Գլխավոր տեղեկություն
Համար
N 179
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.05.2002-31.05.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.03/12(98) Հոդ.70
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2002
Ստորագրող մարմին
Ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2008

112.0179.22.04.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11202071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 ապրիլի 2002 թ.
ք. Երևան

N 179

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտի պատշաճ շահագործումը երաշխավորելու, վարորդների կարգապահությունը բարձրացնելու, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարայնության հնարավորությունները նվազագույնի հասցնելու, տվյալ բնագավառում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123 հոդվածի 4-րդ մասի հետևողական կիրարկումն ապահովելու նպատակով.

 

Հրամայում եմ՝

 

1. Միջոցներ ձեռնարկել ծառայողական և անձնական օգտագործման ավտոմեքենաների արտաքին տեսքը և կահավորումը Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՈՍՏ 5727-88 պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Վարագուրապատումը թույլատրել սույն հրամանի հավելված 1-ում նախատեսված պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաներին:

2. Ուժեղացնել պայքարը ավտոտրանսպորտային միջոցները հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով կահավորելու (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 16-ի N 367 որոշմանը համապատասխան) օրինականության ուղղությամբ:

3. Համապատասխան թույլտվությունները (հավելված 2) տրամադրվում են տրանսպորտային միջոցի հերթական տարեկան տեխնիկական զննության ժամանակ` տվյալ տրանսպորտային միջոցը համապատասխան պաշտոնատար անձին հատկացնելու մասին փաստաթղթերի հիման վրա:

4. ՀՀ ՆԳՆ ՊԱՏ վարչությանը (պետ` Մ. Օհանյան)`

ա) հնգօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի 3-րդ կետով սահմանված կարգով առաջին անգամ տրվող թույլտվության կտրոնների տրամադրումը,

բ) ապահովել անհրաժեշտ քանակի թույլտվության կտրոնների պատրաստումը` տվյալ տարվա պետական տեխնիկական զննությունն անցած և ցանկով նախատեսված ավտոմեքենաներին հատկացնելու համար,

գ) անհապաղ ձեռնամուխ լինել սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացմանը, անհրաժեշտության դեպքում համագործակցել ՆԳՆ այլ ծառայությունների հետ:

5. Երևան քաղաքի ՆԳ վարչության պետին, ՆԳՆ մարզային վարչությունների պետերին` անմիջական մասնակցություն և աջակցություն ցուցաբերել սույն հրամանով նախատեսված միջոցառումների իրականացմանը:

6. Սույն հրամանի պահանջների կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ՆԳ նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Մահտեսյանին:

 

Ներքին ծառայության
գեներալ-լեյտենանտ

Հ. Հարությունյան

 

 

Հավելված 1
ՀՀ ՆԳ նախարարի
22 ապրիլի 2002 թ.
թիվ 179 հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՎԱՐԱԳՈՒՐԱՊԱՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահ

2. Ամենայն Հայոց Կաթողիկոս

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

4. Հայաստանի Հանրապետության վարչապետ

5. Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ

6. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ

7. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամներ

8. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

9. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ

10 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներ

11. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

12. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ

13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

14. Երևանի քաղաքապետ և մարզպետներ

15. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ

 

 

Հավելված 2
ՀՀ ՆԳ նախարարի
22 ապրիլի 2002 թ.
թիվ 179 հրամանի

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐԱԳՈՒՐԱՊԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ

 

1. Կտրոնը 105 մմ x 75 մմ չափերով միակողմանի քարտի տեսքով ինքնասոսնձվող փաստաթուղթ է:

2. Կտրոնի հիմնագույնը փոփոխվում է ամեն տարի և չի համընկնում տվյալ տարվա պետական տեխնիկական զննության կտրոնի հիմնագույնին:

3. Կտրոնի վերին միջնամասում, որպես վերտառություն տպագրվում են «ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ավտոմեքենայի ետևի դիտապակին վարագուրապատելու» բառերը:

Կտրոնի միջնամասում` ձախից նշվում է տվյալ տարվա տարեթիվը, աջ մասում պատկերվում է մարդատար ավտոմեքենա, իսկ ներքևում տպագրվում են` «Թույլատրվում է ___________համարանիշի ավտոմեքենան վարագուրապատել պետական տեխնիկական զննության N____________ կտրոնի առկայության դեպքում» բառերը:

Կտրոնի ներքևի ձախ մասում տպագրվում են «ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչության վարչության պետ _______________Կ.Տ.» բառերը, իսկ աջ մասում` կտրոնի համարը:
(ազգանուն, ստորագրություն)

4. Կտրոնը փակցվում է ավտոմեքենայի դիմապակու ներքևի աջ անկյունում:

 

Ներմուծեք նկարագրությունը_20281

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.09.2008, թիվ 14-Ն 26.09.2008, N 179
16.07.2002, N 299 25.08.2002, N 179
30.04.2002, N 199 31.05.2002, N 179
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան