Գլխավոր տեղեկություն
Համար
N 208
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.10.2000-11.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2000
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

23.08.2000 թ.

N 208

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» N 457 որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. հունիսի 12-ի N 110 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը» (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. օգոստոսի 1-ի N 177 հրամանը:

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
2000 թ. օգոստոսի 23-ի N 208 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

Հաշվապահական հաշվառում եվ ֆինանսական հաշվետվություններ

 

Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  1

Տնտեսական հարցեր

 

1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը

2. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»

3. ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ»

4. ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»

5. ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ»

6. ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»

7. ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր»

8. ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»

9. ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»

10. ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն»

11. ՀՀՀՀՍ 18 «Հասույթ»

12. ՀՀՀՀՍ 20 «Պետական շահերի հաշվառում և պետական օգնության բացահայտում»

13. ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները»

14. ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»

15. ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ»

16. ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում»

17. ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում»

18. ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում»

19. ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկություններում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում»

20. ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը»

21. ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»

22. ՀՀՀՀՍ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ»

23. ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում»

 

Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  2

Տեստեր

 

1. Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

2. Ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

3. Սեփական կապիտալի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

4. Ոչ ընթացիկ պարտավորությունների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

5. Ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

6. Եկամուտների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

7. Ծախսերի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

8. Կառավարչական (ծախսումների) հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

 

Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  3

 

Ֆինանսական վերլուծություն

 

1. Կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծություն

2. Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների վերլուծություն

3. Գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

Հարկեր, տուրքեր եվ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարներ

 

Թեմա 1. Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը

 Հարկերի տեսակները

Հարկային արտոնությունների տեսակները

 Հարկ վճարողների իրավունքները, պարտականությունները և հսկողությունը հարկերի վճարման նկատմամբ

 Հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

 Հարկային պարտավորություններից ավել բյուջե վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու կարգը

 Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը

 

Թեմա 2. Շահութահարկ

 Շահութահարկ վճարողները

 Շահութահարկով հարկվող օբյեկտը

 Համախառն եկամուտը

 Համախառն եկամտի նվազեցումները

 Շահութահարկի դրույքաչափերը

 Շահութահարկի արտոնությունները

 Հարկային հաշվառումը

 Հարկի հաշվարկման կարգը և վճարման ժամկետները

 Շահութահարկով ոչ ռեզիդենտի հարկման առանձնահատկությունները

 

Թեմա 3. Եկամտահարկ

 Հարկ վճարողները և հարկվող օբյեկտը

 Համախառն եկամուտը

 Համախառն եկամտի նվազեցումները

 Եկամտահարկի դրույքաչափերը

 Հարկային գործակալի կողմից հարկի հաշվարկման և վճարման կարգը

 Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից հարկի հաշվարկման և վճարման կարգը

 Տարեկան եկամուտների հայտարարագրումը և հարկի գումարի վճարումը

 Ոչ ռեզիդենտի հարկման առանձնահատկությունները

 

Թեմա 4. Ավելացված արժեքի հարկ

 Ավելացված արժեքի հարկ վճարողները

 Հարկվող օբյեկտը և հարկվող շրջանառությունը

 Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը

 Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման վայրը

 Արտոնությունները և զրոյական դրույքաչափով հարկումը

 Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը

 Ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգը

 Ավելացված արժեքի հարկի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 Ավելացված արժեքի հարկի հաշվառման առանձնահատկությունները

 Պատասխանատվությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի խախտման համար

 

Թեմա 5. Ակցիզային հարկ

 Ակցիզային հարկ վճարողները

 Հարկվող օբյեկտը և հարկվող շրջանառությունը

 Ակցիզային հարկի դրույքաչափերը

 Ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները

 

Թեմա 6. Գույքահարկ

 Օրենքի կարգավորման առարկան, գույքահարկի հասկացությունը և հարկատուները

 Հարկվող օբյեկտը և հարկման բազան

 Գույքահարկի դրույքաչափերը

 Գույքահարկի արտոնությունները

 Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգը

 

Թեմա 7. Հողի հարկ

 Հողի հարկի օբյեկտը և վճարողները

 Հողի հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը

 Հողի հարկի արտոնությունները

 

Թեմա 8. Հաստատագրված վճարներ

 Հաստատագրված վճար վճարողները

 Հաստատագրված վճարների հաշվարկման, վճարման կարգը և առանձնահատկությունները

 

Թեմա 9. Պետական տուրք

 Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները և պարտականությունները

 Պետական տուրքի գանձման օբյեկտները

 Պետական տուրքի դրույքաչափերը

 Պետական տուրքի գծով արտոնությունները

 Պետական տուրքի հաշվարկման, վճարման, վերադարձման կարգը և պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանց պահպանման համար

 

Թեմա 10. Տեղական տուրքեր և վճարներ

 Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները, նրանց իրավունքները և պարտականությունները

 Տեղական տուրքերի և վճարների տեսակները

 Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը

 Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկման և գանձման կարգը

 

Թեմա 11. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

 Սոցիալական վճարների հասկացությունը, կատարողները և օբյեկտները

 Սոցիալական վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը

 Սոցիալական վճարների կատարումն ապահովող մարմինը

 Սոցիալական վճարումներ կատարողների գրանցման կարգը, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

Թեմա 13. Մաքսատուրք և մաքսավճար

 Մաքսատուրքի հասկացությունը և դրանց տեսակները

 Մաքսատուրքի վճարումից ազատելը և սակագնային արտոնությունները

 Մաքսատուրքի դրույքաչափերը

 Մաքսավճար

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

Աուդիտ

 

Թեմա 1. Աուդիտորական գործունեություն

 Աուդիտորական գործունեության հասկացությունը և հիմնական սկզբունքները

 Աուդիտորական գործունեության կանոնների (ստանդարտների), աուդիտորական հաշվետվության և եզրակացության հասկացությունը

 Հաշվապահական հաշվեկշռի կազմման ճշտության ստուգումը

 Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունների կազմման ճշտության ստուգումը

 Ֆինանսական վերլուծությունը աուդիտում

 Աուդիտ իրականացնող անձի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 Աուդիտորի որակավորման և աուդիտորական գործունեության լիցենզավորման հիմնական դրույթները

 Աուդիտորական գործունեության կարգավորումն իրականացնող պետական մարմնի իրավունքներն ու պարտականությունները

 

Թեմա 2. Աուդիտի ստանդարտները

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

Տնտեսական իրավունք

 

Թեմա 1. Տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրության ընդհանուր բնութագիրը, քաղաքացիական իրավունք

 Տնտեսական գործունեության սուբյեկտները

 Տնտեսական գործունեություն իրականացնելու իրավական հիմքերը

 Քաղաքացիական իրավունքի սկզբունքները և աղբյուրները

 

Թեմա 2. Սեփականության հարաբերությունների իրավական կարգավորումը

 Սեփականության իրավունքի սուբյեկտները և օբյեկտները

 Սեփականության իրավունքի ծագման հիմքերը

 Սեփականության իրավունքի դադարման հիմքերը

 Սեփականության իրավունքի պաշտպանություն

 

Թեմա 3. Առևտրային կազմակերպությունները և ձեռնարկատիրական գործունեության հիմունքները

 Առևտրային կազմակերպությունների տեսակները

 Իրավաբանական անձ

 

Թեմա 4. Օտարերկրյա ներդրումները կարգավորող օրենսդրության հիմունքները

Օտարերկրյա ներդրումների հասկացությունները

 Օտարերկրյա ներդրումների տեսակները

 Օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանվածությունը

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
6 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800081