Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.04.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.01/7(125) Հոդ.149
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
28.02.2003
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10303086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 փետրվարի 2003 թ.
ք. Երևան

N 25-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի N 298 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1963-Ն որոշման 1 կետի ա) ենթակետը

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի 1998-2001 թվականներին տրված Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման և դրանցում լրացումներ կատարելու մասին հրամանները (ցանկը կցվում է):

2. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին՝ սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ դրանց պետական գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:

 

Նախարար՝

Կ. Ճշմարիտյան

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարի տարբեր հրամաններով հաստատված, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների եվ գերատեսչությունների հետ համաձայնեցված եվ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած մի շարք նորմատիվային ակտերի

 

Հ/Հ

Հրամանի անվանումը

Հրամանի համարը, ամիսը, ամսաթիվը

ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը

1.

ՀՀ-ում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին

N 525
18.12.1998 թ.

08.01.1999 թ.
N 05990001

2.

ՀՀ-ում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցված ցանկում լրացումներ կատարելու մասին

N 40 09.03.1999 թ.

02.04.1999 թ.
N 05990045

3.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանում լրացումներ կատարելու մասին

N 50 24.03.1999 թ.

19.05.1999 թ.
N 103990080

4.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999 թ. մարտի 9-ի թիվ 40 հրամանով հաստատված ցանկում փոփոխություն կատարելու մասին

N 98 21.05.1999 թ.

15.06.1999 թ.
N 103990097

5.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

N 110 09.06.1999 թ.

29.06.1999 թ.
N 103990110

6.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանում լրացում կատարելու մասին

N 154 13.09.1999 թ.

27.09.1999 թ.
N 10399151

7.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանում լրացումներ կատարելու մասին

N 174 15.10.1999 թ.

02.11.1999 թ.
N 10399158

8.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանով հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

N 201 14.06.2000 թ.

10.08.2000 թ.
N 10300075

9.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանով հաստատված ցանկում լրացում կատարելու մասին

N 127 21.05.2001 թ.

06.08.2001 թ.
N 10301124