Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.01.1999-11.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.31/16(22)
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1998
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

115.0180.28.10.98 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

28.10.1998 թ.

N 180-Պ

«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ՀՀ սոցիալական ապահովության, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգ»-ին համապատասխան

Հրամայում եմ`

1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը:

2. Հանձնարարել սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար

Գ. Եգանյան

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 1998 թ. հոկտեմբերի 28-ի
N 180-Պ հրամանով

 

 Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

 Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված ընտանիքներին տրվող սոցիալական անձնագրերի լրացման կարգը:

1.2. Ընտանիքի սոցիալական անձնագիրը (հետագայում ՍԱ) լրացվում է համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (հետագայում ՍԾՏԿ) կողմից:

1.3. ՍԱ-ը (հավելված 1) լրացվում է 2 օրինակից` մեկը պահվում է ՍԾՏԿ-ում, մյուսը` տվյալ ընտանիքում: Երկու օրինակն էլ հաշվառվում են նույն համարով:

1.4. ՍԾՏԿ-ում ՍԱ-երը ներկայացված բոլոր փաստաթղթերի հետ պահվում են ֆինանսական փաստաթղթերին համահավասար:

1.5. ՍԱ-ում պահանջվող տվյալները լրացվում են անհրաժեշտ փաստաթղթերի (իսկականների) հիման վրա (հավելված 2):

1.6. Ընտանիքին ՍԱ-ը հատկացնելիս ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին անհրաժեշտ է ծանոթացնել ՍԱ-ի վարման կանոններին, այն հաստատելով ստացողի ստորագրությամբ` ՍԱ-ի 16-րդ դաշտում:

1.7. ՍԾՏԿ-ի յուրաքանչյուր տեսուչ ընտանիքների հաշվառումը կատարում է ՍԾՏԿ-ի տնօրենի հրամանով իրեն ամրացված սպասարկման որոշակի տարածքում:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

2.1. ՍԱ-ը լրացվում է սոցիալական աշխատողի կողմից պարզ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: Բոլոր թվերը գրվում են արաբականով: Անհրաժեշտ փոփոխությունների դեպքում նախկին գրառումը ջնջվում է մեկ պարզ գծով (ընթեռնելի թողնելով նախորդը) և լրացվում է նոր տվյալը:

2.2. ՍԱ-երը հաշվառվում (համարակալվում) են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության վարչության (հետագայում ՍԱՄ) կողմից տվյալ ՍԾՏԿ-ի համար հաստատված համարների տիրույթում:

2.3. ՍԱ-ի 1-ին դաշտում լրացվում է հաշվառման համարը վեց նիշով: Օրինակ`

 

0

0

0

3

4

7

 

2.4. 2-րդ, 3-րդ, 4-րդ դաշտերում լրացվում է վարձակալի (սեփականատիրոջ), այսուհետ` վարձակալ, ազգանունը, անունը, հայրանունը լրիվ` ինչպես անձնագրում:

Օրինակ` Պողոսյան Գևորգ Աշոտի

2.5. 5.-րդ դաշտում լրացվում է քաղաքի, տարածաշրջանի համարը 3 նիշով, տրված ՍԱՎ-ի կողմից (հավելված 3):

Օրինակ` 0 1 1 կամ 2 6 5

2.6. 6-րդ դաշտում լրացվում է քաղաքի կամ տարածաշրջանի անվանումը` լրիվ:

Օրինակ` Աշտարակի տարածաշրջան կամ ք. Չարենցավան

2.7. 7-րդ դաշտում լրացվում է համայնքի անվանումը:

Օրինակ` Քաջարան կամ Նոր Նորք

2.8. 8-րդ դաշտում 3 նիշով լրացվում է «Հայփոստ» ՊՓԲԸ դուստր ընկերության համարը:

Օրինակ` 018

2.9. 9-րդ դաշտում լրացվում է փողոցի անունը, նրբանցքը, փակուղին:

Օրինակ` Ազատության 3-րդ նրբ. կամ Հանրապետության 1 փակ

2.10. 10-րդ դաշտում լրացվում է շենքը, մասնաշենքը:

Օրինակ` 18 կամ 63գ կամ 143/5

2.11. 11-րդ դաշտում լրացվում է բնակարանի համարը:

Օրինակ` 160 կամ 7/2 կամ 24ա

2.12. 12-րդ դաշտում լրացվում է բնակարանի հեռախոսի համարը:

 

Օրինակ`
8 5 7 9 6 3

 

 2.13. 13-րդ դաշտի 1-ին վանդակում նշվում է 0 կամ 1.

0- առանձնատուն լինելու դեպքում,

1- բազմաբնակարանային շենքի դեպքում

հաջորդ 2 վանդակներում 2 նիշով նշվում է համատիրության, բնակշահագործման ձեռնարկության, թաղային կոմիտեի հերթական համարը, այդպիսին չլինելու դեպքում պայմանական համարը (պայմանական համարները տրվում են ՍԾՏԿ-ի կողմից):

Օրինակ`

17 թ/կ - 0 1 7 , 3 թ/կ - 0 0 3
41 բշտ - 1 4 1 , 3 բշտ - 1 0 3

 

 

 

2.14. 14-րդ դաշտում 4 նիշով լրացվում է սոցիալական աշխատողի համարը:

Օրինակ` 1 2 0 6 կամ 0 1 0 5 

2.15. 15-րդ դաշտում գրվում է ՍԾՏԿ-ի տնօրենի ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը` վավերացված կնիքով և ստորագրությամբ, իսկ 17-րդ դաշտում լրացվում է ընտանիքի հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին:

2.16. 16-րդ դաշտում դրվում է ընտանիքի մի չափահաս անդամի (մյուսների համաձայնությամբ) ստորագրությունը, ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը:

2.17. 18-րդ դաշտում գրվում է ընտանիքի` ՍԱ-ի լրացման պահին ներկա գտնվող բոլոր անդամների թիվը (24-րդ դաշտում ամրագրված «այո»-ների և «ոչ»-երի գումարը):

2.18. 19-րդ դաշտում լրացվում է ընտանիքի անդամների ազգանունը, անունը, հայրանունը (առաջին տողում նպաստ ստացողի)` ինչպես անձնագրում կամ ծննդյան վկայականում:

2.19. Եթե անդամների թիվը 12-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում են միայն 19-31 սյունակները:

2.20. 20-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի սեռը` ար. կամ իգ.:

2.21. 21-րդ դաշտում լրացվում է վարձակալի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգակցական կապի ծածկագիրը` համաձայն հավելված 4-ի:

2.22. 22-րդ դաշտում լրացվում է ծննդյան օրը, ամիսը, տարին` համապատասխանաբար` 2, 2, 4 նիշերով:

Օրինակ` 17/08/1928 (1928 թ-ի օգոստոսի 17) կամ 03/12/1936 (1936 թ-ի դեկտեմբերի 3)

Եթե անձը հաստատող փաստաթղթերում նշված է միայն տարին, ապա որպես ծննդյան օր լրացվում է նշված տարվա հուլիսի 1-ը (01/07...)

2.23. 23-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի անձնագրի, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար ծննդյան վկայականի սերիան և համարը (ինչպես փաստաթղթերում):

2.24. 24-րդ դաշտում լրացվում է`

այո - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է և ապրում է այդ հասցեում,

բաց - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է, բայց այդ հասցեում չի ապրում 6 ամսից ավել,

ոչ - եթե տվյալ քաղաքացին չի հաշվառված (գրանցված), բայց ապրում է այդ հասցեում:

Ընտանիքի կազմը ՍԱ-ում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված տեղեկանքի հիման վրա: ՍԱ-ում լրացվում են այդ բնակարանում հաշվառված (գրանցված) բոլոր անձանց տվյալները:

2.25. Եթե անձը որևէ սոցիալական խմբի (խմբերի) ներկայացուցիչ է, ապա 25-30-րդ դաշտերում լրացվում է այդ սոցիալական խմբի (խմբերի) ծածկագիրը (հավելված 5) և ժամկետը: Հակառակ դեպքում այդ դաշտերը չեն լրացվում:

Կ 88 սոցիալական խմբի համար ժամկետի դաշտում գրվում է «ցմահ» բառը:

Մեկ սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-26 դաշտերը:

Երկու սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-28 դաշտերը:

Երեք սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-30 դաշտերը:

Օրինակ` 1998թ. մայիսի 15-ին ծնված երեխայի համար լրացվում

է`

Խումբ

Ժամկետ խումբ ժամկետ խումբ ժամկետ

Ա 55

15/08/00| /  / / /

 

Եթե անձը 2-րդ խմբի հաշմանդամ է, 1-ին կուրսի ուսանող և 17 տարեկան, ապա լրացվում է` 

 

Խումբ

Ժամկետ խումբ ժամկետ խումբ ժամկետ

Հ 22 

01/01/99 Ս-12 01/07/00 Ա 66  15/10/99

 

Մ 23` միակողմանի ծնողազուրկ երեխա, Մ 45` միայնակ մոր երեխա, Ա 34` ամուսնալուծված ընտանիքի երեխա, Ե 56` երկկողմանի ծնողազուրկ երեխա, սոցիալական խմբերի կոդերը նշվում են միայն անչափահաս երեխաների տողում:

Մ 23 և Ե 56 կոդերը լրացվում են մինչև 21 տարեկանը լրանալը, եթե անձը չի աշխատում: 18 տարին լրանալուց հետո նրա աշխատելու դեպքում Մ 23 և Ե 56 կոդերը հանվում են անկախ տարիքից:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում որպես 2-րդ սոցիալական խումբ գրանցվում է նրանց անչափահաս լինելը` Ա 55, Ա 66, իրենց ժամկետներով:

Եթե անչափահաս երեխան միաժամանակ պատկանում է սոցիալական 4 խմբի, ապա կարելի է չգրել Ա 55-ը, կամ Ա 66-ը:

Կ 87 կոդն ամրագրվում է չափահաս աշխատունակ զավակների կամ այլ խնամողներ չունենալու մասին տվյալ քաղաքացու կողմից դիմում և գրավոր հայտարարություն տալու դեպքում (հայտարարության բովանդակությունը բերված է հավելված 9-ում):

Կ 87 կոդը ամրագրվում է ժամկետով, եթե կա դրա համար համապատասխան հանգամանք` հաշմանդամ է ժամկետով, զավակն ինքը հաշմանդամ է ժամկետով և այլն: Ժամկետը նշվում է մինչև համապատասխան հանգամանքի ժամկետի ավարտը:

Կ 87 կոդը ամրագրվում է իր հիմնական սոցիալական խմբի հետ զուգահեռ` Կ 88, (Կ 86), Հ 11, Հ 22, Հ 33:

Ս 12 կոդը լրացվում է պետական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթություն տվող ուսումնական հաստատությունների անվճար բաժնում սովորողների համար:

Հաշմանդամ երեխաների համար Հ 44 կոդին զուգահեռ նշվում է նրանց անչափահաս լինելու փաստը` Ա 66 կամ Ա 55 իրենց ժամկետներով:

Հաշմանդամների համար` Հ 11, Հ 22, Հ 33 կոդերը լրացնելու դեպքում կարելի է հիմք ընդունել նաև կենսաթոշակի վկայականը:

Գործազուրկի համար ժամկետը նշվում է զբաղվածության կենտրոնում հաշվառելու օրվանից սկսած մեկ տարի ժամկետով: Քաղաքացին պարտավոր է նշված ժամկետից հետո գործազուրկի կարգավիճակը շարունակելու դեպքում համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ՍԾՏԿ:

2.26. 31-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի միջին ամսական եկամտի չափը (դրամի ճշտությամբ) ներկայացված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում եկամտի նշվում է դիմելու պահին նախորդած 12 ամիսների համար:

Ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում են ընտանիքի եկամուտները` համաձայն ՀՀ կառավարության 1998թ. հունիսի 8-ի թիվ 352 որոշման:

Եթե կենսաթոշակառուն ստանում է նաև աշխատավարձ, ապա նրա աշխատավարձի չափը գրվում է ՍԱ-ի 45-րդ դաշտում:

Եթե ընտանիքի որևէ անդամ հայտարարում է եկամուտ չունենալու մասին, ապա 31-րդ դաշտում գրվում է «չունի» բառը:

2.27. 33-րդ դաշտը լրացվում է համաձայն հավելված 6-ի:

2.28. 34-րդ դաշտում լրացվում են տվյալներ բնակարանային պայմանների մասին համաձայն հավելված 7-ի:

2.29. 35-րդ դաշտում լրացվում է ստացված մարդասիրական օգնության անձնագրի համարը և անվանումը:

Օրինակ` 23/մթերք 14/նավթ

2.30. 36-րդ դաշտում լրացվում է օգնության ստացման օրը, ամիսը, տարին:

Օրինակ` 03/09/94- 1994թ. սեպտեմբերի 3,

2.31. 37-րդ դաշտում լրացվում է օգնությունը հատկացնող կազմակերպության անվանումը:

2.32. Եթե ընտանիքի ստացած օգնությունների քանակը 28-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում է միայն 35-38 սյունակները:

2.33. ՍԱ-ի 38-րդ դաշտում ընտանիքում մնացող օրինակում ստորագրում է օգնություն հատկացնող ՍԾՏԿ-ի համապատասխան տեսուչը:

2.34. 39-րդ դաշտում լրացվում է կրթությունը համաձայն հավելված 8-ի:

Պահանջվող փաստաթուղթը` ատեստատ, դիպլոմ, ստուգման գրքույկ կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից:

2.35. 40-րդ դաշտում լրացվում է համապատասխան աշխատանքում ներգրավելու դեպքում ունեցած նախասիրության մասին տվյալը, համապատասխան սյունակում կատարելով հետևյալ նշագրումը` «X»:

Մի քանի նախասիրության դեպքում դրվում են համապատասխան սյունակներում նշագրումներ: Սյունակները համարակալված են հետևյալ կերպ.

1 - բարենորոգման աշխատանքներ,

2 - շինարարական աշխատանքներ,

3 - գյուղատնտեսական աշխատանքներ,

4 - ծերերի և հաշմանդամների խնամք:

2.36. 41-րդ դաշտը լրացվում է միայն փախստականների համար: Նշվում է նրանց վերջին վերագրանցման ժամանակ ստացած համարը` համաձայն փախստականի վկայականի:

2.37 42-րդ դաշտում լրացվում է տվյալներ զբաղվածության մասին:

Եթե տվյալ անձը զբաղված է, ապա լրացվում է «Ա» տառը, եթե ոչ` «Չ» տառը:

Անձի զբաղվածությունը որոշվում է համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի:

Պահանջվող փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված, որը ներկայացվում է չաշխատելու դեպքում, ինչպես նաև սովորողների համար տեղեկանք ուսումնական հաստատությունից կամ ստուգման գրքույկ:

2.38. 43-րդ դաշտում լրացվում են տվյալներ ընտանիքի մասին:

Սյունակի առաջին երկու տողերը վերաբերում են սեփականությունից ստացած եկամուտներին:

Առաջին տողում գրվում է հողից ստացած եկամուտը:

Երկրորդ տողում գրվում է անասնապահությունից ստացած եկամուտը:

2.39. 43-րդ դաշտի չորրորդ տողում լրացվում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վարձի վճարման անձնական հաշվի համարը:

2.40. 44-րդ դաշտում նշվում է ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների ՍԱ-ում արձանագրման հերթական համարը և օրը, ամիսը տարին: Օրինակ` 1-15/09/95, իսկ երկրորդ փոփոխությունը` 2-24/12/96:

2.41. 45-րդ դաշտում լրացվում է աշխատող կենսաթոշակառուի աշխատավարձի չափը:

2.42. 46-47 րդ դաշտերը չեն լրացվում մինչև նոր հրահանգի ստացումը:

 

3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Ընտանիքի և նրա յուրաքանչյուր անդամի տվյալների փոփոխությունների մասին վարձակալը կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է հայտնել ՍԾՏԿ` սոցիալական անձնագրում գրանցելու համար:

3.2. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխության ամրագրումը կատարվում է վարձակալի կամ չափահաս անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

3.3. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխությունը կարող է առաջ բերել դրա հետ կապված այլ տվյալների փոփոխություններ:

Օրինակ` վարձակալի փոխվելու դեպքում հնարավոր է, որ փոխվեն ընտանիքի մյուս անդամների ազգակցական կապը նրա նկատմամբ (21-րդ դաշտ) և այլն:

3.4. Վարձակալի կամ որևէ չափահաս անդամի կողմից հայտարարված փոփոխությունն արձանագրվում է ՍԱ-ում:

ՍԱ-ում փոփոխվող տվյալի վրա քաշվում է մեկ ուղիղ գիծ, այնպես, որ նախկին գրառումը մնա ընթեռնելի և գրվի նոր տվյալը, փակագծի մեջ նշելով այդ անձնագրի համար փոփոխությունների արձանագրման հերթական համարը:

Նույն օրը կատարված բոլոր փոփոխություններն ունենում են նույն հերթական համարը:

ՍԱ-ում հայտարարված փոփոխություններն արձանագրելու տեղ չլինելու դեպքում դրանք գրանցվում են լրացուցիչ ՍԱ-ի վրա` լրացնելով ՍԱ-ի նույն համարը, միայն փոփոխվող տվյալ ունեցող ընտանիքի անդամի ազգանունը, անունը, հայրանունը, փոփոխված տվյալը, փոփոխության համարը, դատարկ թողնելով մնացած դաշտերը:

3.5. Յուրաքանչյուր ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխություն արձանագրելիս պետք է ընտանիքի բոլոր անդամների համար պարտադիր կատարվեն եկամուտների մասին տվյալների փոփոխությունները:

3.6. Փոփոխությունների հերթական համարը և օրը, ամիսը, տարին նշվում են ՍԱ-ի 44-րդ դաշտում:

3.7. Ընտանիքի կազմի փոփոխության դեպքում, եթե դուրս եկողը վարձակալն է, պարտադիր ուշադրություն է դարձվում ազգակցական կապին և անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

Բացակա անդամի վերադառնալու դեպքում նրա բոլոր տվյալները ենթակա են պարտադիր մուտքագրման:

3.8. Ընտանիքի հաշվառումից դուրս գալը կատարվում է տվյալ վարձակալի դիմումի հիման վրա, որը պահվում է այդ ընտանիքի փաստաթղթերի ծրարում, իսկ ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով`

«Տիպը» սյունակում լրացվում է ընտանիքի հաշվառումից դուրս գալու պատճառը կատարելով հետևյալ գրառումները.

«Ե» - ընտանիքը տեղափոխվում է այլ բնակավայր (ընդ որում աղյուսակից դուրս, ազատ տարածքում, նույն տողում նշվում է այն տարածաշրջանի կոդը, ուր տեղափոխվում է ընտանիքը),

«Կ» - կրկնակի հաշվառված լինելու դեպքում,

«Մ» - միայնակ անձանց մահվան դեպքում,

«Ի» - ընտանիքը դիմել է «ՓԱՐՈՍ» համակարգի հաշվառումից դուրս գալու համար:

3.9. Օգնություն ստանալու իրավունք ունեցող, բայց ինչ-ինչ պատճառներով օգնություն չստացած ընտանիքների մասին տվյալների մուտքագրումը տեղեկատվական բազա կատարվում է առանձին ձևով ըստ տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների յուրաքանչյուր տեսուչի կողմից առանձին: Ամեն տողում լրացվում է վարձակալի ազգանունը, անունը, հայրանունը, օգնության ցուցակում հերթական և ՍԱ-ի համարը:

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

Ներմուծեք նկարագրությունը_17539

ՓԱՐՈՍ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

 

Ազգակցական կապ Սոցիալական խումբ

Կրթություն
գիտ. աստիճան

 

01 ամուսին Հ 11 հաշմանդամ 1 խումբ 0 անգրագետ
02 աղջիկ Հ 22 հաշմանդամ 2 խումբ 1 չունի
03 տղա Հ 33 հաշմանդամ 3 խումբ 2 տարրական
04 մայր Հ 44 հաշմանդամ մինչև 16 տ. 3 թ. միջնակարգ
05 հայր Ա 55

անչափահաս մինչև 2 տ.

4 միջնակարգ
06 քույր Ա 66 անչափահաս 2 տ.-18 տ. 5 միջ. մասնագիտական
07 եղբայր Ե 77 երկվորյակ և ավելի 6 թ. բարձրագույն
08 տատ երեխաներ մինչև 5 տ. 7 բարձրագույն
09 պապ Կ 88 կենսաթոշակառու 8 գիտ. թեկնածու
10 հարս (աշխատանքային տարիքային, արտոնյալ երկարամյա,  սոցիալական` ծերության) 9 գիտ. դոկտոր
11 փեսա Գ 99 գործազուրկ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
12 թոռ Հ 00 հղի կին (20 շաբ.) 1 բարենորոգման
13 սկեսուր Ս 12  ուսանող, մինչև 23 տարեկան 2 շինարարական
14 սկեսրայր Մ 23 միակողմանի ծնողազուրկ 3 գյուղատնտեսական
15 զոքանչ Մ 45 միայնակ մոր երեխա 4 ծերերի և հաշմանդամների խնամք
16 աներ Ա 34 ամուսնալուծված ընտ. երեխա
17 այլ Ե 56 երկկողմանի ծնողազուրկ
Կ 87 միայնակ կենսաթոշակառու
Կ 86 տարեց կենսաթոշակառու (80 տարեկանից անց)

 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


1. ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ N I_I_I_I_I_I_I

 

2. Ազգանուն ____________

 

3. Անուն ______________4. Հայրանուն 

 

5. Հասցե  I_I_I_I 6. _________________________________

 

7. Քտա, գյուղ ____________________________________

 

8. Փոստ __________

 

9. Փողոց ______________________10. Շենք ______ 11. Բնակարան ______

 

12. Հեռախոս I_I_I_I_I_I_I 13. Թ/Կ, ԲՇՏ I_I_I_I 14. Տեսուչ I_I_I_I_I

 

Վարման կանոններին ծանոթ եմ

 

15. ____________________

16. ________

Սոցիալական ծառայությունների տարածքային

կենտրոնի տնօրեն (ազգանուն, ա., հ.)

(ազգանուն, ա. հ.)

17.___ ______ 19 թ.

Մուտք. նշ._____

 

Ընտանիքի կազմը

18. Անդամների թիվը ______

 

 

 

19

20

21

22

23

N Անուն, ազգանուն, հայրանուն Սեռը Ազգակցական կապը Ծննդյան տարեթիվը
օր/ամիս/տարի
Անձը հաստատող փաստաթուղթ

1.

      / /  

2.

 

 

 

/ /

 

3.

 

 

 

/ /

 

4.

 

 

 

/ /

 

5.

 

 

 

/ /

 

6.

 

 

 

/ /

 

7.

 

 

 

/ /

 

8.

 

 

 

/ /

 

9.

 

 

 

/ /

 

10.

 

 

 

/ /

 

11.

 

 

 

/ /

 

12.

 

 

 

/ /

 

 

33. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
կԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆՇՈՒՄՆԵՐ
__________

34. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐ
_______

 

 

24

25

26

27

28

29

30

31

32

Գրանցում

Սոցիալական խումբ

   

 

Խումբ

Ժամկետ

Խումբ

Ժամկետ

Խումբ

Ժամկետ

Եկամուտ

Ծանոթություն

 

 

 / /

 

 / /

 

/ /

 

 
   

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

/ /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

 

 

 

 

 / /

 

 / /

 

 / /

   

 

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  35

36

37 38
N Անվանում

Օր/ամիս/
տարի

Օգնող
կազմակերպ
Ստորագ.
1.  

 / /

   
2.  

 / /

   
3.  

 / /

   
4.  

 / /

   
5.  

 / /

   
6.  

 / /

   
7.  

 / /

   
8.  

 / /

   
9.  

 / /

   
10.  

 / /

   
11.  

 / /

   
12.  

 / /

   
13.  

 / /

   
14  

 / /

   
  35

36

37 38
N Անվանում

Օր/ամիս/
տարի

Օգնող
կազմակերպ
Ստորագ.
15.  

 / /

   
16.  

 / /

   
17.  

 / /

   
18.  

 / /

   
19.  

 / /

   
20.  

 / /

   
21.  

 / /

   
22.  

 / /

   
23.  

 / /

   
24.  

 / /

   
25.  

 / /

   
26.  

 / /

   
27.  

 / /

   
28  

 / /

   

 

 

N  

 

 

       
 

   39 40 41 42 43 44 45 46 47
N Կրթ.

Հաս. աշխա-
տանք

Փախստականի
գրանցման
համարը

Զբաղ. Ընտանիքի
տվյալը
      Անձնական
համարանիշը
1 2 3 4
1.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

2.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

3.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

4.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

5.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

6.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

7.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

8.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

9.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

10.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

11.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

12.          

 I I I I I

         

 I I I I I I I I I I

  

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացվում է համապատասխան տարածաշրջանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կողմից և հաստատվում է կնիքով:

2. Յուրաքանչյուր ընտանիքի համար լրացվում է նույն համարով երկու ընտանիքի սոցիալական անձնագիր, մեկը ընտանիքի, մյուսը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար:

3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է ընտանիքի կազմի, եկամտի և նրա յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի փոփոխությունների մասին հայտնել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին` մեկ ամսվա ընթացքում:

4. Ընտանիքի գլխավոր կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է տարին մեկ անգամ, փաստագրման ժամանակ, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

5. Սոցիալական անձնագիրը կորցնելու դեպքում տրվում է միայն համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ:

6. Օգնությունը տրվում է միայն ստացողի սոցիալական անձնագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

7. Սոցիալական անձնագրում հատկացվող օգնության մասին գրառումը կատարվում է սոցիալական աշխատողի կողմից ստացողի ներկայությամբ:

8. Ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում, տվյալ ընտանիքը առնվազն մեկ տարի զրկվում է մարդասիրական օգնությունից:

9. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը և նրա վերադաս մարմիններն իրավունք ունեն ճշտելու սոցիալական անձնագրում քաղաքացու կողմից հայտարարված տեղեկությունների հավաստիությունը:

 

 

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

Դաշտի
N

Դաշտի
բովանդակությունը

Պահանջվող
փաստաթուղթը

ՍԾՏԿ-ում պահվող 
օրինակը

1 ՍԱ-ի համարը ՍԾՎ-ի կողմից տրված համարների տիրույթում  
2 Ազգանուն Անձնագիր  
3 Անուն Անձնագիր  
4 Հայրանուն Անձնագիր  
5 Հասցե (Շրջանի կոդը) Տես հավելված 3  
6 Շրջանի կամ քաղաքի անունը տեղեկանք բնակության վայրից *  
7 Քտա, գյուղ տեղեկանք բնակության վայրից * տեղեկանք բնակության վայրից *
8 Փոստ հայտարարությամբ  
9 Փողոց տեղեկանք բնակության վայրից * տեղեկանք բնակության վայրից *
10 Շենք տեղեկանք բնակության վայրից * տեղեկանք բնակության վայրից *
11 Բնակարան տեղեկանք բնակության վայրից * տեղեկանք բնակության վայրից *
12 Հեռախոս հայտարարությամբ  
13 Թ/Կ, ԲՇՏ հայտարարությամբ  
14 Տեսուչ ըստ տնօրենի հրամանի  
15 Ծառայության պետ
(Ա. Ա. Հ)
   
16 Քաղաքացի    
17 Լրացման ամսաթիվ    
18 Անդամների թիվը տեղեկանք բնակության վայրից * տեղեկանք բնակության վայրից *
19 Ազգանուն, անուն, հայրանուն Անձնագիր, ծննդյան վկայական  
20 Սեռը    
21 Ազգակցական կապը տեղեկանք բնակության վայրից *  
22 Ծննդյան տարեթիվը անձնագրի կամ ծննդյան վկայական ծննդյան վկայականի պատճենը
23 Անձը հաստատող փաստաթուղթ անձնագիր, ծննդյան վկայական ծննդյան վկայականի պատճենը
24 Գրանցում տեղեկանք բնակության վայրից * տեղեկանք բնակության վայրից *
25, 27, 29 Խումբ տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 3-րդ սյունակ

տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 4-րդ սյունակ

26, 28, 30 Ժամկետ տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 3-րդ սյունակ տես ՍԱ լրացման հրահանգի հավելված 5-ի 4-րդ սյունակ
31 Եկամուտ տեղեկանք աշխատավայրից, տեղեկանք կենսաթոշակի (նպաստի) նշանակման մարմնից, նշելով կենսաթոշակի չափը: տեղեկանք աշխատավայրից, տեղեկանք կենսաթոշակի (նպաստի) նշանակման մարմնից, նշելով կենսաթոշակի չափը:
32 Ծանոթություն    
33 ՍԾՏԿ-ի աշխատակցի նշումներ տես ՍԱ-ի լրացման հրահանգի հավելված 6  
34 Բնակարանային պայմաններ տեղեկանք բնակավայրից * տեղեկանք բնակավայրից *
35 Անվանում    
36 Օր, ամիս, տարի    
37 Օգնող կազմակերպությունը    
38 Ստորագրություն    
39 Կրթությունը դիպլոմ, վկայական, ստուգման գրքույկ դիպլոմի, վկայականի պատճենը, տեղեկանք ուսումնական հաստատությունից
40 Հասարակական աշխատանք հայտարարությամբ  
41 Փախստական գրանցման համար փախստականի վկայական փախստականի վկայականի պատճենը
42 Զբաղվածությունը աշխատանքային գրքույք, ստուգման գրքույկ, տեղեկանք բնակության վայրից * տեղեկանք բնակության վայրից *
43/1
43/2
43/3
Ընտանիքի տվյալը տեղեկանք ունեցած հողի, անասունի մասին տեղեկանք ունեցած հողի, անասունի մասին
43/4 Ընտանիքի տվյալը էլեկտրաէներգիայի վարձի վճարման գրքույկ  
44 Փոփոխության տարեթիվը    
45 Կենսաթոշակառուի աշխատավարձ տեղեկանք աշխատանքից  
46      
47 Անձնական համարանիշ    

 

 * տեղեկանքում պետք է նշված լինի ընտանիքի հասցեն, կազմը (այդ թվում բացակա անդամները և առանց գրանցման ապրողները), ազգակցական կապը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության փաստը, ունեցած սեփականությունը:

 

Հավելված 3

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

Ց Ա Ն Կ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

N կենտրոնի անվանումը կոդը Սպասարկման տարածքը

Արագածոտնի մարզ

01 Աշտարակի 016 քաղ. Աշտարակ
Աշտարակի նախկին վարչական տարածքը
02 Ապարանի 049 Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը
03 Ծաղկահովիտի 050 Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը
04 Թալինի 094 Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը

Արարատի մարզ

05 Արարատի 013 քաղ. Արարատ
06 Արտաշատի 014 քաղ. Արտաշատ
Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը
07 Մասիսի 077 Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը
08 Վեդու 051 Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը

Արմավիրի մարզ

09 Արմավիրի 031 քաղ. Արմավիր
Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը
10 Բաղրամյանի 057 Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը
11 Վաղարշապատի 038 Քաղ. Վաղարշապատ
Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը

Գեղարքունիքի մարզ

12 Գավառի 025 Քաղ. Գավառ
Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը
13 Սևանի 035 Քաղ. Սևան
Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը
14 Ճամբարակի 074 Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը
15 Մարտունու 076 Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը
16 Վարդենիսի 058 Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը

Լոռու մարզ

17  Վանաձորի 026 Քաղ. Վանաձոր
Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը
18 Թումանյանի 012 Քաղ. Ալավերդի
Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը
19 Սպիտակի 036 Քաղ. Սպիտակ 
Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը
20 Ստեփանավանի 037 քաղ. Ստեփանավան
Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը
21 Տաշիրի 069 Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը

Կոտայքի մարզ

22 Աբովյանի 011 քաղ. Աբովյան
Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքը
23 Հրազդանի 033 քաղ. Հրազդան
Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը
24 Չարենցավանի 039 քաղ. Չարենցավան
25 Եղվարդի 080 Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը

Շիրակի մարզ

26 Ախուրյանի 055 Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը
27 Ամասիայի 046 Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը
28 Աշոցքի 063 Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը
29 Արթիկի 015 քաղ. Արթիկ
Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը
30 Գյումրիի 268 քաղ. Գյումրի
31 Մարալիկի 048 Անիի նախկին վարչական շրջանի տարածքը

Սյունիքի մարզ

32 Գորիսի 018 քաղ. Գորիս
Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը
33 Կապանի 027 քաղ. Կապան
Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը
34 Մեղրու  079 Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը
35 Սիսիանի 088 Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը

Վայոց ձորի մարզ

36 Եղեգնաձորի 065 Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը
37 Ջերմուկի 020 քաղ. Ջերմուկ
38 Վայքի 044 Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը

Տավուշի մարզ

39 Բերդի 097 Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը
40 Դիլիջան 021 քաղ. Դիլիջան
41 Իջևանի 067 Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը
42 Նոյեմբերյանի 081 Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը

քաղ. Երևան

43 Աջափնյակի 101 Աջափնյակի համայնք
44 Արաբկիրի 103 Արաբկիր համայնք
45 Էրեբունու 105 Էրեբունի համայնք
46 Կենտրոնի 106 Կենտրոն համայնք
47 Մալաթիա-Սեբաստիա 107 Մալաթիա-Սեբաստիա համայնք
48 Նոր Նորք 108 Նոր Նորք համայնք
49 Շենգավիթի 111 Շենգավիթ համայնք
50 Ավան 102 Ավան համայնք
51 Նուբարաշեն 110 Նուբարաշեն համայնք
52 Քանաքեռ-Զեյթուն 112 Քանաքեռ-Զեյթուն համայնք
53 Նորք-Մարաշ 109 Նորք-Մարաշ համայնք
54 Դավիթաշեն 104 Դավիթաշեն համայնք

 

Հավելված 4

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

 

Ազգակցական կապ

Կոդ Անվանում
00 վարձակալ կամ սեփականատեր
01 ամուսին
02 աղջիկ
03 տղա
04 մայր
05 հայր
06 քույր
07 եղբայր
08 տատ
09 պապ
10 հարս
11 փեսա
12 թոռ
13 սկեսուր
14 սկեսրայր
15 զոքանչ
16 աներ
17 այլ

 

Հավելված 5

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

Ց Ա Ն Կ

Սոցիալական խմբերի եվ դրանք հաստատող փաստաթղթերի

 

Կոդը

Անվանումը

Պահանջվող տեղեկանքը
Հ 11 հաշմանդամ 1-ին խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական
 Հ 22 հաշմանդամ 2-րդ խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական
Հ 33 հաշմանդամ 3-րդ խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական
Հ 44 հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան տեղեկանք կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնից կամ կենսաթոշակի վկայական
Ա 55 անչափահաս երեխա մինչև 2 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Ա 66 անչափահաս երեխա 2-ից 18 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Կ 88 կենսաթոշակառու (աշխատանքային` տարիքային, արտոնյալ, երկարամյա, սոցիալական` ծերության) տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
Գ 99 գործազուրկ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից
Հ 00 հղի կին (20 շաբաթական և ավելի) տեղեկանք կանանց կոնսուլտացիայից
Ս 12 ուսանող (մինչև 23 տարեկան) տեղեկանք պետական ուսումնական հաստատությունից անվճար բաժնում սովորելու մասին
Մ 23 միակողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան վկայական
Մ 45 միայնակ մոր երեխա տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից` երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունների գրանցման մասին
Ա 34 ամուսնալուծված ընտանիքի երեխա ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի, հայրություն ճանաչելու մասին վկայականի պատճենը
Ե 56 երկկողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան վկայական
Կ 87 միայնակ կենսաթոշակառու տեղեկանք ԲՇՏ-ից, տեղական ինքնակառավարման մարմնից, դիմում և հայտարարություն
Կ 86 տարեց կենսաթոշակառու (75 տ. և բարձր) տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից

 

Հավելված 6

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

Սոցիալական աշխատողի նշումը

 

 «այո» - կարող է ընտանիքը ընդգրկել օգնությունների բաշխման ցուցակներում ըստ կարիքավորության աստիճանի,

01 - ՍԾՏԿ-ի կողմից մեկ տարով ընտանիքին օգնություններից զրկելու դեպքում,

02 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ տարիների ընթացքում գնել է ավտոմեքենա,

03 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ վեց տարիների ընթացքում գնել է անշարժ գույք (խանութ, կրպակ, ձեռնարկություն, բնակարան և այլն),

04 - ընտանիքը կամավոր հրաժարվում է օգնություններ ստանալուց

«ոչ» - ՍԾՏԿ-ի աշխատակցի և ավագանու կարծիքը տվյալ ընտանիքի բարեկեցիկ վիճակի մասին: 

 

Հավելված 7

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

Բնակարանային պայմաններ

 

00 - մշտական բնակարան պետական շենքում,

01 - սեփական առանձնատուն,

02 - հանրակացարան,

03 - վթարային բնակարան,

04 - տնակ,

06 - այլ,

07 - անօթևան ընտանիք*

 

* ընտանիքը 6 ամիս ժամկետով հաշվառվում է ՍԾՏԿ-ի հասցեով` մինչև ընտանիքի հասցեի և բնակարանային պայմանների վերջնականապես ճշտվելը:

 

 

Հավելված 8

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

Կրթությունը, գիտական աստիճանը

 

0 անգրագետ

1 չունի

2 տարրական

3 թերի միջնակարգ

4 միջնակարգ

5 միջնակարգ մասնագիտական

6 թերի բարձրագույն

7 բարձրագույն

8 գիտությունների թեկնածու

9 գիտությունների դոկտոր

 

Հավելված 9

Հաստատված է
ՀՀ սոցապ. նախարարի
28 հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով

 

 

__________________________________________

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին

 

Քաղ. _____________________________________ - ից

Հասցեն ______________________________________

Անձնագրի սերիան _________ N _______ տրված _____ _________

Հեռախոս _______________

 

Դ ի մ ու մ

 

Խնդրում եմ ինձ հաշվառել ՓԱՐՈՍ համակարգում, որպես

____________________________ 

 

___________

Ստորագրություն

 

 ____  ______ 199 թ.

__________________________________________

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին

 

Քաղ. _____________________________________ - ից

Հասցեն ______________________________________

Անձնագրի սերիա _________ N _______ տրված _____ _________

Հեռախոս _______________

 

Դ ի մ ու մ

 

Խնդրում եմ ինձ հաշվառել ՓԱՐՈՍ համակարգում, որպես

____________________________

 

_________

Ստորագրություն

 

 ____  ______ 199 թ.

 

__________________________________________

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին

 

Քաղ. _____________________________________ - ից

Հասցեն ______________________________________

Անձնագրի սերիան _________ N _______ տրված _____ _________

Հեռախոս _______________

 

Դ ի մ ու մ

 

Խնդրում եմ ինձ հաշվառել ՓԱՐՈՍ համակարգում որպես

____________________________

 

___________

Ստորագրություն

 

 ____  ______ 199 թ.

 

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտնում եմ, որ աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:

Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:

_____________

ստորագրություն

_____  ______ 199 թ.

 

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտնում եմ, որ աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:

Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:

_____________

ստորագրություն

_____  ______ 199 թ.

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտնում եմ, որ աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:

Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:

_____________

ստորագրություն

_____  ______ 199 թ.

 

 Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
17 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 16980219

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2005, N 87-Ն 11.08.2005, N 180-Պ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան