Գլխավոր տեղեկություն
Համար
N 282
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.10.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.09.24/12(18)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17 օգոստոսի 1998 թ.
ք. Երևան

N 282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՆՆԴԻ, ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ԵՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ վարչապետի 1998 թ. հուլիսի 13-ի թիվ 5-163 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականի`

Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզական կազմակերպությունների կողմից անցկացվող մարզական միջոցառումների և ուսումնամարզական հավաքների մասնակիցների սննդի, գիշերավարձի և հաղթողների պարգևատրման վճարները հետևյալ չափերով.

ա) Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ-ի երկրներում գործուղման ծախսերի նորմաներով սահմանված չափերով

բ) Արտասահմանում

արտասահմանյան պաշտոնական գործուղումների նորմատիվներով սահմանված չափերով

գ) հաղթողների պարգևատրումը մինչև 20 հազ. դրամի չափով:

 

Նախարար

Է. Սանդոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան