310.0254.09.04.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
9 ապրիլի 1997 թ., N 254
Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման հետ հարցերի պարզաբանելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համատեղ պարզաբանումը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թումանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՅԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն պարզաբանումը ընդունվում է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13, 14, 18, 20 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի, «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» ՀՀ հարկային տեսչության 29.07.94 թ. 02228/3-2 հրահանգի 23-րդ կետի հիման վրա և նպատակ ունի կարգավորելու այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման և վճարման ընթացքում ծագած (բյուջետային) իրավահարաբերությունները:
1. Ձեռնարկությունները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնք գրանցված են (բնակվում են) մեկ վարչական տարածքում (համայնքում), սակայն հողի սեփականատեր, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական, կամ ժամանակավոր օգտագործող են հանդիսանում այլ վարչական տարածքում (համայնքում), իրենց հատկացված հողերի համար որպես հողի հարկ վճարողներ պետք է հաշվառվեն այն համայնքում, որտեղ կատարվել է հողհատկացումը, այսինքն որտեղ տեղաբաշխված է հողակտորը:
2. Դրա հետ կապված հայտնվում է, որ հողի հարկի հաշվարկները սահմանված կարգով պետք է ներկայացվեն հողհատկացման (հողը գտնվելու վայրի) համայնքին սպասարկող տարածքային հարկային տեսչությանը և հարկի գումարը պետք է վճարվի նույն համայնքի բյուջե: Ձեռնարկությունները և կազմակերպությունները իրենց գրանցման վայրի (սպասարկող) տարածքային հարկային տեսչությանն են ներկայացնում հողի տեղաբաշխման վարչական տարածքին (համայնքին) սպասարկող տարածքային հարկային տեսչությանը ներկայացված հողի հարկի հաշվարկի (ընդունման մասին նշումով) պատճեն սահմանված կարգով շահութահարկի հաշվարկի ժամանակ հաշվի առնելու նպատակով:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 43970024
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2007, N 7-Ն | 27.09.2007, N 254 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|