Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (20.11.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.1995
Ստորագրման ամսաթիվ
07.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» հունիսի 1995 թ. թիվ 144

 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման գործընթացը ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «ՀՀ տարածքում արժեթղթերի բլանկների պատրաստման և ՀՀ արժեթղթերի բլանկների ներկրման ու իրացման լիցենզավորման» կարգում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ`

«1.6. Արժեթղթերի բլանկների ներկրման և իրացման գործունեությամբ կարող են զբաղվել նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող արժեթղթերի շուկայի մասնակիցները` ֆոնդային բորսաները, ինվեստիցիոն ընկերությունները, թողարկման կազմակերպությունները, ինվեստիցիոն խորհրդատվական և բրոքերային գրասենյակները, (բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալուց հետո»:


քաղ. Երևան
թիվ 144

ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հ
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 11 1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960075

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան