Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.15/25(173) Հոդ.351
Ընդունող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
10.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 12404290

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

10 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 1-05/11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող լրացումները` համաձայն հավելվածի:

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ

13 հոկտեմբերի 2004 թ.

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
10 սեպտեմբերի 2004 թ.

N 1-05/11-Ն հրամանի

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի N 02/456 «Եկամտահարկի հաշվարկման եվ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» հրամանում կատարվող լրացումները

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հավելված 2-ում («Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություն») տող [7]-ից հետո լրացնել նոր [7ա] տող հետևյալ բովանդակությամբ.

 

«
Սոցիալական քարտի համարը [7ա]                    
»:

 

2. Հավելված 6-ում («Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր») տող [1]-ից հետո լրացնել նոր [1ա] տող հետևյալ բովանդակությամբ.

 

«
 1ա. Սոցիալական քարտի համարը                    
»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան