Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.03/19.1 Հոդ.257.6
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
12.04.2005
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305239
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 84-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000 թ. հուլիսի 31-ի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» և «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» հաստատելու մասին» N 42 հրամանի 2-րդ կետը:

3. Նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին` սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:

 

Կ. Ճշմարիտյան

 

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2005 թ. ապրիլի 12-ի
N 84-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

Համառոտագրություններ

Օրենք` «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

Գործակալություն` Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն

Հայտ` ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտ

Տեղանուն` ապրանքի ծագման տեղանուն

Փարիզյան Կոնվենցիա` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա

Հայտատու` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա ֆիզիկական անձ, ում անունով խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունքը

Ապրանք` ապրանքներ և ծառայություններ

Բաժին` Գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին, որը գործակալության անունից իրականացնում է ապրանքի ծագման տեղանվան գրանցման, իրավական պահպանության և օգտագործման թույլտվություն տալու հետ կապված օրենքով և սույն կարգով նախատեսված գործողությունները

 

Սույն կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետի և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ապրանքային նշանների հայտերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև դրանց քննարկման և գրանցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

 

Մ ա ս  I

 

Հայտի ձեվակերպումը եվ ներկայացումը

 

I. Հայտի ներկայացումը

 

Հայտի ներկայացման իրավունք ունեցող անձինք

 

1. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն հայտի ներկայացման իրավունք ունեն անձինք, որոնք գտնվում են հայտում նշված աշխարհագրական տեղանքում և արտադրում են ապրանք և (կամ) մատուցում ծառայություն, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով;

Հայտի ներկայացման իրավունք ունեն նաև սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները և տվյալ ապրանքի արտադրությանն առնչություն ունեցող այլ իրավասու մարմիններ:

 

Հայտի ներկայացման ընթացակարգը

 

2. Հայտատուն կարող է հայտը ներկայացնել անձամբ, իր ներկայացուցչի կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով: Ընդ որում, օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն որպես հայտատու կարող են հանդես գալ մեկ կամ մի քանի անձ:

Օտարերկրյա իրավաբանական անձինք տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունք ստանալու հետ կապված գործերը վարում են Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ սահմանված չէ:

Հայտը Գործակալություն ներկայացվում է անմիջականորեն կամ փոստով:

 

II. Տեղանվան գրանցման եվ (կամ) օգտագործման իրավունքի հայտ

 

Տեղանուն

 

3. Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն ապրանքի ծագման տեղանունը երկրի, բնակավայրի, տեղանքի կամ աշխարհագրական այլ օբյեկտի (այսուհետ` աշխարհագրական օբյեկտ) անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

Որպես ապրանքի ծագման տեղանուն կարող է գրանցվել աշխարհագրական օբյեկտի պաշտոնական անվանումը, աշխարհագրական օբյեկտի պատմական անվանումը կամ դրանցով կազմված այլ անվանում:

Որպես ապրանքի ծագման տեղանուն գրանցվող անվանումը լրացուցիչ կարող է ներառել ապրանքի տեսակային նշումը, օրինակ` Արթիկի տուֆ (Արթիկտուֆ) կամ Իջևանյան գորգ, ինչպես նաև մտացածին բառ, որոնք առանձին իրավական պահպանության ենթակա չեն:

Տեղանուն չի համարվում այն անվանումը, որը լինելով կամ իր մեջ բովանդակելով աշխարհագրական օբյեկտի անվանում, Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր գործածության մեջ է մտել որպես արտադրության տեղի հետ չկապված որոշակի տեսակի ապրանքի արտահայտչամիջոց, օրինակ` պանիր շվեյցարական կամ պանիր եղեգնաձորի:

 

Հայտի տեսակները, դրան ներկայացվող պահանջները եվ կազմը

 

4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան կարող են լինել երեք տեսակի հայտեր` ապրանքի ծագման տեղանվան գրանցման հայտ, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտ, ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի հայտ:

5. Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ տեղանվան և պարունակի`

ա) դիմում տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռման մասին (այսուհետ` դիմում), որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն).

բ) հայտարկվող տեղանունը.

գ) այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռումը` նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական օբյեկտի) անվանումը.

դ) փաստաթղթեր, որոնք հստակ նույնականացնում են աշխարհագրական օբյեկտի սահմանները, որի նկատմամբ կիրառվում է տեղանունը.

ե) ապրանքի (անհրաժեշտության դեպքում` նաև հանքանյութի) յուրահատկությունների նկարագրությունը (ֆիզիկական, քիմիական, մանրէաբանական և (կամ) օրագանոլեպտիկ հիմնական բնութագրերը).

զ) անհրաժեշտության դեպքում` ապրանքի արտադրության տեղական յուրահատուկ եղանակի նկարագրությունը.

է) տեղանվան հետ կապված յուրահատուկ մակնշման մանրամասերը:

 

Հայտին կցվող փաստաթղթերը

 

6. Հայտին կցվում են`

1) Հայաստանի Հանրապետության հայտատուների կողմից` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

Եթե հայտատուի կողմից տեղանվան օգտագործումը պայմանավորված է օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված հիմքերով, ապա հայտին կցվում են տվյալ տեղանվամբ նշվող ապրանքի ձեռքբերման հիմքերը, ինչպես նաև տեղեկանք համապատասխան իրավասու մարմնից այն մասին, որ հայտատուի կողմից թողարկվող ապրանքի բնութագրերը չեն փոփոխվել և համապատասխանում են տեղանվամբ նշվող ապրանքի բնութագրերին.

2) օտարերկրյա հայտատուների կողմից` ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը (պատշաճ ձևով վավերացված պատճենը).

3) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ բանկային հանձնարարագիրը (բնօրինակը).

4) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով (լիազորագրի օրինակելի ձևը կցվում է, Հավելված 1):

Գործակալություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում ձևակերպվող լիազորագիրը կարող է տրվել հասարակ գրավոր ձևով, առանց նոտարական վավերացման:

Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի լիազորագիրը, որը ներկայացնում է մշտապես ՀՀ սահմաններից դուրս բնակվող անհատ ձեռնարկատերերի կամ օտարերկրյա իրավաբանական անձանց շահերը, կարող է տրվել ինչպես այդ անձանց կողմից, այնպես էլ նրանց կողմից լիազորված արտոնագրային հավատարմատարի կողմից, եթե վերջիններս ունեն վերալիազորման իրավունք:

Լիազորագիրը պետք է բավարարի հետևյալ պայմաններին`

ա) լիազորագիրն ստորագրվում է լիազորող անձի կողմից. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` ՔՕ) 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ` այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ: Եթե այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը, նախատեսված է այլ բան, ապա կիրառվում են ՔՕ 1282-րդ հոդվածի դրույթները.

բ) լիազորագիրը տրվում է Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարին.

գ) լիազորագրում պետք է նշվեն արտոնագրային հավատարմատարի իրավասությունների շրջանակները.

դ) լիազորագրում պետք է նշվի դրա կատարման թվականը, առանց որի այն առոչինչ է:

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է կատարման թվականից մեկ տարվա ընթացքում:

Արտասահմանում կատարված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը ուժը պահպանում է մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:

Եթե լիազորագիրը տրվում է հայտատուի կողմից լիազորված հավատարմատարի կողմից (վերալիազորում), ապա այն պետք է վավերացվի նոտարական կարգով: Այս դեպքում վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա տրված է:

Եթե լիազորագիրը տրված է մի քանի արտոնագրային հավատարմատարի անունով, ապա տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունք ստանալու հետ կապված գործերը կարող է վարել նրանցից յուրաքանչյուրը:

Արտոնագրային հավատարմատարի կողմից լիազորագրում նշված իրավասությունների շրջանակներում կատարված ցանկացած գործողություն գնահատվում է որպես հայտատուի կողմից կատարված գործողություն:

 

Հայտի ներկայացնելը

 

7. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

8. Հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` տպագրված:

 

III. Հայտի բովանդակությունը

 

9. Հայտը ներկայացվում է սույն կարգին կցված ձևաթղթի տեսքով (Ձև 2):

Եթե որևէ տեղեկություն հնարավոր չէ տեղավորել համապատասխան սյունակում, ապա այն տրվում է լրացուցիչ թերթի վրա` հայտի համապատասխան սյունակում կատարելով «տես լրացուցիչ թերթի վրա» գրառումը:

Տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու դեպքում հայտի անվանման մեջ «կամ տեղանվան օգտագործման» բառերը ընդգծվում են:

 

Հայտի դիմումը

 

10. 730 ծածկագրով սյունակում տրվում են տեղեկություններ հայտատուի մասին` նրա լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը և հայտատուի երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3 ստանդարտի:

Հաջորդ սյունակում նշվում են հայտատուի(ների) փոստային հասցեն(ները), նամակագրության հասցեն, ինչպես նաև հեռախոսի և ֆաքսի համարները:

11. Որպես նամակագրության հասցե նշվում է` ՀՀ հայտատու` իրավաբանական անձի գտնվելու վայրը, հայտատու` ֆիզիկական անձի բնակության վայրը, կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի հասցեն, կամ որևէ հասցե ՀՀ տարածքում:

12. 740 ծածկագրով, որը լրացվում է, եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով, տրվում են տեղեկություններ նրա մասին` անունը, ազգանունը և Գործակալությունում նրա գրանցման համարը:

13. 540 ծածկագրով հայերեն մեծատառերով նշվում է հայտարկվող տեղանունը:

14. 510 ծածկագրով նշվում է այն ապրանքի տեսակը կամ կոնկրետ ապրանքը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը:

15. 841 ծածկագրով նշվում է տվյալ ապրանքի ծագման երկրի լրիվ անվանումը:

«Արտադրման վայրը» սյունակում նշվում են աշխարհագրական օբյեկտի սահմանները, որի համար բնորոշ են տվյալ ապրանքի առանձնահատկությունները:

Այս սյունակին հաջորդող երեք սյունակները հայտատուն չի լրացնում:

16. «Ապրանքի առանձնահատկությունների նկարագրությունը» սյունակում նշվում են տվյալ ապրանքին բնորոշ հատկությունները, հատկապես այն առանձնահատկությունները, որոնցով տվյալ ապրանքը հիմնականում տարբերվում է մնացած նույնատիպ ապրանքներից:

 

Կցվող փաստաթղթերի ցանկը

 

17. Նշված սյունակը լրացվում է համապատասխան վանդակում «X» նշան դնելով, նշելով կցվող փաստաթղթերից յուրաքանչյուրի օրինակների և թերթերի քանակը: Չնախատեսված այլ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում հայտի ձևաթղթում նշվում է դրանց ճշգրիտ նշանակությունը:

Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքը պետք է հաստատի, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով: Արտադրանքի առանձնահատկություններին վերաբերող մասով տեղեկանքը պետք է հիմնված լինի մասնագիտացված կազմակերպության տված եզրակացության վրա և պարունակի այդպիսի եզրակացություն:

Այն հայտատուները, որոնք չեն գտնվում տվյալ տեղանքում, ներկայացնում են նաև պայմանագիր տվյալ ապրանքի ձեռքբերման և տնտեսական շրջանառության մեջ մտցնելու մասին:

Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերության համաձայն, որպես ապրանքի ձեռքբերումը հիմնավորող փաստաթուղթ կցվում է այդ մասին համապատասխան պայմանագրի վավերացված պատճենը կամ այլ համանման փաստաթուղթ, իսկ որպես հայտատուի կողմից արտադրվող ապրանքի բնութագրերի համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ` համապատասխան իրավասու մարմնի, օրինակ` ստանդարտացման կամ ապրանքների որակի վերահսկողության հարցերով լիազորված մարմնի կողմից տրված եզրակացությունը:

Անհրաժեշտության դեպքում, երբ ապրանքի առանձնահատկությունները որոշվում են նրա քիմիական բաղադրությամբ և (կամ) ֆիզիկական հատկություններով (ներկայացվում են, օրինակ` հանքային ջրերի, քարերի և այլ բնական պաշարների), տեղեկանքին կցվում է ապրանքի նկատմամբ համապատասխան իրավասու մարմնի մասնագիտական եզրակացությունը (օրինակ` Հայպետստանդարտի տարածքային մարմինները, ՀՀ ԳԱԱ ԳՀԻ-ները, նախարարությունները և այլն), որը կհավաստի ապրանքի առանձնահատկությունները:

Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն որպես ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման օտարերկրյա հայտատուի իրավունքը հաստատող փաստաթուղթ ներկայացվում է տվյալ երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված վկայագիրը, հավաստագիրը կամ այլ համարժեք փաստաթուղթը (վավերացված պատճենը):

 

Ստորագրություն

 

18. Հայտի «ստորագրություն» սյունակը լրացվում է` նշելով ստորագրության թվականը:

Հայտը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա հայտը ստորագրում է դրա ղեկավարը` նշելով իր անունը (անվան առաջին տառը) և ազգանունը, պաշտոնը: Ստորագրությունը վավերացվում է հայտատուի կնիքով:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը ստորագրվում է նրա կողմից: Բոլոր ստորագրությունների կողքին նշվում է ստորագրող անձի անունը (առաջին տառը) և ազգանունը: Հայտին կցվող լրացուցիչ թերթերը ևս ստորագրվում են նույն կարգով:

 

Մ Ա Ս  II

 

Տեղանվան գրանցման եվ օգտագործման իրավունքի հայտով գործավարությունը

 

IV. Ներկայացուցչի նշանակումը

 

19. Տեղանվան հայտով գործերը վարելու և հայտի քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` նրան տալով սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան ձևակերպված լիազորագիր:

Օտարերկրյա անձինք տեղանվան գրանցման հետ կապված գործերը վարում են միայն Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Այլ հայտատուների համար որպես ներկայացուցիչ նշվում է ինչպես արտոնագրային հավատարմատար, այնպես էլ այլ անձ:

Լիազորագիրը ներկայացվում է հայտի հետ կամ գործավարության ընթացքում, որը կցվում է հայտին:

Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործողությունները համարվում են անվավեր և փորձաքննության ընթացքում հաշվի չեն առնվում:

Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ Գործակալության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը:

Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:

Լիազորագրով տրված լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից Գործակալություն ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):

 

V. Գործակալության հետ գրագրությունը

 

20. Գրագրությունը կատարվում է հայտատուի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով, յուրաքանչյուր հայտով առանձին:

Հայտ ներկայացնելուց հետո Գործակալություն ուղարկվող նյութերում, որոնք ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, նշվում է հայտի համարը:

Եթե ներկայացված նյութերում նշված չէ հայտի համարը և այլ կերպ հնարավոր չէ այն պարզել, ապա դրանք հետ են վերադարձվում առանց քննարկման:

21. Հայտի քննարկման ընթացքում ուղարկվող նյութերը ներկայացվում են օրենքով սահմանված երկամսյա ժամկետում: Եթե ժամկետը արտահայտված է «ընթացքում...» բառով, իսկ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա դրա ավարտը համարվում է հանգստյան օրվան հաջորդող աշխատանքային օրը: Եթե ժամկետի ավարտը վերջանում է այնպիսի ամսում, որում չկա համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը:

22. Եթե գրագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, ապա Գործակալության գրության (հարցման, որոշման և այլն) հետ կապված նյութերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է ներկայացուցչի կողմից նյութերի ստացման օրվանից:

Եթե Գործակալության կողմից փոստային համակարգով պատվերով առաքված նյութերը հայտատուին չեն հասնում նրա հասցեի փոփոխության պատճառով, ինչի մասին հայտատուն ժամանակին տեղյակ չի պահել Գործակալությանը, ապա նշված նյութերը համարվում են հայտատուին հանձնված այն օրը, երբ առաքումն իրականացնող մարմինը պարզել և Գործակալություն վերադարձվող նյութերի վրա գրառում է կատարել հայտատուի հասցեի փոփոխության մասին:

23. Գործակալությունում գործավարությունն իրականացվում է հայերեն: Հայտատուի կողմից այլ լեզվով ներկայացված նյութին կցվում է դրա հայերեն թարգմանությունը:

 

VI. Հայտի մեջ լրացումներ, ճշգրտումներ, ուղղումներ եվ փոփոխություններ կատարելը

 

24. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հայտատուն իրավունք ունի փորձաքննության ընթացքում, մինչև հայտի վերաբերյալ որոշման ընդունումը, լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում, որոնք թվարկված են Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում:

Հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարվում են հայտատուի գրավոր դիմումի համաձայն: Դիմումը քննարկման չընդունելու դեպքում, համապատասխան հիմնավորմամբ, Գործակալությունն այդ մասին ծանուցում է հայտատուին: Դիմումը քննարկման ընդունելու դեպքում ներկայացված նյութերը հաշվի են առնվում Գործակալության կողմից և տեղ են գտնում նրա հետագա որոշումներում:

Դիմումին կցվում է հայտի նյութերում փոփոխություններ կատարելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն: Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Նշված ժամկետում այդ գումարը չվճարելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն: Այս դեպքում վճարված գումարը սահմանված կարգով վերադարձվում է հայտատուին կամ վերջինիս կողմից օգտագործվում է Գործակալության կողմից որևէ այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություն կատարելու համար:

Եթե լրացուցիչ նյութերը փոփոխում են գրանցման ներկայացված տեղանունն ըստ էության, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ, ինչի մասին, համապատասխան հիմնավորմամբ, ծանուցվում է հայտատուն:

25. Հայտատուի անվանման փոփոխության դեպքում ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթ:

26. Հայտատուի ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերը ստուգվում են սույն կարգի 72-73-րդ կետերին համապատասխան:

 

VII. Հայտի փաստաթղթերին ծանոթանալը

 

27. Հայտատուն (նրա ներկայացուցիչը) իրավունք ունի ծանոթանալու իր կողմից ներկայացված հայտին և դրան վերաբերող փաստաթղթերին ինչպես Գործակալությունում` Բաժնի հետ նախօրոք համաձայնեցնելով օրը և ժամը, այնպես էլ դրանց պատճենները պահանջելու միջոցով: Պատճենները տրվում են հայտատուին` օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:

 

VIII. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ

 

28. Հայտի հետ կապված հարցերի քննարկումն անցկացվում է հայտատուի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ այն դեպքերում, երբ փորձաքննության համար տեղանվան, ապրանքի` աշխարհագրական օբյեկտից և (կամ) մարդկային գործոններից կախված առանձնահատկությունների ճշգրտման հարցերում անհրաժեշտ է հստակեցնել հայտատուի և փորձաքննության (բաժնի) դիրքորոշումները, եթե դրանք հնարավոր կամ նպատակահարմար չէ հստակեցնել համապատասխան հարցման միջոցով:

Այդպիսի քննարկումն անցկացվում է Գործակալության առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով, երբ երկու կողմերն էլ ծանոթացել են այդ հարցերին: Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել հարցման մեջ, որտեղ լրացուցիչ նշվում է համատեղ քննարկման անհրաժեշտությունը, իսկ հայտատուի հարցերը` համատեղ քննարկում անցկացնելու մասին դիմումի մեջ:

Հարցմանը հայտատուն պատասխանում է Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն, անկախ նրանից` մտադիր է մասնակցել հայտի քննարկմանը, թե ոչ:

Հայտի քննարկման օրն ու ժամը նախօրոք համաձայնեցվում է: Հանգամանքների փոփոխության դեպքում այն կողմը, որը հնարավորություն չունի նշանակված ժամին մասնակցելու հայտի քննարկմանը, անհապաղ այդ մասին տեղեկացնում է մյուս կողմին:

Եթե Գործակալությունը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են վաղաժամ կամ ոչ նպատակահարմար, Գործակալության առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել:

Հայտատուի ներկայացուցիչը կարող է մասնակցել հայտի քննարկմանը սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետի և 19-րդ կետի պայմանները պահպանելու դեպքում:

 

IX. Պահանջված նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը

 

29. Օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, հայտատուի գրավոր դիմումի համաձայն, Գործակալության հարցմամբ պահանջված նյութերի ներկայացման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով:

Դիմումին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

30. Լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

31. Ժամկետի երկարաձգման մասին դիմումի մեջ նշվում է, թե ինչքան ժամանակով է խնդրարկվում ժամկետի երկարաձգումը, որը չի կարող 6 ամսից ավելի լինել: Դիմումի մեջ նման նշում չլինելու դեպքում ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուն ծանուցվում է:

32. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումն ստացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, կամ չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Այդ ժամկետում նշված գումարը չվճարելու դեպքում պահանջված նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում:

Այս դեպքերում հայտատուն ծանուցվում է դիմումը քննարկման չընդունվելու և իր խնդրանքը մերժելու մասին:

 

X. Բաց թողնված ժամկետների վերականգնումը

 

33. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վերականգնվում են հայտատուի կողմից բաց թողնված հետևյալ ժամկետները`

1. փորձաքննության հարցմամբ լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետը.

2. մերժման մասին որոշման դեմ առարկություն ներկայացնելու ժամկետը.

3. փորձաքննության ցանկացած որոշման դեմ բողոք ներկայացնելու ժամկետը:

34. Գործակալությունը հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, հայտատուի ներկայացրած դիմումի համաձայն, որին կցվում է սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

35. Առանց պետական տուրքի վճարման անդորրագրի ներկայացված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

36. Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին հայտատուն ծանուցվում է:

 

XI. Հայտի հետկանչումը

 

37. Օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն հայտատուի դիմումի հիման վրա հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում: Դիմումը կարող է ներկայացվել մինչև տեղանվան գրանցումը: Հայտը համարվում է հետ կանչված` այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականից:

38. Հետ կանչված հայտով գործավարությունը դադարեցվում է, իրավաբանական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի կատարվում (փորձաքննություն չի կատարվում, տեղանունը չի գրանցվում, տեղանվան օգտագործման իրավունք չի տրվում): Այլ հայտերի փորձաքննության ընթացքում հետ կանչված հայտը հաշվի չի առնվում:

39. Սույն կարգի 38-րդ կետի դրույթները գործում են նաև այն հայտերի նկատմամբ, որոնք օրենքով սահմանված կարգով համարվել են հետ կանչված: Ընդ որում, այդպիսի հայտի հետկանչման թվականը որոշվում է այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականով, եթե ծանուցագրի մեջ այլ թվական նշված չէ: Ծանուցագրի մեջ նշվում են համապատասխան հետկանչման հիմքերը:

 

Մ Ա Ս  III

 

Հայտի քննարկումը Գործակալությունում

 

XII. Նախնական փորձաքննություն

 

Ներկայացված հայտի գրանցումը

 

40. Գործակալություն ներկայացված հայտին, որին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, տրվում է գրանցման համար, եթե հայտում նշված են առնվազն հայտատուն և նրա հասցեն, ապրանքի ծագման տեղանունը, որի գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքը խնդրարկվում է, այն ապրանքը, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով, ինչպես նաև ապրանքի առանձնահատկությունները: Եթե հայտում բացակայում է նշված տվյալներից որևէ մեկը, կամ հայտին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ եթե հայտը ներկայացված է այլ լեզվով, ինչը նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրով, ապա ներկայացված հայտը քննարկման չի ընդունվում և վերադարձվում է հայտատուին` պահպանելով դրա պատճենը:

Գրանցված հայտը վերադարձման ենթակա չէ:

 

Նախնական փորձաքննության ժամկետները

 

41. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է այն ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հայտատուին հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

 

Նախնական փորձաքննության խնդիրները

 

42. Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, նախնական փորձաքննության խնդիրն է ստուգել հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին: Դրա արդյունքների հիման վրա որոշում է կայացվում հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին:

 

Նախնական փորձաքննության բովանդակությունը

 

43. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ նյութերի և տվյալների առկայությունն ու սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը`

1) դիմումը տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի ընձեռման մասին, որում նշվում են հայտատուն (հայտատուները) և նրա (նրանց) գտնվելու կամ բնակության վայրը.

2) հայտատուի(ների) անվան (անվանման) ու հասցեի(ների) նշումը.

3) հայտարկվող տեղանունը.

4) այն ապրանքի նշումը, որի նշման համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի ընձեռումը.

5) ապրանքի առանձնահատկությունները.

6) արտոնագրային հավատարմատարի կամ հայտատուի այլ ներկայացուցչի (եթե այդպիսիք կան) անունը և հասցեն.

7) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

8) արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը.

9) Հայաստանի Հանրապետության հայտատուի համար` սույն կարգի 17-րդ կետին համապատասխան տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.

10) օտարերկրյա հայտատուի համար` ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.

11) հայտին կցված այլ լեզվով ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը:

44. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է սույն կարգի 43-րդ կետում նշված տեղեկությունների և փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև նույն կետի 1., 2., 3., 4., 5., 7 ենթակետերում նշված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին:

45. Հայտին կցված այլ լեզվով փաստաթղթերը, մինչև դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնելը, համարվում են չներկայացված:

46. Սույն կարգի 43-րդ կետի 6., 9., 10. ենթակետերում թվարկված տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի բացակայությունը կամ սույն կարգին դրանց անհամապատասխանությունը չի կարող արգելք հանդիսանալ հայտը քննարկման ընդունելու և հայտի ներկայացման թվականը սահմանելու համար:

47. Նախնական փորձաքննության փուլում հայտում ոչ ճիշտ ձևակերպված նյութեր և (կամ) տեղեկություններ հայտնաբերելու և (կամ) փաստաթղթերի բացակայության դեպքում, հայտը քննարկման ընդունելու մասին որոշմամբ հայտատուն ծանուցվում է նաև դրանց ներկայացման և (կամ) ճշգրտման անհրաժեշտության մասին:

 

Պետական տուրքի վճարման ստուգումը

 

48. Ներկայացված փաստաթղթերում ստուգվում է հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Անդորրագրի բացակայության դեպքում հայտը քննարկման չի ընդունվում:

Եթե ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` անդորրագրի բնօրինակը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Եթե անդորրագիրը ներկայացվել է, սակայն վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ:

Երկու ամսվա ընթացքում նշված գումարի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Հայտում բացակայող կամ ուղղված նյութեր ներկայացնելու մասին հարցումը

 

49. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է սույն կարգով նախատեսված պահանջների խախտմամբ, հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ի հայտ բերված խախտումներն ուղղելու կամ բացակայող տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ:

50. Հարցման հիմք հանդիսանում են`

1. հայտի նյութերում սույն կարգի 43-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 7., 8 ենթակետերում նշված փաստաթղթերում բացակայող տեղեկությունները.

2. պետական տուրքի վճարման անդորրագրի մեջ այն տեղեկության բացակայությունը, որ պետական տուրքը վճարված է համապատասխան հաշվի համարին.

3. վճարված պետական տուրքի գումարի անհամապատասխանությունը սահմանված չափերին:

51. Սույն կարգի 43-րդ կետի 6., 9., 10. ենթակետերում նշված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը պահանջելու համար նախնական փորձաքննության փուլում հայտատուին հարցում չի ուղարկվում, եթե դա միակ հիմքն է հարցման համար:

52. Սույն կարգի 50-րդ կետին համապատասխան ուղարկված հարցումը սահմանված ժամկետում փորձաքննության հարցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Հայտը քննարկման ընդունելու մասին որոշումը

 

53. Օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի սահմանված պահանջներին հայտի համապատասխանության, ինչպես նաև հարցմանը համապատասխան պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում, հայտատուին ուղարկվում է տեղեկանք հայտը քննարկման ընդունելու մասին` նշելով նաև հայտի ստացման թվականը:

54. Հայտը քննարկման ընդունելու մասին տեղեկանքով հայտատուն կարող է ծանուցվել օրենքով և սույն կարգով նախատեսված այլ տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին:

 

Հայտը քննարկման չընդունելու մասին որոշումը

 

55. Եթե փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած նյութերը չեն պարունակում պահանջված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը, ապա որոշում է կայացվում հայտը քննարկման չընդունելու մասին` բերելով անհրաժեշտ հիմնավորումներ:

Այդպիսի հիմք հանդիսանում է`

1. անվանումը որպես ապրանքի ծագման տեղանուն գրանցելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին դիմումի բացակայությունը.

2. հայտում հայտատուի անվան (լրիվ անվանման) բացակայությունը և (կամ) դրա անհամապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին.

3. հայտում այն ապրանքի նշման բացակայությունը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքը.

4. ապրանքի արտադրության վայրի (աշխարհագրական օբյեկտի սահմանների) նշման բացակայությունը.

5. հայտում ապրանքի առանձնահատկությունների նկարագրության բացակայությունը.

6. սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի բացակայությունը:

 

XIII. Հայտարկված տեղանվան փորձաքննությունը

 

Հայտարկված տեղանվան փորձաքննության խնդիրները

 

56. Օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն հայտարկված տեղանվան փորձաքննության ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը օրենքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

57. Փորձաքննության արդյունքներով որոշում է կայացվում տեղանվան գրանցման և դրա օգտագործման իրավունք տալու, կամ տեղանվան գրանցման և (կամ) դրա օգտագործման իրավունք չտալու, կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու կամ չտալու մասին:

 

Հայտարկված տեղանվան փորձաքննության բովանդակությունը

 

58. Քննարկման ընդունված հայտերով նախնական փորձաքննության ավարտից հետո անցկացվում է հայտարկվող տեղանվան փորձաքննություն:

Հայտարկված տեղանվան փորձաքննության ընթացքում ստուգվում է`

1. հայտի նյութերի համապատասխանությունը սույն կարգի 4-18-րդ կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ այն նյութերի, որոնք ստուգվում են նախնական փորձաքննության ընթացքում (կարգի 43-47-րդ կետեր).

2. հայտարկված տեղանվան համապատասխանությունը օրենքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

3. տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված այն տեղեկանքի առկայությունը, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.

4. ապրանքի առանձնահատկությունների նկարագրության համապատասխանությունը պետական գրանցամատյանում նշված տվյալներին, եթե խնդրարկվում է տեղանվան օգտագործման իրավունք:

Սույն կետի 2-րդ պարբերության 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն ստուգման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կարևոր հանգամանքը` Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն տեղանունը երկրի, բնակավայրի կամ աշխարհագրական օբյեկտի անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով: Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել «ապրանք» հասկացության վրա, նկատի ունենալով, որ այն որոշակի սպառողական հատկություններով օժտված իր կամ առարկա է, որը որոշակի արժեքով մտցված է տնտեսական շրջանառության մեջ:

Վերոհիշյալի կապակցությամբ օրենքի 30-րդ հոդվածը պետք է տարածվի առաջին անգամ տնտեսական շրջանառության մեջ մտցվող ապրանքի վրա, այսինքն այն ապրանքի, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխան տեղանվան օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանքային ջրերի համար աշխարհագրական օբյեկտում գտնվող են համարվում նաև տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս գտնվող այն սուբյեկտները, որոնք հանքային ջուրը ստացիոնար խողովակաշարով անմիջականորեն վերցնում են համապատասխան հորատանցքից:

 

Ապրանքի ծագման տեղանվանը հայտարկված անվանման համապատասխանության ստուգումը

 

59. Օրենքի 30-րդ հոդվածով ապրանքի ծագման տեղանվան նկատմամբ սահմանված պահանջներին հայտարկված անվանման համապատասխանությունը որոշելու համար ստուգվում է`

1. հայտարկված անվանման համապատասխանությունը օբյեկտի ժամանակակից պաշտոնական կամ պատմական անվանմանը, հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջները.

2. աշխարհագրական օբյեկտի գտնվելու մասին տեղեկությունները, որի սահմանները նշված են հայտում.

3. հայտի ներկայացման թվականի դրությամբ աշխարհագրական օբյեկտի անվանման գոյությունը, որը իրոք օգտագործվում է ապրանքի անհատականացման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով այն դեպքում, երբ տեղանունը նախկինում կիրառվել է ապրանքի անհատականացման համար, բայց ժամանակի ընթացքում կորցրել է ապրանքի իսկական ծագման վայրը և առանձնահատկությունները նշելու կարողությունը, այն համարվում է Հայաստանի Հանրապետությունում որոշակի տեսակի ապրանք բնորոշող, համընդհանուր գործածության մեջ մտած բառ, որը կապ չունի ապրանքի արտադրման տեղի հետ.

4. այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի ընձեռումը կամ գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի ընձեռումը` նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական օբյեկտի սահմանների) անվանումը.

5. ապրանքի առանձնահատկությունների նկարագրության առկայությունը և դրա համապատասխանությունը տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքին:

 

Տեղական ինքնակառավարման մարմնի (իրավասու մարմնի) տեղեկանքի ստուգումը

 

60. Տեղական ինքնակառավարման (իրավասու) մարմնի տեղեկանքի բովանդակության ստուգմամբ պարզվում է այն տեղեկությունների առկայությունը, որոնք հաստատում են`

1. հայտատուի այն օբյեկտում գտնվելը, որի անվանումը հայտարկվել է որպես ապրանքի ծագման տեղանուն.

2. հայտատուի կողմից հայտում նշված ապրանքի արտադրությունը այն օբյեկտում, որի անվանումը հայտարկվել է որպես ապրանքի ծագման տեղանուն.

3. հայտատուի կողմից արտադրվող ապրանքի այն առանձնահատկությունները, որոնք բացառապես կամ հիմնականում պայմանավորված են հայտում նշված օբյեկտին բնորոշ բնական պայմաններով և (կամ) մարդկային գործոններով.

4. այն դեպքում, երբ հայտը ներկայացվել է սույն կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունում նշված անձանց կողմից, այսինքն այնպիսի սուբյեկտների կողմից, որոնք տվյալ ապրանքի արտադրությամբ չեն զբաղվում, օրինակ` սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կամ այլ կազմակերպությունները, տվյալ ապրանքի արտադրությանն առնչություն ունեցող որոշ մարմիններ, որոնք իրավասու են տալ տվյալ ապրանքի արտադրության լիցենզիա, և (կամ) վերահսկել տնտեսական շրջանառության մեջ դրված ապրանքների որակը, տնտեսական մրցակցության հետ կապված հարցերը և այլն, հայտը կարող է վերաբերել միայն տեղանվան գրանցմանը: Այս դեպքում, վերը նշված տեղեկանքում պետք է նշված լինի այն աշխարհագրական օբյեկտի անվանումը, որտեղ իրականացվում է տվյալ տեղանվամբ նշվող ապրանքի արտադրությունը և դրա վարչատարածքային սահմանները, ինչպես նաև ապրանքի` տվյալ տեղանվանը բնորոշ բնական պայմաններով և (կամ) մարդկային գործոններով պայմանավորված առանձնահատկությունները:

 

Հարցում լրացուցիչ նյութեր ներկայացնելու մասին

 

61. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան փորձաքննության ընթացքում Գործակալությունը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, եթե առանց այդ նյութերի փորձաքննության անցկացումն անհնար է:

Մասնավորապես, հարցման հիմք կարող են ծառայել հետևյալ հանգամանքները`

1. հայտարկված անվանման ճշգրտման անհրաժեշտությունը.

2. սույն կարգի 5-րդ կետում և 17-րդ կետի 2-4-րդ պարբերություններում նշված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը.

3. այն ապրանքի տեսակի ճշգրտման անհրաժեշտությունը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքը.

4. ապրանքի արտադրման վայրի ճշգրտման անհրաժեշտությունը.

5. ապրանքի առանձնահատկությունների նկարագրության ճշգրտման անհրաժեշտությունը.

6. իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքում բերված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտությունը:

Հայտի քննարկման ընթացքում առաջացած այլ բնույթի հարցերը, առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներառվել վերոհիշյալ հարցումների մեջ, իսկ դրանց բացակայության դեպքում` ձևակերպվել առանձին գրության տեսքով:

62. Հարցման կամ գրության մեջ բերված փորձաքննության կարծիքը պետք է լինի հիմնավորված, մասնավորապես` օրենքից, սույն կարգից կամ այլ նորմատիվ փաստաթղթերից վկայակոչումներով:

63. Եթե փորձաքննության ընթացքում հայտատուի ներկայացրած ցանկացած փաստաթղթի կամ տեղեկության հավաստիության նկատմամբ ծագում են հիմնավոր կասկածներ, փորձագետը հայտատուից պահանջում է անհրաժեշտ հիմնավորումներ:

64. Փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած լրացուցիչ նյութերը քննարկվում են սույն կարգի 72 և 73-րդ կետերին համապատասխան:

65. Սահմանված ժամկետում փորձաքննության հարցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում, հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Տեղանվան գրանցման եվ օգտագործման իրավունք տալու մասին որոշումը

 

66. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը համապատասխանում է օրենքի 30-րդ հոդվածի պահանջներին և այն դեռևս գրանցված չէ պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում տեղանունը գրանցելու և հայտատուին դրա օգտագործման իրավունք տալու մասին:

67. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը համապատասխանում է օրենքի 30-րդ հոդվածի պահանջներին և այն գրանցված է պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում հայտատուին դրա օգտագործման իրավունք տալու մասին:

68. Սույն կարգի 66-67-րդ կետերի համաձայն կայացված որոշումներում նշվում են հետևյալ տեղեկությունները`

1. ապրանքի ծագման գրանցվող տեղանունը կամ արդեն գրանցված տեղանունը, որի օգտագործման իրավունքը ընձեռվում է հայտատուին.

2. տեղանվան օգտագործման իրավունք ստացող անձի(անց) մասին տեղեկություններ.

3. հայտի ստացման թվականը, որը համարվում է վկայականի գործողության ժամկետի սկիզբը.

4. ապրանքի տեսակը և առանձնահատկությունների նկարագրությունը, որի նշման համար գրանցված է տեղանունը:

 

Տեղանվան գրանցումը եվ օգտագործման իրավունք տալը մերժելու մասին որոշումը

 

69. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը չի համապատասխանում օրենքի 30-րդ հոդվածի առնվազն մեկ պահանջին և դեռևս գրանցված չէ պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում տեղանվան գրանցումը և հայտատուին դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին:

70. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը չի համապատասխանում օրենքի 30-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի 3-4-րդ կետերի առնվազն մեկ պահանջի և գրանցված է պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում հայտատուին տեղանվան օգտագործման իրավունք չտալու մասին:

71. Սույն կարգի 69-70-րդ կետերի համաձայն կայացված որոշումներում բերվում են համապատասխան հիմքեր, մասնավորապես` օրենքից, սույն կարգից կամ այլ նորմատիվ փաստաթղթերից վկայակոչումներով:

Տեղանվան գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև նշված ժամկետի ավարտը:

 

XIV. Լրացուցիչ նյութերի ստուգումը

 

72. Գործակալության հարցման հիման վրա հայտատուի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու դեպքում ստուգվում է նշված նյութերի ներկայացման համար սահմանված ժամկետների պահպանումը:

Նշված նյութերը ներկայացվում են այդ մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայտատուի կողմից սահմանված ժամկետների պահպանումը ստուգելիս բաժինը առաջնորդվում է սույն կարգի 21-րդ կետով:

Եթե հայտատուն խախտել է սահմանված ժամկետը և սույն կարգի 29-32-րդ կետերին համապատասխան չի ներկայացրել դրա երկարաձգման խնդրագիր, կամ փորձաքննության հարցումը թողել է անպատասխան, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

73. Փորձաքննության հարցմանը համապատասխան կամ հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը քննարկման ընդունելու դեպքում ստուգվում է` արդյոք այդ նյութերը էապես չեն փոխում ներկայացված հայտը:

Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող, եթե փոփոխությունը վերաբերում է ապրանքի այն առանձնահատկության նշմանը, որը ըստ իրավասու մարմնի տված եզրակացության հատուկ չէ տվյալ ապրանքին կամ վերաբերում է այլ ապրանքի:

74. Եթե լրացուցիչ նյութերը ճանաչվել են հայտն ըստ էության փոփոխող, ապա մինչև գրանցման մասին կամ գրանցման մերժման մասին որոշում ընդունելը հայտատուն ծանուցվում է այն մասին, թե լրացուցիչ նյութերի որ տվյալներն են հիմք ծառայել փորձաքննության այդպիսի եզրակացության համար:

Մնացած տեղեկությունները փորձաքննության ընթացքում հաշվի են առնվում:

 

XV. Տեղանվան ստուգումը գրանցումը մերժելու հիմքերով

 

75. Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն որպես ապրանքի ծագման տեղանուն չի կարող գրանցվել այն անվանումը, որը`

1. գրանցման է ներկայացվել ոչ իրավասու անձանց կողմից.

2. չի համապատասխանում օրենքի 30-րդ հոդվածի պահանջներին.

3. նույնական կամ շփոթելու աստիճան նման է նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված տեղանվանը.

4. հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ բարեխիղճ մրցակցության (գործարար շրջանառության) սովորույթներին.

5. չի պահպանվում, պահպանությունը դադարեցվել է կամ գործածությունը չի թույլատրվում ծագման երկրում.

6. մոլորության մեջ է գցում հասարակությանը (սպառողին), մասնավորապես ապրանքի բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման վերաբերյալ հարցերում, նույնիսկ երբ տեղանունը բառացիորեն հավաստի է ապրանքի ծագման աշխարհագրական օբյեկտի իմաստով (նույնանուն տեղանունների դեպքում), բայց սպառողին տալիս է կեղծ պատկերացում, իբր ապրանքը ծագել է այլ աշխարհագրական օբյեկտից: Նույնանուն անվանումների դեպքում տեղանունը կարող է գրանցվել, եթե ապրանքի մակնշման վրա պարզ և տեսանելի արտահայտված է սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարր, օրինակ` ծագման երկրի կամ շրջանի անունը:

 

XVI. Փորձաքննության որոշման բողոքարկումը

 

76. Օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել Գործակալության բողոքարկման խորհուրդ: Բողոքը քննարկվում է Գործակալության կողմից սահմանված կարգով:

Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի դիմել դատարան:

Գործակալությունը օրենքի 33-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ կետերով և 34-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

 

XVII. Տեղանվան գրանցումը

 

77. Օրենքի 36-րդ հոդվածին համապատասխան սույն կարգի 66-68-րդ կետերի համաձայն կայացված որոշումների հիման վրա, սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո բաժինը 10-օրյա ժամկետում տեղանվան հայտը փոխանցում է Գործակալության պետական գրանցամատյանների բաժին` տեղանունը և (կամ) տված օգտագործման իրավունքի մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու համար:

Գործակալության պետական գրանցամատյանների բաժինը փոխանցված հայտով, այն ստանալու օրվանից 20-օրյա ժամկետում, տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունք տալու մասին որոշման հիման վրա տեղանունը և (կամ) գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին տեղեկությունները գրանցում է պետական գրանցամատյանում:

Օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, տեղանունը և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Գործակալության պետական գրանցամատյանների բաժինը տեղանվան օգտագործման վկայականը պատրաստում և հանձնում է հայտատուին:

 

Եզրափակիչ դրույթներ

 

XVIII. Նախորդ կանոնները

 

78. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելն ստացված հայտերով`

ա) նախնական փորձաքննությունն անցկացվում է նախորդ կանոններով.

բ) տեղանվան փորձաքննությունն անցկացվում է նախորդ կանոններով, եթե սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին նախնական փորձաքննությունն ավարտված է և հայտը քննարկման ընդունելու մասին տեղեկանքն ուղարկված է հայտատուին.

գ) տեղանվան փորձաքննությունն անցկացվում է սույն կարգի համաձայն, եթե նախնական փորձաքննությունը դեռևս ավարտված չէ:

 

Հավելված 1

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

 

POWER OF ATTORNEY


Սույն լիազորագիրը տրված է ________________
___________________________________
___________________________________
___________________________________
(հասցեն _____________________________
___________________________________
___________________________________
___________________________________)
ի դեմս գրանցված արտոնագրային
հավատարմատար(ներ)ի ___________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
առ այն, որ նա (նրանք) լիազորված է (են) ներկայացնել
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________


The power is granted to ___________________
___________________________________
___________________________________
___________________________________
(address _____________________________
___________________________________
___________________________________
___________________________________)
in the name of the registered patent
attorney(ies) __________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
that is hereby empowered to represent the interests օf
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
___________________________________
շահերը Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ձեռքբերման, պահպանության, գործողության մեջ պահելու հետ կապված բոլոր հարցերով: in all matters related to application for acquisition and protection of industrial property, rights in respect of rights օf objects within the territory օf the Republic of Armenia.


Լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով:

 


Effect of this Power is 3 years.

 

 

Կատարված է __________________________________________________
(տեղը)
Done in
(place)
Թվականը ________________________________________________________
Date
Լիազորող
Issuer
Անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________________
Name
Պաշտոնը _________________________________________________________
Position

Ստորագրություն
Signature
Առանց ընկերության կնիքի
վավեր չէ:

The power is not valid without
corporate seal or stamp.

 

 

Հավելված 2

 

Հ Ա Յ Տ


ապրանքի ծագման տեղանվան գրանցման
և (կամ) օգտագործման իրավունքի

Հայաստանի Հանրապետության մտավոր
սեփականության գործակալություն

 


Երևան 10, Գլխավոր պող.,
Կառավարական տուն, 3

Դ Ի Մ ՈՒ Մ

Ներկայացնելով նշված փաստաթղթերը, խնդրում եմ(ենք) որպես ապրանքի ծագման տեղանուն գրանցել հայտի մեջ նշված անվանումը և (կամ) տալ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական

 

730 Հայտատու(ներ)


(նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

Երկրի ծածկագիրն
ըստ ՄՍՀԿ ՍՏ 3
ստանդարտի

Հայտատուի(ների) փոստային հասցեն(ները)

 

Հեռախոս

Ֆաքս

Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը)

 

 

Հեռախոս

Ֆաքս

740   Արտոնագրային հավատարմատար (անունը, ազգանունը, գրանցման համարը)

 

 

Հեռախոս

Ֆաքս

540   Հայտարկվող տեղանունը

 

841 Ծագման երկիրը

 

510   Ապրանքի տեսակը կամ կոնկրետ ապրանքը`

 

Արտադրման վայրը (աշխարհագրական տեղանքի սահմանների նշումով)

 

 

 

 

 

 

 

220   Հայտի ներկայացման թվականը

 

Մտից N 210   Հայտի N

 

 

Ապրանքի առանձնահատկությունների նկարագրությունը`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կցվող փաստաթղթերի ցանկ

Թերթերի
քանակը

Օրինակ-
ների
քանակը

 c սահմանված տուրքի վճարման անդորրագիրը    
 c  տեղեկանք տեղական ինքնակառավարման մամնից    
 c օտարերկրյա հայտատուի համար ապրանքի ծագման երկրում իր տեղանվան իրավունքը հաստատող փաստաթուղթ    
 c հայտին կցված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը    

 c արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր)

   

 c այլ փաստաթղթեր (նշել)

 

   


Հայտատու

 


_______________/___/__
(անունը, ազգանունը, պաշտոնը)

 Կ.Տ. ___ _______________ թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան