Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.01.2004-25.09.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.05/1(149) Հոդ.2
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.12.2003
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10503376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 442-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՋՐԱՌՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՌԵԺԻՄԻ, ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը և 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.03.03թ. N 300-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 10.01.03թ. N 5-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի դ) ենթակետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տարածքային ստորաբաժանումների կողմից ջրավազանային կառավարման արդյունավետության ապահովման նպատակով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող լրացուցիչ պայմանների կատարման ընթացքի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելվածի:

2. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը` կազմված արձանագրության ձևերը տաս օրվա ընթացքում պետք է տրամադրի բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժիններին` հետագա ընթացք տալու համար:

3. Բնապահպանական պետական տեսչությունը համապատասխան տարածքային բաժինների կողմից կազմված արձանագրության համար իրականացված միջոցառումների մասին տաս օրվա ընթացքում պետք է տեղյակ պահի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ոլորտը համակարգող նախարարի տեղակալի վրա:

 

Նախարար`

Վ. Այվազյան

 

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2 դեկտեմբերի 2003 թ. N 442-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

375010, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, Հեռ. 54.08.67

 


Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նԱեվ ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող լրացուցիչ պայմանների կատարման ընթացքի

 

 Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

 

_____________________ ջրավազանային կառավարման ______________________

(տարածքային ստորաբաժանման անվանումը)

(զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն)

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

(ջրօգտագործողի անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)

_____________________________________________________________________

(այլ մասնակիցների անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

____________________________________________________ մասնակցությամբ

 

 արձանագրեցինք __________________________________________________

 (ջրօգտագործողի անվանում, հասցեն, ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների

 

_____________________________________________________________________

օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի,

ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակը, ինչպես նաև

_____________________________________________________________________

 ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող պայմանների կատարման ընթացքը)

 

պարզվեց հետևյալը __________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

Ջրօգտագործողի բացատրությունը __________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

_____________________________________________________________________

 

 _________________ ստորագրությունը, ամսաթիվ ____________________________

 

 

Արձանագրություն կազմողի ստորագրությունը, ամսաթիվը

_____________
(անուն, ազգանուն)

Ջրօգտագործողի ստորագրությունը

_____________
(անուն, ազգանուն)

Այլ մասնակիցների ստորագրությունները

_____________
(անուն, ազգանուն)
________________
(անուն, ազգանուն)
________________
(անուն, ազգանուն)

Ստացա արձանագրության մեկ օրինակը

________________________________
 (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2022, N 315-Ն 30.09.2022, N 442-Ն
31.08.2017, N 299-Ն 25.09.2017, N 442-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան