Գլխավոր տեղեկություն
Համար
N 603-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.02.2003-11.09.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.17/4(122) Հոդ.51
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2002
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 603-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում Ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 1297-Ն որոշման 2-րդ կետի պահանջի՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Ներքին գործերի մարմիններում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը» (համաձայն հավելված 1-ի):

2. ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչության պետին`

- կազմակերպել և անցկացնել ՊԱՏ ստորաբաժանումների ղեկավարների սեմինար խորհրդակցություն «Ներքին գործերի մարմիններում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգի» ուսուցման նպատակով:

3. ՀՀ ՆԳՆ մարզային ներքին գործերի վարչությունների պետերին`

- միջոցներ ձեռնարկել ներքին գործերի մարմինների` ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման գործով զբաղվող աշխատակիցներին ուսուցանելու հրամանի դրույթները և նրանց աշխատանքը կազմակերպել սահմանված պահանջներին համապատասխան:

4. ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետին՝

- ապահովել հրամանի և դրանով նախատեսված քարտերի, մատյանների անհրաժեշտ քանակի տպագրումը:

5. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Հ. Վարյանին:

 

Նախարար

ն/ծ գեներալ-լեյտենանտ

Հ. Հարությունյան

 

 

Հավելված 1
ՀՀ ՆԳ նախարարի
2002 թ. դեկտեմբերի 28-ի
թիվ 603-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կարգը բխում է ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կարգը» հաստատելու մասին N 1297-Ն որոշման պահանջներից և սահմանում է ներքին գործերի մարմիններում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը:

2. Ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ ՃՏՊ) պետական հաշվառումը տարվում է ներքին գործերի մարմիններում՝ պետավտոտեսչության (այսուհետ՝ ՊԱՏ) ծառայությունների (բաժին, բաժանմունք, խումբ) կողմից:

3. ՃՏՊ-ների հաշվառումը կատարվում է վթարայնության վիճակի գնահատման, դրանց առաջացման պատճառների ու պայմանների վերլուծության և վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

4. ՃՏՊ-ների հաշվառման նպատակը հանդիսանում է նաև դրանց մասին տվյալների (դրանց առաջացման պատճառների, պայմանների և հետևանքների) անընդմեջ, հետևողական ու հաջորդական կուտակումը:

5. ՃՏՊ-ների տվյալների վերաբերյալ հաշվետվության լիարժեքությունն ու ճշտությունն ապահովում է ՆԳ մարմնի ՊԱՏ ծառայության պետը (խմբի ավագը):

6. Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվառումը տարվում է ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչության կողմից (հաշվառման մատյանի ձևը - հավելված 2), որը պետական վիճակագրական հաշվառման ենթակա ՃՏՊ-ների մասին հաշվետվություն է ներկայացնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն:

7. ՃՏՊ-ների վերաբերյալ՝ հանրապետական շտեմարանում պարունակվող տվյալները տնօրինվում են ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչության կողմից:

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

8. ՆԳ մարմինները հաշվառման են վերցնում իրենց վարչական տարածքում տեղի ունեցած ՃՏՊ-ները՝ անկախ դրանց հետևանքներից և յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ՃՏՊ-ների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 3) են ներկայացնում ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչություն:

9. ՃՏՊ-ն հաշվառված է համարվում, եթե դրա վերաբերյալ տվյալները գրանցվել են «Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման» մատյանում (հավելված 4):

10. ՃՏՊ-ների հաշվառման մատյանը վարում է ՊԱՏ ծառայության պետը, կամ նրա կողմից նշանակված աշխատակիցը (խմբերում՝ ավագը):

11. ՆԳՄ վարչական տարածքում տեղի ունեցած ՃՏՊ-ների մասին (որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ) տվյալներն անհապաղ հաղորդվում են ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչության հերթապահ մաս, իսկ եթե ՃՏՊ-ի մասնակից տրանսպորտային միջոցը կամ դրա վարորդը հաշվառված են այլ ներքին գործերի մարմնի վարչական տարածքում, նաև՝ տվյալ ներքին գործերի մարմնի հերթապահ մաս:

12. Հաղորդվող տեղեկատվությունը պետք է պարունակի տեղեկություններ պատահարի (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը), պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների (մակնիշները, գրանցման համարանիշերը, պատկանելությունը), դրանց վարորդների (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրը), պատահարի հետևանքով տուժածների (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրը), պատահարի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի կազմի, ինչպես նաև պատահարը բնութագրող այլ հանգամանքների վերաբերյալ:

13. Այլ ՆԳ մարմիններից ստացված ՃՏՊ-ների մասին տվյալները, որոնց մասնակից են եղել տվյալ ՆԳ մարմնի վարչական տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները և հաշվառված վարորդները, ամփոփվում և օգտագործվում են ճանապարհային երթևեկության ոլորտում իրավախախտումների նախականխման աշխատանքներում:

14. Այդպիսի ՃՏՊ-ների մասին տեղեկությունները ևս գրանցվում են ՃՏՊ-ների վերաբերյալ ստացվող հաղորդումների մատյանում:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

15. ՃՏՊ-ների հաշվառման լիարժեքությունը և ստույգությունը ճշտելու համար ՆԳ մարմինների ՊԱՏ ստորաբաժանումների պետերը (խմբի ավագ) առնվազն ամիսը մեկ անգամ կազմակերպում են ՃՏՊ-ների հետևանքով տուժածների տվյալների համեմատություն առողջապահական կազմակերպությունների տվյալների հետ:

16. Առողջապահական կազմակերպությունների տվյալների հետ համեմատությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 1-ի թիվ 1297 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կարգի» 13-րդ կետին համապատասխան:

17. Առողջապահական կազմակերպություններում կատարված համեմատությունների արդյունքների մասին կազմվում է տեղեկանք և զեկուցվում ներքին գործերի մարմնի պետին:

18. ՆԳ մարմինների ՊԱՏ ստորաբաժանումների պետերը (խմբի ավագ), առնվազն ամիսը մեկ անգամ պայմաններ են ստեղծում տրանսպորտային միջոցների սեփականատերերին, ճանապարհների սեփականատերերին կատարել ՃՏՊ-ների տվյալների համեմատություն:

19. Անհրաժեշտության դեպքում ներքին գործերի մարմինների ՊԱՏ ստորաբաժանումների պետերը (խմբի ավագ) պայմաններ են ստեղծում ՃՏՊ-երի տվյալների համեմատություն կատարել նաև մարզային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

20. Իրավաբանական անձանց կողմից համեմատություններ կատարելու ժամանակ ներկայացվում են իրենց պատկանող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ների մասին տեղեկությունները՝ ՃՏՊ-ի վայրի, ճանապարհային պայմանների, պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների, ՃՏՊ-ի մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, տուժածների քանակի և այլնի վերաբերյալ:

21. Եթե տուժածներով ՃՏՊ-ների վերաբերյալ համեմատություն կատարելու ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, որոնք տեղի են ունեցել տվյալ ներքին գործերի մարմնի վարչական տարածքից դուրս, դրանց վերաբերյալ ինֆորմացիան ոչ ավելի, քան մեկ օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան վարչական տարածքի ներքին գործերի մարմնին:

22. Համեմատություններ կատարելու ընթացքում հայտնաբերված ՃՏՊ-ների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 1-ի թիվ 1297 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում Ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կարգի» և սույն հրամանի պահանջներին համապատասխան:

 

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

23. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգնելու նպատակով ներքին գործերի մարմինները նրանց տեղեկացնում են պետական հաշվառման ենթակա ՃՏՊ-ների վերաբերյալ:

Դրա հետ մեկտեղ ներքին գործերի մարմինները հաղորդում են ՃՏՊ-ներից տուժածների տվյալները (զոհվածների և այն մարմնական վնասվածքներ ստացածների, որոնք հոսպիտալիզացվել են) նրանց բնակության վայրի ներքին գործերի մարմիններին՝ ՃՏՊ-ն տեղի ունենալու պահից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, կամ տուժողի անձը հաստատելուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:

Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների տվյալների մասին (գտնվելու վայրի, պահպանման և այլն), որոնց վարորդները ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են կամ մարմնական վնասվածքներով հոսպիտալիզացվել, տեղեկացվում է տրանսպորտային միջոցների գրանցման վայրի ներքին գործերի մարմիններին՝ ՃՏՊ-ն տեղի ունենալու պահից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:

Եթե այդպիսի տրանսպորտային միջոցը շահագործվում է լիազորագրով, այդ դեպքում տվյալները հաղորդվում են վարորդի բնակության վայրի ներքին գործերի մարմնին՝ ՃՏՊ տեղի ունենալու պահից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:

24. ՃՏՊ-ների հետևանքով տուժածների կամ տրանսպորտային միջոցների վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա, ներքին գործերի մարմինները պատահածի մասին անմիջապես տեղեկացնում են տուժածների հարազատներին (նրանց բացակայության դեպքում տուժողի աշխատանքի կամ ուսման վայրի ղեկավարությանը) կամ տրանսպորտային միջոցների սեփականատերերին:

25. Տեղեկացման կարգը (սուրհանդակային, հեռախոսային, ֆաքսով և այլն) որոշվում է ներքին գործերի մարմնի պետի կողմից: Հաղորդագրությունը տալու մասին նշումներ է կատարվում ՃՏՊ-ների հաշվառման մատյանում:

 

V. ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Մարմնական վնասվածքներով (որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ) ՃՏՊ-ների հաշվառման քարտը (հավելված 5) լրացվում է ՊԱՏ ծառայության պետի կամ նրա կողմից նշանակված՝ ՃՏՊ-ների հաշվառման մատյանը վարող աշխատակցի կողմից:

27. Քարտերի համարակալումը կատարվում է յուրաքանչյուր տարվա ընթացքում տեղի ունեցած ՃՏՊ-ների հաջորդականության կարգով: Լրացված քարտերը (երկու օրինակից) ստորագրվում են ներքին գործերի մարմնի պետի կողմից: Քարտի մեկ օրինակը պահպանվում է ՊԱՏ ծառայությունում՝ հինգ տարի ժամանակով, իսկ երկրորդ օրինակը ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում ուղարկվում է ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչություն:

Քարտերի պահպանման ժամկետը ՊԱՏ վարչությունում ևս հինգ տարի է:

28. ՃՏՊ-ների մասին տեղեկությունները ժամանակին չհաշվառելու յուրաքանչյուր փաստի առթիվ ՊԱՏ վարչության կողմից կատարվում է ծառայողական քննություն, որից հետո վարչության պետը որոշում է կայացնում այդ տվյալները վարչական վիճակագրական հաշվետվության մեջ մտցնելու մասին:

29. ՃՏՊ-ի հետ կապված նոր հանգամանքներ և տվյալներ ի հայտ գալու դեպքում լրացվում է լրացուցիչ քարտ, որի մեկ օրինակը սահմանված կարգով ուղարկվում է ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչություն:

30. ՃՏՊ-ների մասին տվյալների շտեմարանը պահպանվում է ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչությունում 6 տարի ժամանակով:

 

VI. ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Մարմնական վնասվածքներով ՃՏՊ հաշվառման քարտը բաղկացած է համարակալված 65 բաժիններից և առանձին չհամարակալված մասերից:

32. Մարմնական վնասվածքներով ՃՏՊ հաշվառման քարտը լրացվում է ներքին գործերի մարմինների ՊԱՏ ստորաբաժանումների կողմից, բացառությամբ քարտի 29-ից 37 բաժինների, որոնք լրացվում են ՊԱՏ վարչության կողմից:

33. Անհրաժեշտության դեպքում, եթե ՃՏՊ-ի մասնակիցների (քաղաքացիներ, տրանսպորտային միջոցներ) թիվը ավելի է քարտում՝ տվյալների լրացման համար նախատեսված տողերից, ապա կարող են նույն համարով լրացվել 2 և ավելի քարտեր:

34. Այն դեպքում, երբ ՃՏՊ-ի հաշվառման քարտի նույն բաժնում պատահարի հետ առնչվում են 1-ից ավելի կետեր, ապա պետք է նշել բոլորը:

35. Մարմնական վնասվածքներով ՃՏՊ հաշվառման քարտի լրացումը իրականացվում է ներքոհիշյալ պահանջների հիման վրա.

Բաժին 1 - Առաջին վանդակում նշվում է համապատասխան տարածքում տվյալ տարվա ընթացքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հերթական համարը:

Երկրորդ վանդակում համապատասխան թվային ցուցիչով լրացվում է ներկայացվող քարտի տեսակը (օրինակ` ներկայացվում է առաջին անգամ-1):

Բաժին 2 - Ստորաբաժանման անվանումը նշել հետևյալ կարգով` Մարզային ՆԳՎ, ՆԳ բաժին, ՊԱՏ ստորաբաժանում:

Բաժին 3, բաժին 4, բաժին 5, բաժին 6 - Լրացնել միայն թվերով` խստորեն պահպանելով քարտում նշված հերթականությունը (օրինակ` 01.04.2001 թ. 1630):

Բաժին 7 - Պատահարի ծանրության աստիճանը նշել առավել ծանր հետևանք նախատեսող թվային ցուցիչով (օրինակ` 2 զոհ, 5 վիրավորի դեպքում նշվում է 1):

Բաժին 8, բաժին 9, բաժին 10, բաժին 11, բաժին 12 - Լրացնել միայն թվերով:

Բաժին 13 - Լրացնել ՃՏՊ-ի կատարման պահին եղած եղանակին համապատասխան թվային ցուցիչը (օրինակ` անձրև-2):

Բաժին 14 - Լրացնել ՃՏՊ-ի կատարման պահի լուսային պայմաններին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` բնական լուսավորվածությամբ-1):

Բաժին 15 - Լրացնել ՃՏՊ-ի վայրում վարորդի գործողությանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` այո, բայց հայտնաբերվել է -2 ):

Բաժին 16, բաժին 17 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի երթևեկության պայմաններին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` միակողմանի -1, չկա -2):

Բաժին 18 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի խաչմերուկի ձևին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` ուղեփակոցով երկաթգծանց-7):

Բաժին 19 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի երթևեկության կարգավորմանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` տեսուչի վերահսկողությամբ-4):

Բաժին 20 - Լրացնել տվյալ ՃՏՊ-ի տեսակին համապատասխան թվային ցուցիչը (օրինակ` հետիոտնի վրաերթ -5):

Բաժին 21 - Լրացնել բախման տվյալ տեսակին համապատասխանող թվային ցուցիչը, իսկ եթե ՃՏՊ-ի տեսակը բախում չէ, ապա նշել-5:

Բաժին 22 - Լրացնել ճանապարհի տվյալ հատվածի երկրաչափությանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` կամուրջ-5):

Բաժին 23 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի ճանապարհի ծածկին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` հողային-3):

Բաժին 24 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի երթևեկելի մասի վիճակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` թաց-2):

Բաժին 25 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի ճանապարհի տեսակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` միջպետական-1):

Բաժին 26, բաժին 27 - Լրացնել ՃՏՊ-ի առաջացմանը նպաստող պայմաններին համապատասխանող թվային ցուցիչները (օրինակ` անհարթ ծածկ-3, լուսացույցի թերություններ-14):

Բաժին 28 - Լրացնել ՃՏՊ-ի կատարման վայրը (օրինակ` քաղաք-1):

Բաժին 29 -37 - Լրացվում է հանրապետական ՊԱՏ վարչությունում:

Բաժին 38 - Առաջին տողում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը, երկրորդ տողում` 2-րդ տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը:

Բաժին 39 - Առաջին տողում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի տեխնիկական վկայականի սերիան և համարը, երկրորդ տողում` 2-րդ տրանսպորտային միջոցի տեխնիկական վկայականի սերիան և համարը:

Բաժին 40 - «ՏՄ 1» վանդակում լրացնել 1-ին, իսկ «ՏՄ 2» վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի տեսակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` միկրոավտոբուս-2, բեռնատար-6):

Բաժին 41 - Լրացնել ՃՏՊ-ի մասնակից տրանսպորտային միջոցի կատարած մանևրին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` հետադարձ-6, կանգառ-11):

Բաժին 42 - Լրացնել տրանսպորտային միջոցի և ճանապարհի կրած վնասին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` դիմացից-2, ճանապարհային շինություններ-9):

Բաժին 43 - Լրացնել ՃՏՊ-ի մասնակից տրանսպորտային միջոցի անսարքությանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` ավտոդողերի-4, գործարանային-8):

Բաժին 44 - Առաջին տողում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի վարորդական իրավունքի վկայականի սերիան և համարը, իսկ երկրորդ տողում` 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի վարորդական իրավունքի վկայականի սերիան և համարը:

Բաժին 45 - Առաջին վանդակում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի որակավորմանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` ոչ համապատասխան-2, անհայտ է -3):

Բաժին 46 - Առաջին վանդակում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի սեռին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` արական-1, անհայտ է -3):

Բաժին 47 - Առաջին վանդակում թվերով լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի տարիքը, իսկ եթե անհայտ է, ապա նշել 00:

Բաժին 48 - Առաջին վանդակում թվերով լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի վարորդական ստաժը, իսկ եթե անհայտ է, ապա նշել 00:

Բաժին 49 - Առաջին վանդակում թվերով լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի ղեկին գտնվելու ժամանակը, իսկ եթե անհայտ է, ապա նշել 00:

Բաժին 50 - Լրացնել ՃՏՊ-ի մասնակից տրանսպորտային միջոցներում անվտանգության գոտու և սաղավարտի առկայությանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` ամրացված է , բայց չի օգտագործվում-2, ամրացված չէ -3):

Բաժին 51 - Առաջին վանդակում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի ստացած վնասվածքի աստիճանին համապատասխան թվային ցուցիչը, իսկ ներքևի տողում լրացնել, թե ո՞ր առողջապահական կազմակերպություն է ուղարկվել և վնասվածքի բնույթը (օրինակ` մահացու-1, չկա-4):

Բաժին 52, բաժին 53 - Առաջին վանդակում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ՃԵԿ-ի խախտմանը համապատասխան թվային ցուցիչը (օրինակ` արագության գերազանցում-2, վազանցի կանոնները-14):

Բաժին 54 - Բաժին 46-ի պայմաններով լրացնել տուժած ուղևորների սեռը:

Բաժին 55 - Բաժին 47-ի պայմաններով լրացնել տուժած ուղևորների տարիքը:

Բաժին 56 - Բաժին 51-ի պայմաններով լրացնել տուժած ուղևորների վնասվածքի աստիճանը:

Բաժին 57 - Լրացնել տուժած ուղևորների կողմից կատարված գործողությանը համապատասխանող թվային ցուցիչը (օրիանկ` ՏՄ-ից ընկնելը-3):

Բաժին 58 - Բաժին 50-ի պայմաններով լրացնել տրանսպորտային միջոցում անվտանգության գոտու և սաղավարտի առկայությունը:

Բաժին 59 - Լրացնել ՃՏՊ-ի մասնակից տրանսպորտային միջոցի համարը (օրինակ` Տ/Մ1):

Բաժին 60 - Բաժին 46-ի պայմաններով լրացնել մարմնական վնասվածք ստացած հետիոտների սեռը:

Բաժին 61 - Բաժին 47-ի պայմաններով լրացնել մարմնական վնասվածք ստացած հետիոտների տարիքը:

Բաժին 62 - Բաժին 51-ի պայմաններով լրացնել մարմնական վնասվածք ստացած հետիոտների վնասվածքի աստիճանը:

Բաժին 63 - Լրացնել ՃՏՊ-ի ժամանակ՝ մարմնական վնասվածք ստացած հետիոտների դիրքին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` մայթի վրա-5):

Բաժին 64 - Լրացնել ՃՏՊ-ի ժամանակ՝ մարմնական վնասվածք ստացած հետիոտների կողմից կատարված գործողություններին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` փողոցը անցնելը-2):

Բաժին 65 - Լրացնել ՃՏՊ-ի ժամանակ՝ մարմնական վնասվածք ստացած հետիոտների կողմից կատարված ՃԵԿ-ի խախտմանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` անսթափ վիճակում-7):

«Դեպքի վայրը» մասում, եթե այն կատարվել է բնակավայրում, նշել քաղաքի, գյուղի անվանումը, մյուս դեպքում` մարզի: «Ճանապարհի անվանումը» տողում լրացնել ճանապարհի (փողոցի) անվանումը, իսկ եթե պատահարը տեղի է ունեցել ոչ բնակավայրում և ոչ էլ ճանապարհին (հանքերում, ինչպես նաև շահագործման չհանձնված, կառուցվող ճանապարհին), ապա այս տեղեկությունները նույնպես նշել «ճանապարհի անվանումը» տողում: «Ուղղությունը» տողում նշել ՃՏՊ-ի մասնակից տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը (եթե ՃՏՊ-ին մասնակից են մի քանի տրանսպորտային միջոցներ, ապա նշել մեղավոր վարորդի շարժման ուղղությունը): Տեղեկությունները «դեպքի վայրը» և «հեռավորությունը» տողում լրացվում է ճշգրիտ չափումների արդյունքով` կմ-ից մինչև մետր:

«ՃՏՊ-ի և վթարի սխեմաները» անհրաժեշտ է կազմել ելնելով քարտի տվյալ մասում նշված բոլոր ցուցանիշներից:

«Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են այնպիսի տվյալներ, որոնք հաշվառված չեն քարտում, սակայն դրանք որոշակի դեր կարող են ունենալ ՃՏՊ-ի նկարագրման և վերլուծության համար:

«Դեպքի նկարագրությունը» կատարվում է համառոտ և հասկանալի: Արդեն իսկ նշված տվյալները այս մասում շեշտել անհրաժեշտ չէ:

«Տրանսպորտային միջոց» մասում նշվում է տրանսպորտային միջոցի մակնիշը և սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը, իսկ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների դեպքում` կազմակերպության անվանումը:

«Վարորդ 1» սյունակում, որպես կանոն, լրացնել ՃՏՊ-ի պատճառ հանդիսացած ՃԵԿ-ի խախտում թույլ տված վարորդի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, աշխատանքի վայրը:

«Վարորդ 2» սյունակում լրացնել ՃՏՊ-ի մասնակից մյուս վարորդի տվյալները:

«Տուժած ուղևորները» սյունակում լրացնել ՃՏՊ-ի հետևանքով տուժած յուրաքանչյուր ուղևորի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, այն առողջապահական կազմակերպության անվանումը, ուր ուղարկվել է բուժօգնության, ինչպես նաև ստացած վնասվածքի բնույթը:

«Մարմնական վնասվածք ստացած հետիոտները» սյունակում լրացնել հետիոտնի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, այն առողջապահական կազմակերպությունը, ուր ուղարկվել է բուժօգնության, ինչպես նաև ստացած վնասվածքի բնույթը:

«Առաջարկություն» տողում նշել ՊԱՏ ստորաբաժանման առաջարկությունները (եթե այդպիսիք կան) ՃՏՊ-ի վերաբերյալ:

«Քարտը լրացրած աշխատակից» տողում գրել աշխատակցի կոչումը, անվան սկզբնատառը, ազգանունը:

«ՆԳԲ պետի ստորագրությունը/ամսաթիվը» տողում գրել ՆԳԲ պետի կոչումը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը:

«Լրացման ամսաթիվը», «Փաստաթղթի ելքի համարը» տողերում լրացնել համապատասխան տվյալները:

 

VII. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Նյութական վնասով ՃՏՊ-ի վերաբերյալ (որոնց հետևանքով վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս) լրացվում է առանձին հաշվառման քարտ (հավելված 6):

37. Քարտը (1 օրինակից) լրացվում է ՊԱՏ ծառայության պետի կամ նրա կողմից նշանակված՝ ՃՏՊ-ների հաշվառման մատյանը վարող աշխատակցի կողմից, ստորագրվում ՆԳ բաժնի պետի կողմից և պահվում ՊԱՏ ծառայությունում՝ 3 տարի ժամանակով:

38. Նյութական վնասով ՃՏՊ-ի հետ կապված նոր հանգամանքներ և տվյալներ ի հայտ գալու դեպքում լրացվում է լրացուցիչ քարտ, կցվում հիմնական քարտին:

39. Նյութական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտը լրացվում է հետևյալ պահանջներին համապատասխան

Բաժին 1 - Նշվում է համապատասխան տարածքում տվյալ տարվա ընթացքում տեղի ունեցած նյութական վնասով ՃՏՊ-ի հերթական համարը:

Բաժին 2 - Համապատասխան թվային ցուցիչով լրացվում է քարտի տեսակը (օրինակ` հիմնական-1):

Բաժին 3 - Նշել ՊԱՏ ստորաբաժանման անվանումը:

Բաժին 4, բաժին 5, բաժին 6, բաժին 7, - Լրացնել միայն թվերով` խստորեն պահպանելով քարտում նշված հերթականությունը (օրինակ` 01.04.2001 թ. 1630):

Բաժին 8, բաժին 9 - լրացնել թվերով:

Բաժին 10 - Լրացնել ՃՏՊ-ի կատարման պահին եղած եղանակին համապատասխան թվային ցուցիչը (օրինակ` անձրև-2):

Բաժին 11 - Լրացնել ՃՏՊ-ի կատարման պահի լուսային պայմաններին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` բնական լուսավորվածությամբ-1):

Բաժին 12, բաժին 13 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի երթևեկության պայմաններին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` միակողմանի -1, չկա -2):

Բաժին 14 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի ճանապարհի ծածկին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` հողային-3):

Բաժին 15 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի երթևեկելի մասի վիճակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` թաց-2):

Բաժին 16 - Լրացնել ՃՏՊ-ի վայրի ճանապարհի տեսակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` միջպետական-1):

Բաժին 17 - Լրացնել պատահարի տեսակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` բախում-1):

Բաժին 18 - Լրացնել նյութական վնասի տեսակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` բեռների-2):

Բաժին 19 - Առաջին տողում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը, երկրորդ տողում` 2-րդ տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը:

Բաժին 20 - Առաջին տողում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի տեխնիկական վկայականի սերիան և համարը, երկրորդ տողում` 2-րդ տրանսպորտային միջոցի տեխնիկական վկայականի սերիան և համարը:

Բաժին 21 - Առաջին տողում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի վարորդական իրավունքի վկայականի սերիան և համարը, իսկ երկրորդ տողում` 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի վարորդական իրավունքի վկայականի սերիան և համարը:

Բաժին 22 - Առաջին վանդակում լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի որակավորմանը համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` ոչ համապատասխան-2, անհայտ է -3):

Բաժին 23 - «ՏՄ 1» վանդակում լրացնել 1-ին, իսկ «ՏՄ 2» վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի տեսակին համապատասխանող թվային ցուցիչը (օրինակ` միկրոավտոբուս-2, բեռնատար-6):

Բաժին 24 - Առաջին վանդակում թվերով լրացնել ՃՏՊ-ի մասնակից 1-ին տրանսպորտային միջոցի վարորդի, իսկ երկրորդ վանդակում 2-րդ տրանսպորտային միջոցի վարորդի վարորդական ստաժը, իսկ եթե անհայտ է, ապա նշել 00:

Բաժին 25 - Թվերով լրացնել նյութական վնասի գումարային չափը:

«Տրանսպորտային միջոց» մասում նշվում է տրանսպորտային միջոցի մակնիշը և սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը, իսկ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների դեպքում` կազմակերպության անվանումը:

«Վարորդ 1» սյունակում, որպես կանոն, լրացնել ՃՏՊ-ի պատճառ հանդիսացած ՃԵԿ-ի խախտում թույլ տված վարորդի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, աշխատանքի վայրը:

«Վարորդ 2» սյունակում լրացնել ՃՏՊ-ի մասնակից մյուս վարորդի տվյալները:

«Քարտը լրացրած աշխատակից» տողում նշել աշխատակցի կոչումը, անվան սկզբնատառը, ազգանունը:

«Լրացման ամսաթիվը» տողում լրացնել համապատասխան տվյալները:

«ՆԳԲ պետի կոչումը, ազգանունը, ստորագրությունը» տողում նշել ՆԳԲ պետի կոչումը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը:

 

Հավելված 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Սկսված է ___ _______________20   թ.

Ավարտված է ___ _______________20   թ.

 

Հավելված 2

 

Հ/հ

Օր, ամիս

Տարածքներ

ՃՏՊ-ի ժամը

Ավտոմեքենայի
տվյալներ

1.        
2.        
3.        
4.        
5.        
6.        
7.        
8.        
9.        
10.        
11.        
12.        
13.        
14.        
15.        
16.        
17.        
18.        
19.        
20.        
21.        
22.        
23.        
24.        
25.        
26.        
27.        
28.        
29.        
30.        
31.        
32.        
33.        
34.        
35.        
36.        

 

ՃՏՊ-ի
տեսակը

Մահացու
ելքով

Զոհ

Վիր.

Լրացուցիչ
տեղեկություններ

Քարտի
ներկայացման
օրը

ՃՏՊ-ի
քարտի
համարը

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Հավելված 3

 

 

Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ 2002 թ. նոյեմբերի 5-ի թիվ 122 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

_____________________________________________

(տարածքի, քաղաքի, հանրապետության)

 

 20   թ.              ամիսների

 (եռամսյակային)

Հ/հ Ցուցանիշի անվանումը Պատահար Պատահարի հետևանք
ընդա-
մենը
այդ թվում մահացու ելքով զոհվել է մարդ վիրա-
վորվել է մարդ
1 2 3 4 5 6
I. Պատահարի տեսակները        
1. Բախում        
2. Շրջում        
3. Խոչընդոտի վրաերթ        
4. Կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթ        
5. Հետիոտնի վրարերթ        
6. Հեծանվորդի վրաերթ        
7. Լծկան  տրանսպորտային միջոցի վրաերթ        
8. Կենդանիների վրաերթ        
9. Ուղևորի վայր ընկնել        
10. Այլ        
Ընդամենը        
II. Պատահարի վայր        
1. Հանրապետության մայրաքաղաք        
2. Այլ քաղաքներ        
3. Միջպետական նշանակության ճանապարհներ        
4. Հանրապետական նշանակության ճանապարհներ        
5. Տեղական նշանակության ճանապարհներ        
6. Այլ վայրեր        
Ընդամենը        
III.ՏՄ-ների վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառով առաջացած պատահարներ        
1 Ավտոմոբիլներ - ընդամենը        
այդ թվում՝        
  ա) թեթև մարդատարներ - իրավաբանական անձանց        
  բ) թեթև մարդատարներ - ֆիզիկական անձանց        
  գ) ավտոբուսներ - իրավաբանական անձանց        
  դ) ավտոբուսներ - ֆիզիկական անձանց        
  ե) բեռնատարներ - իրավաբանական անձանց        
  զ) բեռնատարներ - ֆիզիկական անձանց        
  է) այլ - իրավաբանական անձանց        
  ը) այլ - ֆիզիկական անձանց        
2. Մոտոցիկլետներ, մոպեդներ, մոտոռոլլերներ, մոտոսայլակներ, շարժիչով հեծանիվներ        
  այդ թվում՝ ֆիզիկական անձանց        
3. Տրոլեյբուսներ        
4. Տրամվայներ        
5. Տրակտորներ        
  այդ թվում՝ ֆիզիկական անձանց        
6. Ինքնաշարժ մեխանիզմներ        
IV. Չբացահայտված պատահարներ        
V. Պատահարների պատճառները        
1 Վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտում        
  1.1. ոչ սթափ վիճակում ՏՄ վարելը        
  1.2. արագության գերազանցման        
  1.3. նշանների և գծանշումների պահանջների        
  1.4. մարդկանց փոխադրման        
  1.5. շարքերի վերադասավորման        
  1.6. հետիոտնային անցումների հատման        
  1.7. հասարակական ՏՄ կանգառի անցման        
  1.8. լուսային սարքերից օգտվելու        
  1.9. առաջինը անցնելու իրավունքի        
  1.10. ՏՄ կանգառի և կայանման        
  1.11. Ե/գ գծանցների անցման        
  1.12. բեռների փոխադրման        
  1.13. քարշակման        
  1.14. վազանցի կանոնների        
  1.15. խաչմերուկի անցման        
  1.16. ՏՄ միջև տարածության պահպանման        
  1.17. ՏՄ անսարքությունը        
 

այդ թվում

       
 

ա) արգելակման համակարգի

       
 

բ) ղեկի կառավարման

       
 

գ) անիվների

       
 

դ) անվադողերի

       
 

ե) լուսավորության

       
 

զ) կցորդման

       
 

է) բեռի

       
 

ը) գործարանային

       
  1.18. ղեկին քնելը        
  1.19. այլ խախտումներ        
2 Հետիոտների կողմից ՃԵԿ-ի խախտում        
  այդ թվում  ոչ սթափ հետիոտների կողմից        
3 Ուղևորների կողմից հասարակական ՏՄ-ից օգտվելու կանոնների խախտում        
  այդ թվում  ոչ սթափ ուղևորների կողմից        
4 Հեծանվորդների կողմից ՃԵԿ-ի խախտում        
  այդ թվում  ոչ սթափ հեծանվորդների կողմից        
Ընդամենը        
VI. Պատահարների առաջացմանը նպաստող
պայմաններ-                         ընդամենը
       
1 Փողոցների անբավարար վիճակ        
  ա) սայթաքուն ծածկով        
բ) անհարթություններով, խանդակավոր և այլ ծածկով        
գ) մայթերի բացակայություն        
դ) երթևեկելի մասի անբավարար լուսավորում        
2 Ճանապարհների անբավարար վիճակ        
  ա) սայթաքուն ծածկով        
բ) անհարթություններով, խանդակավոր և այլ ծածկով        
գ) փոքր շառավղով կորեր        
դ) կողմնակի անբավարար վիճակ կամ բավարար լայնության բացակայություն        
ե) մայթերի, հետիոտնի անցատեղերի բացակայություն        
զ) պաշտպանիչ հարմարանքների բացակայություն        
է) անբավարար տեսանելիություն        
3 Երկաթգծանցների անբավարար վիճակ        
  VII. Տուժածների թվաքանակը
Հ/հ Տուժածների կարգը Զոհվել է Վիրավորվել է
Ընդա-
մենը
որից՝
իգական
սեռի
Ընդա-
մենը
որից՝ իգական սեռի
1. Վարորդներ-ընդամենը        
  մինչև 6 տարեկան        
  7-9 տարեկան        
  10-14 տարեկան        
  15-17 տարեկան        
  18-20 տարեկան        
  21-24 տարեկան        
  25-64 տարեկան        
  65 տարեկան և ավելի        
  անհայտ        
2. Ուղևորներ-ընդամենը        
  մինչև 6 տարեկան        
  7-9 տարեկան        
  10-14 տարեկան        
  15-17 տարեկան        
  18-20 տարեկան        
  21-24 տարեկան        
  25-64 տարեկան        
  65 տարեկան և ավելի        
  անհայտ        
3. Հետիոտներ-ընդամենը        
  մինչև 6 տարեկան        
  7-9 տարեկան        
  10-14 տարեկան        
  15-17 տարեկան        
  18-20 տարեկան        
  21-24 տարեկան        
  25-64 տարեկան        
  65 տարեկան և ավելի        
  անհայտ        
4. Հեծանվորդներ-ընդամենը        
  մինչև 6 տարեկան        
  7-9 տարեկան        
  10-14 տարեկան        
  15-17 տարեկան        
  18-20 տարեկան        
  21-24 տարեկան        
  25-64 տարեկան        
  65 տարեկան և ավելի        
  անհայտ        
5. Այլ մասնակիցներ-ընդամենը        
  մինչև 6 տարեկան        
  7-9 տարեկան        
  10-14 տարեկան        
  15-17 տարեկան        
  18-20 տարեկան        
  21-24 տարեկան        
  25-64 տարեկան        
  65 տարեկան և ավելի        
  անհայտ        
Ընդամենը        

 

VIII. Մինչև 16 տարեկան հասակի երեխաների մասնակցությամբ պատահարներ
  ՃՏՊ Պատահարի հետևանք
Զոհվել է Վիրավորվել է
մինչև 7 տարեկան      
7-16 տարեկան ներառյալ      

 

IX. Նյութական վնասով պատահարներ
  Ցուցանիշի անվանումը Քանակը
1. Ընդամենը  
2. Վնասվել են ավտոմոբիլներ  

 

X. Ըստ ժամերի Անհայտ է   XI. Ըստ շաբաթվա օրերի
Ժամը ՃՏՊ Պատահարի հետևանք ՃՏՊ Պատահարի հետևանք  շաբաթվա
օրերը
ՃՏՊ այդ թվում մահացու ելքով Պատահարի հետևանք
Զոհ. Վիր. Զոհ. Վիր. Զոհ. Վիր.
0-6             I        
6-9             II        
9-12             III        
12-15             IV        
15-18             V        
18-21             VI        
21-24             VII        
Ընդա-
մենը
            Ընդա-
մենը
       

 

______________________ ՆԳ բաժնի պետ

 

________________________________

(կոչումը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ _________________ 20   թ.

 

Հավելված 4

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

______________________________________________

(ՆԳԲ ՊԱՏ ստորաբաժանման անվանումը)

 

Սկսված է ____ __________20   թ.

Ավարտված է ____ __________20   թ.

 

(Կազմի հակառակ երեսին)

 

ՃՏՊ-ների հաշվառման մատյանը լրացնելու կարգը

 

1. Մատյանում գրանցվում է վարչական տարածքում տեղի ունեցած բոլոր ՃՏՊ-ների տվյալները, ներառյալ նյութական վնասով պատահարները (անկախ վնասի չափից):

2. 3-րդ սյունակում նշվում է ՃՏՊ-ի հաշվառման քարտի` ՊԱՏ վարչություն ուղարկելու ամիսը, ամսաթիվն ու ելքի համարը:

3. 7-րդ սյունակում ցույց է տրվում ՆԳ մարմինների աշխատակիցների, տրանսպորտային, կոմունալ, ճանապարհային կազմակերպությունների, բժշկական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՃՏՊ-ից տուժածների հարազատների (դրանց բացակայության դեպքում նրանց աշխատանքի, ուսման վայրի ղեկավարության) կամ տրանսպորտային միջոցների սեփականատերերի անունը, ազգանունը, պաշտոնը, ում հայտնված է ՃՏՊ-ի հետևանքով տուժածների և մասնակից տրանսպորտային միջոցների գտնվելու վայրի մասին:

4. Մատյանը պետք է թելակարված լինի և էջերը համարակալած:

 

Հավելված 4

 

 Հ/հ

Ե՞րբ է ստացվել դիմումը, հաղորդագրու-
թյունը (օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն):

Զոհված-
ների և վիրա-
վորների թիվը, ՃՏՊ-ի հաշվառման քարտի ուղարկման օրը, ամիսը, տարին ու ելքի համարը:

ՃՏՊ-ի կարճ նկարա-
գրությունը
(վայրը, ժամանակը, պատճառներն ու իրավիճակը, տվյալներ տուժած
անձանց և մասնակից տրանս-
պորտային միջոցների մասին):

Որտեղից է ստացվել հաղորդա-
գրությունը, դիմողի ազգանունը, բնակության վայրը, հեռախոսը:

Հերթապահի ձեռնարկած միջոցները, օպերատիվ քննչական խմբի կազմը (կարգախումբը), մեկնելու ժամը
(ժամ, րոպե): Օգտագործված հատուկ տեխնիկական միջոցների ցանկը:

Ո՞ւմ է հաղորդված ՃՏՊ-ի մասին: Հաղորդա-
գրություն տալու ժամանակը (ժամ, րոպե):

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 5

էջ 1, 2  

 

ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

Հավելված 6

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.07.2008, թիվ 11-Ն 11.09.2008, N 603-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան