ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 78-Մ |
25.03.98 թ. |
ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Էքստեռն ավարտական քննությունների անցկացնելու մասին» կարգը:
2. Նշված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:
Նախարար |
Ա. Պետրոսյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ 20.03.1998 թ. ԿՈԴ 110 |
Կ Ա Ր Գ
ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Էքստեռն կարգով հիմնական (ութամյա) կրթության վկայական (ատեստատ) կարող են ստանալ բացառապես 15-ից, իսկ միջնակարգ կրթության ատեստատ 17-ից ոչ պակաս տարիք ունեցող այն անձինք, ովքեր դուրս են մնացել ընդհանուր միջնակարգ կրթության համակարգից: Բացառիկ դեպքերում սահմանվածից ցածր տարիքի դրսեկներին քննություններին թույլատրելու հարցը քննարկվում է անհատական կարգով` հատուկ այդ նպատակով ստեղծված նախարարության հանձնաժողովի կողմից: Հանրակրթական դպրոցներում, ուսումնարաններում կամ տեխնիկումներում սովորող անձանց հանրակրթական դպրոցի ավարտական էքստեռն քննություններ հանձնելու իրավունք չի վերապահվում:
2. Էքստեռն ավարտական քննություններն անցկացվում են միջնակարգ և հիմնական (ութամյա) կրթական ծրագրերին համապատասխան:
3. Էքստեռն քննությունները կազմակերպվում են էքստեռն ավարտական քննություններ ընդունելու իրավունք ստացած դպրոցները: Դպրոցների ընտրությունը կատարվում է մարզային կրթության բաժնի առաջարկությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատումով:
4. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները դիմումի հետ ներկայացնում են ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը (անձնագիրը փոխարինող վավերացված փաստաթուղթ), իսկ միջնակարգ կրթության վկայական ստանալու համար նաև ութամյա կրթության վկայականը:
5. Էքստեռն քննություններն անց են կացվում սահմանված ժամանակացանկով` ուսպլանում եղած բոլոր առարկաներից (բանավոր կամ գրավոր), բացի «ֆիզկուլտուրա», «աշխատանքի ուսուցում» և «նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից:
Ժամանակացանկով հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների քննություններն անցկացվում են հանրակրթական հաստատությունների (դպրոցների) տվյալ ուսումնական տարվա ավարտական քննությունների միասնական օրերին, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմված քննական առաջադրանքներով և կարգով:
10-րդ դասարանում հայոց պատմության քննությունն անցկացվում է նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով: Մնացած առարկաների քննական տոմսերի նմուշները կազմում և հաստատում է նախարարության ծրագրամեթոդական վարչությունը:
6. Քննությունների ժամանակացանկն ու քննական հանձնաժողովները հաստատում է նախարարի տեղակալը, միջնակարգ կրթության վարչության ներկայացմամբ:
7. Հանձնաժողովները կազմվում են հետևյալ սկզբունքով.
ա) 8-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
բ) 10-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի չորս անդամ,
Ատեստատները «էքստեռն» նշումով տալիս են էքստեռն քննություններ ընդունած դպրոցները` իրենց կազմակերպած քննությունների արդյունքների հիման վրա: Էքստեռն քննություններով միջնակարգ կրթության ատեստատ ստացած անձինք չեն օգտվում արծաթե կամ ոսկե մեդալներ ստանալու իրավունքից:
Սույն հրահանգը մշակվել է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ գլխի 4-րդ կետի «է» ենթակետին` համապատասխան:
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ