Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/24
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1999-07.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.07/6(28)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
05.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2001

310.0001.05.04.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

5 ապրիլի 1999 թ.

N 01/24 

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը և 15.01.96 թ. «Գերատեսչական նորմատիվային ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի համաձայն

 

Հրամայում եմ`

 

Հաստատել պաշտոնական օգտագործման համար «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:

 

 

Ս. Այվազյան

 

Հաստատված է 
ՀՀ հարկային տեսչության պետի
1999 թ. 05.04. թիվ 01/24 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«Եկամտահարկի հաշվարկման եվ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը ՀՀ հարկային տեսչության 16.11.98 թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հրահանգի «Գլուխ 1» և «Գլուխ 2» բառերը փոխարինել «Բաժին I» և «Բաժին II» բառերով:

2. Հրահանգի 46.2 կետի ա) ենթակետի աստղանիշը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«* 1998 թ. հուլիսի 6-ի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից.

ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ ստորև բերված բ) ենթակետի` 20 տարի
բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար` 10 տարի
գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` 3 տարի
դ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` 1 տարի
ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` 5 տարի

Աղետի գոտում գտնվող «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

3. Հրահանգի օրինակ 16-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակ 16. Որպես անհատ ձեռներեց գրանցված քաղաքացին 1998 թ. զբաղվել է կոշիկի արտադրությամբ (01.03.98 թ. 31.12.98 թ.), ստանալով 2400,0 հազ. դրամ և իրականացրել մանրածախ առևտուր տոնավաճառում (01.04.98թ. 30.06.98 թ.) ստանալով 1800,0 հազ. դրամ եկամուտ:

Եկամուտների հետ կապված ծախսերը կազմել են 1000,0 հազ. դրամ, որոնք հիմնավորված չեն փաստաթղթերով:

Տարվա ընթացքում քաղաքացին ստացել է նաև պասիվ եկամուտ գույքի (բնակարանի) վարձակալության դիմաց` 250,0 հազ. դրամ գումարով:

Տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվել և բյուջե է փոխանցվել 741,8 հազ. դրամ ԱԱՀ (2400,0 հազ.+1800,0 հազ.+250,0 հազ.)x16,67%:

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ է կատարվել 156,0 հազ. դրամ գումարով:

Օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվել և կատարվել է եկամտահարկի կանխավճարներ 400,0 հազ. դրամ գումարով:

1998 թ. հայտարարագրման ենթակա համախառն եկամուտը կազմում է 3708,2 հազ. դրամ (2400,0 հազ.+1800,0 հազ.+250,0 հազ.-741,8 հազ.):

Այնքանով, որ կատարված ծախսերը հիմնավորված չեն փաստաթղթերով, համախառն եկամտից նվազեցման ենթակա է 185,41 հազ. դրամը (3708,2 հազ. x 5%):

Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անհատ ձեռներեցը սույն հրահանգի 19 և 22 կետերի համաձայն իրավունք ունի կատարել համախառն եկամտի անձնական նվազեցում (ունի 2 անչափահաս երեխա) 10 հազ. դրամ գումարով (8 հազ.+2 հազ.), այսինքն եկամուտների ստացման 10 ամիսների համար` 100,0 հազ. դրամ գումարով:

Այսպիսով, անհատ ձեռներեցի հարկվող եկամուտը, որից հաշվարկվում է եկամտահարկը կազմում է 3266790 դրամ (3708200-156000-185410-100000), որից սույն հրահանգի 29 կետով սահմանված սանդղակի համաձայն եկամտահարկը կազմում է 952037 դրամ: Այսպիսով 1998 թ. համար մինչև հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը բյուջե ենթակա է լրավճարման 552037 դրամ եկամտահարկ (952037-400000)»:

4. Հրահանգի հավելված 7-ում բերված կարգի 9-րդ կետի (13) տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «(13) լրացվում է «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի մնացորդը փաստացի վճարված եկամուտների մասով, հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»:

5. Հրահանգի հավելված 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 Ֆիզիկական անձի ստացած
եկամուտների
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Բաժին I

 Փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

Փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը (լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
 
               £££££££££
2. Հաշվետու
ժամանակաշրջանը

Հարկ.  
տարի

££££

3. Անձնական հաշվի համարը
 
 

££££

4. Ֆիզիկական անձի անունը (անուն, ազգանուն, հայրանուն) 5. Հասցեն
(նշել այս վանդակում, եթե բնակության հասցեն այլ է) 6. Տան հեռախոսի համարը 7. Աշխատանքային հեռախոսի համարը
8. Գործունեության վայրի հասցեն 9. Վկայականի համարը
££££££££
10. Անձնագրի սերիան
 
11. Անձնագրի համարը
££££££££
12. Ում կողմից է տրված
      £££

13. Հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում
անցկացրած ժամանակահատվածը
14. Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի)


   ££   ££    ££££         
Ամիս

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12 

Ընդա
մենը

Օրեր                           15. Հիմնական բնակության երկիրը
16. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անունը(ները), գտնվելու վայրը)

 

Բաժին II - Տարեկան եկամտահարկի հաշվարկ

 

Ցուցանիշներ Կոդ Ըստ հարկատուի տվյալների
1. Տարեկան համախառն եկամտի գումարը (գումարել III բաժնի 1գ, 2գ, 3դ, IV բաժնի 4ե, 5դ և V բաժնի 6դ սյունակները) 010    
2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հետ կապված` համախառն եկամտից նվազեցման ենթակա, ծախսերի ընդհանուր գումարը (ա+բ) 020    
այդ թվում      
ա) փաստաթղթերով հիմնավորված ծախսեր (գումարել III բաժնի 2ե, 3զ, IV բաժնի 4է, 5զ և V բաժնի 6զ սյունակները) 021    
բ) փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր (քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների 5%-ի սահմաններում) 022    
3. Նվազեցման ենթակա չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերի, տուրքերի, պարտադիր սոց. ապահովագրության և այլ վճարների ընդհանուր գումարը 030    
4. Անձնական նվազեցումների գումարը (VI բաժին 4ե տող) 040    
5. Համախառն եկամտի այլ նվազեցումներ (VI բաժին 5ե տող) 050    
6. Ընդամենը` նվազեցումներ (գումարել 2, 3, 4 և 5 տողերը` վերևից) 060    
7. Տարեկան հարկվող եկամտի գումարը (տող 1 հանած տող 6) 070    
8. Եկամտահարկի տարեկան գումարը (տող 7 անգամ դրույքաչափ) 080    
9. Հաշվեգրվող հարկի գումարը (գումարել III բաժնի 1ե, 2զ, 3է, զ, IV բաժնի 5է և V բաժնի 6թ) 081    
10. Վերադարձման ենթակա հարկի գումարը (եթե տող 9 ավելի մեծ է քան տող 8` գրել տարբերությունը) 082    
11. Լրավճարման ենթակա հարկի գումարը (եթե տող 8 ավելի մեծ է քան տող 9` գրել տարբերությունը 083    

 

Բաժին III - Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող եկամուտներ

 

1. Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ
ա. Եկամուտը վճարող հարկային գործակալի լրիվ անունը և հասցեն բ. Եկամտի ստացման ժամանա-
կահատվածը
գ. Համախառն եկամտի գումարը դ. Պահված սոցիալական ապահո-
վագրության վճարը
ե. Պահված եկամտա-
հարկի գումարը
         
         
         
         
         
         
Ընդամենը        

 

2. Ռոյալթի (հեղինակային վարձատրություն)
ա. Եկամուտը վճարող հարկային գործակալի լրիվ անունը և հասցեն բ. Եկամտի ստացման ժամանա-
կահատվածը
գ. Համա-
խառն եկամտի գումարը
Եկամտի ստացման հետ կապված ծախսերը զ. Պահված եկամտա-
հարկի գումարը
      դ. Ընդա-
մենը
ե. Փաստա-
թղթերով հաս-
տատված
 
           
           
           
           
           
Ընդամենը          

 

3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող այլ եկամուտներ (նվիրատվության և օգնության կարգով ստացված եկամուտներ, մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումներ և այլ)
ա. Եկամուտը վճարող հարկային գործակալի լրիվ անունը և հասցեն բ. Եկամտի տեսակը գ. Եկամտի ստացման ժամանա-
կահատվածը
դ. Համա-
խառն եկամտի գումարը
Եկամտի ստացման հետ կապված ծախսերը է. Պահված եկամտա-
հարկի գումարը
        ե. Ընդա-
մենը
զ. Փաստա-
թղթերով հաստատ-
ված
 
             
             
             
             
             
             
Ընդամենը            

 

Բաժին IV - Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ

 

4. Եկամուտներ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից (ներառյալ մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները) 
ա. Եկամուտը վճարող հարկային գործակալի լրիվ անունը և հասցեն բ. Պայմա-
նագրի համարը
գ. Վճար-
ված եկամտի տեսակը
դ. Եկամտի ստացման ժամանա-
կահատ-
վածը
ե. Համա-
խառն եկամտի գումարը
Եկամտի ստացման հետ կապված ծախսերը
          զ. Ընդա-
մենը
է. Փաստա-
թղթերով հաստատ-
ված
             
             
             
             
             
             
             
             
             
             
Ընդամենը            

 

5. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ
ա. Գործունեության տեսակը, որից ստացվել է եկամուտը բ. Գործու-
նեության տեսակի կոդը
գ. Եկամտի ստացման ժամանա-
կահատ-
վածը
դ. Համա-
խառն եկամտի գումարը
Եկամտի ստացման հետ կապված ծախսերը է. Եկամտա-
հարկի կանխա-
վճարային մուծումներ
        ե. Ընդա-
մենը
զ. Փաս-
տաթղթե-
րով հաս-
տատված
 
             
             
             
             
             
             
             
             
             
Ընդամենը            

 

Բաժին V - ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներ

 

6. Օտարերկրյա պետություններում (կամ պետություններից) ստացված եկամուտներ
ա. Ստացված եկամուտի տեսակը բ. Եկամտի ստացման ժամանա-
կահատ-
վածը
Ստացված եկամուտի գումարը Եկամտի ստացման հետ կապված ծախսերը Աղբյուրի մոտ պահված հարկի գումարը
    գ. Արտար-
ժույթով
դ. Դրա-
մով
ե. Ընդա-
մենը
զ. Փաս-
տաթղթերով հաստատված
է. Արտար-
ժույթով
ը. Դրա-
մով
               
               
               
               
               
               
               
Ընդամենը              

6. Կրկնակի հարկումից խուսափելու համար ներկայացվում է օտարերկրյա պետության (ների) հարկային մարմնի (մարմինների) կողմից տրված տեղեկանքը (ները) Պետու-
թյան անվա-
նումը
  Հաշվե-
գրման
ընդունվող
հարկի
գումարը`
դրամով
 

 

Բաժին VI - Համախառն եկամտի նվազեցումներ

 

ա. Նվազեցման տեսակը բ. Եկա-
մըտի
ստաց-
ման
ամիս-
ները
  գ. Երե-
խաների և խնա-
մարկյալ-
ների թիվը
  դ. Նվա-
զեցման
ամսա-
կան
չափը,
դրամ
  ե. Նվա-
զեցման
գումարը
դրամ
զ. Նվազե-
ցումների
համար հիմք
հանդիսացող
փաստա-
թղթերը
1. Անձնական ընդհանուր նվազեցում   X     17,000 =    
2. Անձնական լրացուցիչ նվազեցումներ   X     20,000
կամ
8,000
=    
3. Անձնական լրացուցիչ նվազեցումներ երեխաների և խնամարկյալների համար   X   X 1,000 =    
4. Ընդամենը` նվազեցումներ (1-3 տողերի հանրագումարը)                
5. Այլ նվազեցումներ                

 

Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը Ներկայացման ամսաթիվը
Հայտարարագիրը ընդունողի անուն, ազգանուն, հայրանունը Ստորագրությունը

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
14 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 43990055