«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11104330
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 նոյեմբերի 2004 թ. ք. Երևան |
N 446-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ, ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի՝
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
ա) թատրոններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված 1-ի.
բ) համերգային կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի.
գ) թանգարաններին, արգելոցներին, արգելոց-թանգարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 3-ի.
դ) գրադարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելված N 4-ի:
2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը՝
սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Նախարար |
Հ. Հովեյան |
Հավելված N 1 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004 թվականի նոյեմբերի 24-ի N 446- Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Թատրոններին տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի.
ա) թատերական արվեստի պահպանումը, տարածումը և զարգացումը.
բ) թատրոնների ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
2. Թատրոնների գործունեության ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա) թատրոնների գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.
բ) ներկայացումների տոմսերի վաճառքի հասույթի.
գ) ըստ պայմանագրերի՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելու վճարների.
դ) կամավոր նվիրատվությունների, դրամական նպաստների և այլն.
ե) այլ գործունեության մուտքերի՝ ներառյալ ձեռնարկատիրական գործունեության եկամուտները:
3. Թատրոններին տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են.
ա) աշխատողների (մասնագետների, ստեղծագործական, արտադրական, ղեկավարման և օժանդակ կազմի) աշխատանքի վարձատրություն՝ ինչպես հաստիքային ցուցակներում ընդգրկվածների, այնպես էլ պայմանագրերով հրավիրվածների, թատրոնների կողմից օգտագործվող ստեղծագործությունների հեղինակների հոնորարների վճարում.
բ) պարտադիր սոցապ վճարներ.
գ) նոր և վերականգնված բեմադրությունների ծախսեր.
դ) ընթացիկ խաղացանկի համալրում.
ե) պահպանման, շենքի շահագործման և ընթացիկ գործունեության համար այլ անհրաժեշտ ծախսեր (էլեկտրաէներգիա, վառելիք և ջեռուցում, ջրմուղ-կոյուղի, կապ, տրանսպորտ, գործուղում, այլ կոմունալ, վարձակալություն, պահակային և հակահրդեհային ծառայություն, գովազդային, հեղինակային իրավունքի գործակալության մասհանումներ, տոմսեր տարածողների վարձատրություն, այլ ծախսեր):
4. Գեղարվեստաբեմադրական, վարչական, ղեկավար և սպասարկող անձնակազմի աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին 3 տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
5. Նոր բեմադրությունների և ընթացիկ խաղացանկի նորոգման ու համալրման նորմատիվային առավելագույն ծախսերը հաշվարկվում են համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
Թատրոններ | Նոր ներկայացումների քանակը |
Մեկ նոր |
Ընթացիկ խաղացանկի | |
1. | Օպերայի և բալետի | 1 | 20000.0 | 6000.0 |
2. | Երաժշտական | 1 | 12000.0 | 3600.0 |
3. | Դրամատիկ | 2 | 10000.0 | 3000.0 |
4. | Տիկնիկային | 3 | 5000.0 | 1500.0 |
5. | Կամերային, երիտասարդական, մնջախաղի | 2 | 5000.0 | 1800.0 |
Նշված գումարները խմբագրվում են՝ հաշվի առնելով գների և սակագների փոփոխությունները:
6. Թատրոնի պահպանման և շենքի շահագործման ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
7. Եկամուտների նորմատիվային մեծությունը որոշվում է ներկայացումների քանակով (հիմնական բեմահարթակում), մեկ ներկայացման միջին հաճախելիությամբ, տոմսերի գործող գնով և այլ եկամուտներով:
8. Տարաժանր թատրոնների համար սահմանվում են ներկայացումների առավելագույն թվի հետևյալ նորմատիվները (աղյուսակ 2).
Աղյուսակ 2
Ներկայացումների քանակը (տարեկան) | ||
1. | Օպերայի և բալետի | 60 |
2. | Երաժշտական | 110 |
3. | Դրամատիկ | 90 |
4. | Տիկնիկային | 200 |
5. | Կամերային, երիտասարդական, մնջախաղի | 90 |
Նշված նորմատիվները կոնկրետ թատրոնի աշխատանքի ռեժիմի սահմանման հիմք չեն: Յուրաքանչյուր թատրոն ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը, որոշում ստացիոնար, արտագնա և հյուրախաղային համերգների քանակը, սահմանում հաստիքները, դրույքաչափերը, աշխատանքի ռեժիմը՝ նկատի ունենալով, որ գերնորմատիվային ծախսերի ծածկումը պետք է իրականացվի տոմսերի վաճառքից հասույթի և եկամուտների ավելացման հաշվին:
9. Տոմսեր տարածողների վարձատրության չափը սահմանվում է իրացրած տոմսերի հասույթի մինչև 25%-ի չափով:
10. Ստացիոնար մեկ ներկայացման միջին հաճախելիությունը հաշվարկվում է թատրոնի վերջին 3 տարիների հաշվետվական տվյալների հիման վրա: Դահլիճի միջին բեռնվածությունը 55%-ից պակաս չի կարող լինել:
11. Նորմատիվային եկամուտների հաշվարկման ժամանակ կիրառվում են տոմսերի գործող գները, իսկ այլ եկամուտների գծով հաշվարկվում է վերջին 5 տարիների փաստացի ստացված եկամուտների միջինը:
12. Թատրոններին տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = Հք.Հշգ- Ե, որտեղ՝
Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,
Ե - ն նորմատիվային եկամուտներն են,
ՀՇԳ- ն մեկ հանդիսատեսի սպասարկման նվազագույն շահավետ գինն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
|
Ծ - ն նորմատիվային ծախսերն են,
Ն - ն ներկայացումների նորմատիվային առավելագույն քանակն է,
ՄՆՀ - ն մեկ ներկայացման հաճախելիության նորմատիվն է:
Նորմատիվային եկամուտները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
Ե = Հք . Գմգ + եայլ, որտեղ՝
Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,
Գմգ - ն տոմսի գործող միջին գինն է,
եայլ - ն այլ եկամուտներն են, որոնք գոյանում են դահլիճի, տարածքի վարձակալությունից և այլ վճարովի ծառայություններից:
13. Կազմակերպության հիմնադիրը (լիազորված պետական մարմինը), ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, թատրոնի ստեղծագործական մտահղացումների լիարժեք իրականացման նպատակով՝ սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս, կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը, նվազեցնել ներկայացումների քանակը: Թատրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների՝ այլ շենք փոխադրվելու, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
14. Թատերական արվեստի պահպանման, տարածման, ինչպես նաև ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման նպատակով այլ աղբյուրներից ստացված միջոցները չեն կարող նվազեցնել թատրոնի համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը:
15. Կարգում բերված նորմատիվները և ցուցանիշները կիրառվում են բացառապես պետական բյուջեից թատրոններին հատկացվող սուբսիդիայի չափի հաշվարկման համար:
Հավելված N 2 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004 թվականի նոյեմբերի 24-ի N 446- Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Համերգային կազմակերպություններին համերգային գործունեության համար տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի.
ա) համերգային կազմակերպության ստեղծագործական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ) գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործությունների կատարմանն ընդունակ համերգային կոլեկտիվների ձևավորումը.
գ) համերգային կոլեկտիվի ստեղծագործական մտահղացումների գեղարվեստական մարմնավորման լիարժեք ապահովման համար անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
2. Համերգային կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա) համերգային կազմակերպության գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.
բ) համերգների տոմսերի վաճառքի հասույթի.
գ) ըստ պայմանագրերի՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելու վճարների.
դ) կամավոր նվիրատվությունների, դրամական նպաստների և այլն.
ե) այլ գործունեության մուտքերի՝ ներառյալ ձեռնարկատիրական գործունեության եկամուտները:
3. Համերգային կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են՝
ա) աշխատողների (մասնագետների, ստեղծագործական, արտադրական, կառավարման և օժանդակ կազմի) աշխատանքի վարձատրություն՝ ինչպես հաստիքային ցուցակներում ընդգրկվածների, այնպես էլ պայմանագրերով հրավիրվածների, համերգային կազմակերպության կողմից օգտագործվող ստեղծագործությունների հեղինակների հոնորարների վճարում.
բ) պարտադիր սոց. ապահովագրության վճարներ.
գ) նոր և վերականգնված համերգային ծրագրերի ծախսեր.
դ) համերգային ծրագրերի ընթացիկ նորոգում.
ե) համերգային դահլիճի և համերգային կազմակերպության պահպանման, շենքի շահագործման և ընթացիկ գործունեության համար այլ անհրաժեշտ ծախսեր (էլեկտրաէներգիա, վառելիք, ջեռուցում, ջրմուղ-կոյուղի, կապ, տրանսպորտ, գործուղում, այլ կոմունալ, վարձակալություն, պահակային և հակահրդեհային ծառայություն, գովազդային, հեղինակային իրավունքի գործակալության մասհանումներ, տոմսեր տարածողների վարձատրություն, այլ ծախսեր):
4. Գեղարվեստաբեմադրական, վարչական, ղեկավար և սպասարկող անձնակազմի աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին 3 տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
5. Նոր համերգային ծրագրերի բեմադրման և ընթացիկ ծրագրի նորոգման ու համալրման նորմատիվային ծախսերը հաշվարկվում են համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
Համերգային կազմակերպության ժանրը | Նոր համերգային ծրագրերի քանակը | Մեկ նոր համերգային ծրագրի արժեքը (հազ. դրամ) | Ընթացիկ համերգային ծրագրի համալրում և նորացում (հազ. դրամ) | |
1. | Ֆիլհարմոնիկ նվագախումբ | 1 | 6000,0 | 1000,0 |
2. | Կամերային նվագախումբ | 1 | 4000,0 | 500,0 |
3. | Ակադեմիական երգչախումբ | 1 | 8000,0 | 500,0 |
4. | Երգի-պարի, պարային համույթներ | 1 | 10000,0 | 1000,0 |
5. | Ժողովրդական, գուսանական, հնագույն երաժշտության համույթներ | 1 | 4000,0 | 300,0 |
6. | Էստրադային-ջազային | 1 | 2000,0 | 300,0 |
7. | Երգի թատրոն, ֆիլհարմոնիա | 1 | 2000,0 | 300,0 |
8. | Քառյակ, հոգևոր երաժշտության կենտրոն | 1 | 1000,0 | 300,0 |
Նոր համերգային ծրագրերի բեմադրման և ընթացիկ համերգային ծրագրերի համալրման և նորոգման համար նախատեսված նորմատիվը կարող է փոփոխվել՝ ելնելով համերգային կոլեկտիվի ստեղծագործական առանձնահատկություններից:
Համերգային ծրագիրն իր մեջ ընդգրկում է 10-15 համար:
6. Համերգային կազմակերպության պահպանման և շենքի (դահլիճի) շահագործման ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
7. Երաժշտական գործիքների, սարքավորումների մաշվածությունը հաշվարկվում է համաձայն գործող նորմատիվների:
8. Եկամուտների նորմատիվային մեծությունը որոշվում է համերգների քանակով, մեկ համերգի միջին հաճախելիությամբ, տոմսերի գործող գնով, այլ եկամուտներով:
Համերգային դահլիճների համար եկամուտների նորմատիվային մեծությունը որոշվում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշներով, գործող պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
9. Տարաժանր համերգային կազմակերպությունների համար սահմանվում են համերգների առավելագույն թվի հետևյալ նորմատիվները (աղ. 2).
Աղյուսակ 2
Համերգային կազմակերպության ժանրը | Համերգների քանակը (տարեկան) | |
1. | Ֆիլհարմոնիկ նվագախումբ | 50 |
2. | Կամերային նվագախումբ | 50 |
3. | Ակադեմիական երգչախումբ | 30 |
4. | Երգի-պարի, պարային համույթներ | 30-50 |
5. | Ժողովրդական, գուսանական, հնագույն երաժշտության համույթներ | 40 |
6. | Էստրադային-ջազային | 30 |
7. | Երգի թատրոն, ֆիլհարմոնիա | 100 |
8. | Քառյակ, հոգևոր երաժշտության կենտրոն | 20 |
Նշված նորմատիվները կոնկրետ համերգային կազմակերպության աշխատանքի ռեժիմի սահմանման հիմք չեն: Յուրաքանչյուր համերգային կազմակերպություն ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը, որոշում ստացիոնար, արտագնա և հյուրախաղային համերգների քանակը, սահմանում հաստիքները, դրույքաչափերը, աշխատանքի ռեժիմը՝ նկատի ունենալով, որ գերնորմատիվային ծախսերի ծածկումը պետք է իրականացվի տոմսերի վաճառքից հասույթի և եկամուտների ավելացման հաշվին:
10. Տոմսեր տարածողների վարձատրության չափը սահմանվում է իրացրած տոմսերի հասույթի մինչև 25%-ի չափով:
11. Մեկ համերգի միջին հաճախելիությունը հաշվարկվում է համերգային կազմակերպության վերջին 3 տարիների հաշվետվական տվյալների հիման վրա: Դահլիճի միջին բեռնվածությունը 55 %-ից պակաս չի կարող լինել:
12. Նորմատիվային եկամուտների հաշվարկման ժամանակ կիրառվում են տոմսերի գործող գները, իսկ այլ եկամուտները հաշվարկվում են վերջին հինգ տարիների փաստացի ստացված եկամուտների միջինով:
13. Համերգային կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի առավելագույն չափը որոշվում է հետևյալ բանաձևով.
Ս = Հք . Հշգ - Ե, որտեղ՝
Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,
Ե - ն նորմատիվային եկամուտներն են,
Հշգ - ն մեկ հանդիսատեսի նվազագույն շահավետ գինն է և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
|
Հշգ - ն մեկ հանդիսատեսի նվազագույն շահավետ գինն է,
Ծ - ն նորմատիվային ծախսերն են,
Հ - ն համերգների առավելագույն քանակն է,
մհհ- ն մեկ համերգի հաճախելիությունն է:
Նորմատիվային եկամուտները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
Ե = Հք . Գմգ + եայլ, որտեղ՝
Ե - ն նորմատիվային եկամուտներն են,
Հք - ն հանդիսատեսի ընդհանուր քանակն է,
Գմգ- ն տոմսի գործող միջին գինն է,
եայլ - ն այլ եկամուտներն են, որոնք գոյանում են դահլիճի, տարածքի վարձակալությունից և այլ վճարովի ծառայություններից:
14. Կազմակերպության հիմնադիրը (լիազորված պետական մարմինը), ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կոլեկտիվի ստեղծագործական մտահղացումների լիարժեք իրականացման նպատակով՝ սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը, նվազեցնել համերգների քանակը: Համերգային կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել համերգային կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների՝ այլ շենք փոխադրվելու, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
15. Երաժշտարվեստի պահպանման, տարածման, ինչպես նաև ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման նպատակով այլ աղբյուրներից ստացված միջոցները չեն կարող նվազեցնել թատրոնների համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը:
16. Կարգում բերված նորմատիվները և ցուցանիշները կիրառվում են բացառապես պետական բյուջեից համերգային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների չափի հաշվարկման համար:
Հավելված N 3 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004 թվականի նոյեմբերի 24-ի N 446- Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ, ԱՐԳԵԼՈՑ- ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Թանգարանների, արգելոցների, արգելոց-թանգարանների (այսուհետ՝ թանգարաններ) հիմնական գործունեությունն է՝ թանգարանային առարկաների ու թանգարանային հավաքածուների, հուշարձան-համալիրների պահպանումը, համալրումը, հաշվառումը և հանրահռչակումը՝ ցուցահանդեսների, մշտական ցուցադրությունների և էլեկտրոնային հրապարակումների եղանակներով:
Թանգարանների ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա) մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի,
բ) մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների (թանգարանային առարկաների լուսանկարահանում, պատճենահանում, հուշանվերների պատրաստում և իրացում, ցուցադրությունների մուտքի և բացատրությունների վճարներ),
գ) նվիրաբերությունների, դրամական նպաստների և այլն:
1. Թանգարանների մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի՝
ա) թանգարանների կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ) թանգարանային հավաքածուների համալրումը և պահպանումը.
գ) ցուցահանդեսների, ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպումը:
2. Թանգարաններին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են՝
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոց.ապահովագրության վճարները (հաստատագրված վճար).
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռք բերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե) գույքի և սարքավորումների ձեռք բերման ծախսերը.
զ) գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է) տրանսպորտային ծառայությունների վճարներ (սեփական տրանսպորտի պահպանում).
ը) կապի ծառայությունների վճարներ (աբոնենտային վարձ).
թ) շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ) արտագերատեսչական պահպանության ծախսերը.
ժա) ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժբ) այլ կոմունալ ծախսերը (աղբ, դեռատիզացիա).
ժգ) թանգարանային հավաքածուների համալրման, հաշվառման, նրանց պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուների վերականգնման նյութերի ձեռք բերման ծախսերը.
ժդ) ցուցահանդեսների, ցուցադրությունների, միջոցառումների կազմակերպման ծախսերը.
ժե) թանգարանների հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռք բերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող՝ հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Թանգարանների պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:
Թանգարանային հավաքածուների համալրման, ցուցադրման վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերումը, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը որոշվում են յուրաքանչյուր թանգարանի համար անհատական՝ ելնելով հավաքածուի բնույթից և առանձնահատկություններից:
3. Թանգարաններին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել թանգարանի գործունեության պայմանների էական փոփոխությունների՝ այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Թանգարանի հիմնադիրը (լիազորված պետական մարմինը), ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով՝ սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Թանգարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է պահպանվող, ինչպես նաև ցուցադրվող թանգարանային առարկաների, հավաքածուների և հուշարձան-համալիրների քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ս = (Թպաշգ . Թաք) - Ծգ, որտեղ՝
Ս - ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Թպաշգ - ն մեկ միավոր թանգարանային առարկաների, հուշարձան-համալիրների պահպանման նվազագույն շահավետ գինն է,
Թաք - ն թանգարանային առարկաների, հուշարձան-համալիրների քանակն է,
Ծգ -ն թանգարանի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր թանգարանային առարկայի, հուշարձան-համալիրի պահպանման նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
|
∑Ծ- 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել թանգարանի բյուջետային հատկացումների (սուբսիդիայի) չափն իջեցնելու համար: Թանգարանի եկամուտները ուղղվում են կապիտալ վերանորոգումների, պատմամշակութային արժեքների վերականգնման, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը:
Հավելված N 4 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004 թվականի նոյեմբերի 24-ի N 446- Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Գրադարանների հիմնական գործունեությունն է՝ ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի (գրքերի, պարբերական մամուլի) հավաքածուի պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային հավաքածուի տեղեկատվական շտեմարանի ստեղծումը, բնակչության գրադարանային, տեղեկատվական, մատենագիտական սպասարկումը:
Գրադարանների ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ.
ա) մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի.
բ) մշակութային գործունեության վճարովի ձևերից առաջացած եկամուտների (ընթերցողներին գրադարանի հավաքածուից տրամադրվող գրականության պատճենահանում, լրացուցիչ մատենագիտական խորհրդատվություններ, գրադարանի կողմից ընթերցողներին գրքերի առաքում).
գ) նվիրաբերությունների, դրամական նպաստների և այլն:
1. Գրադարանների մշակութային գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի՝
ա) գրադարանների կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ) գրադարանային հավաքածուների համալրումը և օգտագործման տրամադրումը.
գ) ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպումը:
2. Գրադարաններին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված են՝
ա) աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ) պարտադիր սոց.ապահովագրության վճարները (հաստատագրված վճար).
գ) գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռք բերման ծախսերը.
դ) էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե) գույքի և սարքավորումների ձեռք բերման ծախսերը.
զ) գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է) տրանսպորտային ծառայությունների վճարները (սեփական տրանսպորտի պահպանում).
ը) կապի ծառայությունների վճարները (աբոնենտային վարձ).
թ) շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ) արտագերատեսչական պահպանության ծախսերը.
ժա) ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժբ) այլ կոմունալ ծախսերը (աղբ, դեռատիզացիա).
ժգ) գրադարանային հավաքածուների համալրման ու օգտագործման տրամադրման, նրանց պահպանության հատուկ ռեժիմի ապահովման, հավաքածուների վերականգնման աշխատանքների իրականացման նյութերի ձեռք բերման և տեղեկատվական գործունեության ծախսերը.
ժդ) ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպման ծախսերը.
ժե) գրադարանների հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռք բերման ծախսերը:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող՝ հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն: Գրադարանների պահպանման ծախսերի նորմատիվը խմբագրվում է սպառողական գների աճի տոկոսին համապատասխան:
Գրադարանային հավաքածուների համալրման, օգտագործման տրամադրման, վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերման, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը որոշվում են յուրաքանչյուր գրադարանի համար անհատական՝ ելնելով գրադարանի բնույթից:
3. Գրադարաններին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխությունների՝ այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Գրադարանի հիմնադիրը (լիազորված պետական մարմինը), ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով՝ սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Գրադարաններին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է սպասարկվող գրքերի տարեկան քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ս = (Սշգ . Սգք) - Ծգ
որտեղ՝
Ս - ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Սշգ- ն մեկ միավոր գրքի սպասարկման նվազագույն շահավետ գինն է,
Սգք - ն սպասարկվող գրքերի տարեկան քանակն է,
Ծգ -ն գրադարանի վճարովի ծառայությունների գինն է և հավասար է 0-ի:
Մեկ միավոր սպասարկվող գրքի նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
|
որտեղ՝
∑Ծ -ն 2-րդ կետում բերված ծախսերի հանրագումարն է:
6. Արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը չի կարող հիմք ծառայել գրադարանի բյուջետային հատկացումների (սուբսիդիայի) չափն իջեցնելու համար: Գրադարանի եկամուտները ուղղվում են կապիտալ վերանորոգումների, գրքային հավաքածուի համալրման, մշակութային արժեքների վերականգնման, տեխնիկական միջոցներով զինելու, հրատարակչական աշխատանքներ իրականացնելու, աշխատավարձի, լրավճարների, խրախուսման բնույթի այլ վճարումների և ընթացիկ այլ ծախսերի իրականացմանը: