«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
18 մարտի 2003 թ. |
N 03/08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ե. Զախարյան |
Հաստատված է 18 մարտի 2003 թ. թիվ 03/08-Ն հրամանով |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
____ մարտի 2003 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
1. Հրահանգի 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 35.1-35.5 կետերով.
«35.1. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից (ներառյալ` ձեռնարկատիրական գործունեություն ժամանակավորապես չիրականացնելու մասին հայտարարություն ներկայացրած կամ հաշվետու տարում ձեռնարկատիրական գործունեությունից վնաս ստացած)` սույն հրահանգի 50-րդ կամ 51-րդ կետերում նշված ժամկետներում տարեկան եկամտահարկի վճարվող գումարը չի կարող պակաս լինել 30,0 հազ. դրամից (եկամտահարկի նվազագույն գումար): Եկամտահարկի նվազագույն գումարի սահմանումը առնչություն չունի անհատ ձեռնարկատիրոջ կողմից որպես հարկային գործակալ վճարվող եկամտահարկի հետ:
Հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը նշված գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի կանխավճարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հարկատուի գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:
35.2. Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն (այսինքն` 30,0 հազ. դրամ: 12 ամիս x պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսների թիվ):
35.3. Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցող մարմնին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է տվյալ տարվա սկզբից մինչև գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն (այսինքն` 30,0 հազ. դրամ: 12 ամիս x տվյալ տարվա սկզբից մինչև գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսների թիվ):
35.4. Պարզեցված հարկով և (կամ) հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից բացի հարկման ընդհանուր կարգով հարկվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը` գործունեության այդ մասով, կրում են եկամտահարկի նվազագույն գումարի վճարման պարտավորություն:
Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարզեցված հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է հարկման ընդհանուր կարգին անցնելու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն (այսինքն` 30,0 հազ. դրամ: 12 ամիս x հարկման ընդհանուր կարգին անցնելու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսների թիվ):
35.5. Սույն կետի դրույթները չեն տարածվում.
ա) գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված` բացառապես սույն հրահանգի 14-րդ կետում նշված եկամուտներ ստացող անհատ ձեռնարկատերերի վրա.
բ) բացառապես պարզեցված հարկ և (կամ) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճար վճարող (այդ թվում` օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու դեպքում) հանդիսացող (այդ թվում` որպես այդպիսին գործունեություն ժամանակավորապես չիրականացնելու մասին հայտարարություն ներկայացրած) անհատ ձեռնարկատերերի վրա:»:
2. Հրահանգի 35-րդ կետի օրինակ 21-ում.
ա) «2001 թ.» և «2002 թ.» բառերը փոխարինել, համապատասխանաբար, «2003 թ.» և «2004 թ.» բառերով.
բ) «85,0» թիվը փոխարինել «75,0» թվով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Քանի որ 2003 թ. հաշվարկված եկամտահարկի գումարը (19,35 հազ. դրամ) պակաս է 30,0 հազ. դրամից (եկամտահարկի նվազագույն գումար), անհատ ձեռնարկատերը 2004 թ. մայիսի 1-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում 30,0 հազ. դրամ, որից 10,65 հազ. դրամը (30,0-19,35) ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի կանխավճարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հարկատուի գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:»:
3. Հրահանգի 35-րդ կետի օրինակ 22-ում.
ա) «2001 թ.» բառերը փոխարինել «2003 թ.» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Միաժամանակ, քանի որ 2003 թ. հաշվարկված եկամտահարկի գումարը (0 դրամ) պակաս է 30,0 հազ. դրամից (եկամտահարկի նվազագույն գումար), անհատ ձեռնարկատերը 2004 թ. մայիսի 1-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում 30,0 հազ. դրամ: Այդ գումարը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի կանխավճարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ) այն հաշվանցվում է միայն հարկատուի գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:»:
4. Հրահանգի 36.8 կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկի գումարը գերազանցում է 30,0 հազ. դրամը, իսկ տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարը.
ա) գերազանցում է հաշվարկված եկամտահարկի գումարին, ապա կանխավճարների և հաշվարկված եկամտահարկի գումարների տարբերությունը ենթակա է հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով.
բ) չի գերազանցում հաշվարկված եկամտահարկի գումարին և գերազանցում է 30,0 հազ. դրամը, ապա հարկատուն պարտավոր է հաշվարկված եկամտահարկի և կանխավճարների գումարների տարբերությունը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ընդ որում` այդ տարբերությունը առաջնահերթ հաշվանցվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում վճարված և մինչ այդ չհաշվանցված եկամտահարկի նվազագույն գումարներից.
գ) չի գերազանցում 30,0 հազ. դրամը, ապա հարկատուն պարտավոր է հաշվարկված եկամտահարկի և կանխավճարների գումարների տարբերությունը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ընդ որում` հաշվարկված եկամտահարկի և 30,0 հազ. դրամ գումարների տարբերությունը առաջնահերթ հաշվանցվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում վճարված և մինչ այդ չհաշվանցված եկամտահարկի նվազագույն գումարներից:
Եթե հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկի գումարը չի գերազանցում 30,0 հազ. դրամը, իսկ տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարը.
ա) գերազանցում է 30,0 հազ. դրամը, ապա կանխավճարների և 30,0 հազ. դրամ գումարների տարբերությունը ենթակա է հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով, իսկ 30,0 հազ. դրամի և հաշվարկված եկամտահարկի գումարների տարբերությունը որպես եկամտահարկի նվազագույն գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի կանխավճարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հարկատուի գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից.
բ) չի գերազանցում 30,0 հազ. դրամը, ապա հարկատուն պարտավոր է 30,0 հազ. դրամի և կանխավճարների գումարների տարբերությունը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ընդ որում` 30,0 հազ. դրամի և հաշվարկված եկամտահարկի գումարների տարբերությունը որպես եկամտահարկի նվազագույն գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի կանխավճարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հարկատուի գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:
Եկամտահարկի գումարի (այդ թվում` եկամտահարկի նվազագույն գումարի) վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է տվյալ հաշվետու տարվանը հաջորդող տարվա մայիսի 1-ից` եկամտահարկի գումարի (այդ թվում` եկամտահարկի նվազագույն գումարի) չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:»:
5. Հրահանգի հավելված 6-ում («Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր»).
ա) [73] տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
Եկամտահարկի նվազագույն գումարի համալրում | [73ա] |
բ) տող [73]-ի լրացման կարգից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«[73ա] տողը լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից (տող [73ա]=0, եթե տող [73]>=30000 դրամից, կամ` տող [73ա] = 30000 - տող [73], եթե տող [73]<30000 դրամից)».
գ) տող [79]-ի և [80]-ի լրացման կարգերում «տող [73]» բառերը փոխարինել «տող [73]+ տող [73ա]» բառերով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|