Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ս
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.09.2001-25.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.120
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.04.2001
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2013

116.0013-Ս.09.04.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2001 թ.
ք. Երևան

N 13-Ս

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՍԵԳՄԵՆՏԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ կառավարության 1999 թ. նոյեմբերի 28-ի թիվ 717 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար 576 կբիտ/վրկ արագագործ Արբանյակային Սեգմենտի հատուկ Կոմսատի համար սահմանված Հայաստանի մասի ամսական սակագինը`

 

 

Սակագինը
առանց ԱԱՀ-ի
(ԱՄՆ դոլար)

ԱԱՀ
(ԱՄՆ դոլար)

Սակագինը
ԱԱՀ-ով
(ԱՄՆ դոլար)

Ամսական սակագին

11475.0

2295.0

13770.0

 

բ) Կոմսատի կողմից իրականացվող շահագործման հետևյալ պայմանները.

 

Արբանյակ

Երկրային կայանի տիպը

Հզորությունը

Արագությունը

INTELSAT
F1
մինչև 100 վտ
576 կբիտ/վրկ
3590 E,
IBS, 1/2 FEC
   

 

2. ՀՀ ռեզիդենտները վճարումները կատարում են ազգային դրամով` հիմք ընդունելով վճարման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

 

Ե. Զախարյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

5 սեպտեմբերի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601141

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2012, N 655-Ն 25.01.2013, N 13-Ս
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան