Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.27/29(177) Հոդ.392
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2005

«Գրանցված» է

ՀՀ արդարադատության
նախարարության կողմից 
15 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10304334

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 9 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 198-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 130-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 945-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը) հաստատելու մասին» N 130-Ն հրամանում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովին` զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարը կազմելու նպատակով սույն հրամանով փոփոխության ենթարկված հարցերը համակարգչային ծրագրում ընդգրկել փոփոխությունների պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:

 

Կ. Ճշմարիտյան

 

 

Հավելված
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման
նախարարի 2004 թ. դեկտեմբերի 9-ի
N 198-Ն հրամանի

 

Փ Ո Փ Ո Խ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 Թ. ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 130-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

 

 Բաժին 1. Հրամանի հավելված 1

 

1. հրամանի հավելված 1-ի 1-ին բաժնի

ա) 52-րդ կետի 2) ենթակետում «Կոգովիտի» բառը փոխարինել «Այրարատի» բառով,

բ) 123-րդ կետի 2) ենթակետում «1938 թվականին» բառերը փոխարինել «1939 թվականին» բառերով,

գ) 137-րդ կետում «Վասպուրականի» բառը փոխարինել «Այրարատի» բառով,

2. հրամանի հավելված 1-ի 2-րդ բաժնի

ա) 30-րդ կետի 2) ենթակետում «Վանաձոր» բառը փոխարինել «Արտաշատ» բառով,

բ) 39-րդ կետում «պետական արգելոցը» բառերը փոխարինել «ազգային պարկը» բառերով,

գ) 78-րդ կետում «Մարց» բառը փոխարինել «Մուրց» բառով,

3. հրամանի հավելված 1-ի 3-րդ բաժնի 44-րդ կետի 2) ենթակետում «Ջրարփիի» բառը փոխարինել «Ջրափի» բառով,

4. հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի

ա) 43-րդ կետում «Արարատյան բնակարանի» բառերը փոխարինել «Արարատյան դաշտի բնակարանի» բառերով,

բ) 80-րդ կետի 1) ենթակետում «Չմշկիկ Սուլթանը» բառերը փոխարինել «Չմշկիկ Սուլթանի աղջիկը» բառերով,

5. հրամանի հավելված 1-ի 5-րդ բաժնի

ա) 17-րդ կետի 3) ենթակետում «սցիկը» բառը փոխարինել «սցինկը» բառով,

բ) 86 -րդ կետի 2) ենթակետում «65%» բառերը փոխարինել «60%» բառերով,

գ) 88 -րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,

դ) 89-րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,

6. հրամանի հավելված 1-ի 6-րդ բաժնի 40-րդ կետից հանել «ներկայացման» բառը,

7. հրամանի հավելված 1-ի 7-րդ բաժնի 2-րդ կետի 3) ենթակետում «Գևորգ Բաշինջաղյանը» բառերը փոխարինել «Արտաշես Հովսեփյանը» բառերով,

8. հրամանի հավելված 1-ի 8-րդ բաժնի 16-րդ կետի 1) ենթակետում «վախեցած է» բառը փոխարինել «զարմացած է» բառով,

9. հրամանի հավելված 1-ի 9-րդ բաժնի 29-րդ կետի 3) ենթակետում «շնչուղիների անցանելիությունը և բերանի խոռոչի պարունակության արտահոսքը» բառերը փոխարինել «երկու պատասխաններն էլ ճիշտ են» բառերով,

10. հրամանի հավելված 1-ի 10-րդ բաժնի 35-րդ կետի «կույսերից էր» բառերը փոխարինել «կույսերից չէր» բառերով,

11. հրամանի հավելված 1-ի 15-րդ բաժնի 20-րդ կետում «պաշտոնական» բառը փոխարինել «հանդիսավոր» բառով:

 

Բաժին 2. Հրամանի հավելված 2

 

1. հրամանի հավելված 2-ի 1-ին բաժնի 48-րդ կետում «Հսկիչ հանգույցի համար ո՞ր հանգույցը պարտադիր չէ» բառերը փոխարինել «Ո՞ր հանգույցի համար հսկիչ հանգույցը պարտադիր չէ» բառերով,

2. հրամանի հավելված 2-ի 2-րդ բաժնի

ա) 30-րդ կետի 2) ենթակետում «Վանաձոր» բառը փոխարինել «Արտաշատ» բառով,

բ) 39-րդ կետում «պետական արգելոցը» բառերը փոխարինել «ազգային պարկը» բառերով,

գ) 78-րդ կետում «Մարց» բառը փոխարինել «Մուրց» բառով,

3. հրամանի հավելված 2-ի 4-րդ բաժնի

ա) 17-րդ կետի 3) ենթակետում «սցիկը» բառը փոխարինել «սցինկը» բառով,

բ) 86-րդ կետի 2) ենթակետում «65%» բառերը փոխարինել «60%» բառերով,

գ) 88-րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,

դ) 89-րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,

4. հրամանի հավելված 2-ի 5-րդ բաժնի 16-րդ կետի 1) ենթակետում «վախեցած է» բառը փոխարինել «զարմացած է» բառով,

5. հրամանի հավելված 2-ի 6-րդ բաժնի 29-րդ կետի 3) ենթակետում «շնչուղիների անցանելիությունը և բերանի խոռոչի պարունակության արտահոսքը» բառերը փոխարինել «երկու պատասխաններն էլ ճիշտ են» բառերով,

6. հրամանի հավելված 2-ի 8-րդ բաժնի 20-րդ կետում «պաշտոնական» բառը փոխարինել «հանդիսավոր» բառով:

 

Բաժին 3. Հրամանի հավելվածների մի շարք կետեր ուժը կորցրած ճանաչելը

 

1. ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելված 1-ի` 1-ին բաժնի 114-րդ և 130-րդ կետերը, 2-րդ բաժնի 153-րդ կետը, 4-րդ բաժնի 71-րդ կետը, 5-րդ բաժնի 49-րդ կետը, 8-րդ բաժնի 28-րդ կետը, 9-րդ բաժնի 25-րդ կետը, 12-րդ բաժնի 22-րդ և 24-րդ կետերը, 15-րդ բաժնի 12-րդ կետը,

2. ուժը կորցրած ճանաչել հավելված 2-ի` 2-րդ բաժնի 153-րդ կետը, 4-րդ բաժնի 49-րդ կետը, 5-րդ բաժնի 28-րդ կետը, 6-րդ բաժնի 25-րդ կետը, 8-րդ բաժնի 12-րդ կետը: