:

3.6 Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունը տրված են հավելված 3-ում:

3.7 Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման և գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը և աշխատատարությունը տրված են հավելված 4-ում:

3.8 Արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ փորձարկումների արժեքը որոշվում է հավատարմագրված լաբորատորիաների կողմից հաստատված սակագների հիման վրա, հաշվի առնելով, որ փորձարկման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25%, իսկ վերադիր ծախսերը՝ 75%:

3.9 Սերտիֆիկացված արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հսկողության արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՀj= tհi .Դօր . (1 +

Գավ + Գվծ

) . (1+

__Շ_

) ՓԼ

 100

100

 

 

որտեղ`

ԱՀj -ն համապատասխանության հսկողության շրջանակներում կատարվող մեկ ստուգման արժեքն է, դրամ

tհi -ն ըստ i-րդ սխեմայի սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հսկողության աշխատատարությունն է, մարդ/օր և որոշվում է հավելված 1-ից կամ 2-ից:

 

Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների

 

Աշխատանքների անվանումը

Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր, կախված արտադրանքի սերտիֆիկացման սխեմայից*

1

2

3

4

5

7

8

1. Որոշման ընդունում ըստ սերտիֆիկացման հայտի

 

1.1 Հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

1.2 Հայտին կից ներկայացված փաստաթղթերի (այդ թվում սերտիֆիկացման նպատակով անհրաժեշտ ՆՓ) վերլուծություն

2.0

2.0

2.0

2.0

2.0

0.5

0.5

1.3 Նախնական ծանոթություն սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վիճակին

-

-

2.0

2.0

2.0

-

-

1.4 Սերտիֆիկացման սխեմայի ու ծրագրի ընտրություն և որոշման ընդունում

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

2. Սերտիֆիկացման ընթացակարգի իրականացում

 

2.1 Արտադրանքի նմուշառում (նույնականացում)

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

1.0

2.2 Փորձարկման ծրագրի մշակում, փորձարկման լաբորատորիայի ընտրություն, փաստաթղթերի ձևակերպում

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

2.3 Փորձարկման արձանագրությունների վերլուծություն

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

2.4 Արտադրության վիճակի վերլուծություն

-

-

**

**

-

-

-

2.5 Արտադրության կամ որակի համակարգի գնահատում

-

-

-

-

**

-

-

2.6 Սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում և համապատասխանության սերտիֆիկատ տալու հնարավորության մասին եզրակացության նախապատրաստում

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

3. Համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում և հանձնում հայտատուին

 

3.1 Հայտատուի հետ համապատասխանության սերտիֆիկատը տնօրինելու վերաբերյալ համաձայնագրի պատրաստում և հաստատում

-

0.5

0.5

0.5

0.5

-

-

3.2 Համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում, գրանցում և հանձնում հայտատուին

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

4. Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն

 

4.1 Սերտիֆիկացված արտադրանքի որակի վերաբերյալ տվյալների հավաքում, ամփոփում և վերլուծություն

-

1,0

1,0

1,0

1,0

-

-

4.2 Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության ծրագրի մշակում և հաստատում

-

1,0

1,0

1,0

1,0

-

-

4.3 Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության իրականացում և որոշման ընդունում

-

1.0

**

**

**

-

-

5 Համապատասխանության սերտիֆիկատի մաքսային օրինակի ձևակերպում, հաշվառում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում)

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,5

6 Համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում)

0,25

0,25

0,25

0,25

0,25

0,25

0,25

7 Համապատասխանության սերտիֆիկատի մաքսային օրինակի հավելվածի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում)

0,25

0,25

0,25

0,25

0,25

0,25

0,25

8 Մեկից ավելի տրանսպորտային յուրաքանչյուր միջոցներից արտադրանքի նմուշառում և նույնականացում

0,25

0,25

0,25

0,25

0,25

0,25

0,25

Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների տրված կազմը տիպային է:

** Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 1Ա հավելվածի:

Ծանոթություն`

Միևնույն հայտով մեկից ավելի ապրանքախմբերի սերտիֆիկացման դեպքում սույն հավելվածի 2.3 և 2.6 կետերում նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

S = S1 + ( N-1 ) 0,5 S1

որտեղ S1-ը մեկ ապրանքախմբի սերտիֆիկացման տվյալ աշխատանքի աշխատատարությունն է, որը որոշվում է ըստ սույն հավելվածի N - սերտիֆիկացվող (սերտիֆիկացված) ապրանքախմբերի թիվն է (ԱՏԳ ԱԱ ծածկագրի միևնույն առաջին 2 նիշում ընդգրկված ապրանքատեսակները ընդունվում են որպես մեկ ապրանքախումբ)

 

Հավելված 1Ա

 

Արտադրության վիճակի վերլուծության, արտադրության կամ որակի համակարգի գնահատման եվ համապատասխանության հսկողության ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվներն ըստ արտադրության բարդության խմբերի

 

Արտադրության բարդության խումբը

Արտադրության տեխնոլոգիական գործընթացների թիվը (T)

Աշխատատարության նորմաները ըստ արտադրության բարդության խմբերի, մարդ/օր,

արտադրության վիճակի վերլուծության

արտադրության կամ որակի համակարգի գնահատման

սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության

1

÷ 3

3

4

3

2

÷ 7

6

8

5

3

8 ÷ 11

9

12

7

4

12 ÷ 15

12

16

9

5

16 ÷ 19

15

20

11

6

20 և ավել

18

24

14

 

Հավելված 2

 

Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունն ըստ սերտիֆիկացման սխեմաների

 

Աշխատանքների անվանումը Ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր, կախված  սերտիֆիկացման սխեմայից*
1 2 3 4 5
1. Որոշման ընդունում ըստ սերտիֆիկացման հայտի  
1.1 Հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում 0.25 0.25 0.25 0.25 0.25
1.2 Հայտին կից ներկայացված փաստաթղթերի (այդ թվում սերտիֆիկացման նպատակով անհրաժեշտ ՆՓ) վերլուծություն 2.0 2.0 2.0 2.0 2.0
1.3 Նախնական ծանոթություն սերտիֆիկացվող ծառայությունների մատուցման գործընթացին 1.0 1.0 1.0 1.0 1.0
1.4 Սերտիֆիկացման սխեմայի ու ծրագրի ընտրություն և որոշման ընդունում  0.25  0.25  0.25  0.25 0.25 
2. Սերտիֆիկացման ընթացակարգի իրականացում  
2.1 Արտադրանքի նմուշառում 1.0 1.0 1.0 1.0 1.0
2.2 Փորձարկման ծրագրի մշակում, փորձարկման լա՟բորա՟տորիայի ընտրություն, փաստաթղթերի ձևակերպում 0.5 0.5 0.5 0.5 0.5
2.3 Փորձարկման արձանագրությունների վերլուծություն 0.5 0.5 0.5 0.5 0.5
2.4 Ծառայության կատարողի  վարպետության հավաստում *        
2.5 Ծառայության մատուցման  գործընթացի  համապատասխանության հավաստում   **      
2.4 Ծառայության արդյունքի ընտրովի  հավաստում     *    
2.5 Կազմակերպության հավաստում       **  
2.6 Որակի համակարգի  գնահատում         **
2.7 Ծառայությունների ստուգումների արդյունքների վերլուծություն 0.5 0.5 0.5 0.5 0.5
2.8 Սահմանված պահանջներին ծառայության համապատասխանության գնահատում և  համապատասխանության սերտիֆիկատ տալու հնարավորության մասին որոշման նախապատրաստում 1.0 1.0 1.0 1.0 1.0
3. Համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում և հանձնում հայտատուին 0.5 0.5 0.5 0.5 0.5
4. Սերտիֆիկացված ծառայության  համապատասխանության հսկողություն          
4.1 Սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության ծրագրի մշակում, հաստատում և փորձագետների  ընտրություն 1.0 1.0 1.0 1.0 1.0
4.2 Սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության իրականացում ըստ հաստատված ծրագրի * ** * ** *
4.3 Սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության արդյունքների ամփոփում և որոշման ընդունում 0.5 0.5 0.5 0.5 0.5

Ծառայությունների սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների տրված կազմը տիպային է:

* Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 2Ա հավելվածի:

** Նշված աշխատանքների աշխատատարությունը որոշվում է ըստ 2Բ հավելվածի:

 

Հավելված 2Ա

 

Ծառայության կատարողի վարպետության հավաստման եվ համապատասխանության հսկողության ժամանակ աշխատանքների աշխատարարության նորմատիվները

 

Կազմակերպության աշխատողների թիվը (մարդ)
Աշխատանքների ծավալը մարդ/օր
  
1 2
1-5 մարդ 2.0
6-10 մարդ 3.0
11-15 մարդ 4.0
15-16 մարդ 5.0
17-20 մարդ 6.0
21-30 մարդ 7.0
31-40 մարդ 8.0
41-50 մարդ 8.5
51 -ից ավել 9.0

Հավելված 2Բ

 

Ծառայության վիճակի վերլուծության եվ համապատասխանության հսկողության ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվներն ըստ արտադրության բարդության խմբերի

 

Արտադրության բարդության խումբը Արտադրանքի պատրաստման ժամանակ տեխնոլոգիական գործառնությունների միջին թիվը Աշխատատարության նորմատիվները ըստ արտադրության բարդության խմբերի, մարդ/օր
վիճակի վերլուծության սերտիֆիկացված ծառայության համապատասխանության հսկողության
1 ÷ 3 3.0 2.0
2 4 ÷ 10 6.0 4.0
3 11 ÷ 15 15.0 5.0
4 16 ÷ 20 17.0 6.0
5 21 ÷ 25 24.0 7.0
6 26 ÷ 30 26.0 9.0
7 30 ÷ 40 35.0 11.0
8 40 ÷ 50 40.0 14.0
9 50 և ավելի 52.0 16.0

 

Հավելված 3

 

Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եվ ծառայությունների համապատասխանության հայտարարագրի վավերացման եվ գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունը

 

Հ/Հ Աշխատանքների անվանումը Պարտադիր հավաստման ենթակա որոշակի արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հայտարարագրի վավերացման և գրանցման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր
1 Համապատասխանության հայտարարագրի հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում 0,25
2 Հայտարարագրի գրանցման նպատակով ներկայացրած փաստաթղթերի վերլուծություն 1,0
3 Արտադրանքի նմուշառում և նույնականացում 1,0
4 Սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում և համապատասխանության հայտարարագրի գրանցման և վավերացման մասին որոշման ընդունում 0,5
5 Համապատասխանության հայտարարագրի ձևակերպում, գրանցում և հանձնում հայտատուին 0,5
6 Համապատասխանության հայտարարագրի մաքսային օրինակի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում) 0,5
7 Համապատասխանության հայտարարագրի հավելվածի ձևակերպում և հանձնում հայտատուին (անհրաժեշտության դեպքում) 0,25

 

Հավելված 4

 

Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձեվակերպման եվ գրանցման ժամանակ սերտիֆիկացման մարմնի կողմից կատարվող աշխատանքների ցանկը եվ աշխատատարությունը

 

Հ/Հ Աշխատանքների անվանումը Օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման ժամանակ աշխատանքների աշխատատարության նորմատիվները, մարդ/օր
1 Օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման և վերաձևակերպման հայտի ընդունում, մուտքային հսկողություն և գրանցում 0,25
2 Հայտին կից ներկայացրած փաստաթղթերի վերլուծություն 1,0
3 Արտադրանքի նմուշառում և նույնականացում 1,0
4 Օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման վերաբերյալ որոշման ընդունում 0,5
5 Օտարերկրյա սերտիֆիկատի վերաձևակերպում, գրանցում և հանձնում հայտատուին 0,5

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից
29 մարտի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801070 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան