Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.15/6(183) Հոդ.90
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2005
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

14 փետրվարի 2005 թ.
ք. Երևան

N 104-Ն

                                   

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԲԸ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ  ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին»  N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի՝


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

ա/ «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության ձեռքբերման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.

բ/ «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության  պահպանման և արխիվացման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի:

  2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը՝

սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:

Նախարար`

Հ. Հովեյան


Հավելված N 1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005թ. փետրվարի 14-ի
N 104-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

«Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության ձեռքբերման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման

 

«Արմենպրես» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`

ա) պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,

բ) տեղեկատվության իրացումից ստացվող միջոցների,

գ) այլ միջոցների:

1. «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի ՓԲԸ-ի կանոնադրական գործունեության իրականացումը:

2. «Արմենպրես» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.

ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.

բ) պարտադիր սոցապահովագրության վճարները.

գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.

դ) էլեկտրաէներգիայի ծախսերը.

ե) ջրմուղ-կոյուղու ծախսերը.

զ) կապի ծառայությունների վճարները.

է) կոմունալ ծախսերը (աղբահանություն և այլն).

ը) տարածքի սպասարկման ծախսերը.

թ) գործուղման ծախսերը.

ժ) տրանսպորտային (սեփական տրանսպորտի պահպանում) ծախսերը.

ժա) հիմնական միջոցների նորոգման ծախսերը.

ժբ) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.

ժգ) հարկերը, տուրքերը.

ժդ) ՓԲԸ-ի գործունեության հետ կապված այլ ծախսերը:

Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափից:

Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ սպասարկման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարիների փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

3. ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել ՓԲԸ-ի գործունեության պայմանների էական փոփոխությունների դեպքում:

4. Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ս=(ՏՆՇԳ x ՏՔ)-ԾԳ,  որտեղ`

Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

ՏՆՇԳ -ն մեկ միավոր տեղեկատվության (մեգաբայթ) նվազագույն շահավետ գինն է,

ՏՔ -ն տեղեկատվության քանակն է,

ԾԳ-ն տեղեկատվության իրացումից ստացված միջոցներն են:

Մեկ միավոր տեղեկատվության նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

                            

Ներմուծեք նկարագրությունը_10552,  որտեղ`

∑Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

Հավելված N 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005թ. փետրվարի 14-ի
N 104-Ն հրամանի


 
Կ Ա Ր Գ

«Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության պահպանման և արխիվացման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման

 

«Արմենպրես» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`

ա) պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,

բ) լուսանկարների արխիվացիայից ստացվող միջոցների,

գ) այլ միջոցների:

1. «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի ՓԲԸ-ի կանոնադրական գործունեության իրականացումը:

2. «Արմենպրես» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.

ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.

բ) պարտադիր սոցապահովագրության վճարները.

գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.

դ) էլեկտրաէներգիայի ծախսերը.

ե) ջրմուղ-կոյուղու ծախսերը.

զ) կապի ծառայությունների վճարները.

է) կոմունալ ծախսերը (աղբահանություն և այլն).

ը) տարածքի սպասարկման ծախսերը.

թ) գործուղման ծախսերը.

ժ) տրանսպորտային (սեփական տրանսպորտի պահպանում) ծախսերը.

ժա) հիմնական միջոցների նորոգման ծախսերը.

ժբ) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.

ժգ) հարկերը, տուրքերը.

ժդ) ՓԲԸ-ի գործունեության հետ կապված այլ ծախսերը:

Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափից:

Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ սպասարկման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարիների փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

3. ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել ՓԲԸ-ի գործունեության պայմանների էական փոփոխությունների դեպքում:

4. Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ս=(ԼՆՇԳ x ԼՔ)-ԾԳ , որտեղ`

Ս -ն սուբսիդիայի առավելագույն չափն է,

ԼՆՇԳ-ն մեկ լուսանկարի արխիվացման նվազագույն շահավետ գինն է,

ԼՔ -ն արխիվացվող լուսանկարների քանակն է,

ԾԳ-ն վճարովի ծառայությունների գինն է:

Մեկ միավոր արխիվացվող լուսանկարի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
         
                            

Ներմուծեք նկարագրությունը_10553, որտեղ`

∑Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան