Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/01-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.15/6(183) Հոդ.91
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
15.02.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2005
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 12405113
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
 

15 փետրվարի 2005 թ.
ք. Երևան

N 1-05/01-Ն

                              
  Հ Ր Ա Մ Ա Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի՝

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թ. հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ լրացումները՝

Հրամանի 2-րդ մասում՝

ա) «Վիճակախաղերի» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ տոտալիզատորի)» բառերը.

բ) լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝

«Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի վերաբերյալ» հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:


Հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան
                                             
 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
2005 թ. փետրվարի 15-ի
N 1-05/01-Ն հրամանի
____________________ հարկային
տեսչության պետ` __________________


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
200 թ. _________ ամսվա

1. Վճարողի անվանումը ________________________________________________

2. Վճարողի գտնվելու վայրը _____________________________________________

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) cccccccc


4. Լիցենզիայի`

___________
(սերիան)

___________
(համարը)

_________________
(տրման օր, ամիս, տարի)


5. Ամսվա ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՏՎՅԱԼ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ

N

սերիան

համարը

տոմսի վրա կատարված գրառման
(խաղադրույքի) չափը, դրամ

1.

2

3

4

2.

     

3.

     

4.

     

5.

     

6.

     

7.

     

...

     

ԸՆԴԱՄԵՆԸ

 

6. Տվյալ ամսվա համար հաշվարկված հաստատագրված վճարի
չափը, դրամ (խաղադրույքների հանրագումար x 5%)
 
7. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված
վճարի չափը, դրամ (չի կարող պակաս լինել 1 մլն դրամից)
 

Վճարողի
(պաշտոնատար անձի)
ստորագրությունը

գրանցված է ______________ ՀՏ կողմից

թիվ ___ ___ _______________ 200 թ.


Կ.Տ.


Կ.Տ.

___ _______________ 200 թ.