Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.09.2004-25.12.2010)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.269
Ընդունող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2004
Ստորագրող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11904202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

23 հուլիսի 2004 թ.
ք. Երևան

N 84-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հինգերորդ մասի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգերը հաստատելու մասին» N 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հրամանով հաստատված N 1 հավելվածի՝

1) 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».

3) 4-րդ կետում «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.

4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:».

5) 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.

6) Հանել 9-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը.

7) 12 կետի`

ա) «ժ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) 12-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժբ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով».

գ) «ժդ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

դ) «ժը» ենթակետի «մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ինտերնետային էջում» բառերը հանել.

ե) «ի» ենթակետում «մնացած բոլոր փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.

8) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».

9) 16-րդ կետում «հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ» բառերը փոխարինել «անդամների կեսից ավելի կողմ ձայներով» բառերով.

10) 20-րդ կետի՝

ա) «զ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

բ) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է1» ենթակետով.

«է1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով կարող է գրավոր բողոքարկել մրցույթի արդյունքները` այն հրապարակվելուց հետո:» .

11) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

2. Հրամանով հաստատված N 2 հավելվածի՝

1) 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն, որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել».

3) 4-րդ կետում «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.

4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Աշխատակազմը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:».

5) 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.

6) Հանել 9-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը.

7) 12-րդ կետի`

ա) «ժբ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժդ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց հարցատոմսերով` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով».

գ) «ժզ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

դ) «ի» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ե) «իա» ենթակետի «մնացած բոլոր փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով.

9) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հասարակական միավորումների ներկայացուցիչները ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».

10) 16-րդ կետում «հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ» բառերը փոխարինել «անդամների կեսից ավելի կողմ ձայներով» բառերով.

11) 20-րդ կետի «զ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

12) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2004 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Մ. Թոփուզյան