Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.07.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.1999
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

1 հուլիսի 1999 թ.

N 246-Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 12-Ը ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ. N 148-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթները

 

Հրամայում եմ`

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի 12-ը հունիսի 1998 թ. N 148-Մ հրամանով հաստատված` ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգի 1.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Տվյալ օրացուցային տարում յոթ տարին չլրացած երեխաների ընդունելությունը իրականացնում են հանրակրթական դպրոցները, մարզային բժշկամանկավարժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը ստեղծվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) կարգադրությամբ և գործում է օգոստոսի 15-ից 30-ը:

2. Միջնակարգ կրթության վարչությանը (Ա. Ավետիսյան), իրավաբանական բաժնին (Վ. Սարգսյան), հանրակրթական դպրոցի ընդունելության կարգում կատարված փոփոխությունը ներկայացնել պետական գրանցման:

3. Միջնակարգ կրթության վարչությանը (Ա.Ավետիսյան), փոփոխության մասին իրազեկ պահել մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություններին, հանրակրթական դպրոցների տնօրեններին:

4. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հուլիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 110990113