Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2004-12.08.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.06.01/13(161) Հոդ.173
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.03.2004
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11704113


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մարտի 2004 թ. 
ք. Երևան

N 16-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել և 2004 թ. հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) «Արտադրական շենքեր» շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:

2. 2004 թ. հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ 2.09.02-85* «Արտադրական շենքեր» շինարարական նորմերը:

 

Նախարար`

Ա. Արամյան

 

ՀՀՇՆ IV-11.03.01-04

(ՄՍՆ 3.02.01-02) 

 

 

Հավելված
ՀՀ քաղաքաշինության նախարարի
առ 3 մարտի 2004 թ. թիվ 16-Ն հրամանի

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ

 

ՀՀՇՆ IV-11.03.01-04

(ՄՍՆ 3.02.01-02)

 

Գործարկման թվականը 2004-06-15

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1.1 Սույն նորմերը տարածվում են հրդեհային վտանգավորության Գ 5.1 (ՀՀՇՆ II-8.04.01) գործառական դասի արտադրական շենքերի, արտադրական և լաբորատոր սենքերի և արհեստանոցների, այդ թվում` այլ հրդեհային վտանգավորության գործառական դասի շենքերում ներկառուցված սենքերի նախագծման, կառուցման և շահագործման բոլոր փուլերի վրա:

1.2 Սույն նորմերը չեն տարածվում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության ու պահման շենքերի և սենքերի, ռազմական նշանակության, մետրոպոլիտենների ստորգետնյա և լեռնային հանքափորվածքների կառուցվածքների վրա:

1.3 Կազմակերպություններում հաշմանդամների աշխատանքի կիրառման դեպքում անհրաժեշտ է պահպանել հաշմանդամության տեսակից կախված սույն նորմերի 5.6, 5.8, 6.10, 6.11 և 6.12 կետերում բերված լրացուցիչ պահանջները:

Կազմակերպություններում հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար Ա և Բ կարգի մասնագիտացված արտադրամասերի (տեղամասերի) ստեղծում չի թույլատրվում:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

Սույն նորմերում կատարված են հղումներ՝ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.

ՀՀՇՆ II-8.04.01-97 Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգությունը,

ՀՀՆ IV-12.02.02-00 Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում,

ՀՀՇՆ IV-11.03.02 (ՄՍՆ II-3.02-02) Պահեստային շենքեր,

ՀՀՇՆ II-8.03-96 Արհեստական և բնական լուսավորում,

«Հրդեհային անվտանգության կանոններ», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 27.05.2003 թ. թիվ. 524-Ն հրամանով:

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն նորմերում ընդունված են հետևյալ տերմիններն ու սահմանումները.

Արտադրական շենքի ընդհանուր մակերես` շենքի բոլոր հարկերի (վերգետնյա՝ ներառված տեխնիկական հարկերը, որմնախարսխահարկը և նկուղայրն հարկը), չափված արտաքին պատերի ներքին մակերեսների սահմաններում (կամ եթե չկան արտաքին պատեր` ծայրային սյուների առանցքներով), թունելների, ներքին հարթակների, կիսահարկերի, ներքին հարկաշարերի բոլոր հարկաբաժինների, թեքահարթակների և այլ շենքերի միջև անցասրահների (հորիզոնական կտրվածքում) և անցումների մակերեսների գումար:

Շենքի ընդհանուր մակերեսի մեջ չեն ընդգրկվում՝ մինչև ելուստված կոնստրուկցիաների տակ 1,8 մ բարձրությամբ տեխնիկական նկուղների մակերեսները (որտեղ հաղորդակցուղիների սպասարկման համար անցումներ չեն պահանջվում), կախովի առաստաղների վրայի, ինչպես նաև ենթամբարձչային ուղիների, ամբարձիչների, փոխակրիչների, միառելսերի և լուսամփոփների սպասարկման հարթակների մակերեսները,

կիսահարկ` շենքի ներսում հատակից վեր տեղադրված հարթակ, որի վրա տեղաբաշխված են տարբեր նշանակության (արտադրական, վարչակենցաղային կամ ինժեներական սարքավորանքի համար) սենքեր,

ներդիր (ներկառուցում) միհարկանի արտադրական շենքում` շենքի երկ-կամ բազմահարկ մասը, որը տեղադրված է միահարկ շենքի սահմաններում նրա ամբողջ բարձրությամբ և լայնությամբ (ներդիր) կամ բարձրության ու լայնության որոշ մասով (ներկառուցում) և առանձնացված է պատող կոնստրուկցիաներով,

շենքի ինժեներական սարքավորանք` սարքերի, ապարատների, մեքենաների և հաղորդակցուղիների համակարգ, որն ապահովում է հեղուկների, գազերի, էլեկտաէներգիայի մատուցումը և հեռացումը (ջրմուղի, գազամատակարարման, ջեռուցման, էլեկտրական, կոյուղու, օդափոխության սարքավորանք),

հարթակ` շենքի ներսում կամ նրանից դուրս տեղադրված միհարկաբաժնային շինություն (առանց պատերի), որը հենված է ինքնուրույն հենարանների վրա և նախատեսված է սարքավորանքի տեղադրման, սպասարկման կամ նորոգման համար,

շենքի հարկայնություն` շենքի հարկերի քանակը, որն ընդգրկում է շենքի վերգետնյա բոլոր հարկերը, տեխնիկական հարկը, ինչպես նաև որմնախարսխահարկը՝ եթե նրա ծածկի վերին նիշը գտնվում է գետնի հատակագծային միջին նիշից ոչ պակաս 2 մ բարձրության վրա,

հարկաշար` շենքի ներսում կամ նրանից դուրս ազատ կանգնած բազմահարկ հիմնակմախքային շինություն (առանց պատերի), նախատեսված տեխնոլոգիական կամ այլ սարքավորանքի տեղակայման և սպասարկման համար:

 

4. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1 Սույն նորմերի հակահրդեհային անվտանգության պահանջները կարգավորվում են ըստ ՀՀՇՆ II-8.04.01:

4.2 Շենքեր նախագծելիս անհրաժեշտ է.

ա) հարկերի քանակը (շենքի բարձրությունը) ընդունել սույն նորմերի 7.1 կետում նշված սահմաններում, հիմնվելով տարբեր բարձրությամբ (հարկայնությամբ) շենքերում արտադրության տեղաբաշխման տեխնիկատնտեսական ցուցանիշների համեմատման արդյունքների վրա, հաշվի առնելով նաև ճարտարապետական լուծումների (հատակագծային և ծավալատարածական) բարձր մակարդակը ըստ 4.3 կետի.

բ) լուսաբացվածքների մակերեսն ընդունել ըստ ՀՀՇՆ II-8.03, հաշվի առնելով 5.9 կետի պահանջները.

գ) շենքը նախատեսել առանց լուսամուտների, եթե դա թույլատրվում է տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ պահանջներով և տնտեսապես նպատակահարմար է.

դ) ծավալահատակագծային լուծումները մշակելիս` անհրաժեշտ է հաշվի առնել թրթռաակտիվ սարքավորանքի կամ տատանման արտաքին աղբյուրների դինամիկ ազդեցությունների նվազեցումը շինարարական կոնստրուկցիաների, տեխնոլոգիական գործընթացի, ինչպես նաև մարդկանց վրա:

4.3 Շենքի ճարտարապետական լուծումները անհրաժեշտ է ընդունել հաշվի առնելով շինարարությունն իրականացման տեղանքի քաղաքաշինական, կլիմայական, սեյսմիկ և երկրաձևաբանական պայմանները և շրջակա կառուցապատման բնույթը:

4.4 Պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորությամբ սենքերը և շենքերը ստորաբաժանվում են (Ա, Բ, Վ1-Վ4, Գ, Դ) կարգերի, կախված այդ սենքերում և շենքերում տեղադրված տեխնոլոգիական գործընթացներից և այնտեղ գտնվող (շրջանառվող) նյութերի հատկություններից:

Շենքերի և սենքերի կարգը սահմանվում է նախագծի տեխնոլոգիական մասով՝ ըստ «Հրդեհային անվտանգության կանոնների», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության առ 27.05.2003 թ. թիվ 524-Ն հրամանով:

4.5 Շենքի հարկայնությունը սահմանելիս հաշվի են առնվում ցանկացած նիշի վրա շենքի հարկի մակերեսի 40% ավելի մակերեսով հարթակները, կիսահարկերի հարկաբաժինները և հարկաշարերը:

4.6 Հրդեհաշիջման ավտոմատ կայանքները, հակահրդեհային ինքնաշխատ ազդանշանումը և հրդեհի ազդարարման համակարգը անհրաժեշտ է նախատեսել ըստ 4.4-ում նշված պահանջների:

 

5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

5.1 Սենքերի բարձրությունը հատակից մինչև ծածկի (վերնածածկի) ելուստված կոնստրուկցիաները պետք է լինի 2,2 մ ոչ պակաս, բարձրությունը հատակից մինչև հաղորդակցուղիների և սարքավորանքի ելուստված մասերը՝ մարդկանց կանոնավոր անցման տեղերում և էվակուացման ուղիներում պետք է լինի 2 մ ոչ պակաս, իսկ մարդկանց ոչ կանոնավոր անցման տեղերում՝ 1,8 մ ոչ պակաս: Ավտոմոբիլների ներանցման անհրաժեշտության դեպքում երթանցի բարձրությունը մինչև կոնստրուկցիաների, հաղորդակցուղիների և սարքավորանքի ելուստված մասերի տակը պետք է լինի 4,2 մ ոչ պակաս, իսկ հրդեհաշեջ մեքենաների համար՝ 4,5 մ ոչ պակաս:

5.2 Արտադրական այն շենքերում և սենքերում, որտեղ տեխնոլոգիական պայմաններով պահանջվում է օդային միջավայրի (ջերմային, օդափոխության) կայուն հարաչափերի պահպանում և ինժեներական սարքավորումների ու հաղորդակցուղիների տեղադրում, թույլատրվում է նախատեսել.

ա) կախովի առաստաղներ և կեղծ հատակ՝ երբ հաղորդակցուղիներին մոտենալու համար, սպասարկող անձնակազմի անցումներ չեն պահանջվում: Նշված հաղորդակցուղիների սպասարկման համար կարելի է նախագծել ելանցքներ և ուղղաձիգ մետաղական սանդուղքներ.

բ) տեխնիկական հարկեր՝ երբ տեխնոլոգիայի պայմանների համաձայն այդ հարկերում տեղադրված ինժեներական սարքավորանքի, հաղորդակցուղիների և օժանդակ տեխնոլոգիական սարքվածքների սպասարկման համար պահանջվում է անցումների կառուցում, որոնց բարձրությունն ընդունվում է 5.1 կետի համապատասխան:

5.3 Երկաթուղային գծերի ներանցումը շենք թույլատրվում է նախատեսել նախագծի տեխնոլոգիական մասին համապատասխան, հաշվի առնելով սույն նորմերի 7.5 կետի պահանջները:

5.4 Երկաթուղային գծերի ռելսագլխիկների գագաթը պետք է լինի մաքուր հատակի նիշի վրա:

5.5 Արտադրական շենքերում տեղաբաշխված հումքի, կիսապատրաստուկների և պատրաստի արտադրանքի պահեստները, ինչպես նաև կառամատույցները (թեքահարթակները) անհրաժեշտ է նախագծել` հաշվի առնելով ՀՀՇՆ IV-11.03.02 պահանջները:

5.6 Գետնի հատակագծային նիշից մինչև վերին հարկի (չհաշված տեխնիկական հարկը) մաքուր հատակի նիշը 15 մ-ից ավել բարձրությամբ և 15 մ և ավելի բարձրության վրա մշտական աշխատատեղերի կամ հերթափոխում երեք անգամ և ավելի սպասարկում պահանջող սարքավորանքի առկայության դեպքոմ, բազմահարկ շենքերում անհրաժեշտ է նախատեսել մարդատար վերելակներ: Բեռնատար վերելակներ անհրաժեշտ է նախատեսել նախագծի տեխնոլոգիական մասին համապատասխան:

Վերելակների քանակը և ամբարձունակությունն ընդունվում է` կախված ուղևորահոսքից և բեռնահոսքից: 15 մետրից բարձր տեղադրված հարկերում թվով 30-ից ոչ ավել աշխատողների (առավել բազմամարդ հերթափոխում) առկայության դեպքում անհրաժեշտ է նախատեսել մեկ վերելակ:

Երկրորդ և վերին հարկերում բազկաթոռ-սայլակներ օգտագործող հաշմանդամների աշխատանքի համար նախատեսված սենքերի առկայության դեպքում, երբ հնարավոր չէ առաջին հարկում հաշմանդամների համար կազմակերպել աշխատատեղեր, շենքում անհրաժեշտ է նախատեսել մարդատար վերելակ: Վերելակի խցիկի չափսերը պետք է լինեն ոչ պակաս՝ լայնությունը 1,1 մ, խորությունը` 2,1 մ և 0,85 մ ոչ պակաս լայնությամբ դռնատեղ:

5.7 Նկուղների ելքերը անհրաժեշտ է նախատեսել ամբարձիչատրանսպորտային սարքավորանքի աշխատանքի գոտուց դուրս:

5.8 Նախամուտքերի և նախամուտք-անցախցերի լայնությունը պետք է ընդունել որմնանցքերի լայնությունից ավելի՝ ոչ պակաս, քան 0,5 մ (0,25 մ բացվածքի ամեն կողմից), իսկ խորությունը, դռան կամ դարբասի փեղկից ավելի՝ 0,2 մ ոչ պակաս, բայց ոչ պակաս 1,2 մ:

Բազկաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամ աշխատողների առկայության դեպքում նախամուտքի և նախամուտք-անցախցի խորությունը պետք է ընդունել ոչ պակաս 1,8 մ:

5.9 Ա և Բ կարգի սենքերում արտաքին պատող կոնստրուկցիաները անհրաժեշտ է նախատեսել դյուրանետվող:

Որպես դյուրանետվող կոնստրուկցիա անհրաժեշտ է օգտագործել ապակեպատ պատուհաններ և երդիկներ: Ապակեպատված մակերեսների անբավարար լինելու դեպքում թույլատրվում է որպես դյուրանետվող կոնստրուկցիա օգտագործել պողպատե, ալյումինե և ասբոցեմենտի թերթերով և արդյունավետ ջերմապահպանիչներով ծածկերի կոնստրուկցիաներ:

Դյուրանետվող կոնստրուկցիայի մակերեսը որոշվում է հաշվարկով: Հաշվարկային տվյալների բացակայության դեպքում, դյուրանետվող կոնստրուկցիայի մակերեսը պետք է կազմի ոչ պակաս 0,05 մ2 Ա կարգի և ոչ պակաս 0,03 մ2՝ Բ կարգի սենքերի 1 մ3 ծավալի համար:

Պատուհանի ապակին համարվում է դյուրանետվող կոնստրուկցիա 3, 4 և 5 մմ հաստության և (համապատասխանաբար) 0,8, 1 և 1,5 մ2 ոչ պակաս մակերեսների դեպքում: Ամրանավորված ապակին դյուրանետվող կոնստրուկցիա չի համարվում: Ծածկի կոնստրուկցիայի դյուրանետվող հատվածում փաթթոցային գորգը պետք է կտրատվի 180 մ2 մակերեսով քարտերի: Ծածկի դյուրանետվող կոնստրուկցիայի զանգվածի հաշվարկային բեռնվածքը պետք է կազմի ոչ ավելի 0,7 կՊա (70 կգ/մ2):

5.10 Բեռնամբարձիչների սպասարկման համար նախատեսված անցասրահները, հարթակները և սանդուղքները անհրաժեշտ է նախագծել ըստ բեռնամբարձիչների տեխնիկական փաստաթղթերի և սույն նորմերի 5.18 կետի պահանջների:

5.11 Պատուհանների և երդիկների ապակեպատվածքի նորոգման և մաքրման համար, երբ հնարավոր չէ կիրառել շարժական կամ տեղափոխվող հատակադիր գույքային հարմարանքներ (հենովի ելարաններ, գլորվող հարթակներ, փոխագուցավոր վերհաններ) տեխնոլոգիական սարքավորանքի կամ շենքի ընդհանուր բարձրության պատճառով, անհրաժեշտ է նախատեսել անշարժ սարքվածքներ, որոնք ապահովում են նշված աշխատանքների անվտանգ կատարումը: Այդ սարքվածքների կիրառումը հիմնավորվում է նախագծի տեխնոլոգիական մասում:

5.12 Երդիկների տեղադրման անհրաժեշտությունը և նրանց տիպը որոշվում է նախագծով, կախված տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկություններից, սանիտարահիգիենիկ և էկոլոգիական պահանջներից, հաշվի առնելով շինարարության շրջանի կլիմայական պայմանները:

5.13 Երդիկները պետք է լինեն չքամահարվող, երդիկների երկարությունը պետք է լինի 120 մ ոչ ավել: Երդիկների կողաճակատների և երդիկի կողաճակատի ու արտաքին պատի միջև տարածությունը պետք է լինի 6 մ ոչ պակաս: Երդիկների փեղկերի բացումը պետք է լինի մեխանիզացված (սենքի ելքի մոտ բացման մեխանիզմի միացումով) և ձեռքի ղեկավարման կրկնակմամբ:

5.14 Սիլիկատային թերթավոր ապակիով, ապակեկապոցներով, պրոֆիլային (տրամատային) ապակիով ապակեպատված զենիթային երդիկների տակ, ինչպես նաև ուղղանկյուն լուսաօդավորման երդիկների ներքին կողմի երկայնքով անհրաժեշտ է նախատեսել մետաղական պաշտպանիչ ցանցի տեղադրում:

5.15 Ներքին ջրահեռացմամբ շենքերում, տանիքում որպես պաշտպանակ թույլատրվում է տեղադրել քիվապատեր: Եթե քիվապատի բարձրությունը պակաս է 0,6 մ, այն, տանիքի հարթությունից մինչև 0,6 մ բարձրությամբ, պետք է լրացվի ցանցավոր պաշտպանակով:

5.16 Հեռագործ և ավտոմատ կերպով բացվող դարպասները պետք է ապահովված լինեն նաև ձեռքով բացվելու հնարավորությամբ: Վերգետնյա տրանսպորտի համար, դարպասի լուսանց չափերը պետք է գերազանցեն տրանսպորտային միջոցների եզրաչափքերը (բեռնված վիճակում)՝ ոչ պակաս 0,2 մ բարձրությամբ և 0,6 մ լայնությամբ:

5.17 Սանդղավանդակներում սանդղաբազուկների թեքությունը սանդղամատի 0,3 մ լայնության դեպքում պետք է ընդունել 1:2 ոչ ավել, իսկ նկուղային հարկում և ձեղնահարկում սանդղամատի 0,26 մ լայնության դեպքում թույլատրվում է սանդղաբազուկի թեքությունն ընդունել 1:1,5 հարաբերությամբ:

5.18 Ներքին բաց սանդղավանդակները (սանդղավանդակի պատերի բացակայության դեպքում) պետք է ունենան 1:1 ոչ ավել թեքություն: Մեկ անձի համար նախատեսվող աշխատատեղերին մոտենալու համար, բաց սանդուղքների թեքությունը թույլատրվում է մեծացնել մինչև 2:1: Վերելքի 10 մ ոչ ավելի դեպքում, սարքավորանքի զննման համար թույլատրվում է նախագծել 0,6 մ լայնությամբ ուղղաձիգ սանդուղքներ:

5.19 Հենաշարժական ապարատի խանգարումով հաշմանդամ աշխատողների առկայության դեպքում, էվակուացման ուղիների վրա սանդուղքների թեքությունը պետք է լինի 1:2 ոչ ավել:

5.20 Գետնի հատակագծային նիշից մինչև քիվի կամ քիվապատի վերին նիշը 10 մ և ավել բարձրությամբ շենքի համար հարկավոր է նախագծել մեկ ելք դեպի տանիք (յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 40000 մ2 տանիքի համար), այդ թվում`

ա) միահարկ շենքի համար՝ արտաքին բաց մետաղական սանդուղքով.

բ) բարձրահարկ շենքի համար՝ սանդղավանդակից:

Այն դեպքում, երբ վերին հարկի սահմաններում նպատակահարմար չէ ունենալ սանդղավանդակ թույլատրվում է հատակագծային նիշից մինչև վերին հարկի մաքուր հատակի նիշը 30 մ ոչ ավել բարձրություն ունեցող շենքերի համար նախագծել արտաքին պողպատյա բաց սանդուղք՝ այդ սանդուղքի հարթակով տանիք դուրս գալու համար:

 

6. ՏԱՐԱՀԱՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՍԵՆՔԵՐԻՑ

 

6.1 IV և V աստիճանի հրակայունության, C2 և C3 կարգի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորությամբ շենքերի արտադրական սենքերի միջով տարահանման ելքեր չեն նախատեսվում:

Ա և Բ կարգերի սենքերի ինժեներական սարքավորանքի սպասարկման համար նախատեսված առանց մշտական աշխատատեղերի սենքի (որի միակ տարահանման ելքը անցնում է նույն կարգի սենքի միջով) ամենահեռավոր կետի հեռավորությունը մինչև ելք չպետք է գերազանցի 25 մ:

Տարահանման ուղիները Վ, Գ և Դ կարգի սենքերից չպետք է ընդգրկեն Ա և Բ կարգի սենքերի նախամուտք-անցախցերով անցնող տեղամասերը:

6.2 Տարահանման ելքերը սանդղավանդակներից, որոնք տեղադրված են չորս հարկից ոչ բարձր Վ4, Գ և Դ կարգի սենքերով ներդիրներում և ներկառույցներում, թույլատրվում է նախատեսել Վ4, Գ և Դ կարգի սենքերի միջով դեպի դուրս այն դեպքում, երբ ելքերը տեղադրված են ներդիրների և ներկառույցների երկու կողմից (եթե ներդիրը կամ ներկառույցը բաժանում է շենքը մեկուսացված մասերի):

6.3 C0 և C1 դասի հրդեհային վտանգավորության I, II, III և IV աստիճանի հրակայունությամբ շենքերի կիսահարկերում և ներդիրներում (ներկառույցներում) տեղաբաշխված Վ4, Գ և Դ կարգի սենքերի, ինչպես նաև շենքի ինժեներական սարքավորանքի տեղաբաշխման համար նախատեսված և առանց մշտական աշխատատեղերի C2 և C3 դասի հրդեհային վտանգավորության IV աստիճանի հրակայունությամբ միահարկ շարժունակ շենքերի կիսահարկերի տարահանման ելքերի համար թույլատրվում է Վ, Գ և Դ կարգի սենքերում նախատեսել չայրվող նյութերից 2-րդ տիպի սանդուղքներ: Ընդ որում, ինժեներական սարքավորանքով սենքերի առավել հեռացված կետի հեռավորությունը մինչև տարահանման ելքը շենքից դուրս, չպետք է գերազանցի 1 աղյուսակում սահմանված արժեքները: Նշված սենքերից թույլատրվում է նախատեսել մեկ ելք չայրվող նյութերով սարքված 2-րդ և 3-րդ տիպի սանդուղքների վրա, որտեղ հեռավորությունը սենքի առավել հեռացված կետից մինչև ելքն աստիճանի վրա չի գերազանցում 25 մ:

6.4 28 մ ոչ ավել (ՀՀՇՆ II-8.04) բարձրությամբ շենքերում հարկից որպես երկրորդ տարահանման ելք կարող են կիրառվել 3-րդ տիպի սանդուղքներ, եթե յուրաքանչյուր հարկում (բացի առաջինից) աշխատողների թիվն առավել բազմամարդ հերթափոխում չի գերազանցում՝

ա) 15 մարդուց՝ ցանկացած կարգի սենքերով բազմահարկ շենքերում.

բ) 50 մարդուց՝ Վ1-Վ3 կարգի երկհարկ շենքերում.

գ) 100 մարդուց՝ Վ4, Գ և Դ կարգի երկհարկ շենքերում:

6.5 Սույն նորմերի 7.4-ում նախատեսված նկուղի յուրաքանչյուր մասից անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս երկու տարահանման ելք:

6.6 Սենքի առավել հեռացված աշխատատեղից մինչև սենքից անմիջապես դուրս բացվող մոտակա տարահանման ելքի կամ սանդղավանդակի հեռավորությունը, չպետք է գերազանցի 1 աղյուսակում բերված մեծություններին: 1 աղյուսակում նշված 1000 մ2 և ավել մակերեսով սենքերի հեռավորությունն ընդգրկում է ուղու երկարությունը միջանցքով մինչև ելքը դեպի դուրս կամ սանդղավանդակ:

Եթե սենքի տարահանման ելքը տանում է դեպի միջանցք, դուրս կամ սանդղավանդակ միջանցիկ սենքի միջով, ապա հեռավորությունը այդ սենքի առավել հեռացված աշխատատեղից մինչև հարակից սենքի ելքը ընդունվում է հարակից սենքերից մեկի առավել վտանգավոր կարգի համաձայն:

Մարդկային հոսքի խտությունը որոշվում է ընդհանուր անցումով տարահանվող մարդկանց թվի և այդ անցման մակերեսի հարաբերությամբ:

Ա և Բ կարգի սենքերի համար հեռավորությունները սահմանված են դյուրաբոցավառվող կամ այրվող հեղուկների տարածման 50 մ2 մակերեսին հավասար հաշվարկով, տարածման մակերեսի թվային այլ արժեքների դեպքում 1 աղյուսակում տրված հեռավորությունները բազմապատկվում են 50/F գործակցով, որտեղ F` տարածման հնարավոր մակերեսն է, այն որոշվում է նախագծի տեխնոլոգիական մասում:

Սենքերի ծավալների միջանկյալ նշանակությունների դեպքում հեռավորությունը որոշվում է գծային միջարկմամբ:

Հեռավորությունները սահմանված են մինչև 6 մ բարձրությամբ սենքերի համար (միահարկ շենքերի բարձրությունն ընդունվում է մինչև ֆերմաների տակը), 6 մ ավել բարձրությամբ սենքերի համար հեռավորությունները մեծացվում են՝ սենքի 12 մ բարձրության դեպքում՝ 20%, 18 մ դեպքում՝ 30%, 2 մ` 40%, բայց ոչ ավել 14 մ Ա և Բ կարգի սենքերի համար, և 240 մ՝ Բ կարգի սենքերի համար, սենքերի բարձրությունների միջանկյալ նշանակությունների դեպքում հեռավորությունների ավելացումը որոշվում է գծային միջարկմամբ:

1-4 աղյուսակներում սահմանված են նորմեր՝ շենքերի հրակայունության աստիճանի և հրդեհային վտանգավորության դասի նախատեսված զուգորդումներով շենքերի և հրդեհային հատվածամասերի կարգերի համար: Սույն աղյուսակում չնախատեսված այլ զուգորդումների դեպքում, հեռավորություններն ու մարդկանց քանակը ընդունվում են սենքի տվյալ կարգի համար աղյուսակներում բերված ցուցանիշներից վատագույնը կամ համաձայնեցվում են ՀՀՇՆ II-8.04.01 1.6 կետով սահմանված կարգով:

6.7 Ներքին հարկաշարերն ու հարթակները պետք է ունենան ոչ պակաս երկու բաց պողպատյա սանդուղք: Թույլատրվում է նախագծել մեկ սանդուղք, եթե յուրաքանչյուր հարկաշարի հարկաբաժնի կամ հարթակի հատակի մակերեսը Ա, Բ կարգի սենքերի համար չի գերազանցում 108 մ2 և 400 մ2՝ Վ1-Վ4, Գ և Դ կարգի սենքերի համար:

Հարթակների և հարկաշարերի առավել հեռացած կետի հեռավորությունը մինչև շենքից դուրս տանող մոտակա տարահանման ելքը պետք է ընդունել ըստ 1 աղյուսակի, հաշվի առնելով տարահանման ուղու երկարությունը 2-րդ տիպի սանդուղքով:

 

Աղյուսակ 1

 

Սենքի ծավալը հազ. մ3 Սենքի կարգը Հրակայու-
նության աստիճանը
Շենքի կոն-
ստրուկտիվ
հրդեհային
վտանգավո-
րության
աստիճանը
Հեռավորությունը մ, ընդհանուր անցումում մարդկային հոսքի խտության ժամանակ. մարդ/մ2
մինչև 1 1 ավել
մինչև  3
3 ավել
մինչև  5
Մինչև 15 Ա, Բ I, II, III,IV CO 40 25 15
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV,
V
CO,
C1,
C2, C3
100
70
50
60
40
30
40
30
20
30 Ա, Բ I, II, III, IV CO 60 35 25
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
145
100
85
60
60
40
40 Ա, Բ I, II, III, IV CO 80 50 35
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
160
110
95
65
65
45
50 Ա, Բ I, II, III, IV CO 120 70 50
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
180
160
105
95
75
65
60 և ավել Ա, Բ I, II, III, IV CO 140 85 60
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
200
180
110
105
85
75
80 և ավել Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
240
200
140
110
100
85
Ծավալից անկախ Վ4, Գ

I, II, III, IV,

 

III, IV,

 

V


CO

 

C1

 

չի նորմավորվում

չի սահ-
մանա-
փակվում
160


120

չի սահ-
մանա-
փակվում
95


70

չի սահ-
մանա-
փակվում
65

 

50

Նույնը Դ

I, II, III, IV,

 

IV, V

CO, C1,

C2, C3
չի սահ-
մանա-
փակվում
160
չի սահ-
մանա-
փակվում
95
չի սահ-
մանա-
փակվում
65

 

Մշտական աշխատատեղերով հարթակներից և հարկաշարերի հարկաբաժիններից, որոնց մակերեսը ցանկացած նիշի վրա գերազանցում է հարկի մակերեսի 40%, տարահանման ելքերը պետք է նախատեսվեն սանդղավանդակների միջով:

Տարահանման ելքերից մեկը թույլատրվում է նախատեսել 3-րդ տիպի սանդուղքի վրա:

6.8 Մեկ կամ երկհարկ IV աստիճանի հրակայունության C2 և C3 դասի հրդեհային վտանգավորության շենքերի առավել հեռավոր աշխատատեղերի հեռավորությունը մինչև տարահանման ելքերը պետք է ընդունել ոչ ավել.

 միահարկ շենքերի Վ1-Վ3 կարգի սենքերում՝ 50 մ, Վ4, Գ և Դ կարգի սենքերում՝ 80 մ.

 երկհարկ շենքերի Վ1-Վ3 կարգի սենքերում՝ 40 մ, Բ4, Գ և Դ կարգի սենքերում՝ 60 մ:

Նշված հեռավորությունները թույլատրվում է մեծացնել 50%, եթե սարքավորանքով չզբաղեցված հատակի մակերեսն առավել բազմամարդ հերթափոխի մեկ աշխատողի համար սենքերում կազմում է 75 մ2 և ավել:

Միահարկ Վ1-Վ4, Գ և Դ կարգի սենքերով շենքերում նշված հեռավորությունների պահպանման անհնարինության դեպքում, տարահանման ելքերն անհրաժեշտ է տեղադրել շենքի պարագծով, արտաքին պատերում՝ յուրաքանչյուր 72 մետրը մեկ:

Երկրորդ հարկից սանդուղքով տարահանվող մարդկանց քանակից կախված, սանդուղքի սանդղաբազկի լայնությունը, ինչպես նաև տարահանման ուղիների վրա գտնվող դռների, միջանցքների և անցումների լայնությունը պետք է ընդունել 100 մարդու համար 0,6 մ հաշվարկից:

6.9 Առավել հեռավոր, 1000 մ2 ոչ ավելի մակերեսով սենքի դռնից միջանցքով մինչև դուրս մոտակա ելքը կամ սանդղակավանդակը հեռավորությունը չպետք է գերազանցի 2 աղյուսակում բերված մեծություններին:

Նույն հարկում տարբեր կարգի սենքերի տեղաբաշխման դեպքում, առավել հեռավոր սենքի դռնից, միջանցքով մինչև դուրս մոտակա ելքի կամ սանդղավանդակի հեռավորությունը որոշվում է առավել վտանգավոր կարգով:

Մարդկային հոսքի խտությունը միջանցքում որոշվում է սենքերից միջանցք տարահանվող մարդկանց քանակի և միջանցքի մակերեսի հարաբերությամբ, ընդ որում, սենքերից ընդհանուր միջանցք բացվող դռների դեպքում ընդհանուր միջանցքի լայնությունը պետք է ընդունվի փոքրացված.

ա) դռան փեղկի կեսի չափով՝ դռների միակողմանի դասավորության դեպքում,

բ) դռան փեղկի չափով՝ դռների երկկողմանի դասավորության դեպքում:

6.10 Սենքի տարահանման ելքի (դռան) լայնությունը անհրաժեշտ է ընդունել կախված այդ ելքից տարահանվող մարդկանց ընդհանուր քանակից և 3 աղյուսակով 1 մ ելքի համար սահմանված մարդկանց թվից, բայց ոչ պակաս 0,9 մ՝ աշխատողների թվում հենաշարժական ապարատի խախտումներով հաշմանդամների առկայության դեպքում:

Մարդկանց քանակը 1 մ լայնությամբ ելքի (դռան) համար սենքերի ծավալի միջանկյալ նշանակությունների դեպքում որոշվում է միջարկմամբ (ինտերպոլյացիա):

6 մ ավելի բարձրությամբ սենքերից 1 մ լայնությամբ տարահանման ելքի (մուտքի) դեպքում, տարահանվող մարդկանց քանակը ավելանում է՝ 12 մ բարձրության դեպքում 20%, 18 մ` 30%, 24 մ` 40%, սենքերի բարձրության միջանկյալ մեծությունների դեպքում 1 մ լայնությամբ ելքի համար մարդկանց քանակի ավելացումը որոշվում է միջարկմամբ:

 

Աղյուսակ 2

 

Ելքերի դասավո-
րությունը
Շենքի կարգը Շենքի հրակայու-
նության աստիճանը
Շենքի կոնստրուկտիվ հրդեհավտան-
գությունը
Հեռավորությունը միջանցքով մ, մինչև դրսի ելքը կամ մոտակա սանդղավանդակը, միջանցքում մարդկային հոսքի համար. մարդ/մ2
մինչև 2 2 բարձր
մինչև 3
3 բարձր
մինչև 4
4 բարձր
մինչև 5
Երկու դրսի ելքերի կամ սանդղավան-
դակերի միջև
Ա, Բ I, II, III, IV CO 60 50 40 35
Վ1-Վ3 I, II, III, IV
III, IV չի նորմա-
վորվում

CO,
C1,

C2, C3

120
85

60

95
65

50

80
55

40

65
45

35

Վ4, Գ, Դ I, II, III, IV
III, IV չի նորմա-
վորվում

CO,
C1,

C2, C3

180
125

90

140
100

70

120
85

60

100
70

50

Փակուղային միջանցքում Անկախ կարգից I, II, III, IV
III, IV չի նորմա-
վորվում

CO,
C1,

C2, C3

30
20

15

25
15

10

20
15

10

15
10

8

 

Աղյուսակ 3

 

Սենքի ծավալը հազ. մ3 Սենքի կարգը Սենքի հրակայունության աստիճանը Սենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը Մարդկանց քանակը միջանցքի տարահանման ելքի (դռան) 1 մ լայնության վրա
Մինչև 15 Ա, Բ I, II, III, IV CO 45
Վ1-Վ3 I, II, III, IV
III, IV չի նորմավորվում
CO
C1
C2, C3
110
75
55
30 Ա, Բ I, II, III, IV CO 65
Վ1-Վ3 I, II, III, IV
III, IV
CO
C1
155
110
40 Ա, Բ I, II, III, IV CO 85
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
175
120
50 Ա, Բ I, II, III, IV CO 130
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
195
135
60 և ավել Ա, Բ I, II, III, IV CO 150
Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
220
155
80 և ավել Վ1-Վ3 I, II, III, IV,
III, IV
CO
C1
260
220
Անկախ ծավալից Վ4, Գ I, II, III, IV,
III, IV չի նորմավորվում
CO
C1
C2, C3
260 
180
130
Անկախ ծավալից Դ չի նորմավորվում չի նորմավորվում չի նորմավորվում

 

6.11 Միջանցքից դեպի դուրս կամ սանդղավանդակ բացվող տարահանման ելքի (դռան) լայնությունը պետք է ընդունել` ելնելով այդ ելքից տարահանվող, 4 աղյուսակով սահմանված մարդկանց ընդհանուր քանակից և 1 մ լայնության ելքի (դռան) վրա մարդկանց քանակով, բայց ոչ պակաս 0,8 մ, իսկ հենաշարժական ապարատի խախտումներով հաշմանդամ աշխատողների առկայության դեպքում` ոչ պակաս 0,9 մ:

 

Աղյուսակ 4

 

Առավել հրդեհավտանգ սենքի կարգը Շենքի հրդեհակայունության աստիճանը Շենքի հրդեհային վտանգավորոթյան աստիճանը Մարդկանց քանակը միջանցքի էվակուացման ելքի (դռան) 1 մ լայնության վրա
Ա,Բ I, II, III, IV CO 85
Վ1-Վ3 I, II, III, IV
IV
չի նորմավորվում
CO
C1
C2, C3
175 
120
85
Վ4, Գ, Դ I, II, III, IV
IV
չի նորմավորվում
CO
C1
C2, C3
260 
180
130

 

6.12 Հենաշարժական ապարատի խախտումներով, աշխատող հաշմանդամների առկայության դեպքում սանդղաբազկի լայնությունը անհրաժեշտ է ընդունել 1,2 մ ոչ պակաս:

6.13 Չծխացող 2-տիպի սանդղավանդակները` Ս2 պետք է առանձնացվեն երկու սանդղաբազուկների բարձրությամբ հակահրդեհային խուլ միջնապատով, բարձրության յուրաքանչյուր 30 մ մեկ Գ և Դ կարգի շենքերում և 20 մ՝ Վ կարգի շենքերում (սանդղավանդակի ծավալից դուրս, սանդղավանդակի մի մասից մյուս մասն անցնելու հնարավորությամբ):

6.14 Սենքերում և միջանցքներում անհրաժեշտ է նախատեսել ծխահեռացում՝ ՀՀՇՆ IV-12.02.01 պահանջներին համապատասխան:

6.15 Ծխահեռացման հաշվարկում հաշվի առնված բացվող երդիկները անհրաժեշտ է հավասարապես տեղաբաշխել վերնածածկի մակերեսի վրա:

 

7. ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

7.1 Շենքի հրակայունության աստիճանը, կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, բարձրությունը և հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում անհրաժեշտ է ընդունել ըստ 5 աղյուսակի:

Շենքերում հարթակների, հարկաշարերի և կիսահարկերի առկայության դեպքում, որոնց մակերեսները ցանկացած նիշի վրա գերազանցում են սենքի հատակի մակերեսի 40%, հարկի մակերեսը որոշվում է ինչպես բազմահարկ շենքի համար՝ 4.5 սահմանված հարկերի թվով: Ավտոմատ հրդեհաշիջման կայանքներով սենքերի սարքավորման դեպքում թույլատրվում է 5 աղյուսակում նշված մակերեսները մեծացնել 100%, բացառությամբ CO և C1 հրդեհային վտանգավորության դասերի IV աստիճանի հրակայունության, ինչպես նաև V աստիճանի հրակայունության շենքերի:

Հարակից հարկերի ծածկերում տեխնոլոգիական բաց բացվածքների առկայության դեպքում, այդ հարկերի ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի 5 աղյուսակում նշվածից:

Վ կարգի շենքերում Վ1 կարգի սենքերի առկայության դեպքում, շենքի բարձրությունը և հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում անհրաժեշտ է պակասեցնել 5 աղյուսակում նշվածից 25%-ով:

Վերը նշված աղյուսակում սահմանված են շենքերի և հրդեհային հատվածամասերի կարգի համար հրակայունության աստիճանի և հրդեհային վտանգավորության դասի նախատեսված զուգակցումներով նորմեր: Այլ զուգակցումների դեպքում, որոնք նախատեսված չեն սույն աղյուսակում, հարկի մակերեսն ու բարձրությունն ընդունվում են տվյալ շենքի համար այդ ցուցանիշներից վատագույնները կամ համաձայնեցվում են ՀՀՇՆ II-8.04-01 1.6 կետով սահմանված կարգով:

7.2 C2 դասի հրդեհային վտանգավորության IV կարգի միահարկ շենքերում թույլատրվում է տեղավորել Ա և Բ կարգի 300 մ2 ընդհանուր մակերեսով սենքեր: Ընդ որում, նշված սենքերը պետք է առանձնացվեն հակահրդեհային 1-ին տիպի միջնորմներով և 3-րդ տիպի ծածկերով: Այդ սենքերի արտաքին պատերը պետք է լինեն Կ0 կամ Կ1 դասի:

Թույլատրվում է նախագծել Ա և Բ կարգի C2 և C3 դասի հրդեհային վտանգավորությամբ IV աստիճանի հրակայունության միահարկ, 75 մ2 ոչ ավել մակերեսով շարժունակ շենքեր:

 

Աղյուսակ 5

 

Շենքի կամ հրդեհային հատվածա-
մասի կարգը
Շենքի բարձրու-
թյունը* մ
Շենքի հրակա-
յունության աստիճանը
Շենքի կոնստ-
րուկտիվ հրդեհային վտանգա-
վորության դասը
Հարկի մակերեսը, մ2, շենքի հրդեհային հատվածամասի սահմաններում
միահարկ երկհարկ եռահարկ և ավել
Ա, Բ 36 I CO չի սահմանա-
փակվում
5200 3500
Ա

36

24
-

II

III
IV

CO

CO
CO

չի սահմանա-
փակվում
7800
3500

5200

3500
-

3500

2600
-

Բ

36

24
-

II

III
IV

CO

CO
CO

չի սահմանա-
փակվում
7800
3500

10400

3500
-

7800

2600
-

Ծ


48

24

18
18
12

  
I, II

III

IV
IV
V


CO

CO

CO, C1
C2, C3
չի նորմա-
վորվում

չի սահմանա-
փակվում

25000

25000
2600
1200

25000  
7800**
10400  
5200**

10400  
2000  
600***

7800   
5200**
5200   
3600**

-
-
-

Գ 54
36
30
24
18

I, II
III
III
IV
IV

CO
CO
C1
CO
C1
Չի սահմանափակվում
չի սահմանա-
փակվում
չի սահմանա-
փակվում
չի սահմանա-
փակվում
6500


25000

10400

10400
5200


10400

7800

5200
-

Դ 54
36
30
24
18
12
I, II
III
III
IV
IV
V
CO
CO
C1
CO, C1
C2, C3
չի նորմա-
վորվում
Չի սահմանափակվում
չի սահմանա-
փակվում
չի սահմանա-
փակվում
չի սահմանա-
փակվում
10400
2600


50000

25000

25000
7800
1500


15000

10400

7800
-
-

* Սույն աղյուսակում շենքի բարձրությունը չափվում է առաջին հարկի հատակից մինչև վերին հարկի առաստաղը, ընդգրկելով տեխնիկական հարկը, հարկի առաստաղի փոփոխական բարձրության դեպքում ընդունվում է հարկի միջին բարձրությունը: CO, C1 հրդեհային վտանգավորության դասի միահարկ շենքի բարձրությունը չի նորմավորվում:

** Փայտամշակման արտադրությունների համար:

*** Մինչև չորս շրջանակով փայտասղոցման արտադրամասի, փայտանյութի առաջնային մշակման փայտամշակման արտադրամասերի և փայտանյութի մանրացման կայանների համար:

 

7.3 Մեկ շենքում կամ սենքում տարբեր պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության տեխնոլոգիական գործընթացների տեղաբաշխման դեպքում, պայթյունի և հրդեհի տարածման դեմ անհրաժեշտ է նախատեսել նախազգուշական միջոցառումներ: Այդ միջոցառումների արդյունավետությունը պետք է հիմնավորվի նախագծի տեխնոլոգիական մասում` համաձայն ՀՀՇՆ II-8.04.01 7.3 կետի: Եթե նշված միջոցառումները բավականաչափ արդյունավետ չեն, ապա տարբեր պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության տեխնոլոգիական գործընթացները պետք է տեղաբաշխել առանձին սենքերում, ընդ որում, Ա, Բ, Վ1, Վ2, Վ3 տարբեր կարգի սենքերը, ինչպես նաև այդ սենքերը Վ4, Գ և Դ կարգի սենքերից ու միջանցքներից պետք է անջատել հետևյալ տիպի հակահրդեհային միջնորմներով և հակահրդեհային ծածկերով.

ա) I աստիճանի հրակայունությամբ շենքերում՝ 1-ին տիպի հակահրդեհային միջնապատերով, 2-րդ տիպի հակահրդեհային ծածկերով (միջհարկային և նկուղի վրա),

բ) II և III հրակայունության շենքերում՝ 1-ին տիպի հակահրդեհային միջնորմներով,

գ) IV աստիճանի հրակայունության C0, C1 դասի հրդեհային վտանգավորությամբ շենքերում՝ 2-րդ տիպի հակահրդեհային միջնորմներով,

դ) IV աստիճանի հրակայունության շենքերի C2, C3 դասի հրդեհային վտանգավորությամբ շենքերի Վ1-Վ3 կարգի սենքերում՝ 2-րդ տիպի հակահրդեհային միջնորմներով, Ա և Բ կարգի սենքերում՝ համապատասխան 7.2 կետի, 3-րդ տիպի հակահրդեհային ծածկերով (միջհարկային և նկուղի վրա):

7.4 Նկուղները, որտեղ տեղաբաշխված են Վ1-Վ3 կարգի սենքեր, պետք է անջատվեն հակահրդեհային 1-ին տիպի միջնորմներով, յուրաքանչյուրը ոչ ավել 3000 մ2 մակերեսով, ընդ որում յուրաքանչյուր մասի լայնությունը (հաշված արտաքին պատից) չպետք է գերազանցի 30 մ: Նշված սենքերում, ծխաքաշի տեղադրման համար անհրաժեշտ է նախատեսել պատուհան՝ 0,75 մ ոչ պակաս լայնությամբ ու 1,2 մ բարձրությամբ 0,8 մ լայնություն ու 1,8 մ երկարություն ունեցող գետնափոսերով: Պատուհանների գումարային մակերեսը պետք է ընդունել հատակի մակերեսի ոչ պակաս 0,2% չափով: Նկուղների վրա ծածկերը պետք է ունենան REI 45 ոչ պակաս հրակայունության սահման:

Միջանցքները պետք է ունենան 2 մ ոչ պակաս լայնություն և անմիջական ելք դեպի դուրս կամ ելք՝ մեկուսացված սանդղավանդակի միջով: Սենքերը միջանցքներից բաժանող միջնորմները պետք է լինեն 1-ին տիպի հակահրդեհային:

Վ1-Վ3 կարգի սենքերով նկուղները, որոնք տեխնոլոգիական պահանջներով չեն կարող տեղավորվել արտաքին պատերի մոտ, անհրաժեշտ է հակահրդեհային միջնորմներով բաժանվեն մասերի, ոչ ավել 1500 մ2 մակերեսով, յուրաքանչյուրը ծխահեռացման հարմարանքով, ըստ ՀՀՇՆ IV -12.02.01:

7.5 Ա և Բ կարգի սենքերում չպետք է նախատեսել բոլոր տեսակի գնացքաքարշերի ներանց, իսկ Վ1-Վ3 կարգի սենքերում և Կ2, Կ3 դասի կոնստրուկցիաներով ծածկված սենքերում՝ շոգեքարշերի և ջերմաքարշերի ներանցը:

7.6 Ա և Բ կարգի սենքերի բոլոր հարկերում, վերելակների առջև անհրաժեշտ է նախատեսել օդի մշտական ճնշմամբ նախամուտք - անցախցեր: Ա և Բ կարգի շենքերի վերելակների մեքենայական բաժնում, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01, անհրաժեշտ է նախատեսել օդի մշտական ճնշում:

7.7 Ծածկերի և տեխնոլոգիական հարթակների հատվածները, որոնց վրա տեղակայվում են դյուրաբոցավառվող, այրվող և թունավոր նյութեր պարունակող ապարատներ, կայանքներ և սարքավորանք, պետք է ունենան չայրվող նյութերից իրականացված կողեզրեր կամ տակդիրներ: Կողեզրերի բարձրությունը և տարածությունը կողեզրերի կամ տակդիրների միջև սահմանվում է նախագծի տեխնոլոգիական մասով:

7.8 Զենիթային երդիկները, որոնց լուսաթափանց տարրերն իրականացվում են Ա3 և Ա4 խմբի նյութերով, թույլատրվում է կիրառել միայն ՉԱ և Ա1 հրդեհային վտանգավորությամբ նյութերից իրականացված ծածկերով և գետակոպճային պաշտպանիչ պատվածքով փաթթոցային տանիքով Վ4, Գ և Դ կարգի սենքերով I, II և III աստիճանի հրակայունության CO դասի հրդեհային վտանգավորությամբ շենքերում: Այդ երդիկների լուսաթափանց տարրերի ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի ծածկի ընդհանուր մակերեսի 15%, իսկ յուրաքանչյուր երդիկի մակերեսը, լուսաթափանց տարրերի 20 կգ/մ2 ոչ ավել տեսակարար կշռի դեպքում պետք է լինի 12 մ2 ոչ ավել և լուսաթափանց տարրերի 10 կգ/մ2 ոչ ավել տեսակարար կշռի դեպքում՝ ոչ ավել 18 մ2: Ընդ որում, փաթթոցային ծածկը պետք է ունենա գետակոպճի պաշտպանիչ պատվածք:

Այդ երդիկների միջև հեռավորությունը (առլույս) պետք է լինի 6 մ ոչ պակաս մինչև 18 մ2 բացվածքների դեպքում և 3 մ ոչ պակաս՝ մինչև 6 մ2 բացվածքների դեպքում:

Երդիկների համատեղ խմբերով տեղադրման դեպքում դրանք ընդունվում են որպես մեկ երդիկ, որին վերաբերում են նշված բոլոր սահմանափակումները:

Շենքի ծածկի վրա Ա3 և Ա4 լուսաթափանց լցանյութերով լցված երդիկների միջև, շենքի երկայնական և լայնական ուղղությամբ, յուրաքանչյուր 54 մ մեկ թողնում են 6 մ ոչ պակաս լայնությամբ անջրպետ: Հակահրդեհային պատերից մինչև նշված զենիթային երդիկների հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ պետք է լինի 5 մ ոչ պակս:

7.9 3-րդ տիպի սանդուղքները, որոնք նախատեսված են հրդեհաշեջ ստորաբաժանումների մոտեցման համար, պետք է ունենան ոչ պակաս 0,7 մ լայնություն:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

6. ՏԱՐԱՀԱՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՍԵՆՔԵՐԻՑ

 

7. ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ