«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 նոյեմբերի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11704308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2004 թ. |
N 119-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1997 թ. սեպտեմբերի 8-ի «Միջպետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կիրարկման մասին» թիվ 110 հրամանում կատարել հետևյալ լրացումը`
հրամանով հաստատված ՀՀՇՆ II-8.04-01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի 6.32 կետի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ խմբագրությամբ.
«Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերում, որտեղ հարկի բարձրությունը (հատակից մինչև առաստաղ) կազմում է 2.5 մ, թույլատրվում է գազի հաշվիչների արկղերի տեղադրումն իրականացնել սանդղավանդակներում` սանդղահարթակի, սանդղավանդակի սանդղամատների կամ հարկի հատակի մակերևույթից 1.9 մ բարձրության վրա»:
Նախարար` |
Ա. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|