«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 փետրվարի 2005 թ. |
N 104-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԲԸ-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
ա/ «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության ձեռքբերման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.
բ/ «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության պահպանման և արխիվացման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի:
2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը՝
սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Նախարար` |
Հ. Հովեյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
«Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության ձեռքբերման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման
«Արմենպրես» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`
ա) պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,
բ) տեղեկատվության իրացումից ստացվող միջոցների,
գ) այլ միջոցների:
1. «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի ՓԲԸ-ի կանոնադրական գործունեության իրականացումը:
2. «Արմենպրես» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոցապահովագրության վճարները.
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի ծախսերը.
ե) ջրմուղ-կոյուղու ծախսերը.
զ) կապի ծառայությունների վճարները.
է) կոմունալ ծախսերը (աղբահանություն և այլն).
ը) տարածքի սպասարկման ծախսերը.
թ) գործուղման ծախսերը.
ժ) տրանսպորտային (սեփական տրանսպորտի պահպանում) ծախսերը.
ժա) հիմնական միջոցների նորոգման ծախսերը.
ժբ) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
ժգ) հարկերը, տուրքերը.
ժդ) ՓԲԸ-ի գործունեության հետ կապված այլ ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափից:
Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ սպասարկման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարիների փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
3. ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել ՓԲԸ-ի գործունեության պայմանների էական փոփոխությունների դեպքում:
4. Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս=(ՏՆՇԳ x ՏՔ)-ԾԳ, որտեղ`
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
ՏՆՇԳ -ն մեկ միավոր տեղեկատվության (մեգաբայթ) նվազագույն շահավետ գինն է,
ՏՔ -ն տեղեկատվության քանակն է,
ԾԳ-ն տեղեկատվության իրացումից ստացված միջոցներն են:
Մեկ միավոր տեղեկատվության նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
, որտեղ`
∑Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
«Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին տեղեկատվության պահպանման և արխիվացման նպատակով հատկացվող սուբսիդիայի հաշվարկման
«Արմենպրես» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ`
ա) պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,
բ) լուսանկարների արխիվացիայից ստացվող միջոցների,
գ) այլ միջոցների:
1. «Արմենպրես» ՓԲԸ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի ՓԲԸ-ի կանոնադրական գործունեության իրականացումը:
2. «Արմենպրես» ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են.
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոցապահովագրության վճարները.
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի ծախսերը.
ե) ջրմուղ-կոյուղու ծախսերը.
զ) կապի ծառայությունների վճարները.
է) կոմունալ ծախսերը (աղբահանություն և այլն).
ը) տարածքի սպասարկման ծախսերը.
թ) գործուղման ծախսերը.
ժ) տրանսպորտային (սեփական տրանսպորտի պահպանում) ծախսերը.
ժա) հիմնական միջոցների նորոգման ծախսերը.
ժբ) գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
ժգ) հարկերը, տուրքերը.
ժդ) ՓԲԸ-ի գործունեության հետ կապված այլ ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափից:
Էլեկտրաէներգիայի, վառելիքի, կոմունալ սպասարկման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարիների փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
3. ՓԲԸ-ին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել ՓԲԸ-ի գործունեության պայմանների էական փոփոխությունների դեպքում:
4. Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս=(ԼՆՇԳ x ԼՔ)-ԾԳ , որտեղ`
Ս -ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
ԼՆՇԳ-ն մեկ լուսանկարի արխիվացման նվազագույն շահավետ գինն է,
ԼՔ -ն արխիվացվող լուսանկարների քանակն է,
ԾԳ-ն վճարովի ծառայությունների գինն է:
Մեկ միավոր արխիվացվող լուսանկարի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
, որտեղ`
∑Ծ-ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է: