Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հոդ.177
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

25 մարտի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32005137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

1 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 25-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի, 11-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 11.03.2003 թ. N 202-Ն որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կանոնադրության 8-րդ կետի «լբ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 20-ի «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը հաստատելու մասին» N 87-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանով հաստատված կարգի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն կից հավելվածի:

 

Գլխավոր վարչության պետ`

Ա. Մովսեսյան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2005 թվականի մարտի 1-ի
N 25-Ն հրամանի

 

Հավելված N 2

 

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Սույն հավելվածը պարունակում է աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուում (այսուհետ` ժողովածու) հրատարակվող տեղեկատվության ցանկը` ըստ պատասխանատուների:

 

1. Ժողովածուի Մաս 1 - Ընդհանուր դրույթներ

 

Կետեր

Պատասխանատու

0.1, 0.2, 0.3, 0.4, 0.5, 0.6, 1.1, 2.1.5, 2.2, 2.3, 3.1, 3.2 Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
1.2, 1.3, 1.4, 1.6 Գլխավոր Վարչության օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն
1.5 Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն
1.7 Սույն հավելվածի 4-րդ կետի համաձայն
2.1.4 Գլխավոր Վարչության թռիչքների անվտանգության տեսչական վարչություն
3.3, 3.4, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.4, 2.5, 2.6, 2.7 Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն 
3.5 «Ավիացիոն մետեորոլոգիական կենտրոն» ՓԲԸ
3.6 Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
4 Գլխավոր Վարչության հաշվապահական հաշվառման բաժին

 

2. Ժողովածուի Մաս 2 - Երթուղիներ

 

Կետեր

Պատասխանատու

  Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն
1.1, 1.2, 1.3, 1.4-1.13, 2.1-2.2, 3.1-3.5, 3.6, 4, 5, 6  Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
1.14 Գլխավոր Վարչության թռիչքների անվտանգության տեսչական վարչություն

 

3. Ժողովածուի Մաս 3 - Օդանավակայաններ

 

Կետեր

Պատասխանատու

1.1, 1.3, 1.4 Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
1.2 Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
2.1-2.24 Օդանավակայաններ` Զվարթնոց, Շիրակ, Ստեփանավան, Էրեբունի
2.11, 2.17-2.19 Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն

 

4. Ժողովածուի 1.7 կետում նշված տեղեկատվության համար պատասխանատուները` ըստ Չիկագոյի կոնվենցիայի հավելվածների

 

Չիկագոյի կոնվենցիայի
հավելվածներ

Պատասխանատու

Հավելված 1. Ավիացիոն անձնակազմին հավաստագրերի հատկացում Թռիչքային ստանդարտների վարչություն
Հավելված 2. Թռիչքների կանոններ
Հավելված 3. Միջազգային աերոնավ. օդերևութաբանական սպասարկում
Հավելված 5. Չափման միավորներ
Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Հավելված 4. Աերոնավիգացիոն քարտեզներ Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
Հավելված 6. Օդանավերի շահագործումը, 1-3 գրքեր Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն
Հավելված 7. Օդանավերի ազգային և գրանցումային նշաններ
Հավելված 8. Օդանավերի թռիչքային պիտանիությունը
Հավելված 9. Ձևականությունների պարզեցում Գլխավոր Վարչության օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն
Հավելված 10. Ավիացիոն էլեկտրակապ, 1-5 գրքեր Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Հավելված 11. Օդային երթևեկության սպասարկում
Հավելված 12. Վթարափրկարարական աշխատանքներ Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
Հավելված 13. Ավիացիոն պատահարների հետաքննություն Գլխավոր Վարչության թռիչքային անվտանգության տեսչական վարչություն
Հավելված 14. Օդանավակայաններ Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Հավելված 15. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
Հավելված 16. Շրջակա միջավայրի պահպանություն Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն, Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն, Գլխավոր Վարչության իրավաբանական բաժին
Հավելված 17. Անվտանգություն Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
Հավելված 18. Վտանգավոր բեռների անվտանգ փոխադրումը օդով